TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արսեն Թորոսյանը ներողություն է խնդրում լրագրողներից

16:10 03.09.2019

ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներողություն է խնդրում լրագրողներից ասուլիսը դադարեցնելու համար: «Լարված մթնոլորտում չէի կարողանում կենտրոնանալ: Եվս մեկ անգամ ներողություն»,- ասել է Արսեն Թորոսյանը:

̰
Այնպես չէ, որ ՍԴ-ն հիմա քննարկում է հարց՝ ազատ արձակե՞լ պարոն Քոչարյանին, թե՞ ոչ. Ալումյան

15:58 03.09.2019

«Մենք չգիտենք՝ ինչ որոշում է կայացվելու՝ սկսած նրանից, որ կարող է դիմումն ընդհանրապես մերժվի, և ոչ մի փաստարկի հետ չհամաձայնի Սահմանադրական դատարանը, վերջացրած նրանով, որ մեր բոլոր փաստարկները կարող են ընդունվել: Դրա համար շատ վաղ է խոսել այն մասին՝ ինչ տեղի կունենա ՍԴ որոշումից հետո»: Սեպտեմբերի 3-ին ՍԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության […]

̰
Լրջագույնս մտահոգված եմ ՀՀ ուռուցքաբանության ոլորտում տիրող իրավիճակով. Նարեկ Զեյնալյան

15:46 03.09.2019

«Լրջագույնս մտահոգված եմ ՀՀ ուռուցքաբանության ոլորտում տիրող իրավիճակով»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` նշելով, որ առաջիկայում ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կկազմակերպվի քննարկում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող խնդիրների շուրջ: «Տարակուսելի է Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի աշխատանքից ազատման […]

̰
Դանակահարություն Արևշատ գյուղի գերեզմանատանը

15:39 03.09.2019

Սեպտեմբերի 2-ին, ժամը 12.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած չթափանցող վերք, արտաքին արյունահոսությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Դիտակ գյուղի մի բնակիչ: Մեկնած օպերատիվ խմբին նա բանավոր հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12-ի սահմաններում, Արևշատ գյուղի գերեզմանատանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, համագյուղացու եղբայրը սուր-կտրող-ծակող գործիքով հարվածել է իր […]

̰
ՌԴ-ն չի մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնումը. Վարդան Տողանյան

15:32 03.09.2019

«Արտահանձնման գործընթացները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին և երկրի ներքին օրենսդրությանը: Նախ` ՌԴ-ն չի մերժել արտահանձնումը, այնտեղ գրված է, որ դիմել են Հայաստանի դատախազությանը լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ ստանալու համար: Չկա արտահանձնման վերջնական որոշում: Դա գործընթաց է, որը պետք է լինի, ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանին, այդ մասին ևս եղել է պարզաբանում: Նա ՌԴ քաղաքացի է […]

̰
Դեբեդ գետի վրա կկառուցվի հայ-վրացական նոր` «Բարեկամություն» կամուրջը

15:30 03.09.2019

Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի վրա կառուցվելիք նոր կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերությունը «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և կամրջաշինության ոլորտում հանրապետության հեղինակավոր մասնագետներին է ներկայացրել կամրջի նախագիծը։ Մանրամասն քննարկվել են կառուցվելիք կամրջի երկրաչափական տվյալները, կառուցվածքային ուսումնասիրությունների և տեղանքի երկրաբանական հետազոտությունների վերջնական արդյունքները։ Նախագծող-խորհրդատուն վերջնական նախագիծը ներկայացրել է նաև […]

̰
Զարուհի Բաթոյանը դատական հայց է ներկայացրել «Կամք» նախաձեռնության անդամի դեմ

15:12 03.09.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արամ Խանզադյանի: «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ նախարարը հայց է ներկայացրել՝ հրապարակավ ներողություն խնդրելու և Խանզադյանից գումար բռնագանձելու պահանջով: Հայցադիմումը ներկայացվել է սեպտեմբերի 2-ին: Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին:

̰
Կանխատեսումներն իրավունքի մեջ անշնորհակալ աշխատանք են. Արամ Վարդևանյանը՝ ՍԴ որոշման մասին

14:57 03.09.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում չցանկացավ կանխատեսում անել՝ ինչ ընթացք կունենա այսօր մեկնարկած դատական նիստը: Հիշեցնենք՝ այսօր ՍԴ-ում քննվում են Ռոբերտ Քոչարյանի դիմումները: Հարցին՝ ի՞նչ որոշում կկայացվի և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՍԴ որոշումը, նա պատասխանեց. «Ավելի ճիշտ, հասկանալի և հասանելի կլինի, որ ունենանք որոշման եզրափակիչ մասը, […]

̰
Արմեն Գևորգյանը դատի է տվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին և փաստաբանին. Armtimes.com

14:52 03.09.2019

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դատի է տվել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին և փաստաբան Մուշեղ Շուշանյանին, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը: Նա պահանջում է պարտավորեցնել պատասխանողներին վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել, հրապարակային ներողություն խնդրել: Նաև փոխհատուցման պահանջ կա: Բացի դրանից՝ հայցվորը պահանջում է անմեղության կանխավարկածի խախտումը արձանագրել: Այս մասին կայքը տեղեկանում […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը կկայանա սեպտեմբերի 12-ին

14:41 03.09.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը նշանակվել է սեպտեմբերի 12-ին։ Դատական նիստը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ժամը 13:00-ին՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։

̰
Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավով չի ազատվի կալանքից. փաստաբանների միջնորդությունը մերժվեց

14:25 03.09.2019

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստին կրկին ամբաստանյալ Գրիգորյանը ներկա չէր։ «Նաիրի» ԲԿ-ից տեղեկանք կար, որ պատճառը առողջական խնդիրներն են։ Պաշտպանական կողմը կրկին միջնորդեց փոխել ամբաստանյալի խափանման միջոց կալանքը գրավով, այն հիմնավորմամբ, որ Մանվել Գրիգորյանը զրկված է մաքուր օդի դուրս գալու հնարավորությունից։ Պետական մեղադրողներն […]

̰
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա» տեղափոխվելուց հետո առաջին հարցազրույցն է տվել

14:21 03.09.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբ տեղափոխվելուց հետո առաջին հարցազրույցն է տվել: Այս մասին հաղորդում է «Nouvelle d’arménie»-ն: «Այս տրանսֆերով իմ կարիերայում նոր էջ է բացվում: Նման հնարավորություն ունենալ այս ակումբում, դա արտակարգ մի բան է: Ես գիտեմ, թե ինչ է իրենից ներկայացնում այս ակումբը և ես կանեմ ամեն ինչ […]

̰
Հայաստանն ապաստան է տվել ռուս ընդդիմադիր քաղաքական գործչին

14:12 03.09.2019

Հայաստանը փախստականի կարգավիճակ է տվել ռուս ընդդիմադիր, հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիշկինը: «Ես շնորհակալ եմ Հայաստանին՝ ինձ՝ Ռուսաստանի կողմից քաղաքական պատճառներով հետապնդվող քաղաքական գործչիս, տրված փախստականի կարգավիճակի համար»,- գրել է նա: Ենթադրվում է, որ Շիշկինը մշտական բնակություն է հաստատել Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում:

̰
Հայաստանի համար կարևոր է գոնե ավտոճանապարհը կարգի բերել, քանի որ Իրանն առանց Հայաստանի էլ յոլա կգնա․ դեսպան

14:11 03.09.2019

Հայաստանի և Իրանի միջև ենթակառուցվածքային կոմունիկացիաներն ունեն զարգացվածության բավարար մակարդակ, իսկ 2020 թվականի ավարտին էլ նախատեսված է երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը։ Դրանից հետո ենթադրվում է գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ավելի մեծ ծավալ։ Այս մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ հայտարարեց Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը։ Նա անդրադարձավ նաև իրանական գազին, ու ասաց, որ Իրանը դժվար թե կարողանա […]

̰
Շնորհավորում եմ բոլորիս. Էդմոն Մարուքյան

14:06 03.09.2019

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից շնորհավորական ուղերձ է հղել բոլորին: «1953թ. այս օրն ուժի մեջ մտավ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան։ Այս փաստաթղթի շնորհիվ այսօր Եվրոպայում բնակվող շուրջ 800 մլն մարդ իրավունք ունի դիմելու Եվրոպական դատարան, որը շատերի համար խախտված իրավունքները վերականգնելու վերջին հույսն է, քանի որ […]

