11:35 26.08.2019
Օգոստոսի 20-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում հարվածել են իրեն և հափշտակել գումար, բջջային հեռախոս ու փախել: Ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացված տեղեկություններն իրացնելով ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները օպերատիվ գործողությունների շնորհիվ հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտեցին: Նույն օրը կողոպուտը կատարելու կասկածանքով Մաշտոցի պողոտայից ոստիկանություն բերման ենթարկվեց 16-ամյա մի պատանի: Նա […]
11:20 26.08.2019
Աղիքային վարակներ արձանագրվում են տարվա ցանկացած ժամանակահատվածում, սակայն ամռանը ստեղծվում են առավել բարենպաստ պայմաններ աղիքային վարակների առաջացման և տարածման համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Աղիքային վարակների համաճարակաբանական վերլուծությունները փաստում են, որ այսօր հանրապետությունում արձանագրված աղիքային վարակների գերակշիռ մասը բաժին է ընկնում սննդային գործոնին: Հաճախ աղիքային վարակների դեպքերի […]
11:12 26.08.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Սյունիքի մարզում մի շարք հրդեհներ են մարվել: «Մի քանի տասնյակ միջին և խոշոր հրդեհներ են մարվել Սյունիքի մարզում՝ ԱԻՆ, ՊՆ, Շրջակա միջավայրի նախարարության (Հայանտառի Կապան և Գորիսի մասնաճյուղեր, Զանգեզուր կենսոլորտային համալիր և ենթակա Արևիք ազգային պարկ), Սյունիքի մարզպետարանի, ոստիկանության, ՏԻՄ և […]
11:09 26.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում ֆոտոշարք է հրապարակել: Լուսանկարներում նրանց փոքրիկն է՝ Արփին՝ կարմիր կիսաշրջազգեստով, խաղալիքները ձեռքին:
11:02 26.08.2019
Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևում է Տավուշի մարզի Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության պատճառով իրականացվող բողոքի ակցիային։ Պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է Մարզպետարանի, Այրում խոշորացված համայնքի ղեկավարի, ինչպես նաև գյուղի վարչական շրջանի ներկայացուցչի հետ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրվել է պարզաբանում, որ ձեռնարկվում են քայլեր խնդրի ժամանակավոր և երկարատև լուծման համար։ Մասնավորապես, այս […]
10:58 26.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են օգոստոսի 25-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից: 2019թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 18:50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության […]
10:46 26.08.2019
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 2-ից մեր եթերում կցուցադրվի «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմը, որը հիմնված է իրական պատմությունների վրա, և որի հերոսների կերպարներն իրական նախատիպեր ունեն: Նրանցից մեկի՝ համակարգիչ նկարած տղայի մասին է մեր այս տեսանյութը։ Ինչպես դասավորվեց նրա ապագան կինոյում և իրական կյանքում: Ո՞րտեղ է հիմա իր երազանքը թղթին նկարած տղան: Արդյո՞ք նա կարողացավ […]
10:37 26.08.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Մեր Չալոյի պատմությունը Նախկինում Չալոն «Լիդիան» ընկերության շներից էր։ Բայց երբ սկսվեց Ամուլսարի շահագործման դեմ բնապահպանական շարժումը, Չալոն անցավ ջերմուկցիների եւ բնապահպանների կողմը և հիմա դեպի Ամուլսար տանող «պաշտպանական» երկրորդ պոստում արդեն մեկ տարուց ավելի է՝ պահում է դիրքերը։ Շշմելու պատմություն […]
10:34 26.08.2019
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել՝ կից հետևյալ կոչ-գրառմամբ. «Հարգելի քաղաքացիներ, հատկապես Երևան քաղաքում գործունեություն ծավալող ընկերություններ, խնդրում ենք աղբամանների մեջ ստվաթղթե արկղերը թափելուց առաջ դրանք հնարավորինս հարմարեցրեք արկղերի չափսերին, որպեսզի խուսափենք նման իրավիճակներից: Առաջին հայացքից նկարում պատկերված արկղը լիքն է աղբով, սակայն այն դատարկելու ընթացքում պարզ է դառնում, […]
