22:12 02.09.2019
Արցախի հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ մեզ բոլորիս, ողջ հայ ազգին, Արցախի անկախության հռչակման օրվա կապակցությամբ։ 28 տարի առաջ, երբ մեր հայորդիները մարտնչում էին սուրբ հայրենիքը ազատագրելու համար, նրանք մի փափագ ունեին միլիմետր առ միլիմետր ազատագրած հայկական հողերը […]
21:57 02.09.2019
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի: «Կներեք, որ տուն ունեմ, դուրսը չեմ ապրում, 40 տարեկան տղա եմ, բնակարան ունեմ, էժան եմ գնել տունս, քանի որ շենքը դեռ լիովին կառուցված չի եղել և ինձ այդ գնով են տվել տունը»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Fip.am կյաքում հրապարակված տեղեկություններին, որ […]
21:41 02.09.2019
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 23:26 «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռի Երևան–Մոսկվա NGT 928 չվերթի ուղևորները մեկ այլ օդանավով բարեհաջող կերպով տեղափոխվել են Մոսկվա: Հիշեցնենք, որ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռը Երևան–Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս ինքնաթիռի էլեկտրականության անսարքության պատճառով վայրէջք էր կատարել Թբիլիսիի օդանավակայանում: https://www.facebook.com/118681645240747/photos/a.155241954918049/734185107023728/?type=3&theater
21:38 02.09.2019
Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում կայացել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների կենտրոնական ապարատների՝ իր ձևաչափով առաջին համատեղ խորհրդակցությունը՝ արտերկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում Արցախի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Մասիս Մայիլյանը և Զոհրաբ Մնացականյանը հանդես են եկել ելույթներով։ Արցախի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է հանրապետության արտաքին քաղաքական հիմնական […]
21:34 02.09.2019
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկոյան ՍԴ-ում ավարտվել է Վահե Գրիգորյանի դիմումի հիման վրա հրավիրված նիստը, որի ընթացքում, ըստ էության, որևէ որոշում չի կայացվել, ինչը նշանակում է, որ Քոչարյանի գործով սպասվող սեպտեմբերի 3-ի նիստին մասնակցելու են ՍԴ 8 անդամները: Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը պնդում է, որ Սահմանադրական դատարանի երեք անդամ չեն կարող մասնակցել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ […]
21:08 02.09.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիով Երևանի թիվ 192 հիմնական դպրոց կատարած այցի ընթացքում «բաց դաս» է անցկացրել բարձր դասարանների աշակերտների համար, ներկայացրել նորաստեղծ նախարարության հիմնական ուղղությունները, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում Հայաստանի նվաճումներն ու ապագան։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Նա նշել է, որ ինժեներական-տեխնոլոգիական ոլորտը մեր տնտեսության ամենաառաջադեմ […]
21:03 02.09.2019
Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների վերակազմակերպման գործընթացի հետ կապված: Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից՝ թեմայի առնչությամբ Պաշտպանը կատարել է արձանագրումներ. Մարդու իրավունքների պաշտպանը սկզբունքային կարևորություն է տալիս ընտանիքում ապրելու երեխայի իրավունքին, որի ապահովման հանձնառություն ունի Հայաստանի Հանրապետությունը. Տարիներ շարունակ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը մեր […]
20:41 02.09.2019
Այս պահին Սահմանադրական դատարանում ընթանում է նիստ և քննարկվում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումը, գրում է 1in.am-ը: Վահե Գրիգորյանի դիմումի քննության վերաբերյալ ՍԴ-ի որոշումը կլինի այսօր։ Նիստին մասնակցում են ՍԴ երկու դատավորներն ու 7 անդամները։ ՍԴ այսօրվա որոշումն այնքանով է կարևոր, որ եթե որոշում կայացվի 3 դատավորի՝ Քոչարյանի գործին մասնակցության անհնարինության վերաբերյալ, ապա վաղվա […]
20:38 02.09.2019
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչուհի, 24-ամյա Լուիզա Ավետիսյանի հարազատները ֆոտոլրագրողի հետ զրույցում իրենց զայրույթն էին հայտնում այն մասին, որ քիչ առաջ Մարգարյան ծննդատանը մահացել է Լ. Ավետիսյանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ զրուցակիցներն ասել են, որ Լ. Ավետիսյանը 4 օր առաջ հետազոտման նպատակով բերվել է […]
