TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երկրիս մասին իրենց նման կիսաքանդ տպավորություն են թողնում․ Արմեն Դարբինյան

09:36 27.08.2019

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր էջում գրել է․ «Ինչ որ մի «խելոք» նախկիններից համաձայնություն է տվել երկու կիսաքանդ ինքնաթիռ վարձակալած ընկերությանը՝ Armenia անունը կրել: Հիմա այս կիսաքանդները, հայտնվելով տարբեր օդանավակայաններում, երկրիս մասին իրենց նման կիսաքանդ տպավորություն են թողնում: Շտապ արգելեք: Չափանիշներ սահմանեք»:

̰
Դիլիջանում 13 ժամ ջուր չի լինի

09:14 27.08.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 27-ին՝ ժամը 10։00-23։00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամարինի, Մյասնիկյան, Հակոբջանյան, Աղայան, Մխիթարյան, Անդրանիկի, Մաքսիմ Գորկի, Արցախի, Կամոյի և Օրջոնիկիձե փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

09:05 27.08.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-16:00 Աճեմյան փ. 36-81; 122-127 սեփական տները, Աճեմյան 1-ին նրբ. 1-43; 2-րդ նրբանցքի սեփական տները, Արցախի փ. 1-17 սեփական տները, 11։00-17։00 Նորք-Մարաշ՝ Նորքի այգիներ փ. 225 սեփական տունը, Արմենակյան փ. 36-40 սեփական տները, Նոր-Նորքի […]

̰
Սենյակս մաքրող կինը հեռախոսը մաքրելիս հավանաբար ավտոմատ զանգ է թողնում բոլոր նրանց, ում նախորդ օրը երեկոյան զանգել եմ. Բաթոյան

08:54 27.08.2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու շաբաթ առաջ գնում եմ աշխատանքի, առավոտ շուտ տեսազանգ եմ ստանում Ավինյանից. – Հա Զառ ջան: – Ի՞նչ: – Զանգել ես: – Չէ, ես չեմ եղել, նոր եմ գալիս աշխատանքի: Երեք օր անց նույն ժամին զանգ եմ ստանում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալից՝ նույն պատճառաբանությամբ: […]

̰
Վերջին մեկ տարում ԼՂ-ում գրանցվել է 10 կուսակցություն՝ կրկնապատկելով գոյություն ունեցողների թի­վը․ «Ժամանակ»

08:18 27.08.2019

«Ժամանակ» թերթը գրում է․ «Հայաստանում տեղի ունե­ցած իշխանափոխությունից հետո էականորեն ակտիվացել է Արցախի կուսակցական կյանքը: Վերջին մեկ տարվա ընթացքում Արցախում գրանցվել են 10 կուսակցու­թյուններ՝ կրկնապատկելով գոյություն ունեցողների թի­վը: Նոր կուսակցությունների ստեղծման գործընթացը շա­րունակվում է»։

̰
ՀԲՃ-ն նամակ է հղել Ամուլսարի ծրագիրը ֆինասնավորող ներդրողներին՝ կոչ անելով դուրս գալ նախագծից

08:09 27.08.2019

Հայկական բնապահպանական ճակատը նամակ է հղել Ամուլսարի ծրագիրը ֆինասնավորող ներդրողներին և վարկատու ընկերություններին, վկայակոչելով ԷԼԱՐԴ-ԹԻԱՐՍԻ ընկերությունների ուսումնասիրությունը՝ կապված Լիդիանի կազմած ՇՄԱԳ (ԲՍԱԳ) զեկույցների հետ, և կոչ է արել դուրս գալ նախագծից։ Նամակում մասնավորապես ասված է. «ՀՀ Քննչական կոմիտեի պատվիրած՝ ELARD-TRC-ի ուսումնասիրությունն էջ էջի հետևից մանրամասնում է գիտական ընթացակարգերի անճշտությունները, ինչն իսկապես կասկածի տակ է դնում […]

̰
Կումայրի արգելոցի շինությունների վերականգնման պետական ծրագրեր չկան, մասնավորն էլ ֆինանսավորման խնդիրներ ունի

00:00 27.08.2019

Գյումրիի Կումայրի արգելոցի պատմաճարտարապետական շինությունների վերականգնման ռեալ հնարավորություն կստեղծվի, եթե դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգություն ճանաչվեն: Քաղաքապետարանի պատասխանատուներն այս կարծիքն են հնչեցնում արդեն 2 տարի, իսկ այս ուղղությամբ գործնական քայլերը նոր են սկսվում: Քաղաքի պատմական շինությունների մեծ մասը վթարային է, տանտերերից շատերն են լքել տները կամ վաճառել, բայց նոր սեփականատերերն էլ վերականգնման ուղղությամբ ոչինչ չեն արել: […]

̰
Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական է տվել․ Armtimes.com

23:48 26.08.2019

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկարամյա գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական է տվել: Նա ընտրանուց հեռացել է որոշ ժամանակ առաջ, սակայն պաշտոնապես այդ մասին հայտնելու է առաջիկայում: Վաղը՝ օգոստոսի 27-ին, տեղի է ունենալու նրա ասուլիսը, և, ամենայն հավանականությամբ, հենց այդ ժամանակ նա պաշտոնապես կհայտնի լուրը և պատճառները: Որոշման դրդապատճառները հայտնի չեն: Պարզ […]

̰
Փարիզ-Ստամբուլ-Երևան չվերթի ուղևորները 2 ժամ մնացել են օդանավում փակված․ Hraparak.am

23:42 26.08.2019

Փարիզ-Ստամբուլ չվերթն իրականացնող «Ատլաս գլոբալ» ավիաընկերության օդանավն այս պահին կանգնել է Փարիզի օդանավակայանում ու թռիչք չի իրականացնում։ Կես ժամ ուշացմամբ ուղևորներին հրավիրել են օդանավի սրահ, սակայն երկու ժամ է՝ օդանավը տեղից չի շարժվում։ Ուղևորներին էլ պահում են շոգ ինքնաթիռում։ Hraparak.am-ին տրամարված տեսանյութում երևում է՝ ինչպես են ուղևորները փորձում դուրս գալ օդանավից և հայտնվել սպասասրահում, քանի […]

̰
Հրդեհ Գոմք գյուղում. այրվում է խոտածածկույթ

23:41 26.08.2019

Օգոստոսի 26-ին՝ ժամը 06:00-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել էին: Այրվել է 31 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 30 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց Ձոր» անտառտնտեսության մասնաճյուղի 15 աշխատակից, Գոմք գյուղի 5 բնակիչ: Ժամը 20:44-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարացվել են. սահմանվել է հերթապահություն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Արայի լեռան ստորոտում իրականացվում է հերթապահություն

23:16 26.08.2019

Օգոստոսի 26-ին` ժամը 21:30-ի դրությամբ, հերթապահություն է իրականացնում ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 09:16-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ: Օգոստոսի 22-ին հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է […]

̰ ̰
Սյունիքում մեքենան բախվել է տան դարպասին և գլխիվայր հայտնվել տան բակում

23:00 26.08.2019

Օգոստոսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:20-ի սահմաններում Սյունիքի մարզի Աճանան բնակավայրի բնակիչ, 51-ամյա Վալերիկ Ն.-ն իր վարած Opel Vectra մակնիշի 34 QL 316 համարանիշի ավտոմեքենայով Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակելի տան երկաթե դարպասին, կոտրել այն և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել տան բակում: […]

̰
Խոշոր ավտովթար-հրդեհ Գեղարքունիքի մարզում․ 5 տուժածներից 3-ը երեխաներ են

22:55 26.08.2019

Օգոստոսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 21:50-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում բախվել են Սևան քաղաքի բնակիչ 36-ամյա Արմեն Գ.-ի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ 33-ամյա Արման Ս.-ի վարած Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել։ Mitsubishi Grandis-ի ուղևոր, Երևանի բնակիչ 31-ամյա Էլեն […]

̰
ԱՄՆ-ի դատարանը մերժել է հայերի հայցն ընդդեմ Թուրքիայի

22:47 26.08.2019

Կալիֆոռնիա նահանգի վճռաբեկ դատարանն ԱՄՆ քաղաքացի մի խումբ հայերի հայցի վերաբերյալ վճիռ է կայացրել: Հայցը, որ ներկայացվել է դեռ 2010 թվականին, Թուրքիայի դեմ էր, ավելի կոնկրետ՝ Թուրքիայի կենտրոնական բանկի և Ziraat Bankası բանկի: Այս հայցով Կարպիս Դավոյանը, Հրայր Թուրաբյանը, Ալեքս Բակալյանը, Անահիտ Հարությունյանը, Ռիտա Մահտեսյանը փոխհատուցում էին պահանջում Թուրքիայից՝ ցեղասպանության տարիներին իրենց ընտանիքներին հասցված նյութական […]

̰
Մեծամորում կատարված անասնագողության դեպքը բացահայտվեց

22:42 26.08.2019

Օգոստոսի 16-ին ոստիկանության Մեծամորի բաժնում մի տղամարդ հաղորդում տվեց, որ իր ցլիկը Զարթոնք գյուղի դաշտերում կորել է: Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները սկսեցին որոնողական աշխատանք՝ գյուղացու ցլիկը հայտնաբերելու ուղղությամբ: Սակայն օրեր անց տեղեկություններ ստացվեցին, որ ցլիկը ոչ թե կորել է, այլ գողացել են: Իրավապահների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց կասկածյալի ինքնությունը: Օգոստոսի 25-ին, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման […]

̰
Ոստիկաններն ուժեղացված ծառայության ընթացքում թմրանյութ են հայտնաբերել

22:31 26.08.2019

Օգոստոսի 23-ին` ժամը 22-ի սահմաններում, վարչական տարածքում ուժեղացված ծառայություն իրակնացնելիս, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները «Հաղթանակ» զբոսայգու մոտից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել Սարի թաղի 25-ամյա մի բնակչի: Մեքենայի զննության ժամանակ բերման ենթարկված երիտասարդը «Նիսանի» սրահից քրեական հետախույզներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով լի երեք փաթեթ, հայտնելով, որ հայտնաբերվածը «մարիխուաննա» […]

̰
Ծավ գյուղի սկզբնամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

22:07 26.08.2019

Օգոստոսի 26-ին` ժամը 10:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ծավ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են թիվ N զորամասի 55 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 25 և «Զանգեզուր կենսոլորտային […]

̰
Շվեդիայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱԺ-ում

21:05 26.08.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 26-ին ընդունել է իր հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության Րիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Մեծարգո պարոն խոսնակ, հարգարժան […]

̰
Կապի ստորաբաժանումներում անցկացվել են ուսումնական վարժանքներ

20:42 26.08.2019

Զինծառայողների գործնական հմտություններն ու մասնագիտական ունակությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 26-ին 4-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվել են ուսումնական վարժանքներ՝ ռազմադաշտային կապի տեխնիկայի բացազատմամբ։ Վարժանքների ընթացքում սահմանված ժամկետներում բացազատվել են կապի հանգույցները, ապահովվել է համակարգերի անխափան սնուցումը, իրականացվել են նորմացույցերով նախատեսված այլ գործողություններ:

̰
Վանաձորի ոստիկանները բերման են ենթարկել զինված քաղաքացու

20:33 26.08.2019

Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերմանն ուղղված միջոցառումները: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 25-ին` ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Վանաձորի Թումանյան փողոցից բաժին բերման ենթարկեցին Վանաձորի Իսահակյան փողոցի 23-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ` տաբատի գոտկատեղից հայտնաբերվեց ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով: Նշանակվել […]

̰
Ռուստամ Բադասյանը ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտին վերաբերող մի շարք հարցեր

20:25 26.08.2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ տնտեսական և շրջակա միջավայրի հարցերով համակարգող գրասենյակի գլխավոր խորհրդական Անդրեյ Մունտեանի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ եվրոպական կառույցի հետ համատեղ մեկնարկած ծրագրի շրջանակում ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես, հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին: Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար և […]

̰
Անցկացվել է ԶՈՒ ղեկավար կազմի խորհրդակցություն

20:16 26.08.2019

Օգոստոսի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: Քննարկվել են սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կայանալիք ռազմավարական զորավարժության նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև 2019թ. 2-րդ ուսումնական փուլի մեկնարկի հետ կապված հարցեր: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման […]

