TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Լոռու մարզում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

23:22 29.08.2019

Օգոստսոի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում Վրաստանի սահման-Վանաձոր ավտոճանապարհի Մ6 միջպետական ճանապարհի 26-րդ կմ հատվածում Ախթալա քաղաքի բնակիչ, 33-ամյա Իշխան Ա.-ն՝ իր վարած Mercedes մակնիշի 78 PO 800 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Վթարի հետևանքով վարորդ Իշխան Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

̰
Էդգար Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

23:19 29.08.2019

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը հայտնել է պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին․ «Սիրելի՛ հայրենակիցներ Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որևէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, […]

̰
Վրացին և նրա հայ հանցակիցները Հաղարծին գյուղում բնակարան են թալանել

23:10 29.08.2019

Օգոստոսի 22-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ նույն օրը, ժամը 10․30-ից 11․00-ն ընկած ժամանակահատվածում Հաղարծին գյուղի իր առանձնատնից գողություն է կատարվել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներին տուժողը հայտնեց, որ տուն են մտել ննջասենյակի պատուհանից։ Հափշտակել էին պահարանում պահվող 1․100․000 և մահճակալին դրված 40․000 դրամը։ Նույն օրը հարուցվեց քրեական գործ։ Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ […]

̰
Ռուզաննա Խաչատրյանը լուսանկարներ է հրապարակել ամառային հանգստից

22:23 29.08.2019

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ամառային հանգստից լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ մակագրելով դրանք այսպես․ «Վերադարձանք տուն… և այս ամառն էլ դարձավ հիշողություն…»։   https://www.facebook.com/Ruzanna.Khachatryan.AMDA/posts/1458681660951759?__xts__[0]=68.ARBOO6t4euOHlwgz9zRoV4r0qzgpa_9yBSQbseK5ptBoz6-S_VaXki4P9RcmHyN9lg6zzhUITLmvkQABuSS12U1ANa1GRFPLQTw9TryRyUSdodmIzG2I2IUlVcQdtfVnsI0l_hw1jbEEVDAe-2U_eNDSMjS8ZhGUIxo-0jBlKznus9-EMJvEjeESwdRFtiWwo0inHWQDjGBh0aOBbu_XDfkBHhE4yR_F1LrY695I_Ig2ETCGqc_5amR-9lguBEtRTev-omligcNCCx9ixECn74AyGtQbUjjaur0Qvnc2wQ5KTAqmhWSpvNf-jXWvAJtC1qQuvW_0Du2quJeFQft9Op9Z2Q&__tn__=-R

̰
Նիկոլ Փաշինյանն՝ իր մեծագույն ձեռքբերման մասին

22:05 29.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել՝ կից գրելով․ «Մեր ընտանիքը՝ մեր ամենամեծ և անփոխարինելի ձեռքբերումը»: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2394794374174277/?type=3&theater

̰
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

21:51 29.08.2019

Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման նպատակն էր քննարկել համատեղ կյանքի կոչված ծրագրերը և համագործակցության հետագա ուղիները: Ողջունելով հյուրին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց Կարմիր խաչի կազմակերպության մարդասիրական գործունեության համար՝ նշելով, որ բոլոր ուղղություններով մեր երկու կառույցները իրականացնում […]

̰
Հրդեհ Արևիկ գյուղում

21:35 29.08.2019

Օգոստոսի 29-ին` ժամը 10:43-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արևիկ գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արևիկ գյուղի 1/17 փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:09-ին, մարվել՝ ժամը 14:34-ին: Այրվել են […]

̰
Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը կշարունակվի վաղը

21:13 29.08.2019

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին այսօր մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվել է նաև նրան կալանավորելու միջնորդությունը: Պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրել է, որ դատական նիստը կշարունակվի վաղը: «Բան չի որոշվել, քննությունն ընթացքի մեջ է, ծավալուն է, հետաձգվել է վաղը, կողմերն իրենց փաստարկներ են […]

̰
Սպիտակ-Գյումրի-հայ-թուրքական սահման ավտոճանապարհին կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ

20:51 29.08.2019

Ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում Մ-7 միջպետական նշանակության Սպիտակ-Գյումրի-հայ-թուրքական սահման կմ27+000-կմ30+500, կմ31+700-կմ33+300, կմ36+000-կմ41+200 ճանապարհահատվածներում: Աշխատանքներն իրականացվում են «Լիլիթ-87» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքներում ներառված են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ եթևկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը […]

̰
ELARD ընկերության փորձագետների հետ անցկացվել է տեսակոնֆերանս

20:44 29.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել ELARD միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացության և դրա վերլուծության արդյունքները: Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, կառավարության պատասխանատու գերատեսչությունների, շահագրգիռ մարմինների ղեկավարները, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները: Տեսակոնֆերանսի ընթացքում ELARD […]

̰
Ինչպե՞ս զերծ մնալ հանցավոր ոտնձգությունից, ինչպե՞ս պահպանել ունեցվածքը․ ոստիկանները շարունակում են բակային հանդիպումները

20:42 29.08.2019

Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բակային հանդիպումները բնակիչների հետ։ Հերթական հանդիպումներն անցկացրին ոստիկանության Արարատի մարզային վարչության տարածքային բաժինների աշխատակիցները: Նաև նման հանդիպումների շնորհիվ է ամրապնդվում հասարակություն-ոստիկանություն կապը, ինչը հանցագործությունների կանխման, արագ և օպերատիվ բացահայտման, տարածքի օպերատիվ իրավիճակը վերահսկելի պահելու լավագույն երաշխիքն է: Ոստիկանները շատ բան ունեին […]

̰
Քննարկվել են «Եվրանեսթ» ԽՎ-ում Հայաստանի մասնակցությունն առավելագույնս արդյունավետ դարձնելու հարցերը

20:33 29.08.2019

ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանն իր  ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ազգային ժողովում աշխատանքային հանդիպում ունեցանք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության կազմով։ «Եվրանեսթ» ԽՎ-ն իր ընդգրկուն բնույթով և նշանակությամբ Եվրոպական միության Արևելյան գործընկերության նախաձեռնության կարևոր բաղադրիչներից է՝ լինելով միջխորհրդարանական համագործակցության հարթակ։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք Եվրանեսթի ութերորդ նստաշրջանին ընդառաջ մեր պատվիրակության նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև պետական կառավարման համակարգի […]

̰
Հրդեհ Լեհվազ գյուղի սկզբնամասում

20:22 29.08.2019

Օգոստոսի 29-ին`ժամը 16:47-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 17 հա բուսածածկույթ: Ժամը 19:45-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից […]

̰
«Էլարդի» հետ Skype-կոնֆերանսը տեղի ունեցավ, մտածելու շատ բան կա, կխոսենք․ վարչապետ

20:13 29.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ ««Էլարդի» հետ Skype-կոնֆերանսը տեղի ունեցավ: Քանի որ նկարահանվել է մի քանի տեսախցիկից, նյութի մոնտաժումը կտևի մի քանի ժամ: Ինչպես և պայմանավորվել էինք, խոսակցությունն ամբողջությամբ կհրապարակվի: Մտածելու շատ բան կա: Նյութը կնայեք, կխոսենք»:

̰
Տղամարդը լորի որսի ժամանակ անզգուշաբար կրակել է իր ոտքին

20:01 29.08.2019

Օգոստոսի 28-ին՝ ժամը 08.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքթաթային հոդի հետին երեսի ջնջխված վերք ջլերի և անոթների վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 54-ամյա մի բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 08.40-ի սահմաններում, «Սևան» ՔԿՀ-ի հարակից դաշտում իր անվամբ գրանցված որսորդական […]

̰
Այգեհովիտ գյուղի հարակից անտառի հրդեհը մարվել է

19:39 29.08.2019

Օգոստոսի 29-ին՝ ժամը 06:20-ին, վերսկսվել են օգոստոսի 28-ին՝ ժամը 18:09-ին, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի հարակից անտառում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Ժամը 18:10-ին հրդեհը մարվել է: Այրվել է մոտ 2 հա մացառուտ:  

̰
Մուշավան թաղամասի ամառանոցների մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է

19:29 29.08.2019

Օգոստոսի 29-ին՝ ժամը 13:06-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մուշավան թաղամասի ամառանոցների մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Ժամը 15:25-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]

̰
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

19:18 29.08.2019

Օգոստոսի 24-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղ-Դեբեդ ճանապարհին բնապահպանական բնույթի հանցագործությունները կանխելու նպատակով, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Վահագնի գյուղի 49-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտը»: Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտարարել է, որ նշված փայտանյութը իրենն է, ձեռք է բերել Վահագնի գյուղի հարակից անտառից, բենզասղոցի գործադրմամբ՝ ապօրինի հատելով մեկ կաղնի: Փայտանյութով բեռնված […]

̰
Հայաստանի դեսպանները քննարկել են տնտեսական դիվանագիտության հնարավորությունները

19:10 29.08.2019

Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր եղել են Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ քննարկում է կազմակերպվել տնտեսական դիվանագիտության հնարավորությունների վերաբերյալ: Ներկայացվել են հատկապես այն ոլորտները, որոնք Հայաստանի տնտեսության համար հռչակվել են որպես գերակա ուղղություններ: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Հայաստանի դեսպանները կարևոր օղակ են միջազգային բիզնես կապեր ստեղծելու համար: Shantnews.am-ի հարցին, թե ՀՀ դեսպանություններն […]

̰
Դատարանը քննում է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը

19:06 29.08.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, մեկնարկել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննությունը։ ԱԱԾ քննչական դեպարտամենտը միջնորդել է դատարանին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման մեջ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս […]

̰
Աշակերտական պայուսակների թեթևացում դասագրքերի հաշվին

18:44 29.08.2019

Առաջինից չորրորդ դասարանցիների դպրոցական պայուսակները մինչ այս կշռում էին մինչև 5 կիլոգրամ, 5-9-րդ դասարանցիներինը` դրա կրկնակին: Ուսումնական այս տարում դասագրքերը երկհատոր դարձնելու էական նպատակը պայուսակների թեթևացումն էր: Երկհատորների դեպքում պայուսակների կիլոգրամները կրկնակի նվազել են։ Երկհատոր դասագրքերն ըստ կիսամյակների են բաժանված: Երկհատորի անցումը, համենայնդեպս, չի փոխել դասագրքերի բովանդակային մասը: Բացի օրվա դասացուցակով նախատեսված առարկայական դասագրքերից, պայուսակները […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ ՊՆ ՌՈ պատվիրակությանը

18:42 29.08.2019

Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությանը` ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տվյալ բնագավառում փոխգործակցության ներկա վիճակն ու համատեղ գործունեության հեռանկարները, ինչպես նաև ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանությունների համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

̰
Ապօրինի թմրաշրջանառության դեպք Իրան-Հայաստան սահմանին

18:08 29.08.2019

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչներ 37-ամյա և 27-ամյա տղամարդիկ «Լեքսուս» մակնիշի մեքենայով մեկնել են Մեղրի Իրանից թմրանյութ ներկրելու նպատակով: Տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ-հետախուզական բաժնի և սահմանապահ զորքերի ծառայողների […]

̰
Նոր մանրամասներ Խաչատուրյան քույրերի նկատմամբ հարուցված քրգործից

17:54 29.08.2019

Իրենց հորը՝ հայ գործարար Միխայիլ Խաչատուրյանին սպանած Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը ֆեյսբուքյան էջում հերթական նորությունն է հայտնել այս քրեական գործի մասին: «Այն մասին, որ այսպես կոչված «տուժող» կողմը վազում է հոգեբանների մոտ՝ խնդրելով եզրակացություն տալ, որպեսզի փորձեն սևացնել աղջիկներին, մենք գիտեինք դեռ մեկ ամիս առաջ: Անկեղծ ասած՝ մտածում էինք, որ նրանք արդեն իսկ գտել […]

̰
«Արմավիր» ՔԿՀ-ում խուզարկությունների արդյունքում կտրող-ծակող գործիքներ են հայտնաբերվել

17:50 29.08.2019

Օգոստոսի 29-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկությունների արդյունքում 4-րդ և 5-րդ տեղամասերի տարբեր խցերից հայտնաբերել են գործարանային արտադրության, տարբեր չափերի թվով 19 կտրող-ծակող գործիքներ, բջջային 3 հեռախոս՝ բաժանորդային քարտերով, 2 ականջակալ, 2 USB լար, 1-ական wi-fi սարք և հեռախոսի լիցքավորիչ: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

̰
Չելյաբինսկի մարզում ՃՏՊ-ից տուժած հայաստանցիները վերակենդանացման բաժանմունքում են

17:02 29.08.2019

Օգոստոսի 28-ի երեկոյան` Մոսկվայի ժամանակով 20.06-ին, Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը SHANTNEWS.am-ին հայտնեց, որ վթարի հետևանքով տուժել է ՀՀ 2 քաղաքացի (1978թ., 1985թ.): Նրանք ուղևորվում էին Մոսկվա: «Նրանք հիմա Աշինսկի հիվանդանոցում են՝ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Հիմա քննարկվում […]

̰
Հայ դիվանագետների պատվիրակությունն այցելել է Եռաբլուր

16:46 29.08.2019

ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցները ՊՆ նախարարի ուղեկցությամբ այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

̰
Այս տարի 23.7 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր ենք իրականացնում 274 համայնքում. վարչապետ

16:20 29.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` գրելով, որ այս տարի 23.7 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվում հանրապետության 274 համայնքներում: «Ժողովրդի շրջանում տարածված զրույց. կառավարություն կա՝ ընտրություններից 7 օր առաջ է սկսում ասֆալտ ու շինարարություն անել, կառավարություն էլ կա՝ ընտրություններից 7 ամիս հետո է սկսում ասֆալտ ու շինարարություն անել: Այս տարի […]

̰
ԼՀԿ-ն մերժել է վարչապետի՝ ELARD-ի հետ տեսակապին մասնակցելու առաջարկը

15:59 29.08.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկայպով Ամուլսարի փորձաքննության վերաբերյալ ELARD-ի հետ քննարկման մասին Սիրելի՛ քաղաքացիներ Հայտնի է, որ այսօր 16։00 վարչապետ Փաշինյանը պատրաստվում է տեսակապի միջոցով զրուցել ELARD ընկերության ներկայացուցիչների հետ՝ Ամուլսարի վերաբերյալ տրված եզրակացության մասին։ Մեզ ևս, որպես խորհրդարանական խմբակցություն, հրավիրել են մասնակցելու այդ խորհրդակցությանը, սակայն մենք […]

̰
«Սխոդկա», «օբշյագ», «մատաղի փող».Կառավարությունը կոշտ պայքար է սկսում քրեական հեղինակությունների դեմ

15:46 29.08.2019

Գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Դրանով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել. ա. քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ այն պահպանելու համար. բ. քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու […]

̰
BACK_TO_TOP