10:25 26.08.2019
Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին օգոստոսի 27-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման աշխատանքները կատարվում են Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար […]
10:14 26.08.2019
Օգոստոսի 26-ին՝ 07:47-ի դրությամբ, անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման արդյունքում Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, հրդեհի և ծխացող նոր օջախներ չեն հայտնաբերվել: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 23-ին՝ ժամը 12:07-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են դժվարամատչելի տարածքում՝ շարժական ուսապարկերի և հրդեհաշիջման գործիքների միջոցով:
10:06 26.08.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Արճիսի հսկաները ճանապարհը փակել են ու բոլորիցս խմելու ջուր են ուզում։ Ինչքան մեծ է պատասխանատվությունն այս երեխեքի հանդեպ։ Գյուղի մաքուր, կարմրաթուշ աղբյուրներ։ Մենք մի բան ունենք անելու։ Գնանք խոնարհվենք դեմները՝ որպես հնազանդ ծառա ու հենց այսօր սկսենք լուծել խնդիրը։ […]
10:03 26.08.2019
«Փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը։ Այս կերպ գյուղացիները փորձում են լսելի դարձնել գյուղի` խմելու ջրի օրհասական խնդիրը։ Հրավիրում եմ պատկան մարմինների, լրատվականների ուշադրությունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Գարիկ Միսկարյանը: Գյուղացիները հստակ ձևակերպել են պահանջները` 1. Կառավարության առաջիկա նիստին հաստատել գյուղի ջրամատակարարման ծրագիրը։ 2.Հնարավորության դեպքում մինչև ծրագրի իրականացումն ապահովել ժամանակավոր լուծում, կենսական նշանակություն […]
09:50 26.08.2019
Օգոստոսի 26-ին՝ ժամը 09:07-ին, Սյունիքի մարզի Չապնի և Սևաքար գյուղերի տարածքներում բռնկված հրդեհները մարվել է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Օգոստոսի 25-ին՝ ժամը 11:40-ին, անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է Չապնի և Սևաքար գյուղերի տարածքների հետազոտություն, ինչի արդյունքում Նորաշենիկ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է հրդեհի 5-6, իսկ Սևաքար գյուղի ուղղությամբ՝ 2 ակտիվ օջախ: Նշված տարածքում նոր օջախների հրդեհաշիջման […]
09:38 26.08.2019
Օգոստոսի 25-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 35 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, 1000 քմ, 700 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2500 քմ, 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5 հա, Մալաթիա-Սեբաստիա […]
09:12 26.08.2019
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 11։00-ից մինչև 13։00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Վարդանի Ձոր գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
08:11 26.08.2019
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 26-29-ն առանձին շրջաններում, 30-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-29-ն էապես չի փոխվի, 30-ին կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 26-30-ի երեկոյան […]
23:56 25.08.2019
Օգոստոսի 25-ին` ժամը 11:40-ին, անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված հետազոտության արդյունքում Նորաշենիկ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է հրդեհի 5-6 ակտիվ օջախ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 70 հա (20 հա բուսածածկույթ և 50 հա անտառածածկ տարածք): Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 29 փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի 20 աշխատակից, թիվ […]
23:39 25.08.2019
Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հասկանում է գործընկերներից շատերի հիասթափությունը, զայրույթը և հրաժարականների ալիքը, սակայն հուսով է, որ շատերը չեն հրաժարվի իրենց դասաժամերից։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ գործընկերներ, գերհոգնածության և մոտիվացիայի ժամանակավոր կորստի պատճառով մի պահ մտածում էի նույնիսկ միառժամանակ դադարեցնել դասախոսական աշխատանքս ՀՊՏՀ-ում։ Ստանալով բազմաթիվ առաջարկներ տարբեր ոլորտներից՝ […]
23:25 25.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Գյումրիի օրվա ամփոփումը»:
23:19 25.08.2019
Օգոստոսի 25-ին, ժամը 21:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում գտնվող դպրոցի ետնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 8 հա խոտածածկույթ և տարածքը դժվարանցանելի է: Ժամը 21:24-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» […]
23:14 25.08.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օգոստոսի 23-24, «Խոսրովի անտառ» արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքի հրդեհն է, որը մարվել է պետական մարմինների և քաղաքացիների անձնուրաց նվիրումի շնորհիվ»։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հավելել է․ «Այս շաբաթներին հրշեջներն անձնուրաց կերպով Հայաստանի ամեն մի անկյունում պայքարում են հրդեհների դեմ` երբեմն վտանգելով իրենց […]
22:19 25.08.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ երևում է, որ Սևան-Երևան մայրուղու վրա ավտոմեքենա է այրվում։ «Սևան-Երևան մայրուղու վրա ավտոմեքենա է այրվում։ Քաղաքացիները փորձում են իրենց ուժերով շիջել կրակը»,- գրել է նա։
22:04 25.08.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել, կան վիրավորներ և զոհ։ ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ մահացածը Համբարձում (Համբիկ) Առաքելյանն է, որը կարճ ժամանավոր էր ժամանել և մշտական բնակություն չուներ Հայաստանում: Աղբյուրի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը տեղեկացրել է, որ […]
21:39 25.08.2019
Շախմատի միջազգային ֆեդերացիան իր լիազորությունների շրջանակում նախաձեռնել է հետաքննություն՝ պարզելու, թե ում պատճառով է մեր շախմատիստուհին՝ Մարիա Գևորգյանը, զրկվել այս օրերին Թուրքիայում անցկացվող միջազգային մրցաշարին մասնակցելու հնարավորությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: «Ուրախ եմ, որ ՖԻԴԵ-ի տարածած հայտարարության […]
21:10 25.08.2019
Վարչապետը հայտարարեց Գյումրու միամսյակ ու բոլորին հրավիրեց Գյումրի, նաև պաշտոնապես հայտարարեց, որ այս տարի՝ սեպտեմբերի 21-ին, անկախության միջոցառումների կենտրոնը լինելու է Գյումրին։ Հյուրերը ջերմորեն ողջունեցին վարչապետին։ Գլխավոր համերգը շարունակվում է կենտրոնական հրապարակում։
20:54 25.08.2019
Քիչ առաջ վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում, հաղորդում է Shamshyan.com-ը: Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի զենքերից կրակված պարկուճներ, այդ թվում՝ ավտոմատի, «Մակարով» և թմբուկավոր տեսակի ատրճանակների, դանակներ և արնանման […]
20:21 25.08.2019
Այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրողները հետաքրքրվել են Տավուշի մարզպետ Տիգրան Պետրոսյանից, թե երբ է ի վերջո Գյումրին ձերբազատվելու տնակներից ու ոչ բարեկարգ փողոցներից։ Տիգրան Պետրոսյանի խոսքերով՝ տնակներից ձերբազատվելու հստակ ժամանակացույց այս պահին դեռ չկա։ Վարչապետի հանձնարարականով աշխատանքային խումբ է ստեղծվել, որը հունիս ամսվա վերջում ներկայացրել է փաստացի տվյալներ ՀՀ 3 մարզերում ժամանակավոր կացարանների վերաբերյալ։ Շիրակի մարզում […]
20:01 25.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Գյումրի և մասնակցել Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին։ Այս տարի Գյումրու օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրի ներքո։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցը Գյումրիով մեկնարկել է հիմնանորոգված Շիրազի փողոցից։ «Անի» փողային նվագախմբի կատարմամբ հնչել է «Գյումրի-Լենինականը», ապա հանդիսավորությամբ բացվել է Շիրազի […]
18:59 25.08.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Տեղում` նոր գաղափարներ քննարկելիս»։