TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հրդեհ Այգեստանում. անչափահաս աղջիկն այրվածքներ է ստացել

12:40 06.09.2019

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 08.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ ազդրերի 1-ին, 2-րդ աստիճանի այրվածքներով իրենց մոտ է ընդունվել Այգեստան գյուղի 12-ամյա մի բնակչուհի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.10-ի սահմաններում, աղջկա կողմից իրենց տան ննջասենյակում բջջային հեռախոսի միացված լիցքավորման սարքը անջատելու առաջացել է […]

̰
Վարչապետի որոշմամբ՝ ՔԿ նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից

12:38 06.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սամվել Ավետիսյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Սամվել Ավետիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից»,- նշված […]

̰
«Շենիկ» ջրօգտագործողների ընկերությունում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ. ՊՎԾ

12:35 06.09.2019

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության լրատվական բաժնից հայտնում են, որ «Շենիկ» ջրօգտագործողների ընկերությունում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և թերություններ. «ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել «Շենիկ» ջրօգտագործողների ընկերությունում՝ ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։ Ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և թերություններ։ Ընդհանուր գումարային արտահայտությամբ […]

̰
Պետք է ձևավորել պատվերի մշակույթը. ԱԳ նախարարը` տնտեսական դիվանագիտության մասին

12:22 06.09.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է տնտեսական դիվանագիտությանը` նշելով, որ դրանք փոխկապակցված են և միաժամանակ անվտանգային միջավայր են ստեղծում: Նախարարն ասել է, զարգացող տնտեսությունը օգնում է երկրի անվտանգությանը, իսկ դիվանագիտությունը պետք է օգնի, որ տնտեսությունը զարգանա: «Մեր առաջնային նպատակն է ի հայտ բերել այն անմիջական հարթակները, որոնց առաջնային դերակատարները ակտիվություն […]

̰
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Զոհրաբ Մնացականյանը ժամկետներ չի նշել

12:07 06.09.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը` նշելով, որ դրանք դեռ հստակեցվում են: «Այս տարվա ընթացքում մեր կառավարությունը ակտիվ աշխատել է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Առաջիկայում ևս կա նախանշված հանդիպում, բայց քանի որ կա համաձայնություն` նախօրոք չհայտարարել հանդիպման մասին, ես այժմ չեմ ասի կոնկրետ […]

̰
Ինչո՞ւ «Ֆեյսբուքում» լայքեր այլևս չեն լինի. մեկնաբանում է Սամվել Մարտիրոսյանը

11:58 06.09.2019

Օրեր առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ ընկերությունն այս պահին փորձարկում է անում և մտադրություն ունի հանել լայքի կոճակը: Ավելի պարզ ասած՝ մարդիկ այսուհետ չեն կարողանա տեսնել, թե տվյալ ֆեյսբուքյան էջը կամ գրառումը քանի լայք ունի: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, ով նշել է, […]

̰
Ապօրինի հատվել է 131 հատ ծառ. մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի 3 բնակչի

11:53 06.09.2019

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ծառերի ապօրինի հատելու և դրանք առանց թույլտվության տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ երեք անձի մասով։ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին Թումանյանի անտառպետության 5-րդ պահաբաժնում նույն պահաբաժնի անտառապահի կողմից հայտնաբերվել էր ապօրինի հատված 15 հատ ծառի կոճղ, իսկ 2019 թվականի հունվարի 11-ին Ստեփանավանի անտառպետության 5-րդ պահաբաժնում նույն […]

̰
Ինչու՞ է ԲԴԽ-ն ուզում պատժել երկու դատավորի

11:51 06.09.2019

Երեկ Բարձրագույն դատական խորհրդի նիստում քննվել է երկու դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը: Խոսքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանի և Ալեքսեյ Սուքոյանի մասին է: Կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ներկայացրել է ՀՀ արդադատության նախարարությունը՝ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի տեղեկությունների հիման վրա: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԱԳ նախարարը` Երևանի ու Ստեփանակերտի միջև տարաձայնությունների մասին

11:48 06.09.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին ասուլիսի ժամանակ այսօր հարց է ուղղվել, թե որքանո՞վ է նպատակահարմար բարձրաձայնել ՀՀ և Արցախի իշխանությունների միջև տարաձայնությունների հարցը: Նախարարն ասել է, որ խնդիրը դրամատիզացնելու կարիք չկա, քանի որ տարաձայնություններ ունենում են բոլորը և միշտ, մինչդեռ դրանք կոնֆլիկտ կամ ճգնաժամ չեն: «Ես բացառում եմ, որ մենք ունենք այդ դրաման»,-ասել է նախարարը` […]

̰
Կալանավորված անձանց երկարատև տեսակցության իրավունքը պատշաճ չի ապահովվում. ՄԻՊ

11:45 06.09.2019

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա սեպտեմբերի 3-ին այցեր են իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Հրազդան» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված 14 անձի հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները: Ազատությունից զրկված անձանց խնդիրները հիմնականում վերաբերել են նշանակված դատավճիռների վերանայման հնարավորություններին, […]

