TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Չարենցավան-Կարենիս ճանապարհին մեքենան գլորվել է ձորակը. կա զոհ

09:50 05.08.2019

Օգոստոսի 5-ին՝ ժամը 02:47-ին․ 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Չարենցավան-Կարենիս ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Ղ., ծնված 1959 թ.) դուրս է եկել ճանապարհի […]

̰
Փրկարարներն օձեր են բռնել

09:41 05.08.2019

Օգոստոսի 3-5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևան, Արագածոտնի մարզի Աշտարակ  քաղաքներում և Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 3 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Դավիթ Տոնոյանը տղերքի հետ

09:27 05.08.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է. «Նախարարը տղերքի հետ…»:

̰
Հրազդանի կիրճում հսկայական ծառն ընկել և վնասել է թանկարժեք Mercedes-ը

09:02 05.08.2019

Երեկ՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում, Հրազդանի կիրճում հաստաբուն ծառն արմատից պոկվել և ընկել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 13 NA 777 համարանիշի ավտոմեքենայի վրա: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Աղբյուրի փոխանցմամբ՝ վնասված ավտոմեքենան ավտոշուկայում գնահատվում է մոտ 70-75 […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 7 մարզերում

08:51 05.08.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Նոր-Նորքի 1, 5, 8 փողոցների սեփական տները, «Արթուր» ՍՊ ընկերությունները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 34 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-16:00 Խորենացի փ. 164-183, 211 սեփական տները, Սասունցի […]

̰
Արսեն Թորոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել

08:43 05.08.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ ընտանիքով Դսեղում է։ Նկարին կից գրել է. «Հիասքանչ ընտանիքիս հետ ճամփորդում եմ մեր հիասքանչ երկրում»:

̰
Նորաբաց գյուղում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է

23:23 04.08.2019

Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղի սկզբնամասում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նորաբաց գյուղի սկզբնամասում այրվում է վագոն-տնակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել` 20:30-ին: Այրվել են վագոն-տնակն ամբողջությամբ (մոտ 18 քմ) և մոտ 3000 […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ

21:53 04.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ։ Ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Խոր ցավով տեղեկացա ամերիկահայ ականավոր գիտնական, Հայոց ցեղասպանության պատմաբան և Զորյան հաստատության Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր Վահագն Տատրյանի մահվան մասին։ Անգնահատելի է պրոֆեսոր Տատրյանի գիտական վաստակը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում։ Որպես համեմատական ցեղասպանագիտության հիմնադիր՝  […]

̰
Հիմա էլ Նորքի բարձունքն է այրվում, տարօրինակ է․ Սուրենյան

21:39 04.08.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա էլ Նորքի բարձունքն է այրվում։ 2017թ և 2018թ ամառները Երևանում անհամեմատ ավելի շոգ էին, բայց նման հրդեհներ չկային։ Տարօրինակ է…»։ Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 4-ին` ժամը 20:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում հրդեհ է բռնկվել. […]

̰
Երևանի հեռուստաաշտարակի մոտ հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

21:15 04.08.2019

Օգոստոսի 4-ին` ժամը 20:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում հրդեհ է բռնկվել. այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամը 20:45-ին հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական […]

̰
Փրկարարները ջրահեղձվող քաղաքացուն դուրս են բերել լճից

20:30 04.08.2019

Օգոստոսի 4-ին` ժամը 15:43-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 15:38-ի սահմաններում թիվ 1 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրահեղձվող քաղաքացու: Ջրափրկարարները Մ.Բ.-ին (ծնված 2003 թ.) դուրս են բերել ափ և տեղափոխել թիվ 1 հանրային լողափի բուժկետ:

̰
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

19:55 04.08.2019

Օգոստոսի 4-ին` ժամը 14:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 6ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Հ.Ա.-ի (ծնված 1937 թ.) դին:

̰
Վարչապետը կոչ է անում կոշիկի և հագուստի հայկականը ընտրել

19:23 04.08.2019

«Ես, օրինակ, վերջին շրջանում աշխատում եմ հնարավորինս հայկական հագուստ կրել։ Եվ կարող եմ ասել, որ շատ դեպքերում ուղղակի դա շատ հարմարավետ է թե՛ գնային առումով, թե՛ ուղղակի որակի առումով»,- այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ այսօր հայտարարեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը բոլորին կոչ արեց կոշիկի, հագուստի, սննդի, կենցաղային իրերի և առհասարակ բոլոր դեպքերում, երբ կա […]

