18:49 04.09.2019
Այսօրվա ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է նաև Ադրբեջանում հայտնված հայ զինծառայող Արա Ղազարյանի հետհանձնման հարցին։ Լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս նա հայտարարել է, որ կան հարցի լուծման ձևաչափեր, որոնցից էլ պետք է օգտվեն կողմերը։ «Մենք ունենք գործող մեխանիզմ, կան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ: Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են համապատասխան մեխանիզմներ գործի […]
18:37 04.09.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի հրաժարականի դիմումի մասին։ ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդգար Առաքելյանը սեպտեմբերի 4-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե […]
18:30 04.09.2019
Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևը հույս է հայտնել, որ 2019 թվականին, որը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է Մենդելեևի պարբերական աղյուսակի տարի, աղյուսակը ստեղծողի անունով կկոչվի տարրերից մեկը: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Սերգեևը նաև հույս է հայտնել, որ աղյուսակում տեղ գտած վերջին տարրի հեղինակն առաջիկայում կառաջադրվի Նոբելյան մրցանակի: «Հուսանք, որ կգա նաև ճանաչման պահը, […]
18:30 04.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն, իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Եթե հանրահավաքների ժամանակ վարչապետի կողմից հնչեցված սպառնալիքները դատավորների հանդեպ, դատարանների շրջափակման հրահանգը վերջինիս կողմից, հորս ազատ արձակած դատավորի նկատմամբ քրեական գործի հարուցումը և լիազորությունների կասեցումը, պատգամավորների փորձերը դատարանների վրա ճնշում գործադրելու բավարար չեն ինչ-որ մարդկանց համար հասկանալու, որ դրանք ամենաուղղակի ճնշումն են, […]
18:29 04.09.2019
Համացանցում տեսագրություն էր հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է սպիտակ «BMW» մակնիշի մեքենայի վարորդը մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում վարում հանդիպակաց երթևեկելի գոտով ու վրաերթի ենթարկում մի կնոջ՝ հեռանալով դեպքի վայրից։ Նախքան տեսագրության հրապարակումը, կատարվածի վերաբերյալ ոստիկանությունում ահազանգ էր հնչել, և ճանապարհային ոստիկանության Երևանը սպասարկող 1-ին սպայական գումարտակի հետախուզության խմբի ծառայողները դեպքից 20 րոպե անց […]
18:26 04.09.2019
Պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր ևս շարունակվել է վկաների հարցաքննությամբ: Դատարանը, ի թիվս այլ վկաների, լսել է նաև Շտապօգնություն ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանին: Վկա Ստեփանյանը պատմել է, որ գնդի տարածքում առաջին իսկ օրվանից հերթապահություն են կատարել: Շատ մանրամասներ չի հիշում: Եթե նախօրոք իմանար` ինչ հարցեր պետք է տային, կպատրաստվեր: Այդուհանդերձ, հիշում է, որ […]
18:21 04.09.2019
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ ՍԴ որոշմանը: «Այս որոշումը Ռոբերտ Քոչարյանի ներկայիս կարգավիճակի փոփոխություն չի ենթադրում… Նրա հետագա կարգավիճակը պայմանավորված կլինի ՍԴ-ում քննվող այլ գործերի վերջնական ելքով…»,- գրել է նա:
18:05 04.09.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով այսօր հրապարակված որոշման եզրափակիչ մասին. «Կարդում եմ առանձին լրատվամիջոցների վերնագրերը, և այնպիսի տպավորություն է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով խափանման միջոցի վերաբերյալ քրեադատավարական որոշում է կայացրել կամ դիրքորոշում հայտնել նրա իրավունքների պաշտպանության […]
17:55 04.09.2019
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12:41-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 97-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում: Մոտակա լանջից երկու քար ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Եղեգնաձորի […]
17:50 04.09.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Լեհաստանում՝ Կրինիցայի 29-րդ տնտեսական համաժողովի շրջանակներում, հայկական պատվիրակությունը քննարկում է Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի անցած 10 տարիների ձեռքբերումներն ու բացթողումները, ինչպես նաև ծրագրի զարգացման հեռանկարները։ Արման Եղոյանը ներկայացրել է Թավշյա հեղափոխությունից հետո ԵՄ հետ հարաբերությունների համատեքստում Հայաստանում ձևավորված ընկալումներն ու ակնկալիքները։
17:42 04.09.2019