20:28 02.09.2019
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը օգոստոսի 26-սեպտեմբերի 2-ը հանրապետության ողջ տարածքում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել է մի շարք խախտումներ: Ոստիկանությունը 114 վարորդի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ երթևեկության ընթացքում տրանսպորտային միջոցից տարբեր իրեր ու առարկաներ փողոց նետելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Օգոստոսի 26-սեպտեմբերի 2-ը Երևանում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության […]
20:20 02.09.2019
«Քրեական մշակույթը բնորոշ է եղել ոչ իրավական պետություններին: Ցարական Ռուսաստանում միշտ համարվել է, որ անարդար են դատապարտվել, Սիբիրում նրանց նկատմամբ հատուկ վերաբերմունք է եղել, ստալինյան շրջանի համար բազմաթիվ փաստեր կան, որ, այսպես ասած, քրեկան աշխարհը «վերբովկա» արվեց: Դա շատ դաժան աշխարհ է, բայց մեր հասարակության մեջ դեռևս, ցավոք սրտի, մնում է այդ ռոմանտիզմը: Իրականում նրանք […]
20:12 02.09.2019
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասել է՝ թե՛ Ամուլսարը, թե՛ Ստամբուլյան կոնվենցիան իրենց եկել է նախկին իշխանություններից: «Ամուլսարը և Ստամբուլյան կոնվենցիան մեր ջեբն են դրել նախկին իշխանությունները: Ամուլսարի համար եթե լինի վտանգ, այն չի շահագործվի, իսկ Ստամբուլյան կոնվենցիան կանանց բռնության դեմ կոնվենցիա է: Մեր պետությունը երբևիցե չի ճանաչել ու չի ճանաչելու […]
20:04 02.09.2019
ԱԱԾ ից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ստացված տեղեկությունների հիման վրա համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Վարդենուտի միջնակարգ դպրոցի տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։ Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ տնօրենը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ […]
19:52 02.09.2019
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասել է, որ ընկերություն է արել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տղաների հետ, շփում է ունեցել մինչ Մարտի 1-ի դեպքերը, ապա դադարել են շփվել: Ալեն Սիմոնյանը նաև ասել է, որ, իր կարծիքով՝ ՀՀ-ն պետք է լինի նախագահական կառավարումով երկիր: ԱԺ փոխխոսնակի խոսքերով՝ «սուպերվարչապետի» ինստիտուտը կրճատվում է […]
19:28 02.09.2019
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, հյուրընկալվելով «Հեռանկար»-ի տաղավարում, անդրադարձել է քրեական մշակույթը քրեորեն պատժելու նախաձեռնությանը: «Ես մի փոքր վերապահում ունեմ այդ օրենքի հետ կապված: Վերջերս, կարծեմ, ընդունվեց նաև «Բռնության մասին» օրենքը: Պետք է բավականին մեծ գործողությունների պլան, հայեցակարգ: Եթե մենք վերցնենք մեր գրականությունը, ասենք՝ Չարենցի «Երկիր Նաիրի»-ն, այդ մշակույթի տարրերն այնտեղ կան՝ «Մազութի Համոն», […]
19:25 02.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Օլեքսի Հոնչարուկին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ Ընդունեք խնդրեմ իմ ջերմ շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքներն Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ հետևողական ջանքերի շնորհիվ Ձեզ կհաջողվի իրագործել նախագծած բոլոր ծրագրերն՝ ի փառս Ուկրաինայի զարգացման […]
19:18 02.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված աղետի գոտու հիմնախնդիրների լուծմանը։ Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք այսօր պետք է քննարկենք 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած այն քաղաքացիների խնդիրը, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե արձանագրված են: Մեր նախորդ քննարկումը հանգեց նրան, որ մենք պետք է որոշում […]
19:07 02.09.2019
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել բռնություն գործադրելու սպառնալիքով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործ: Մեկ անձ ձերբակալվել է: «2019 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչը, բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջում է վճարել իր […]
19:04 02.09.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 29-ին՝ ժամը 22։40-ին, 66-ամյա մի վանաձորցի հաղորդում էր տվել, որ նույն օրը «Օպել» մեքենայով իր տուն է եկել երկու երիտասարդ, որոնց հետ բանավոր համաձայնության գալով՝ վաճառել է իր 22 գոճիները՝ հատը 18 հազար դրամով և երկու ժամից գումարը տալու պայմանով: Սակայն նրանք մեքենայով տարել են գոճիները և անջատել իրենց […]
18:59 02.09.2019
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով գողության դեպք: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 50-ամյա բնակչին: 2019թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 19:00-ին, ԻԻՀ քաղաքացուց, ով Հայաստանում զբաղվում է բիզնես գործունեությամբ, ՀՀ ոստիկանության Էրեբունու […]
18:58 02.09.2019
«Արդյո՞ք ՔԿՀ աշխատողները բավարար հմտություններ ունեն և բավարար աշխատավարձ են ստանում, որպեսզի կարողանան պատշաճորեն կատարեն իրենց պարտականությունները»,- «Հեռանկար»-ի տաղավարում ասել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով քրեական մշակույթը քրեորեն պատժելի դարձնելու նախաձեռնությանը: Իշխանյանը հիշել է, որ տարիներ առաջ, երբ ՔԿՀ-ներից մեկում գրանցված մահվան դեպք են ուսումնասիրել, իրենց ասել են, որ կարող են գնալ […]
18:49 02.09.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով 168.am-ը, հարցին, ինչպե՞ս կմեկնաբանեք Վիտալի Բալասանյանի հայտարարություններն ու ձևակերպումները, ըստ որոնց՝ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ արցախյան ընտրությունները երկու հասարակական կազմակերպությունների կողմից դիտարկելն «անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը», թե՝ «Նիկոլ Փաշինյանի բոլոր […]
18:45 02.09.2019
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարը սկիզբ կառնի սեպտեմբերի 6-ին` հռչակավոր ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջիի մենահամերգով: Ծրագրում կհնչեն Կլոդ Դեբյուսիի, Մորիս Ռավելի և Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները: Սեպտեմբերի 15-ին տեղի կունենա լեգենդար դաշնակահար Սըր Անդրաշ Շիֆի առաջին մենահամերգը Հայաստանում, իսկ սեպտեմբերի 24-ին փառատոնը կհյուրընկալի թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Հոկտեմբերի 1-9 տեղի կունենան հոբելյանական տասնօրյակի համերգները, […]
18:19 02.09.2019
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել անկախության օրվա առթիվ. «Անկախության իմաստը յուրաքանչյուր սերնդի համար կարևորվում է յուրովի. եթե ավագ սերնդի համար այն առաջին հերթին Արցախի հողում հայ մնալու և անվտանգ գոյության երաշխիք էր, ապա նոր սերունդների համար անկախ հայրենիք ունենալն արդեն սեփական ինքնության անբաժանելի մաս է: Անկախ երկրի քաղաքացի լինելը, թեկուզև […]
18:15 02.09.2019
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն օգոստոսի 30-ին այցելել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը լսել է հրամանատարների զեկույցները, տեղում ծանոթացել մարտական հերթապահության ընթացքին, դիրքապահների մարտական պատրաստությանը, դիրքերի ամրապնդման ինժեներական աշխատանքների արդյունքներին։ Գլխավոր շտաբի պետը […]
17:59 02.09.2019
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում օգոստոսի 30-ին ՊԲ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Արցախի Հանրապետության իր պաշտոնակից, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավարը եղել է բանակային առաջնագծի հյուսիսային և արևելյան ուղղություններում, ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքերի ամրապնդման, տեսադիտարկման համակարգի կատարելագործման և հակառակորդի […]
17:52 02.09.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հռոմում է: Հայաստանի ազգային հավաքականի ավագն արդեն հաջողությամբ անցել է բուժզննումը «Ռոմայում»: Սպասվում է, որ Մխիթարյանը մոտակա ժամերի ընթացքում պայմանագիր կստորագրի «գայլերի» հետ:
17:44 02.09.2019
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է «Սանիթեք» ընկերության հայտարարությանը: «Հարգելի լրագրողներ ու ոչ միայն «Սանիթեք» ընկերությունների տնօրեն Նիկոլաս Էլ Թաուիլի այսօրվա հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկա։ Ընկերությունը քաղաքապետարանից այս ընթացքում տուգանքներ է ստացել բացառապես պայմանագրի համաձայն՝ չկատարած կամ թերի կատարած աշխատանքի համար։ «Սանիթեք» ընկերության վերջին ամիսների, մեղմ ասած, թերի […]
17:41 02.09.2019
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: