12:08 03.09.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը տապալել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը: Մանրամասները` տեսանյութում:
12:02 03.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Նունե Պետրոսյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Նունե Պետրոսյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
11:58 03.09.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ներս է մտել արյունաբան Գևորգ Թամամյանը` փորձելով հարցեր տալ նախարարին, սակայն Թորոսյանն ասել է, որ չի ուզում խոսել նրա հետ և կիսատ է թողել ասուլիսը: Նախարարի փոխարեն խոսել է Գևորգ Թամամյանը` նշելով, որ նախարարը խուսափել է զինծառայությունից, քանի որ նշվել է, թե ունի առողջական խնդիրներ, սակայն Ստեփանակերտում […]
11:51 03.09.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր այսօրվա ասուլիսի տապալմանն արձագանքել է Ֆեյսբուքում փաստաթղթի հրապարակմամբ: «Մի փոքրիկ պատմություն մի մեծ կենտրոնի մասին Կամ Ինչպես էին նախկինում կատարվում ներդրումները Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»,- գրել է նա:
11:50 03.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Ղամբարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սուրեն Ղամբարյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից»: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնում նշանակվել է Անի Ամիրշադյանը: «Ղեկավարվելով […]
11:49 03.09.2019
Բոլոր հիվանդանոցների կառավարող խորհուրդներում նշանակված են նախարարի մտերիմները: Այսօր հայտարարել է առողջապահության նախարարի նախկին խորհրդական, արյունաբան Գևորգ Թամամյանը` նշելով, թե ինքն ունի փաստեր, թե ինչպես է տարբեր ղեկավարող համակարգերում նախարար Արսեն Թորոսյանը նշանակում իր ծանոթներին ու մտերիմներին: Այսօր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում նախատեսված էր նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը, սակայն նախարարի խոսելու ժամանակ ներս է […]
11:44 03.09.2019
Ազգային ժողովի պետական և իրավական հարցերի հանձնաժողովում այսօրվա քննարկումից հետո հավանության արժանացավ նախագիծը, որով փոփոխություններ են արվում գրպանահատությանը վերաբերող կարգավորումներում։ Ազգային ժողովում նախագծի ընդունման դեպքում այսուհետ պարտադիր չի լինի, որ տուժողները բողոքեն։ Ինքը՝ պետությունը, կարող է հայց ներկայացնել ու գրպանահատության մեղադրանք առաջադրել առանց տուժողի ցանկության։ Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ սա արվում է պրակտիկան հաշվի […]
11:24 03.09.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ առաջիկայում ՀՀ-ում կանցնեն ոսկրածուծի փոխպատվաստման 100% պետական ֆինանսավորման: Նախարարի խոսքով՝ դա հնարավորություն կտա, որպեսզի ավելի արդյունավետ իրականացվեն այդ ոլորտի աշխատանքները: Մինչև այժմ իրականացվում էր համավճարային համակարգը: Արդեն կատարվել է երեխաների 4 և մեծահասակների 10 վիրահատություն` ոսկրածուծի փոխպատվաստման համար:
11:20 03.09.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդես է եկել իր գլխավորած գերատեսչության կատարած աշխատանքի ամփոփիչ ասուլիսով: Թորոսյանն ասել է, որ «Stent for life» ծրագրով 2019-ին կատարվել է 1308 վիրահատություն` նախորդ տարվա համեմատ 32%-ով ավելի: Բնակչության բոլոր խմբերին պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով մատուցվող՝ սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական ծառայություններում ընդգրկվելու են նաև սրտամկանի ինֆարկտի առանց ST […]
11:15 03.09.2019
Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության հյուպատոս Սոզար Կվինչիայի նախաձեռնությամբ ընդունել է վերջինիս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում Վրաստանի՝ պատիժ կրող քաղաքացիների իրավունքների իրացման և պահման պայմանները, շեշտադրվել է հատկապես այն փաստը, որ այս տարի […]
11:08 03.09.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ադրբեջանական ԱԳՆ-ի արձագանքները գնալով դառնում են ավելի նյարդային և անհավասարակշիռ…Դրկիցներին առանձնակի «նյարդայնացրել» է դիվանագիտական կորպուսի ներկայությունը և նախարար Մնացականյանի մասնակցությունը սեպտեմբերի 2-ի տոնական միջոցառումներին»: https://www.facebook.com/photo.php?fbid=2581458591905669&set=a.220222801362605&type=3&theater
11:03 03.09.2019
Օգոստոսի 31-ին համացանցում տեսագրություն էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայում թույլ է տալիս ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի և վտանգելով երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ուսումնասիրել են տեսագրությունը, պարզել՝ վարորդի ինքնությունը և նրան ներկայացրել բաժին։ Մեքենան էլ հայտնաբերվել […]
10:46 03.09.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ երեկոյան ընդունել է Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին և հայ համայնքի մի խումբ այլ ներկայացուցիչների։ Համայնքի ներկայացուցիչները կարճատև զրույց են ունեցել երկրի ղեկավարի հետ։ Էրդողանը հետաքրքրվել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրության ընթացքի վերաբերյալ։ Համայնքի ներկայացուցիչները հայտնել են, […]
10:24 03.09.2019
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը գրանցվել է 650 դեպք, որից 420-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 164 կենցաղային կանչ, 324 հրդեհի ահազանգ, 86 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3, տուժել՝ 108 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 13 քաղաքացի: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 23 դեպք, որից […]
10:21 03.09.2019
Սահմանադրական դատարանում այսօր քննվում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցը։ Երկրորդ նախագահի պաշտպանները դիմել են ՍԴ, քանի որ իրենց կարծիքով՝ նախկին նախագահին կալանքի տակ պահելը հակասահմանադրական է։ Այս հայցի քննությունը մեկնարկում է այսօր, և այդ կապակցությամբ ՍԴ շենքի դիմաց հավաքվել են ցուցարարների երկու խմբեր։ Մի խումբը պահանջում է հաստատել այդ […]
10:15 03.09.2019
Կալանավորված անձը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իրեն վերագրված հանցանքի մասին ՀՀ ոստիկանության հրապարակած տեսանյութը համացանցից հեռացնելու հարցում։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացքում պարզվել է, որ ոստիկանությունը հրապարակել է «Բնակարանային գողությունը բացահայտվեց․ գողը հարևանն էր» վերտառությամբ նյութ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեսանյութի տեքստի առանձին ձևակերպումները հնարավորություն է տալիս ներկայացված անհատական տվյալների միջոցով […]
09:41 03.09.2019
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 5-7-ը շրջանների զգալի մասում, 3-4-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-7-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և […]
09:30 03.09.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 03-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ. 11, 13,15,17, 19, 21, 31/1 շենքերը, Բակունցի փ. 1, 2,3, 5, 7, 9, 11, 13, 13/1, 13/2, 15 շենքերը, Բակունցի փ. 1-ին նրբ. 2, 3, 4, 8 […]
09:22 03.09.2019
««168 ժամ»-ի տեղեկություններով՝ ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից: Մամուլում օրեր առաջ հրապարակում եղավ այն մասին, որ վերջերս փակ քննարկում է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության և ԱԳ նախարարների և որոշ դեսպանների մասնակցությամբ: Իհարկե, ԱԳՆ-ից հերքել էին նախարարների հանդիպման մասին տեղեկատվությունը, սակայն ըստ ԶԼՄ-ի՝ թեման եղել է Սիրիա ուղարկված զորախումբը, որը […]
09:00 03.09.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 7-ին նշանակված Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքին հրավիրվել են ներկա իշխանական էլիտայի ներկայացուցիչները: Դրան հակառակ, հարսանիքին հրավիրված չեն ո՛չ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ո՛չ կալանավայրում գտնվող Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները: Իրենց այդ քայլով խնամիներն ուզում են ցույց տալ, որ իրենք որևէ կերպ կապված չեն նախորդ ռեժիմների հետ»:
08:16 03.09.2019
Գյումրիում երեկ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ դանակահարություն է եղել: ArmDay.am-ին հայտնի է դարձել, որ ժամը 21:00-ի հատվածում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով և արնահոսությամբ Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել 21-ամյա Ռազմիկ Ա.-ն եւ 52-ամյա Իսահակ Ա.-ն: Նրանք պապ ու թոռ են: Դեռ անհայտ պատճառներով պապ ու թոռանը, նախնական տեղեկություններով, դանակահարել են Գյումրու […]
08:05 03.09.2019
«Ժամանակ» թերթը գրում է․ «Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը սեպտեմբերի 2-ին ժամանում է Մոսկվա, որտեղ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի հետ քննարկելու է միջազգային խնդիրներին առնչվող մի շարք հարցեր: Իրանի արտգործնախարարի մոսկովյան այցն, ըստ ամենայնի, նշանակալի ազդեցություն կունենա հոկտեմբերի 1-ին Երևանում ԵՏՄ վեհաժողովի օրերին Իրանի նախագահի Հայաստան այցի հարցում: Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետ […]
00:00 03.09.2019
Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանը մի քանի օրից կմեկնի Գերմանիա, որտեղ կանցնի համալիր հետազոտություն նյարդաբանական լավագույն կլինիկաներից մեկում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։ «Հայկի առողջական վիճակի և բուժման վերաբերյալ ամբողջական եզրակացությունից հետո կառավարությունը անմիջապես կքննարկի Հայկի հետագա բուժման հարցը»,- գրել է նա։
23:35 02.09.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գնացել են առաջնագիծ։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Գնացինք առաջնագիծ, մարտական հենակետը պահող ստորաբաժանման հրամանատարը ծանոթացրեց վերջին տեխնիկական և ինժեներական նորամուծություններին, որ կատարվել են Պաշտպանության բանակի այս հատվածում։ Մեր զինվորներին ողջույններ փոխանցեցինք մայրաքաղաք Երևանից, շնորհակալություն հայտնեցինք ծառայության համար, խոստացանք ամուր պահել տղաների թիկունքը և, նրանցից վարակված […]
23:23 02.09.2019
«Հեռանկարի» տաղավարում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը խոսել է այն մասին, թե ինչ ասել է «օրենքով գող». «Որքանով ինձ հայտնի է, «Օրենքով գողը»-ն աստիճանակարգ է, օծվում են հատուկ «սխոդկաների» ժամանակ: Ինչպես դիսերտացիայի պաշտպանությունը, պետք է ինչ-որ չափանիշների համապատասխանի, որ նա օծվի «օրենքով գող»: Ի դեպ, Խորհրդային Միությունում ռուսներից հետո ամենից շատ գողեր վրացիներն ունեին, […]
23:03 02.09.2019
ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով սեպտեմբերի 2-ին մի խումբ ուսանողների կողմից իրականացված դասադուլին: «Ուսանողների առջև դռներ փակելու և նրանց ազատ կամարտահայտությունն սպառնալիքով ճնշելու այսօրվա գործընթացներն ուղղակի հարված են հեղափոխության արժեքներին: Գործընկերներիս հորդորում եմ վերանայել իրենց մոտեցումները, քանի դեռ շատ ուշ չէ»:
23:03 02.09.2019
Ալկոհոլը չարաշահած կինը փորձել է կոտրել ինքնաթիռի վթարային ելքը, և օդաչուները ստիպված արտակարգ վայրէջք են կատարել, գրում է The Sun-ը: 49-ամյա կինը ճանապարհորդում էր 12-ամյա երեխայի հետ, սկսել է իրեն ոչ ադեկվատ պահել այն բանից հետո, երբ կարմիր գինի է օգտագործել: Ականատեսները պնդում են, որ կինը ինքնաթիռում վազել է և հայհոյախառն արտահայտություններ արել: Դրանից հետո […]
22:33 02.09.2019
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ, դժբախտաբար, այսօր «Մարգարյան» ծննդատանը գրանցվել է ծննդկանի մահվան դեպք: «Այն պահից, երբ առողջապահության նախարարությանը տեղեկացվել է դեպքի մասին, նախարարի հանձնարարությամբ, շտապ լրացուցիչ մասնագետներ են հրավիրվել ծննդատուն` մանկաբարձ-գինեկոլոգ, ռեանիմատոլոգ և կազմակերպվել է կոնսիլիում: Ծննդկանին փորձ է արվել տեղափոխել այլ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, սակայն, ցավոք […]
22:17 02.09.2019
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մի շարք հարցերի մասին: Նա անդրադարձել է Ամուլսարի խնդրին և ասել, որ իր համար հասկանալի չի եղել Ամուլսարի ցուցարարների համար ԱԺ մտնելը այն ժամանակ, երբ ԱԺ-ն գտնվում է արձակուրդում: Ալեն Սիմոնյանը նշեց, որ համաձայն չի եղել այն որոշման հետ, որ Ամուլսարի ցուցարարներին թույլ չեն […]
22:15 02.09.2019
«Հեռանկար»-ի տաղավարում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը խոսել է այն մասին, թե ինչ ասել է քրեական մշակույթ, և ինչպես են պատրաստվում պայքարել այդ մշակույթի դեմ։ «Եթե օրենք են ընդունել, դա ինչպե՞ս պետք է գործի, ի՞նչ ձևով պետք է իմանան, որ «սխոդկա» է եղել, օրենքի խախտումն այդտեղ ո՞րն է, պետք է գրեն, թե ինչ է […]