15:08 04.09.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա միջոցառումներին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետը։ Հայկ Մարությանը պատասխանել է լրագրողների միայն մեկ հարցի՝ Երևանի աղբահանության վերաբերյալ։ Քաղաքապետը տեղեկացրել է «Սանիթեքի» հետ իրավական գործընթացի մասին։ 168.am-ը կապ է հաստատել «Սանիթեք» ընկերության հետ: Ընկերության մամուլի խոսնակը պատասխանել է հետևյալը. «Այս պահին չենք մեկնաբանում՝ շաբաթվա վերջում հանդես կգանք […]
15:02 04.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին: Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ և ընդգծել, որ այս տարի՝ այս օրը, նշում ենք առանձնահատուկ պայմաններում, երբ բոլորս ականատես եղանք հրշեջ փրկարարների հսկայածավալ աշխատանքի, որը նրանք իրականացրին և շարունակում են իրականացնել հանրապետության ողջ տարածքով: […]
15:00 04.09.2019
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնում է, որ Էջմիածնում նախատեսվում է ունենալ «խելացի կանգառներ»: «Կանգառները հագեցած են լինելու հետևյալ հնարավորություններով. ? Օդափոխություն (ձմռանը տաքացվող, ամռանը սառեցվող համակարգեր), ?Էլեկտրոնային սարքերի լիցքավորում, ?Անվճար Wi-Fi, ?Տեղեկատվություն հասարակական նշանակության վայրերի վերաբերյալ, ?Տեղեկատվություն երթուղայինների ժամանման վերաբերյալ, ?Անհրաժեշտ տեղեկություններ զբոսաշրջիկների համար, ?Վենդորային սարքեր սուրճի և […]
14:56 04.09.2019
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան տարածել է հայտարարություն, որում անդրադարձել է Ամուլսարի խնդրին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի նկատմամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դիրքորոշման վերաբերյալ հասարակության և լրատվամիջոցների մեծ հետաքրքրությունը՝ հայտնում ենք․ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պաշտոնական նամակ ստացել է սույն թվականի […]
14:52 04.09.2019
ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննված քրեական գործով պարզվել են Մեծ Մասրիկ գյուղի՝ 1989թ. ծնված բնակչի՝ էլեկտրահարվելու հետևանքով մահանալու դեպքի հանգամանքները: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ «Գեղարքունիքի» ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի պետը 2018 թվականի […]
14:46 04.09.2019
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 3-ին, ժամը 03.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո ժամանման սրահում հայտնաբերել և բերման են ենթարկվել 1972 թ. ծնված Հովհաննես Ս.-ին, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
14:36 04.09.2019
Արցախում 2019թ. սեպտեմբերի 8-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով կառավարությունը պահուստային ֆոնդից գումար կհատկացնի: Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար ցանկություն են հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը: Այդ կենտրոնների ներկայացուցիչներն այսօր կայացած ասուլիսի ընթացքում կարևորեցին դիտորդական առաքելության իրականացումն Արցախում՝ արդար, […]
14:30 04.09.2019
Սահմանադրական դատարանն այսօր շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը: Այն նախատեսված էր օգոստոսի 29-ին, սակայն ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ գործի դատաքննությունը սկսելու ժամկետը հետաձգվել էր: Նշենք, որ Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քննվում է Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
14:29 04.09.2019
«Էմոցիաների աճուրդն» այլևս կարող է հատել կարմիր գիծը: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան գրառումն այսպես է սկսել: «Haqqin. az-ի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևն ու ադրբեջանական մամուլը կրկին էքստազի մեջ են։ Հայաստանի և Արցախի քաղաքական որոշ շրջանակների միջև վերջին երկու օրերի «էմոցիաների փոխհրաձգությունը» կրկին պարարտորեն ջրեց ադրբեջանական էքստազը։ Կանգ առնել է պետք. […]
14:26 04.09.2019
Ընթացիկ տարվա օգոստոս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 399,635 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 15 տոկոսով: Այս մասին հայտնում են օդանավակայանի մամուլի ծառայությունից: 2019թ. օգոստոսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 16.3 տոկոսով: Եթե 2018թ. օգոստոսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 329,666 ուղևոր, ապա 2019թ. օգոստոսի ցուցանիշը կազմում […]
