12:45 27.08.2019
Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում Արդարադատության նախարությունը հանրային քննարկման է ներկայացրել Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նոր նախագիծը:
Այս ռազմավարության հիման վրա կազմվել է գործողությունների երեք ծրագիր՝ կարճաժամկետ (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2020 թվական), երկարաժամկետ (2021 թվականից մինչև 2023 թվականը) և էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման առանձին գործողությունների ծրագիր (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2023 թվական):
Փաստաթղթով ամրագրված ռազմավարական նպատակներն են՝
Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդում,
Սահմանադրական բարեփոխումների անցկացում,
Ընտրական օրենսդրության բարեփոխում,
Դատական իշխանության անկախության և անաչառության ապահովում,
Կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական համակարգի ապահովում,
Էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծում, տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում, արդիականացում և այլն:
Նախարարությունն ակնկալում է շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունը՝ հանրային քննարկման ներկայացված նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ ներկայացնելու հարցում:
12:20 16.05.2025
Երկրի վրա հնարավոր են մագնիսական փոթորիկներ12:12 16.05.2025
«Ալ Իթիհադը» դարձավ չեմպիոն առաջնության ավարտից երկու տուր առաջ«Ալ Իթիհադը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 32-րդ տուրում հյուրընկալվել էր «Ալ Ռաեդին» և հաղթել 3-1 հաշվով։ Այսպիսով ակումբը վաղաժամ ապահովել է չեմպիոնությունը: Լորան Բլանի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 77 միավորով անհասանելի դարձավ երկրորդ տեղում գտնվող «Ալ Հիլալի» համար: «Ալ Իթիհադը» 10-րդ անգամ դարձավ Սաուդյան Արաբիայի չեմպիոն: Նախորդ անգամ ակումբը տիտղոսը նվաճել էր […] ...
11:50 16.05.2025
Reuters-ը հայտնել է, թե ով կներկայացնի ԱՄՆ-ն Ստամբուլի բանակցություններումԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Մայքլ Էնթոնը կներկայացնի Միացյալ Նահանգները Ստամբուլում ռուսական պատվիրակության հետ բանակցություններում, հաղորդում է Reuters-ը։ «Քաղաքականության պլանավորման հարցերով տնօրեն Մայքլ Էնթոնը ուրբաթ օրը Ստամբուլում կներկայացնի Միացյալ Նահանգները՝ ռուսական պատվիրակության հետ բանակցություններ վարելիս», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...
11:40 16.05.2025
AFP. Ռուբիոն ժամանել է ՍտամբուլԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Ստամբուլ, որտեղ այսօր նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները, ինչպես նաև ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի միջև եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը։ Մայիսի 15-ին Ռուբիոն այցելել է Անթալիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ ...
11:30 16.05.2025
Մեսսին շնորհավորել է «Բարսելոնային»«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, «Բարսելոնայի» լեգենդ, թիմի նախկին հարձակվող Լիոնել Մեսսին շնորհավորել է կատալոնական ակումբին Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: «Շնորհավորանքներ»,- գրել է նա Ինստագրամի Stories բաժնում: «Բարսելոնան» Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Ռեալի» համար: Կատալոնական ակումբը երկրի չեմպիոն է հռչակվել 28-րդ անգամ: Նույնքան անգամ էլ «Բարսելոնան» […] ...
11:19 16.05.2025
Կոռուպցիայի մեջ ներգրավված ցանկացած մեկը կպատժվի օրենքի ողջ խստությամբ. Արթուր ՀովհաննիսյանԵթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցում վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Անդրադառնալով Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից Դիանա Գասպարյանի հրաժարականի պատճառներին ու կոռուպցիայի մեջ հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանը նախ նշեց, որ Գասպարյանի իր […] ...
11:05 16.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 15-16-ըԲացահայտվել է 136 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 38 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ խարդախության, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի […] ...