Չելյաբինսկի շրջանի Զլատուստ քաղաքում 22-ամյա Դավիթ Խուդոյանի սպանության մեջ կասկածվող Իլյա Կամենևը հանձնվել է իրավապահ մարմիններին: «Կամենևը ներկայացել է ինքնակամ, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքեր չկան, քանի որ իրականում մենք կարող ենք խոսել պատահական կրակոցի մասին: Քրեական գործը կարող է վերադասակարգվել որպես Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ «Անզգուշությամբ մահ պատճառելը»,- […]
17:39 04.09.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը իր ֆեյսբուքյան գրառում է կատարել և հայտնել, որ հաշվի առնելով վերջին շրջանում երրորդ երկրներից դեպի Հայաստան ավտոմեքենաների ներկրման ընթացակարգերի և մաքսատուրքերի վերաբերյալ մի շարք մեկնաբանությունները և տարընթերցումները՝ ներկայացնում է որոշ պարզաբանումներ․ «Ռուսաստանի Դաշնության` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով` 2019 թվականի մայիսի 28-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի […]
17:32 04.09.2019
Սեպտեմբերի 2-ից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը սկսել է Աջափնյակ վարչական շրջանի աղբամանների փոխարինման գործընթացը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Ընդհանուր առմամբ վարչական շրջանում կտեղադրվի շուրջ 750 նոր աղբաման: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև շաբաթվա վերջ:
17:20 04.09.2019
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 4-ի ցերեկը և 5-6-ն առանձին շրջաններում, 7-9-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ը կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում՝ 6-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 4-ի ցերեկը և 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ը քաղաքի առանձին հատվածներում […]
17:12 04.09.2019
Եթե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծն ընդունվի, քաղաքացիներից յուրաքանչյուրը կարող է հատուկ հավելվածի միջոցով նկարահանել ու ոստիկանությանը հայտնել ճանապարհային երթևեկության խախտումների մասին: Քաղաքացու անձը կմնա գաղտնի, հետևաբար, այսպես կոչված, գործ տվողի պիտակն էլ չի կրի: Այս նախագիծն է այսօր քննարկվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում, որը դրական եզրակացություն է ստացել: Առավել մանրամասն զեկուցել […]
17:07 04.09.2019
ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր մասնակիորեն բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները: ՍԴ առջևում հավաքված քաղաքացիների մի մասը, որ դժգոհ էին այս որոշումից, երթով շարժվեցին դեպի դատախազություն: Մի քանիսը բարձրացան վերև՝ քննարկումների: Ավելի ուշ ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ որոշել են հեռանալ՝ ժամանակ տալով դատախազությանը:
16:46 04.09.2019
Դեռ երկու ամիս առաջ ԱԻՆ աշխատակիցներին ուղարկվել են ծանուցումներ, և հոկտեմբերից սկսվելու է կրճատումների գործընթացը։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս հայտնել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նրա խոսքերով՝ առաջին հերթին աշխատանքից ազատվելու են նրանք, ովքեր «սպիտակ վերնաշապիկներով հայտնվում էին» հրդեհների վայրերում ու գործ չէին անում, մինչ մյուսներն այդ պահին կրակի մեջ էին աշխատում։ Ցոլակյանը […]
16:36 04.09.2019
Ամռան ընթացքում եղել են հրդեհներ, որոնք, ապացուցված է, եղել են միտումնավոր, դիտավորյալ հրդեհման հետևանք։ Սակայն խոսքը ոչ մեծ հրդեհների մասին է։ Այս մասին այսօր հայտնել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նրա խոսքով՝ իրենց նախնական քննությունների արդյունքները նախարարության մասնագետները ուղարկել են իրավապահներին՝ այդ դեպքերին իրավական գործընթաց հաղորդելու համար։ Դատախազությունում, ըստ նախարարի, այդ դեպքերի առիթով արդեն 3 […]
16:25 04.09.2019
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը որևէ արտասովոր բան չի տեսնում, որ գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ոչ միայն մասնակցում էր «Մալաթիա Մոլում» հրդեհի մարմանը, այլև երբեմն ղեկավարում էր աշխատանքները։ Լրագրողների հարցերին պատասխանելիս Ցոլակյանն այսօր դա բացատրեց սրտացավությամբ, քանի որ հրդեհված շենքը հենց Ալեքսանյանին է պատկանում։ Ինչ վերաբերում է Ալեքսանյանի այն խոսքերին, որ «պատիվ է տալու» […]
16:20 04.09.2019
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և հարակից օրենքներում լրացումներ կատարելու հարցը: Կառավարությանը ներկայացրած նախագծի մանրամասները պարզաբանել է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը: Նա նշել է, որ օրենքով քաղաքացիներին հնարավորություն է ընձեռնվում ճանապարհային ոստիկանության հետ կապված գործարքները կատարել ոչ միայն անձամբ, այլև էլեկտրոնային եղանակով, ինչը հնարավորություն կտա նվազեցնել հերթերը: […]
