Վարորդական իրավունքների հարցում ՌԴ օրենսդրությունը խտրական է հենց Հայաստանի նկատմամբ․ Քոչարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Վարորդական իրավունքների հարցում ՌԴ օրենսդրությունը խտրական է հենց Հայաստանի նկատմամբ․ Քոչարյան

13:44 03.09.2019

Ազգային ժողովի հանձնաժողովներից մեկի քննարկմանն այսօր հրավիրվել են ԱԳ նախարարի տեղակալը, ԵԱՏՄ և ասիական այլ երկրներում ՀՀ դեսպանները։ Պատգամավորներից Արմեն Եղիազարյանը քննարկման ժամանակ ասաց, որ թեև ԱԳՆ ներկայացուցիչները պնդում են, որ ԵԱՏՄ-ում ամեն ինչ լավ է, բայց վարորդական իրավունքների ճանաչման հարցն այդպես էլ չի կարգավորվում։

Խոսքն այն մասին է, որ Ռուսաստանում Հայաստանի վարորդական իրավունքով հնարավոր չէ տաքսի վարել։ Սրա վերաբերյալ հայկական կողմի նախաձեռնությամբ շատ քննարկումներ են եղել, սակայն լուծում չի տրվել։

ՀՀ ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը բացատրեց խնդրի հիմքերը՝ Ռուսաստանի օրենսդրությունը հակասում է ԵԱՏՄ ընդհանուր կարգավորումներին։ Բայց թե ինչպես պետք է լուծվի խնդիրը, անհայտ է։ Քոչարյանի խոսքերով՝ առաջարկ է եղել բազմակողմ համաձայնագիր կնքել այս հարցում, բայց դա շատ երկար կտևի, տարիներ։ Իսկ վարորդները հենց հիմա խնդիր ունեն։

Քոչարյանը նույնիսկ ասաց, որ ռուսական կարգավորումները խտրական են հենց Հայաստանի նկատմամբ, քանի որ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունները երկկողմ ձևով լուծել են այդ հարցերը։ Մասնավորապես Բելառուսի դեպքում գործում է Միութենական պետության համաձայնագիրը, իսկ Ղազախստանը և Ղրղըզստանը արտոնություն ունեն այդ հարցում։ Այս ամենի հետևանքով արդեն 3 տարի այս խնդիրը չի լուծվում Հայաստանի համար։

«Մեկ ասում են՝ արդեն Դումայում է։ Հետո ասում են՝ Դումայում չի … նորից՝ Դումայում է։ Հետո անընդհատ փորձում են խնդիրը տանել բազմակողմ հարթակ՝ գիտակցելով, որ դա շատ երկար կտևի։ Այսինքն՝ սա ԵԱՏՄ որոշում չէ։ Եթե ԵԱՏՄ որոշում լիներ, մենք թույլ չէինք տա, որ այդպիսի բան լիներ»,- բացատրեց Քոչարյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP