TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Հանքերի մասին, որոնք մեր քթի տակ են». Կուբատյանը` Էրեբունիում շահագործվող քարհանքի մասին

12:45 29.08.2019

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանն անդրադարձել է Էրեբունի վարչական շրջանում տարիներ շարունակ շահագործվող քարհանքին և կատարել հետևյալ գրառումը. «Սա Ամուլսարը չի, սա Երևանն է: Էրեբունի վարչական շրջանում տարիներ շարունակ շահագործվում է քարհանք: Թե ինչ փոշի է առաջացնում հանքը կարող եք տեսնել լուսանկարներում: Ի դեպ, հանքը շահագործող ընկերության վկայականում հայտնաբերվել […]

̰
Գագիկ Խաչատրյանին ու նրա եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել. նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. Armtimes.com

12:41 29.08.2019

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի վատնման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման համար, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատել է նրանց պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա հայտնել է, որ նախաքննական մարմինը իր պաշտպանյալներին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Պաշտպանն առայժմ այլ մանրամասներ չի հայտնել: […]

̰
Մեկնարկել է Մասիսի քաղաքապետի և մյուսների գործով առաջին դատական նիստը

12:31 29.08.2019

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ մեկնարկեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս 7 մեղադրյալների գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Ռոբերտ Պապոյանը։ Նշենք, որ դատական նիստին տուժող կողմի ներկայացուցիչներից ոչ ոք ներկա չէ։ Մեղադրող դատախազները նշեցին, որ գործով ամբաստանյալներից երկուսին ուղարկված մեղադրական եզրակացությունները վերադարձվել են, և հավանական է, որ […]

̰
Մեր ընտանիքը՝ մեր ամենամեծ ձեռքբերումը. Աննա Հակոբյանի գրառումը

12:25 29.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, իր ֆեյսբուքյան էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Մեր ընտանիքը՝ մեր ամենամեծ ձեռքբերումը?Նիկոլ Փաշինյան»:

̰
«Ջերմուկի» արտադրությունն էլ է Ջերմուկի շրջակա միջավայրին վնաս. Փաշինյանը՝ Էրիկ Գրիգորյանին

12:15 29.08.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հարց ուղղեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին: Նա նշեց՝ հարցը վերաբերում է «Ջերմուկ գրուպ»-ի կողմից ներմուծվող ապրանքներին: Գրիգորյանը հայտնեց՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ներմուծման և իրացման համար նախատեսված հարկատեսակ կա, այդ ցանկի մեջ առկա նյութերից ներմուծողները վճարում են: ««Ջերմուկ գրուպ»-ը, ներմուծելով և կազմակերպելով այդ պլաստիկե […]

̰

12:10 29.08.2019

Կառավարությունն այսօրվա նիստում բավարարեց մի շարք ընկերությունների ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են պոլիմերային շշերի արտադրության համար: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 20 մլրդ 869 մլն 461 հազար դրամի ներդրում, որից 804 մլն 900 հազար դրամը նախատեսվում է […]

̰
Զոհրաբ Մնացականյանը պատգամավորներին է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները

11:55 29.08.2019

ԱԺ-ում օգոստոսի 29-ի առավոտից տեղի է ունենում ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի շրջանակում կազմակերպված հանդիպումը ԱԺ պատգամավորների հետ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացրել է արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները: «Համաժողովն անցկացվում է «Արժեքները գործողության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո: Մենք […]

̰
Կվերականգնվի կենսական նշանակության ևս երկու ճանապարհահատված

11:52 29.08.2019

Վայոց ձորի և Տավուշի մարզերում կվերականգնվի կենսական նշանակության ևս երկու ճանապարհահատված։ Այդ մասին կնքվել է պայմանագիր «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և շինարարական աշխատանքների մրցույթը շահած ընկերությունների միջև։ Կվերականգնվեն Տավուշի մարզում Մ4-Գետահովիտ մոտ 1.4 կմ և Վայոց ձորի մարզում՝ Մ2-Գետափ մոտ 2.76 կմ երկարությամբ ճանապարհահատվածները։ Շինարարական աշխատանքները կմեկնարկեն արդեն առաջիկա օրերին։ Իսկ աշխատանքների ավարտը, ըստ […]

̰
Վարչապետը հանձնարարական տվեց Դավիթ Տոնոյանին

11:36 29.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում, դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, անդրադարձավ ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: «Նրանց հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ մենք շատ արագ կգույքագրենք ռազմարդյունաբերական համալիրի ոլորտի այն արտադրանքները, որոնք թողարկվում են ՀՀ-ում և կկազմենք նաև ԶՈւ առաջիկա 5 տարվա մոտավոր պահանջակի պլանը: Մենք կտեսնենք, կաշխատենք ոլորտի հետ երկու ուղղություններով՝ […]

̰
Լրագրողներին չհանձնվել հնարավոր չէ. Նաիրա Զոհրաբյան

11:18 29.08.2019

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և կատարել հետևյալ գրառումը. «Լրագրողներին չհանձնվել հնարավոր չէ: Սա ես ասում եմ որպես լրագրող»,- գրել է պատգամավորը:

̰
Փաշինյանը Կառավարության նիստը սկսեց լավ լուրով

11:09 29.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստը սկսեց լավ լուրով: «Տեղյակ եք, որ Մուդիզ վարկանիշային միջազգային ընկերությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը, սա 2006-ից ի վեր սպասված իրադարձություն է»,- ասաց նա: Փաշինյանը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին խնդրեց ներկայացնել՝ ինչով է սա կարևոր: Վերջինս տեղեկացրեց՝ դա միջազգային ներդրումային հանրության մոտ սպասումներ ու կարծիք է ստեղծում տվյալ երկրում […]

̰
Այգեհովտում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

11:00 29.08.2019

Օգոստոսի 29-ին՝ ժամը 06:20-ին, վերսկսվել են օգոստոսի 28-ին՝ ժամը 18:09-ին, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղին հարակից անտառում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Երեկ՝ ժամը 21:08-ին, հրդեհը մեկուսացվել էր, այրվել էր մոտ 2 հա մացառուտ:

̰
Աշտարակի ոստիկանները կասկածելի համարանիշերով մեքենա են բերման ենթարկել

10:55 29.08.2019

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման, ինչպես և հասարակական կարգի պահպանությանն ուղղված ուժեղացված ծառայությունները։ Այս համատեքստում օգոստոսի 27-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Տիգրան Մեծի փողոցում նկատեցին «Վազ-2107» մակնիշի 77 XX 777 կասկածելի համարանիշերով մեքենա: 07-ն անմիջապես տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Իրավապահները պարզել են, […]

̰
Շամշյանը լուսանկար է հրապարակել «2050 թվականից»

10:43 29.08.2019

Ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որը մակագրել է. «2050 թվական»: Լուսանկարում Նիկոլ Փաշինյանը լուսանկարում է Շամշյանին։ https://www.facebook.com/photo.php?fbid=2342902292490399&set=a.116061341841183&type=3&theater

̰
Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն իրենց որդիների հետ հանգստանում են Արցախում

10:37 29.08.2019

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, տիկնոջ՝ Սիրուշոյի և երկու որդիների հետ հանգստանում է Արցախում։ Նրանց սոցցանցերի իրենց միկրոբլոգերում լուսանկարներ են հրապարակել։

̰
Հայ դիվանագետներն Ազգային ժողովում են. ուղիղ

10:25 29.08.2019

Այսօր ԱԺ-ում են դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: ԱԺ նախագահի բացման խոսքից հետո, ելույթ է ունեցել ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը: Մնացականյանը շեշտում է՝ փոփոխվող աշխարհում պետք է առաջնորդվել երեք հիմնական արժեքներով։Երեք հիմարար սկզբունքներ, որոնցով Հայաստանը վարելու է իր արտաքին քաաղքականությունը: Առաջին հերթին  խոսքն ինքիշխանության , ևայդ դիքրից  փոխգործակցության մասին է: Մնացականյանն անդրադարձ է կատարել նաև դիվանագիտական հավաքի […]

̰
Սարավան գյուղում այրվում է մոտ 6.5 հա անտառածածկ տարածք

10:20 29.08.2019

Օգոստոսի 29-ին՝ ժամը 08:30-ին, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ: Այրվում է մոտ 6.5 հա անտառածածկ տարածք: Հիշեցնենք, որ ս.թ. օգոստոսի 27-ին՝ ժամը 11:59-ին, հրդեհ էր բռնկվել Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի անտառածածկ տարածքում: […]

̰
Արմավիրում հասուն տղամարդիկ պղծում են 12-16 տարեկան աղջիկների. փաստաբանն ահազանգում է

10:18 29.08.2019

Փաստաբան Ծովինար Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Արմավիր քաղաքից եմ վերադառնում, անչափ հուզված, բարկացած…: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ ինձ է մոտենում մի տղամարդ, ով նախկինում վստահորդս է եղել ու պատմում սարսափելի մի բան. քաղաքի և հարակից բնակավայրերի 20-40 տարեկան տղամարդկանցից ոմանք սոցիալական ցանցերի միջոցով կապ են հաստատում 12-16 տարեկան աղջիկների հետ, […]

̰
Հուլիսին ունեցել ենք տնտեսական ակտիվության 8.1 տոկոս ցուցանիշ․ Փաշինյան

10:09 29.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հուլիսի տնտեսական ցուցանիշներին։ «Հուլիսի տնտեսական թվերը բավական տպավորիչ են ստացվել: Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 8.1 տոկոս: Սա հրաշալի թիվ է: Բացի դա՝ Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ՝ 16.1 տոկոս, Շինարարության աճ՝ 4.1 տոկոս, Առեւտրի շրջանառության աճ՝ 9.1 տոկոս, Ծառայությունների աճ՝ 14.9 տոկոս, Միջին անվանական աշխատավարձի աճ՝ 8 տոկոս, […]

̰
Հայաստանում հանրային գրադա­րանների թիվը զգալի պակասել է․ «Ժողովուրդ»

09:57 29.08.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում հանրային գրադա­րանների թիվը զգալի պակասել է: «Ժո­ղովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018 թ. հանրապետությունում գործել են 3 հանրապետական և 679 հանրա­յին գրադարաններ, մինչդեռ 2017 թվա­կանին գործել է 730 հանրային գրադա­րան: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում փակվել է 51 հանրային գրադարան: Մեզ հայտնի դարձավ, որ միայն 47 գրադարան փակվել է գյուղերում: Բա­ցի այս, […]

̰
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ջանք են ներդնում երկրի բարեկեցության համար

09:55 29.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում փոխադարձ երախտագիտությամբ է պատասխանել օգտատեր Մարիամ Ավետիսյանին, ով ավելի վաղ շնորհակալություն էր հայտնել վարչապետին խմորեղենի իր փոքրիկ արտադրության աշխուժացման համար։ «Ես եմ Ձեզ շնորհակալ՝ Ձեր ջանքի, աշխատասիրության ու լավատեսության համար: Ու բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց անհատական ջանքն են ներդնում՝ հանուն իրենց ընտանիքի և երկրի բարեկեցության: Ես հավատում […]

̰
Ամենալկտի ձևով ուզում են բնապահպանների վրա բարդել աբրիտրաժային փոխհատուցման տեսլականը․ բնապահպան

09:45 29.08.2019

ՀԲՃ ֆեյսբուքյան էջում ուղիղ տեսակապով բնապահպան Աննա Շահնազարյանն ասել է. «Տիգրան Ավինյանն առաջին անգամ իր հարցազրույցներից մեկում հիշատակեց մի աբսուրդային թիվ, որն ինքը մտցրեց շրջանառության մեջ, իբրև աբրիտրաժի արդյունքում փոխհատուցման ակնկալիք «Լիդիան»–ի կողմից, և այդ թիվը պտտեցին–պտտեցին ու ամենալկտի ձևով ուզում են ինչ-որ կոնկրետ մարդկանց վրա, օրինակ՝ բնապահպանների վրա բարդել պետության կողմից նման աբրիտրաժային փոխհատուցում […]

̰
Գազամատակարարման պլանային անջատումներ 3 մարզի որոշ հասցեներում

09:34 29.08.2019

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 1-ին, 2-րդ, 6-րդ թաղամասերի, ժամը 10.30-ից մինչև ժամը 16.30-ն՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան, Տերյան և Այգեստան փողոցների բնակիչ-բաժանորդների և կազմակերպությունների, ժամը 10.00-ից մինչև ժամը 13.00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի […]

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 35 հրդեհ

09:22 29.08.2019

Օգոստոսի 28-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ 1.5 հա, Դավթաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 15 հա, Արագածոտնի մարզի Ուշի գյուղում՝ 1 հա, Կարին գյուղում՝ 200 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ […]

̰
Վթար Շիրակ գյուղում. կա զոհ և տուժած

09:12 29.08.2019

Օգոստոսի 29-ին՝ ժամը 00:59-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հոլոս Մ. ծնված 1992թ.) դուրս է եկել ճանապարհի […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

09:00 29.08.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-15։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ՝. Թոթովենցի փ. 13 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, 15։00-16։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 49-55 սեփական տները, Բագրևանդի փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 16։00-17։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Թոթովենցի […]

̰
Ինչպես սիրաշահել ԱՄՆ-ին. փակ քննարկում պաշտպանության և ԱԳ նախարարների միջև. «Հրապարակ»

08:09 29.08.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ օրերս փակ քննարկում է տեղի ունեցել պաշտպանության և ԱԳ նախարարների և որոշ դեսպանների մասնակցությամբ։ Թեման եղել է Սիրիա ուղարկված զորախումբը, որը բացասական է ընկալվել ԱՄՆ իշխանությունների կողմից։ Մեր տեղեկություններով՝ ԱՄՆ-ից բանագնացով օրերս կրկին դժգոհություն են հղել ՀՀ իշխանություններին և հասկացրել, որ դա բացասաբար է անդրադառնում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։ Հավաքի […]

̰
̰
Արարատի մարզում բախտագուշակը հաճախորդից գումար է կորզել, իսկ գուշակի դուստրը սպառնացել է դանակով

23:45 28.08.2019

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Արարատի մարզում տեղի ունեցած խարդախության փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 27-ին ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Արտաշատ քաղաքի բնակիչ, 48-ամյա Գայանե Հ.-ն և հայտնել, որ ինքն այցելել է Մարմարաշեն գյուղ՝ բախտ նայողի մոտ և նրան վճարել 10 000 դրամ: Ապա բախտագուշակը նրան հայտնել է, որ պետք է լրացուցիչ […]

̰
Ուտեստները տեղ են հասել․ Արայիկ Հարությունյանը՝ կարմիրաղբյուրցիներին

23:36 28.08.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նկարում պատկերված գեղեցկուհիները, որոնք Ներքին Կարմիրաղբյուրից են, մասնակցում են «Դասավանդի՛ր, Հայաստանի» մի նախագծի, որի հետ մեր նախարարությունը նույնպես համագործակցում է: Ներքին կարմիրաղբյուրցիներն իրենց ձեռքերով պատրաստված համեղ ուտեստներ էին ուղարկել նախարարություն: Սույնով հաստատում եմ, որ ուտեստները տեղ են հասել»:

̰
BACK_TO_TOP