16:17 04.09.2019
Օգոստոսի 29-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ մայրաքաղաքի Չարենցի փողոցում մի երիտասարդ մի աղջկա հարկադրաբար նստեցրել է իր մեքենան ու հեռացել։ Աղջիկն օգնություն էր կանչել, անցորդներից մեկն էլ ահազանգել էր 1-02։ Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, օպերատիվ միջոցառումների արդյունքում, պարզեցին երիտասարդի ինքնությունն ու բնակության վայրը։ Ահազանգից ժամեր անց Մարաշի ոստիկանները կասկածյալին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին։ […]
16:12 04.09.2019
«Ես երեկ ուղարկել եմ արդեն կառավարության որոշման նախագիծը։ Որոշման նախագծով մենք առաջարկությունը ներկայացրել ենք։ Քննարկման փուլում է»։ Փրկարարների աշխատավարձերի բարձրացման մասին հարցին այսօր այսպես պատասխանեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նրա խոսքերով՝ հարցը պետք է քննարկվի ֆինանսների նախարարության և այլ կառույցների հետ։ Իրենք, ըստ Ցոլակյանի, առաջարկել են աշխատավարձերի «զգալի բարձրացում», և հուսով են, որ հենց այդպես […]
16:01 04.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրել է ընդհանուր վիճակը և նշել, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել: Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են Ամուլսարի ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) […]
15:50 04.09.2019
Գյումրիում ավտոմաքսատան շինարարությունը 1 ամսում լայն թափ է ստացել, բայց հոկտեմբերի 11-ին այն շահագործման հանձնելու համար տեմպերը գոհացնող չեն: Այս մասին այսօր շինհրապարակում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը և նշել, որ շինաշխատանքների ծանրաբեռնված ռեժիմի անցնելու անհրաժեշտություն կա: Գյումրիում ավտոմաքսատան կառուցումը համալիր ծրագրի միայն առաջին փուլն է, 2-րդ փուլը նախատեսված է հաջորդ տարի. […]
15:43 04.09.2019
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը․ «Մավրերն արեցին իրենց գործը, Մավրերին կարող եք ճանապարհել գաղութ։ Կայացվեց հակասահմանադրական, հակաօրինական որոշում, որի համար ՍԴ անկարգավիճակ, իրենք իրենց Սահմանադրությունից դուրս դրած անդամները վերազանցել են լիազորությունները, ավելի ստույգ՝ իրենց վերապահել են չունեցած լիազորություններ։ Պահանջում եմ ՀՀ իշխանություններից չկատարել ՍԴ ապօրինի որոշումը։ Խափանման միջոցի […]
15:42 04.09.2019
ՍԴ որոշումը պարտադիր է դատական մարմնի, գործադիրի և բոլորի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ ՍԴ որոշումը չկատարելը քրեորեն հետապնդելի է առհասարակ: Հարցին՝ արդյոք ո՞ր ատյանը պետք է վերանայի երկրորդ նախագահի խափանման միջոցը, պաշտպանը պատասխանեց. «Խափանման միջոցի վերանայումը կարող է լինել և քրեակատարողական ծառայության […]
15:31 04.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ Սահմանադրական դատարանի այսօրվա որոշման եզրափակիչ մասը: Նա մասնավորեցրեց՝ երկրորդ նախագահի անձնական ազատությունը սահմանափակվել է, և դա հակասում է Սահմանադրությանը: Փաստաբանն ասաց՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հոդվածը Սահմանադրությանը համապատասխանում է, սակայն 35-րդ հոդվածն ընդհանուր է, իսկ 135-րդը ավելի նեղ կարգավորում է, սակայն դրանք միմյանց […]
15:30 04.09.2019
«Եթե մեր առաքելությունը հակասեր ԱՀ Սահմանադրությանը, մենք դիտորդություն իրականացնելու հրավեր չէինք ստանա Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից, երկրորդ՝ ԿԸՀ-ն պարզապես չէր հավատարմագրի մեր դիտորդներին»,- սեպտեմբերի 3-ին, անդրադառնալով ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարությանը, որ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ արցախյան ընտրությունները երկու հասարակական կազմակերպությունների կողմից դիտարկելն «անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը»,- ասաց […]
15:25 04.09.2019
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, չնախատեսված խուզարկությամբ, բնակելի տեղամասի 1-ին մասնաշենքի խցերից մեկում հայտնաբերել են ինքնաթոր ոգելից խմիչք պատրաստելու ինքնաշեն սարք, 1 պտուտակահան և 1 աքցան: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
15:22 04.09.2019
Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը տեղեկացրեց՝ Սահմանադրական դատարանը որոշեց. 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի մասով ճանաչեց Սահմանադրության որոշ հոդվածների հակասող և անվավեր, 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում են ներկայացրել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի […]