16:15 27.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության խորհրդարանի՝ Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում են Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակները և բոլոր խմբակցությունների ղեկավարները: ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ, ապա կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը պատվիրակության անդամների հետ: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների օրակարգին […]
16:15 27.08.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքում հրապարակել է իրենց գրությունը՝ ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Դրան կից՝ Մարուքյանը գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կարգավորվում է ֆրենչայզինգի պայմանագրի գրանցման խնդիրը։ Մասնավորապես, օրենսդրական բացի պատճառով ունենք իրավիճակ, որտեղ անձիք, ցանկանալով […]
15:47 27.08.2019
ՊԵԿ-ից հաղորդում են, որ Դուշանբեում ԱՊՀ անդամ-պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննությունների ղեկավարների համակարգող խորհրդի 20-րդ նիստին ներկայացված է եղել նաև Հայաստանը: Քննարկման թեմա են դարձել նաև տնտեսության ոլորտում կոռուպցիայի, հարկերից խուսափման և կեղծ գործարարության դեմ պայքարում գործակցության ուղղությունները: «Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանի գխավորությամբ Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննությունների […]
15:41 27.08.2019
ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում բացահայտվել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն կատարելու դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վայքի համայնքի մարզադաշտի շենքի վերանորոգման և համայնքային նշանակության այգու բարեկարգման աշխատանքներ կատարելու համար քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում «Մավշին» ՍՊ ընկերությունը ճանաչվել է հաղթող: […]
15:40 27.08.2019
ԱԳՆ-ում տեղի ունեցած դեսպանների համաժողովին ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է մի քանի հիմնադրույթների, որոնք հայկական դիվանագիտական մտքի առաջնահերթությունները պետք է լինեն: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ դա նախ և առաջ դեսպանների՝ ոչ միայն հայաստանակենտրոն, այլև համահայկական գործունեությունն է: Դեսպանները պետք է ավելի ակտիվ ու սերտորեն համագործակցեն սփյուռքի հայկական համայնքների հետ, և դա պետք […]
15:33 27.08.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, թե բնական աղետների ինչ ռիսկեր են անտեսված Ամուլսարի հանքի շահագործման փաստաթղթերում ««Անտեսված» բնական աղետների ռիսկեր Ամուլսարի հանքի շահագործման փաստաթղթերում: Ինչպես նշում են մի շարք գործընկերներ, ELARD ընկերությունը TRC ընկերության հետ միասին ավելի շատ իրականացրել է ՛՛տրամադրված՛՛ նյութերի desk study: Ավելին […]
15:22 27.08.2019
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ը Ժուկովսկիում (ՌԴ) անցկացվող «ՄԱՔՍ-2019» ավիատիեզերական ցուցահանդեսին մասնակցելու, ավիաընկերությունների կողմից առաջարկվող տեխնիկան և շուկան ուսումնասիրելու, մասնագիտական եզրակացություն կազմելու և նախնական բանակցություններ վարելու, ինչպես նաև ինքնաթիռներով ճանաչողական թռիչքներ կատարելու նպատակով ՌԴ է մեկնել ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը:
15:14 27.08.2019
ՀՀ ԿԳՍՄ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանն իր ֆեյսբուքյան էջում Գիտելիքի օրվան ընդառաջ տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ին դասապրոցես, որպես այդպիսին, չի լինելու, սակայն Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: «✅Սեպտեմբերի 1-ից դպրոցական պայուսակներն ավելի թեթև կլինեն Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար։ Այս ուսումնական տարվանից սկսած՝ առաջին […]
15:00 27.08.2019
Օգոստոսի 21-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղ-Դեբեդ ճանապարհին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Վանաձորի 44-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտը»: Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտարարել է, որ փայտանյութն իրենն է, ձեռք է բերել Դսեղ գյուղի հարակից անտառից, բենզասղոցով ապօրինի հատելով մեկ կաղնի և քամուց տապալված երկու բոխի: Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է […]
14:57 27.08.2019
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում խոսել է ՀՀ նախկին ֆինանսների նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին բերման ենթարկելու լուրերի մասին: «Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել, վաղ առավոտից քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում նրան պատկանող տարածքներում, առանձնատանը, նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում: Շարունակվում է խուզարկությունը, ավարտից հետո նա […]
14:42 27.08.2019
Մարտի 1-ի իրադարձությունների ու քրեական գործի մեղադրանքում կան մի քանի «միֆեր», որոնք ցրելու համար այսօր ասուլիս է հրավիրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: «Խոսքն առաջին հերթին այն մասին է, որ իբրև թե զինված ուժերի ներգրավվածությունը ներպետական գործընթացներում` զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով, արգելվել է»,- ասել է Ալումյանը: Որպես հակափաստարկ` փաստաբանը վկայակոչել է Հայաստանի […]
14:41 27.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը: Նա ասում է՝ անհրաժեշտ է, որ Հայաստանի ձայնը, դիրքորոշումները, մոտեցումները ու նպատակները աշխարհի համար լինեն էլ ավելի տեսանելի: Նա նաև նշեց՝ դիվանագետների առջև պետք է խնդիր դրվի՝ բարձրացնել ՀՀ սուբյեկտությունը միջազգային հարաբերություններում, բարձրացնել ՀՀ հեղինակությունը միջազգային հարաբերություններում:
14:41 27.08.2019
Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական իր առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Նախարարը դեսպանին իր գոհունակությունը հայտնեց պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար և նշեց, որ Սեյեդ Քազեմ Սաջադին դիվանագիտական առաքելության ընթացքում ստեղծել է բավարար բարյացակամության մթնոլորտ հաջորդ դեսպանի արդյունավետ պաշտոնավարման համար: Ներկայում Հայաստանում […]
14:32 27.08.2019
Օգոստոսի 27-ին` ժամը 11:30-ին, Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին` ժամը 09:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ:
14:28 27.08.2019
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն օգոստոսի 27-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում տեղի ունեցող խուզարկությանը: Նա հայտնեց՝ Գագիկ Խաչատրյանին դեռ չեն ձերբակալել: «Վաղ առավոտից Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, առանձնատանը, տարածքներում, նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և […]
14:24 27.08.2019
ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Հայ զինծառայողները կմասնակցեն ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2019թ. պլանի համաձայն անցկացվող մարտական հրաձգությամբ «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը:
14:05 27.08.2019
ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների ու հյուպատոսների ամենամյա համաժողովին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններին ու միաժամանակ գերտերությունների, այլ պետությունների հետ համագործակցության մակարդակին: «Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ։ Մեզ Ռուսաստանի ժողովրդի հետ միավորում է ընդհանուր պատմությունը, մշակութային և մարդկային սերտ կապերը։ […]
13:47 27.08.2019
Եթե նախկինում միայն նախընտրական շրջանում էր լրահոսը խիստ քաղաքական, ապա վերջին շրջանում քաղաքական լրահոսն անընդհատ է: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ այսօր տեղեկատվական հոսքերն ավելի շատ են, քան դրանց սպառումը: «Հեղափոխական Հայաստանում քաղաքական և հասարակական քննարկումների հիմնական հարթակը դարձավ «Ֆեյսբուքը»: Այդ ընթացքում «Ֆեյսբուք» 200.000-ի ներհոսք եղավ: Ինչ-որ պահի 1,5 մլն էր հասնում ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերի քանակը: […]
13:35 27.08.2019
ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է դեսպանությունների թիվն ավելացնելու հարցին՝ նշելով այն տարածաշրջանները, որոնց հետ համագործակցությունը պետք է ավելի ակտիվացնել: «Համաշխարհային փոփոխություններին համընթաց առանձնահատուկ կարևորություն է ստանում Չինաստանի հետ մեր հարաբերությունների զարգացումը։ Հայաստանը պատրաստակամ է դիտարկել գլոբալ ենթակառուցվածքային ծրագրերին ներգրավվածությունը՝ ելնելով մեր […]
13:30 27.08.2019
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին լրագրողները հարցրել են Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Անդրադառնալով ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին հեռացնելուց հետո կազմակերպված ստորագրահավաքին՝ նախարարը նշել է, որ դա ընդունում է որպես ազատ կամարտահայտություն: «Շատ ուրախ եմ, որ բուհական համակարգում այլևս ստեղծվել են այնպիսի պայմաններ, երբ յուրաքանչյուրն ազատ կարող է իր […]
13:19 27.08.2019
Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իր հրաժարականի պատճառներին: «Իմ աշխատանքային ավելի քան 20 տարիներին գլխավորել եմ ազգային հավաքականը, այդ տարիների ընթացքում բոլորդ ծանոթ եք մեր հաջողություններին, դրանք տարեցտարի ավելացել են: Պարզ ասեմ՝ մեդալների հաշվարկ առայսօր չէի արել, երեկ ստիպված էի անել, որ ավելի լիարժեք ներկայացնեմ […]
13:17 27.08.2019
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում դիմել է քաղաքացիներին՝ հորդորելով խուսափել լազերային լույսերի օգտագործումից: «Հարգելի քաղաքացիներ Վերջին շրջանում նկատվում է լազերային լույսերի օգտագործման աճ, որոնք կարող են օգտագործվել տարբեր նպատակներով`սկսած տարատեսակ միջոցառումներից մինչև փորձարկումներ: Թռիչքների անվտանգության համար առավել անհանգստացնող են միջադեպերը, որտեղ լազերային լույսերը օգտագործվում են դիտավորյալ՝ խոչընդոտելով օդանավերի և երբեմն օդային երթևեկության կարգավարական կետերի […]
12:58 27.08.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հաղորդել Վայոց Ձորի մարզում օրերս տեղի ունեցած վթարից տուժած աղջկա առողջական վիճակի մասին: «Օրերս խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Վարորդը, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում, Քարագլուխ գյուղի վարչական տարածքում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 […]
12:45 27.08.2019
Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում Արդարադատության նախարությունը հանրային քննարկման է ներկայացրել Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նոր նախագիծը: Այս ռազմավարության հիման վրա կազմվել է գործողությունների երեք ծրագիր՝ կարճաժամկետ (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2020 թվական), երկարաժամկետ (2021 թվականից մինչև 2023 թվականը) և էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման առանձին գործողությունների ծրագիր (2019 թվականի […]
12:33 27.08.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք, որոնցից 4-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 18, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 5, կաշառակերության՝ 3, յուրացման կամ վատնման ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, կողոպուտի, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր […]
12:29 27.08.2019
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատարը, 2016թ. ապրիլից մինչև 2019թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում, […]
12:25 27.08.2019
Օգոստոսի 25-ին՝ ժամը 03.40-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Մարգարյան փողոցի մի բնակչուհի և հայտնել է, որ իրենց շենքի դիմացի մթերային խանութի ապակին կոտրում են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Կոտայքի մարզի 18-ամյա բնակիչը կոտրել է Մարգարյան փողոցի 22 հասցեում գործող մթերային խանութի ապակին և փորձել […]