̰
Հանդիսատեսը կգնա այս ֆիլմի հետևից. «Թղթե երազանք»-ը ֆիլմի դերասանուհիները սպասում են պրեմիերային

20:00 26.08.2019

«Թղթե երազանքը» ֆիլմում գլխավոր հերոսի մոր՝ Սիրանի կերպարը մարմնավորած Անի Պետրոսյանին այս ֆիլմում նկարահանվելու առաջարկը սկզբում անակնկալի է բերել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում դերասանուհին անկեղծացավ՝ երբևէ մտքով չէր անցել, որ նման կերպար կմարմնավորի: «Ուրիշ ֆիլմի քասթինգի էի գնացել, առաջարկ ստացա այս ֆիլմում նկարահանվելու, փախա, որովհետև վախեցա. իմ տարիքից մեծ կամ գուցե համապատասխան դեր են տալիս, քանի որ […]

̰
Բացահայտվել են 22-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ

19:44 26.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 22-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: 2019 թվականի օգոստոսի 23-ին` ժամը 19։45-ի սահմաններում, հիվանդանոցներից մեկից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Ձախ արմնկահոդ և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքեր» […]

̰
Սեպտեմբերի 1-ին դաս չի լինի, բայց դպրոց պետք է գնալ

19:15 26.08.2019

Սեպտեմբերի 1-ը տոն է դպրոցների համար, Գիտելիքի օրն է՝ անկախ նրանից, թե շաբաթվա ինչ օր է: ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց՝ բոլոր դպրոցները այդ օրը միջոցառում են կազմակերպում, երեխաներին են ընդունում, առաջին դասարանցիներին ծանոթացնում դպրոցի հետ: «Դա տոն է, սեպտեմբերի 1-ը Գիտելիքի օրն է: Յուրաքանչյուր դպրոց ինքն է կազմակերպում […]

̰
Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել

19:05 26.08.2019

Օգոստոսի 26-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: Քննարկվել են սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կայանալիք ռազմավարական զորավարժության նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև 2019թ. 2-րդ ուսումնական փուլի մեկնարկի հետ կապված հարցեր: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման […]

̰
Հեռուստատեսության և ռադիոյի, մամուլի ու տեղեկատվության ենթահանձնաժողովին կից ստեղծվել են աշխատանքային խմբեր

18:55 26.08.2019

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր անցկացրել է արտահերթ նիստ: Հանձնաժողովի որոշմամբ՝ Հեռուստատեսության և ռադիոյի, մամուլի ու տեղեկատվության ենթահանձնաժողովին կից ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն Հեռուստատեսության և ռադիոյի ու Կինոյի մասին օրենքների մշակմամբ: Աշխատանքային առաջին խումբը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը, իսկ երկրորդը՝ ԱԺ […]

̰
Առաջիկա օրերին ևս 5 նոր աղբատար մեքենա շահագործման կհանձնվի. Երևանի քաղաքապետարան

18:51 26.08.2019

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել աղբի տեսակավորման, վտանգավոր թափոնների, ինչպես նաև աղբահանության այլ խնդիրների մասին: «Քաղաքային աղբամանները նախատեսված են միայն կենցաղային աղբի համար: Նման կոշտ թափոնները, կենցաղային տեխնիկան աղբատար մեքենաները չեն կարող մանրացնել: Եվ դրա պատճառով քաղաքային գույքը փչանում է, և վնաս է կրում քաղաքապետարանը»,- նշում է կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը։ Հիմնական խնդիրներից […]

̰

18:43 26.08.2019

«Մեկ պատուհան» հանրապետության ամբողջ տարածքում. հարկ վճարողը, անկախ հաշվառման վայրից, կարող է դիմել ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Մեկ պատուհան»-ը դյուրացրել է ֆիզիկական անձանց և հարկ վճարողներին ծառայությունների մատուցումը: Վանաձորում գտնվող սպասարկման թիվ 16 բաժինը սպասարկում է տարածաշրջանում գործող ավելի քան 9400 հարկ վճարողի: […]

̰
BACK_TO_TOP