14:23 04.09.2019
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը պատրաստվում է դատի տալ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: «Ներկա պահին իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը: Թե հստակ որ մասերն են ներառված լինելու՝ կհայտարարենք ավելի ուշ: Մեր պատկերացմամբ՝ օրինական, ազատ, անկախ Հայաստանում նմանատիպ հարցերին պետք է տրվեն իրավական գնահատականներ»,- ասաց նա:
14:06 04.09.2019
Հյուսիսային պողոտան երեկոյան կրկին մարդաշատ էր: Անցորդների բարձր տրամադրությունն ապահովող երաժիշտներին կարճ ժամանակ անց միացան անցորդ կանայք: Նրանք իրենց աշխույժ ու կրակոտ պարի շնորհիվ հանդիսատեսի մեծ բանակ համախմբեցին:
14:04 04.09.2019
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է Հայաստանի Հանրապետության Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը, որի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է: Ներկայացվող փոփոխությամբ առաջարկվում է փոքր-ինչ ընդլայնել ազատազրկված անձանց իրավունքները: Մանրամասները՝ տեսանյութում:
13:59 04.09.2019
Որևէ պարտադրանք կա՞, որ մեր պետությունը շահագործի Ամուլսարը: Սեպտեմբերի 4-ին լրագրողներն այս հարցն ուղղեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: «Միակ պարտադրանքը, որ կա, այն է, որ մեր պետությունը պետք է լինի իրավական պետություն և օրենքի երկիր»,- ասաց նա: Հարցին՝ իսկ անձամբ իր՝ փոխվարչապետի շահագրգռվածությունն այս հարցում ո՞րն է, քանի որ պարբերաբար այդ մասին խոսվում է, նա […]
13:56 04.09.2019
Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա միջոցառումներին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետը։ Հայկ Մարությանը պատասխանել է լրագրողների միայն մեկ հարցի՝ Երևանի աղբահանության վերաբերյալ։ Քաղաքապետը տեղեկացրել է «Սանիթեքի» հետ իրավական գործընթացի մասին։ Մարությանը հայտնել է, որ արդեն վեցերորդ օրն է, որ ընկերության անձնակազմերը դուրս չեն գալիս աղբահանություն իրականացնելու։ Դրա հետևանքով քաղաքապետարանը իրավական-իրավաբանական գործընթաց է սկսել։
13:48 04.09.2019
Օգոստոսի 29-ի գիշերը` ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ այրել են բակում կայանված իրենց ավտոմեքենան։ Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները դեպքի վայրում հայտնաբերեցին բենզինի նմանվող հեղուկի և այլ դյուրավառ նյութի 3 շիշ։ Քաղաքացիներն այրվող «Օպելը» մարել էին իրենց ուժերով։ Ոստիկանները օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ ձեռնարկեցին։ Սեպտեմբերի 2-ին քաղաքացին կրկին ոստիկանություն ահազանգեց։ […]
13:29 04.09.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին լրագրողները հարցեր ուղղեցին՝ անդրադառնալով երեկվանից իր և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի միջև սկսված հեռակա բանավեճին: Լրագրողները հիշեցրին՝ Արմեն Մուրադյանը մեջբերել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի վերաբերյալ Արսեն Թորոսյանի հետևյալ միտքը. «50 հոգի եղել են հաշմանդամ, և 50 հոգին էլ մեռնելու են հաշմանդամ, ինչո՞ւ եք այդքան փող ծախսել»: Թորոսյանը նշեց, որ […]
13:23 04.09.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված` Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10.000քմ հողատարածքը, Երևանի քաղաքապետի 12.03.2008թ. որոշմամբ, «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման պատճառաբանությամբ թողարկված նոր գլխավոր հատակագծով, անհիմն և ապօրինի կերպով դուրս է թողնվել հիշյալ […]
13:22 04.09.2019
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Ազգային ժողովում մեկնարկում է ՀՀ «Կուսակցությունների մասին» օրենքի և ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքները: «Գործընթացը լինելու է հնարավորինս ներառական` և՛ արտախորհրդարանական ուժերի, և՛ քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունն ապահովված է լինելու: Աշխատանքը կհամակարգի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը»,- ասված է Նազարյանի գրառման մեջ:
13:17 04.09.2019
Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն է: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է մարդկանց արտակարգ ապահովություն պարգևող, արտակարգ խնդիրներից ազատող, արտակարգ մարդասիրություն դրսևորող, արտակարգ բարի, արտակարգ պատրաստակամ, միշտ հերոսական և անխոնջ աշխատասեր ԱԻՆ բոլոր նախկին և ներկա աշխատակիցներին: «Սիրելի հայրենակիցնե՛ր Այսօր մոլորակի, թերևս, ամենամարդասիրական ուժային կառույցի՝ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն է: Ամենամարդասիրական, քանզի չնայած […]
13:10 04.09.2019
Սպասվում է, որ այսօր Սահմանադրական դատարանը կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ որոշումը: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Մինչ այդ դատարանը շարունակում է փակ քննարկումը խորհրդակցական սենյակում: Մեր թղթակիցը Սահմանադրական դատարանից հաղորդում է, որ ոստիկանական ուժեր են հավաքվել, ոստիկանությունն անգամ շտապօգնություն է հրավիրել:
13:00 04.09.2019
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այսօր շնորհավորեց ԱԻՆ աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ: Ոստիկանապետը նշեց. «ԱԻՆ-ն իր գոյության կարճատև ընթացքում դարձավ մեկը այն պետական կառույցներից, որոնք ծառայության ու պարտքի բերումով կոչված են ապահովելու պետության և հասարակության անվտանգությունը, պահպանելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը: Անուրանալի է ձեր՝ սպայի, մարդու, քաղաքացու վաստակն ու ներդրումը, նվիրումը գործին, պատասխանատվության զգացումը»: Մանրամասները՝ […]
12:54 04.09.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախկին խորհրդական, մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` դիմելով Արսեն Թորոսյանին: Իր գրառումը նա վերնագրել է «Run Forest, Run! «Նախ, դեռ կտեսնենք ով է սուտասանը, տգետն ու շոումենը: Ոնց որ այսօր դահլիճից փախաք, հիշեք, ինձ տեսնելիս միշտ եք այդպես փախչելու: Նշվածս հարցերից և ոչ մեկին պատասխան […]
12:53 04.09.2019
Սեպտեմբերի 4-ին, ժամը 09:54-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ գիշերվա ընթացքում Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 1-ին փողոցի 27-րդ տան բակում արջը վնասել է 22 ճագար և անասնագոմի դուռը, իսկ 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի 5-րդ տան բակում 3 ճագար և 1 մեղվի փեթակ: Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը: Տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի […]
12:36 04.09.2019
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին: Նա նշել է՝ Արտակարգ իրավիճակների համակարգը կազմավորման օրվանից հավատարիմ է իր կոչմանը, անձնվիրաբար կատարում է իր պարտքը և միշտ պատրաստակամ է հասարակության համար վտանգավոր իրավիճակներում լինել նրա կողքին: Մանրամասները՝ տեսանյութում:
12:24 04.09.2019
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը գլխավոր քարտուղարի տեղակալ Մովսես Աբելյանին նշանակել է ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով համակարգող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը: Մովսես Աբելյանը պատասխանատու կլինի ՄԱԿ-ի քարտուղարությունում բազմալեզվության իրականացման համար: Բազմալեզվությունը համարվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության առաջնահերթություններից մեկը՝ որպես կազմակերպության հիմնական արժեքներից մեկը: Մինչ Մովսես Աբելյանի նշանակումը բազմալեզվության հարցերով համակարգողի պարտականությունները կատարել […]
12:20 04.09.2019
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 4-ին, շնորհավորելով ԱԻՆ աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ, նշեց. «Փրկարարի օրը լավագույն առիթն է՝ խորը երախտագիտություն արտահայտելու աշխատանքի համար, որ չափվում է կանխված ողբերգություններով ու փրկած մարդկային կյանքերով»: Վանեցյանը նաև ընդգծեց՝ ԱԻՆ ղեկավարության և ծառայողների գլխավոր առաքելությունն է եղել ժողովրդին ծառայելը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:00 04.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է կադրեր ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված միջոցառումից: «Տոնական շքերթ՝ ԱԻՆ աշխատողի օրվա առթիվ»,- գրել է նա:
11:57 04.09.2019
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Ս. Գ.-ն, ով կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման մեջ, որ, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱՆ […]