15:41 29.08.2019
Էկոնոմիկայի նախարարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարների հետ կապված խնդրին, որն առաջացել էր Վերին Լարսի անցակետում՝ վստահեցնելով, որ այդ ընթացքում եղել են տվյալ կազմակերպության կողքին: «Մենք օպերատիվ կապ ունենք ՌԴ մաքսակետում աշխատող պաշտոնյաների հետ: Սկզբից այն էր մոտեցումը, որ պետք է կազմակերպության կողմից բեռնափոխադրող 15 մեքենաները, որոնք այդ օրերին […]
15:30 29.08.2019
ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ Արմեն Չարչյանը ընտրվեց ՀՀ ԱՆ ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
15:22 29.08.2019
Սոցիալական ապահովության ծառայությունը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ 2019 թ. սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ամսվա երկրորդ օրվանից՝ սեպտեմբեր 2-ից: «Միաժամանակ հիշեցվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. հուլիսի 4-ի N 824-Ն որոշմամբ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի գումարը սահմանվեց հարյուր հազար դրամ՝ նախկին հիսուն հազար դրամի փոխարեն: Տեղեկացվում է, որ սեպտեմբեր […]
15:20 29.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության այսօրվա նիստում ընդունված «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը պարզաբանելով, նշեց. «Խոսքը «օրենքով գողերի», «սխոդկաների», կներեք արտահայտությանս, որ կառավարության նիստում այսպիսի բառեր եմ օգտագործում, «օբշյագների» և այս կարգի այլ երևույթների մասին է: Այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ այս ամենի հետ առնչություն ունեցող մարդիկ, այսինքն՝ այս ամենի […]
15:15 29.08.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր սկսվել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, ևս 7 ամբաստանյալների դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Դատավոր Ռոբերտ Պապոյանն արձանագրել է, որ նիստին ներկա չեն տուժողները: Բացի դրանից՝ պետական մեղադրողները նշել են, որ 2 ամբաստանյալի մեղադրական եզրակացությունները վերադարձվել են և հավանական է, որ նրանք չեն ստացել: Դատավորը հայտնել է, որ […]
15:10 29.08.2019
Սլովենիայի Մարիբոր քաղաքում օգոստոսի 23-29-ն անցկացված EJOI2019 (European Junior Olympiads in Informatics-Եվրոպայի ինֆորմատիկայի պատանիների օլիմպիադա) ինֆորմատիկայի 3-րդ միջազգային օլիմպիադային, որին մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ, ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։ Ոսկե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Էմիլ Կոստանյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ […]
15:05 29.08.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում բացատրեց, թե ինչ է նշանակում «ներառականությունը»: ««Ներառականություն» նշանակում է ավելի շատ թվով ապրանքատեսակներ և ավելի շատ թվով արտադրատեսակներ»,- ասաց նախարարը: Իսկ արդյո՞ք քաղաքացիները ավելի լավ են ապրում հիմա, քան նախորդ տարի հարցին, նախարարը նշեց, որ պատասխանն ունի միջին վիճակագրական պատասխան. «Նայեք վիճակագրության թվերը, թե որոնք են միջին […]
14:55 29.08.2019
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երկնիշ տնտեսական աճը հնարավոր է, բայց դա մեծապես կախված է նաև ներդրումների քանակից: «Մենք վերջին 3 տարվա ընթացքում չենք զարմանում, երբ որ տեսնում ենք 6, 7, 8 հավանական տնտեսական ակտիվություն տարվա տարբեր ժամանակահատվածներում, և այդ 3 տարվա միջինը 2 անգամ ավելի բարձր է, քան եղել է […]
14:44 29.08.2019
Օգոստոսի 28-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպել էր հրաժեշտի ընդունելություն՝ նվիրված ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտին: «Շնորհակալ եմ բոլորին: Հայաստանում ապրելն ինձ համար մեծագույն հաճույք էր, ու ես ձեր երկրի մեծ երկրպագուն եմ: Խոստանում եմ դառնալ Հայաստանի քաղաքակրթության ու մշակույթի դեսպանը»,- իր ողջույնի խոսքում նշել է դեսպանը: Միջոցառման ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեսպանին […]
14:35 29.08.2019
Կառավարությունն այսօր 57 մլն 762 հազար դրամ հատկացրեց ԿԳՄՍ նախարարությանը «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ ստեղծագործական, վարչական և սպասարկող անձնակազմերին լրավճարի հատկացման նպատակով: Գումարը որպես դրամաշնորհ կտրամադրվի «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ իր համար հասկանալի չէ, թե ինչու պիտի մշակութային օջախը ֆինանսավորվի բարեգործների կողմից: «Սա վատ տրամաբանություն է, պետությունը […]
14:34 29.08.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացրեց, որ այս տարի նախորդ տարվա համեմատ Սևանից պակաս են ջուր բաց թողել, քանի որ նախորդ տարի օգոստոսի 31-ից հավելյալ ջուր է բաց թողնվել: «Մենք սեպտեմբերի առաջին տասնօրյակում կտեսնենք նաև Սևանի մակարդակի բարձրացում՝ նախորդ տարվա համեմատությամբ»,- ասաց նա: Փաշինյանը փորձեց հստակեցնել. «Վստահ ենք, չէ՞, […]
14:28 29.08.2019
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի բնակիչներն այսուհետ կունենան ջուր իրենց բոլոր տներում: Մեղրաձորում բնակվում է 2646 մարդ: «Փոքր բարի գործ 2400-ից ավելի մարդկանց համար»,- տեսանյութը մակագրել է Սիմոնյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիմոնյանը կոչ էր արել «Թելսել» համակարգով փոխանցումներ կատարել` մեղրաձորցիներին օգնելու նպատակով:
14:15 29.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը 523 միլիոն 400 հազար դրամ գումար հատկացնելու մասին որոշումը, ինչի արդյունքում ամբողջությամբ նոր մարզագույք կտրամադրվի 55 մանկապատանեկան մարզադպրոցների, 330 ուսումնական հաստատությունների ու 2 մարզական ֆեդերացիաների։ Այս գումարից միայն 200 միլիոն դրամը նախատեսված է մանկապատանեկան […]
14:13 29.08.2019
«Հուլիս ամսին գրանցել ենք 8,1 տոկոս տնտեսական ակտիվություն, հանրագումարով 7 ամիսների համար 6,8 տոկոս տնտեսական ակտիվություն: Սրա տակ ընկած են ճյուղային աճերը, համապատասխանաբար, 16,1 տոկոս ունենք արդյունաբերության աճ, 19,5 տոկոս արտահանման աճ հուլիս ամսվա համար: Եվ եթե հիշում եք, մենք մինչև հունիս ամիսը ներառյալ, պաշտոնական տվյալներով ունեինք արտահանման ծավալների զիջում նախորդ տարվա 6 ամիսների հետ […]
14:07 29.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում տեղեկացրել է, որ 2012-2019 թվականների ողջ ընթացքում հանրակրթական դպրոցների և մարզադպրոցների համար մարզագույք ձեռքբերելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր առմամբ 420 միլիոն դրամ: «Կառավարության այսօրվա նիստում մենք մի որոշմամբ այդ նպատակի համար հատկացրինք 523 միլիոն դրամ: Գումարները գոյացել են բյուջեի հավելյալ եկամուտներից: Դուխով մարզվեք […]
14:00 29.08.2019
«Լիլիթ -87» ՍՊ ընկերության կողմից ավարտվել են Մ-3 միջպետական նշանակության Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման կմ53-կմ54, կմ57-կմ58, կմ65+400-կմ66+600, կմ69+900-կմ72+000 հատվածներում միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքների սկզբնական փուլում կատարվել են ճանապարհահատվածի հին շերտի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցնող շերտի տեղադրման, ասֆալտբետոնե ծածկի, նոր տիպի ազդանշանային սյուների և ֆոսֆորագնդիկային գծանշման աշխատանքներ:
13:55 29.08.2019
Կառավարության որոշմամբ՝ տրանսպորտային միջոցի մաքսային ձևակերպումից հետո վարորդները, մինչև ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից համապատասխան համարանիշի տրամադրելը, տրանսպորտային միջոցները կվարեն մաքսային մարմինների կողմից տրամադրված «Ժամանակավոր» տեսակի համարանիշներով՝ պահպանելով «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված դրույթները: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը զեկուցեց, որ ժամանակավոր համարանիշների տրամադրման գործընթացը բավարար չափով կարգավորված չէ: Երբ մաքսային ձևակերպումն […]
13:54 29.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ այսօր ընդունվել է ՔՕ փոփոխությունների նախագիծը: «Այսօր Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ ընդունեցինք, որի բովանդակությունը կարճ կարելի է բնորոշել այսպես՝ Вор должен сидеть в тюрьме!»,- գրել է վարչապետը:
13:51 29.08.2019
Կառավարությունն այսօր որոշեց Շիրակի մարզում ստեղծել լոգիստիկ և արտադրական ազատ տնտեսական գոտի սպասարկելու էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասնավոր նախաձեռնությունը նպատակ ունի սպասարկել էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները: Ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի խթանելու […]
13:45 29.08.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ ձկնաբուծարանների և ջրային ավազանի խնդրին: Նա տեղեկացրեց՝ մեկ քրգործ քննվեց Արարատի մարզի տարածքում տրված թույլտվության հետ կապված: «Պարզվեց, որ ժամանակի բնապահպանության հայտնի նախարարն ապօրինի առանց փորձաքննության կամայական թույլտվություն էր տվել: 211 տնտեսվարողներ ապօրինի այդ արտադրությունն իրականացնում էին, ապօրինի այն իմաստով, որ փորձաքննություն չէին անցել, բայց ունեին […]
13:35 29.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված 4 քրեական գործերով պարզվել են Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցների կողմից կատարված առերևույթ չարաշահումների հանգամանքները: Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 37.235.348 ՀՀ դրամ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նշված աշխատակիցների կողմից 2008-2018թթ կատարված.առերևույթ չարաշահումների արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 39.022.782 ՀՀ դրամ, որից քրեական գործերի […]
13:28 29.08.2019
Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը ֆեյսբուքյան էջում Միխայիլ Խաչատուրյանի մասին նոր մանրամասներ է հաղորդել: «Մենք շարունակում ենք ուսումնասիրել Միխայիլ Խաչատուրյանի ինքնությունը` հիմնվելով նրա դուստրերի վերաբերյալ գործի նյութերի վրա: Ուրեմն, ո՞վ էր նա: Սիրող, բայց խիստ հայր կամ սադիստ հանցագործ: Այս հղումով ես դնում եմ զինանոցը, որը գտնվել է Միխայիլ Խաչատուրյանի […]
13:25 29.08.2019
ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի շրջանակում ԱԺ-ում պատգամավորների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Ես կենտրոնանում եմ խորհրդարանական դիվանագիտության վրա»,- ասել է Մարուքյանը՝ նշելով, որ մենք բոլոր տեսակի դիվանագիտական ձեռքբերումներն ունեցել ենք մինչև հեղափոխությունը, բայց ի՞նչ ունենք հեղափոխությունից հետո այդ […]
13:15 29.08.2019
Կառավարությունը որոշեց ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ: Փոփոխությունների արդյունքում ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռքբերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 50 տոկոսը, բայց ոչ ավելի 6.0 մլն դրամը կսուբսիդավորվի։ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ ջրօգտագործման՝ արդեն իսկ […]
13:14 29.08.2019
Կառավարությունն այսօր որոշեց՝ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների շարքում ներառում են նաև պաշտպանության նախարարությունում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց: Նախատեսվում է այլ բնակավայրի տարածքում տեղակայված զորամասի զինծառայողի կողմից Երևան քաղաքում կամ այլ քաղաքում, կամ այլ բնակավայրում բնակելի տարածություն վարձակալելու դեպքում փոխհատուցումը հաշվարկել վարձակալված բնակելի […]
13:12 29.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Իջևանի համայնքապետարանում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին և ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իջևան համայնքի ղեկավարը, 2011-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016թ. իր ընկերոջ կնոջը նշանակելով […]
12:59 29.08.2019
ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի շրջանակում ԱԺ-ում պատգամավորների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նա ասել է, որ Հայաստանը միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու ամբողջ պոտենցիալը չի օգտագործում, ինչի պատճառով բազմաթիվ բացեր կան: Պատգամավորի խոսքով՝ կան աշխատելու տեղեր նաև գերտերությունների, անգամ […]
12:55 29.08.2019
ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի շրջանակում ԱԺ-ում պատգամավորների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Այս օրերին շատ կարևոր առաքելությամբ են ՀՀ-ում գտնվում դիվանագիտական կորպուսի մեր ներկայացուցիչները, որով բոլորս ճշտում ենք մեր ժամացույցները և համոզվում, որ միևնույն էջի վրա ենք ու […]
12:50 29.08.2019
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Կառավարության նիստում, արձագանքելով ձկնարդյունաբերության ոլորտում սուբսիդավորման տրամադրման մասին նախագծին, նշեց՝ սուբսիդավորում արվում է՝ ինչ-որ նպատակ հետապնդելով: Ըստ նախարարի՝ ենթադրվում է, որ կարճաժամկետ միջամտություն է սուբսիդավորումը, քանի որ եթե պետք է մի բան սուբսիդավորել, նշանակում է, որ այն կենսունակ չէ, հետևաբար պետք է մտածել՝ արդյո՞ք սա այն դեպքն է, որ պետությունն […]