̰
Առաջին կիսամյակում Կոտայքի մարզում 70 տոկոսով ավելացել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հայտնաբերման ցուցանիշը

11:42 06.09.2019

Կոտայքի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցվել  է 22 քրեական գործ: Այս ցուցանիշը 9-ով, կամ մոտ 70 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2018թ. հարուցվել էր քննարկվող բնույթի 13 քրեական գործ): Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 12-ն արձանագրվել է […]

̰
Մանդատը վայր դրած Էդգար Առաքելյանը ևս ժամանեց «Իմ քայլի» նիստին

11:39 06.09.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամներն այսօր «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակում նիստ են անում: Այսօրվա նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, քիչ առաջ նիստին մասնակցելու համար ժամանեց նաև «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը: Նա լրագրողների հարցերին չպատասխանեց: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է […]

̰
2019-ի առաջին կեսին ներդրումներն աճել են 20 տոկոսով․ կառավարություն

11:25 06.09.2019

«2019-ի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդամենը ներդրումներն ավելացել են 26%-ով, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը՝ 20%-ով»։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ կառավարության էջը։ Ըստ այդ տվյալների՝ 2019 թվականի առաջին կեսին․ Օտարերկրյա ուղղակի ներդրումների չափը եղել է 126 միլիարդ դրամ, Օտարերկրյա ընդամենը ներդրումների չափը եղել է 705 միլիարդ […]

̰
ԱԳ նախարարն ամփոփել է դեսպանահավաքի արդյունքները

11:21 06.09.2019

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է այս տարի անցկացված դեսպանահավաքի արդյունքներից` նշելով, որ ՀՀ-ում տեղի ունեցած հանդիպումների շնորհիվ ՀՀ-ն ներկայացնող դեսպաններն ու հյուպատոսները հնարավորություն ունեցան ներսից տեսնելու քաղաքական և տնտեսական այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ պետք է իրենք աշխատեն այլ երկրներում: Նախարարի խոսքով՝ հատկապես կարևոր էր հայ գործարարների և դեսպանների հանդիպումը, […]

̰
«Իմ քայլը» նիստ է անում. քիչ առաջ ժամանեց Նիկոլ Փաշինյանը

11:06 06.09.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամներն այսօր նիստ են գումարել ՔՊ գրասենյակում: Նիստին մասնակցելու համար ժամանեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: SHANTNEWS.am-ի թղթակիցը փորձեց ճշտել վարչապետի գնահատականը Սահմանադրական դատարանի՝ օրեր առաջ կայացրած որոշման վերաբերյալ: Վարչապետը չպատասխանեց։ Հիշեցնենք՝ ՍԴ-ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները: Որոշ տեղեկությունների համաձայն` օրակարգում է նաև Սահմանադրական դատարանի՝ օրեր առաջ կայացրած […]

̰
Տիգրան Ավինյանը Լատվիայի դեսպանի հետ քննարկել է Երևան-Ռիգա ուղիղ չվերթի բացման հեռանկարը

11:05 06.09.2019

Սեպտեմբերի 5-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց  Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենցեին (նստավայրը՝ Թբիլիսի): Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նշեց, որ վերջին տարիներին հայ-լատվիական հարաբերությունները զգալի առաջընթաց են ապրել և հույս հայտնեց, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի համագործակցության էլ ավելի հավակնոտ օրակարգ ձևավորել: Զրուցակիցները համակարծիք էին, որ առևտրատնտեսական ոլորտում առկա է չիրացված զգալի ներուժ և […]

̰
Արարատում Mercedes-ը բախվել է կամրջի արգելապատնեշին. 30-ամյա վարորդը տեղում մահացել է

10:17 06.09.2019

Այսօր Արարատի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03։15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 30-ամյա Սոս Վ-ն իր վարած Mercedes մակնիշի 35 GՍ 562 համարանիշի ավտոմեքենայով Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի կողային երկաթյա արգելապատնեշին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով Սոս Վ-ն տեղում մահացել է։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել […]

̰
Սահմանադրական դատարանի դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը հստակեցվել է

10:10 06.09.2019

«Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի լրամշակված փաթեթն ուղարկվել է կառավարություն: Լրամշակված փաստաթղթում հանրային քննարկման ընթացքում ստացված առաջարկությունների հիման վրա կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում, մասնավորապես, հստակեցվել է Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը: Առաջարկվել է՝ «Սահմանադրական դատարանի մասին»  սահմանադրական […]

̰
Սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն․ Գագիկ Սուրենյան

10:02 06.09.2019

ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն։ Հյուսիս-արևելքից (Արևմտյան Սիբիր) եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, սեպտեմբերի 7-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Եկող արկտիկական օդը, բախվելով մեր տարածաշրջանում առկա արևադարձային տաք օդային հոսանքների հետ, կառաջացնի մթնոլորտային ճակատ, ինչի […]