̰
Ալավերդիում փակել են միջպետական ճանապարհը. վարորդները պահանջներ են ներկայացնում կառավարությանը

14:01 03.09.2019

Մ6 միջպետական ճանապարհն այսօր Ալավերդու հատվածում փակել են այն վարորդները, որոնք դժգոհ են այս հատվածում աշխատող ճանապարհաշինական ընկերությունից: Մի քանի տասնյակ վարորդներ մինչ այդ էլ ավտոերթով շրջել են քաղաքում: Դեռևս մայիսին «Էյ-Էյ-Բի» ընկերությունից խոստացել էին, որ քաղաքի հատվածում ասֆալտի գոնե առաջին շերտը պատրաստ կլինի սեպտեմբերին, այնինչ հիմա աշխատանքները դադարեցված են, աշխատողների մի մասին ընկերությունը տուն […]

̰
Կենդանուն մտրակելը դաժան վերաբերմո՞ւնք է, թե՞ ոչ. նախագիծը դարձյալ ԱԺ օրակարգում է

14:00 03.09.2019

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը լիագումար նիստերին ընդառաջ ծանրաբեռնված օրակարգով նիստ է անցկացնում: Քննարկվելիք նախագծերի թիվը հասնում է 30-ի: Ի թիվս այլ հարցերի, օրակարգում է եղել նաև կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք Քրեական օրենսգրքով կարգավորելու հարցը, որը ներկայացրել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Այն դրական եզրակացություն է ստացել հանձնաժողովում, հետևաբար կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ:

̰
Վարորդական իրավունքների հարցում ՌԴ օրենսդրությունը խտրական է հենց Հայաստանի նկատմամբ․ Քոչարյան

13:44 03.09.2019

Ազգային ժողովի հանձնաժողովներից մեկի քննարկմանն այսօր հրավիրվել են ԱԳ նախարարի տեղակալը, ԵԱՏՄ և ասիական այլ երկրներում ՀՀ դեսպանները։ Պատգամավորներից Արմեն Եղիազարյանը քննարկման ժամանակ ասաց, որ թեև ԱԳՆ ներկայացուցիչները պնդում են, որ ԵԱՏՄ-ում ամեն ինչ լավ է, բայց վարորդական իրավունքների ճանաչման հարցն այդպես էլ չի կարգավորվում։ Խոսքն այն մասին է, որ Ռուսաստանում Հայաստանի վարորդական իրավունքով հնարավոր […]

̰
Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր կենդանիների անունից

13:36 03.09.2019

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում շան հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով բոլոր կենդանիների անունից: «Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց իմ և իմ գործընկերների կողմից Քրեական օրենսգրքում առաջարկած փոփոխությանը, որով մենք քրեական պատասխանատվություն ենք սահմանում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի, կենդանու ոչնչացման և խոշտանգման համար։ […]

̰
Նոր նախագիծ, որով գրպանահատներին մեղադրանք կարող են ներկայացնել ոչ միայն տուժողը, այլև իրավապահները

13:20 03.09.2019

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկել է նաև Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացում կատարելու մասին հարցը: Նախագծով լուծվում է գրպանահատությունը հանրային մեղադրանքի տիրույթ տեղափոխելու խնդիրը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերով կմեկնաբանի այսօր տեղի ունեցած սկանդալային միջադեպը

13:18 03.09.2019

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով մեկնաբանելու է առավոտ տեղի ունեցածը: «Այսօր` 16:00-ին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջով ուղիղ եթեր կմտնի և կմեկնաբանի տեղի ունեցածը»: https://www.facebook.com/photo.php?fbid=2023346484433801&set=a.281107111991089&type=3&theater Հիշեցնենք, որ այսօր առավոտյան նախատեսված էր Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ […]

̰
ԵԱՏՄ-ում Հայաստանի ավտոներկրման արտոնության համար բոլոր 5 երկրների համաձայնությունն է պետք․ ԱԳՆ տեղակալ

13:16 03.09.2019

ԵԱՏՄ անդամ դառնալիս Հայաստանը կարողացել է հասնել նրան, որ մինչև 2020 թվականի սկիզբը արտոնություն ունենա ավտոներկրման հարցում․ ավտոներկրողները արտասահմանից գնած մեքենաները մաքսազերծեն ոչ թե ԵԱՏՄ բարձր մաքսատուրքով, այլ հայկական ազգային օրենսդրությամբ՝ ցածր մաքսատուրքով։ Այս ամենն այսօր ԱԺ-ում քննարկման ժամանակ բացատրեց ՀՀ ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Քննարկումը տեղի է ունենում տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում։ […]

̰
Մինչև ստանանք ՍԴ-ի որոշումը, որևիցե կարծիք հայտնել դժվար է. Վլադիմիր Վարդանյան

12:57 03.09.2019

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, նախ` անդրադարձել է Վենետիկի հանձնաժողով ուղարկած փաստաթղթի հայերեն տարբերակ չլինելու հանգամանքին: Նա նաև անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի որոշման հավանական հետևանքներին: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Տհաճ միջադեպ Սահմանադրական դատարանում

12:54 03.09.2019

Այսօր Սահմանադրական դատարանը գրավոր կարգով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Դատարանի դահլիճում Քոչարյանի աջակիցների ու հակառակորդների միջև տհաճ միջադեպ է ծագել: Քոչարյանի հակառակորդները հայհոյում էին նաև լրագրողներին` նրանց անվանելով «ծախված»: Ոստիկանները փորձեցին հանդարտեցնել կողմերին: Մանրամասները` տեսանյութում:

̰
Մեղրիի ազատ տնտեսական գոտին պատրաստ է, բայց պարապուրդի է մատնված․ Մելքումյան

12:50 03.09.2019

ՀՀ ԱԺ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամ պատգամավորների խումբը այս օրերին մեկնել է Մեղրի, ծանոթացել այնտեղի ազատ տնտեսական գոտու աշխատանքին խոչընդոտող խնդիրների հետ։ Դրանց մասին այսօր հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց դրա ղեկավար Միքայել Մելքումյանը։ Խնդիրներից մեկը, ըստ նրա, սահմանապահների հետ փաստաթղթային և ընթացակարգային հարցերն են։ Մյուսը շինարարի հետ անհամաձայնություններն են․ թեև կառուցապատումն ավարտվել […]

̰
Վարչապետը ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ է նշանակել

12:44 03.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարիկ Սարոյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Գարիկ Սարոյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

̰
Կա ընկալում, թե ԵԱՏՄ-ն մի օտար մարմին է, որից մի բան պիտի պոկենք․ Շավարշ Քոչարյան

12:39 03.09.2019

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, համաձայնագիր ունի Եվրամիության հետ, առևտրային արտոնություններ ունի ԱՄՆ կողմից և այլն։ Բայց այլ հարց է, թե ինչպես է այդ արտոնություններից Հայաստանն օգտվում։ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը։ «Մասամբ դա նաև պայմանավորված է այն ընկալումով, որ մեր համար ԵԱՏՄ-ն ոնց-որ մի հատ […]

̰
ԱԺ հանձնաժողովի նիստին ընդունել են Իրանում, Ռուսաստանում, Մոնղոլիայում ՀՀ դեսպաններին

12:30 03.09.2019

Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այսօր հրավիրվել են ԵԱՏՄ անդամ պետություններում, Իրանում, Չինաստանում, Մոնղոլիայում Հայաստանի դեսպանները՝ տարածաշրջանային հարցեր քննարկելու համար։ Հանդիպմանը ներկա է նաև փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հայտնեց, որ հանդիպման նպատակն այն է, որ պարզվեն, թե ինչու չեն լուծվում կամ դանդաղ են ընթանում տարբեր հարցերի լուծումները։ […]

̰
Բացահայտվել է 28-ամյա աղջկա սպանության դեպքը. ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

12:20 03.09.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 28-ամյա աղջկա սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վրաստանի Հանրապետության՝ 34-ամյա քաղաքացի: 2019թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, Ոստիկանությունում Երևան քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ Բրյուսովի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա՝ բռնության […]

̰
Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ՝ ՀՔԾ-ում քննվող քրեական գործն ուղարկվել է ԱԱԾ

12:14 03.09.2019

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից: Վերջինս հայտնեց, որ գործն ուղարկվել է ԱԱԾ՝ նախաքննությունն այնտեղ շարունակելու: Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման […]

̰
BACK_TO_TOP