̰
Այս զորամասն այսօր առաջին անգամ նախաճաշեց նոր համակարգով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

09:58 06.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Այս զորամասն այսօր առաջին անգամ նախաճաշեց նոր համակարգով: Սննդի կազմակերպման նոր համակարգի անցած զորամասերի թիվը դարձավ 16»։

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 18 հրդեհ

09:49 06.09.2019

Սեպտեմբերի 5-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 3 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, Դավիթաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանում՝ 350 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ […]

̰
Գյումրի-Բավրա ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ

09:38 06.09.2019

Սեպտեմբերի 6-ին` ժամը 02:04-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Գյումրի – Բավրա հատվածի 12-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի  ավտոմեքենան […]

̰
Ինչպե՞ս կպատասխանի Մոսկվան ՀՀ-ում ռուս ակտիվիստին ապաստան տալուն․ «Փաստ»

09:17 06.09.2019

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ռուս ակտիվիստ Վիտալի Շիշկինի՝ Հայաստանում ապաստան ստանալու թեման, ըստ փորձագիտական որոշ շրջանակների, հազիվ թե անպատասխան մնա ՌԴ կողմից։ Մասնավորաբար, մեզ հետ զրույցում մի քանի քաղաքագետներ մտահոգություն էին հայտնում, որ Ռուսաստանը գուցե արգելի ներքին անձնագրերով ՀՀ տարածք մտնելը: Ի դեպ, Շիշկինը Հայաստան է ժամանել ՌԴ ներքին անձնագրով, որովհետեւ չի ունեցել երկրից դուրս […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

09:05 06.09.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 06-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Առինջ գյուղի Մարիամ Աստվածածին փողոցի սեփական տները, Ջրմուղի պահեստները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Ալեք Մանուկյան փ. 1, 2, 3 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Չարենցի փ. 10-23 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, […]

̰
Դատական 4 հայց՝ ընդդեմ ԱԺ-ի․ «Հրապարակ»

08:19 06.09.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ղեկավարած «Բաբայան քոնսալթինգ» ՍՊԸ-ն ընդդեմ ԱԺ-ի առաջիկայում չորս դատական հայց կներկայացնի վարչական դատարան։ Ընկերությունն ԱԺ աշխատակազմին ուղղված չորս հարցում է ուղարկել, սակայն նրան հրաժարվել են տեղեկություններ տրամադրել։ Դատարանից կպահանջեն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի և Սահմանադրության համաձայն՝ պարտավորեցնել ԱԺ աշխատակազմին՝ տրամադրել պահանջված տեղեկատվությունը»։

̰
ԱԺ-ն սկսում է «Կուսակցությունների մասին» օրենքի և ԸՕ փոփոխությունների աշխատանքները․ «Հրապարակ»

08:09 06.09.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իրազեկեց, որ ԱԺ-ն սկսում է «Կուսակցությունների մասին» օրենքի և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքները: «Գործընթացը լինելու է ներառական. և´ արտախորհրդարանական ուժերի, և´ քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունն ապահովված է լինելու»։ Ընտրական բարեփոխումների գործընթացը մեկնարկել էր դեռ մարտ-ապրիլին։ ԿԸՀ գործունեության ծրագրի քննարկման ավարտին Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրեց ընտրական […]

̰
Հայաստան-Իտալիա խաղը՝ ֆոտոշարքով

23:49 05.09.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ներկա է գտնվել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի` Հայաստան-Իտալիա ազգային հավաքականների հանդիպմանը:  

̰
Քիմ Քարդաշյանը կրկին գալիս է Հայաստան

23:39 05.09.2019

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը ժամանելու է Հայաստան։ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ նա մասնակցելու է տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT համաժողովին։ Սա կլինի 2-րդ անգամը, որ նա գալիս է Հայաստան։ Առաջին անգամ այցելել էր 2015 թ.՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Նրան ուղեկցում էին ընտանիքի անդամները։ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ WCIT 2019-ին պետք է մասնակցեր նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք […]

̰
ՊԵԿ նախագահը՝ ավտոմեքենաների մաքսազերծման դրույքաչափերի մասին

23:30 05.09.2019

Կառավարության նիստից հետո Պետական եկամուտների կոմիտեի նախագահը խոսել է ավտոմեքենաների մաքսազերծման դրույքաչափերի, նոր ՀԴՄ-ների խնդիրների և շոու բիզնեսի ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկել-չենթարկելու մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հնարավոր զարգացումների դեպքում իմ լիազորությունների շրջանակներում կձեռնարկվեն իրավիճակից բխող գործողություններ․ Բադասյանը՝ ՔԿՀ-ների անհնազանդությունների մասին

22:45 05.09.2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։ Նրա խոսքերով՝ ներկայում իրավիճակը գտնվում է Նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։ «Հնարավոր զարգացումների դեպքում իմ լիազորությունների շրջանակներում կձեռնարկվեն իրավիճակից բխող գործողություններ»։

̰
BACK_TO_TOP