̰
Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանն ազատ է արձակվել

19:09 04.08.2019

«Մարտի 1»-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը ազատ է արձակվել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից: Այսօր լրացել է Պետրոսյանի 2-ամսյա կալանքի ժամկետը, որ սահմանվել էր դատարանի կողմից՝ ՀՔԾ քննիչի միջնորդության հիման վրա։ ՀՔԾ-ի կողմից կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել։ Հիշեցնենք, որ Պետրոսյանին մեղադրանքն առաջադրվել է մարտի 1-ի […]

̰
Գոշում երեխեքի հետ մինի հանրահավաք արեցի, խնդրեցի չլսել մեծերին․ Փաշինյան

18:50 04.08.2019

«Էն օրը Գոշ գյուղում մի հատ էսպիսի մինի հանրահավաք արեցի երեխեքի հետ, երբ մեծահասակների հետ մի փոքր խոսակցություն եղավ»,- այս մասին այսօրվա ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա պատմեց, որ գյուղի բնակիչների հետ է հանդիպել ու բնակիչները սկսել են բողոքել, որ «էս չկա, էն չկա, չի լինում, չենք կարում»։ Այդ ժամանակ վարչապետը […]

̰
Մելիք Մանուկյանի եղբորը բերման ենթարկելիս ոստիկանները գործել են իրավաչափ

18:34 04.08.2019

Օգոստոսի 4-ին մամուլում տարածվել էր օգոստոսի 3-ին ձերբակալված Աբովյանի 54-ամյա մի բնակչի փաստաբանի հայտարարությունը, ըստ որի՝ «ձերբակալվել և Կոտայքի մարզային ոստիկանության բաժանմունքում ծեծի է ենթարկվել ԱԺ նախկին պատգամավորներից մեկի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը՝ Քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով»: «Համացանցում հրապարակվել են նաև ձերբակալվածի մարմնի տարբեր մասերի լուսանկարներ, որոնցում երևում են կարմրավուն հետքեր։ Տեղեկացնենք, […]

̰
Ալեկոծ Սևանը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել Սևանից

17:52 04.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր վերջին արձակուրդային օրն է անցկացնում Սևանում և քիչ առաջ տեսանյութ է հրապարակել վերնագրելով այն՝ «Ալեկոծ Սևանը»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/449684475585768

̰
Փրկարարները հայտնաբերել և գետից դուրս են բերել կորած քաղաքացու դին

17:40 04.08.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 4-ին՝ ժամը 14։05-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչը դուրս է եկել տնից (երկու օր է) և չի վերադարձել: Հրազդան գետում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով անհրաժեշտ են ջրափրկարարներ և նավակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ

17:23 04.08.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ճանաչված գիտնական, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Զորյան հաստատության՝ Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ, որում ասված է. «Խոր վշտով տեղեկացա ճանաչված գիտնական, հայոց ցեղասպանության նշանավոր հետազոտող, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Զորյան հաստատության՝ Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն Վահագն […]

̰
Կան բուհեր, որ ոչ թե կրթություն, այլ դիպլոմ են տալիս․ Փաշինյան

16:46 04.08.2019

Աշխատանքով հարստանալու համար անհրաժեշտ է լինելու ունենալ կրթություն։ Բայց այց դեպքում չպետք է անպայման դիտարկել բարձրագույն կրթությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կրթություն ասելով՝ պետք չէ հասկանալ դիպլոմ, որովհետև, ցավոք սրտի, էսօր Հայաստանի Հանրապետությունում կան բուհեր, որոնք ոչ թե կրթություն են տալիս, այլ դիպլոմ են տալիս։ Եվ կան մարդիկ՝ մեր […]

̰
Տնտեսական հնարավորությունները, առնվազն քաղաքական մակարդակում, բացված են մեր բոլոր քաղաքացիների համար

16:34 04.08.2019

Տնտեսության օլիգարխիկ համակարգի դեպքում տնտեսական գործունեություն իականացնելու հնարավորությունը տրվում է սահմանափակ թվով մարդկանց՝ կապ չունի՝ 20, 40, թե 100։ Եվ այդ մարդիկ իրենց տնտեսական գործունեության ընթացքում սահմանափակում են ուրիշներին։ Իր այսօրվա ուղիղ հեռարձակման ընթացքում այս ամենը բացատրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս հնարավորությունները, ըստ Փաշինյանի, այդ մարդիկ օգտագործում են քաղաքական իշխանությունը վերարտադրելու համար։ «Հիմա մենք ի՞նչ […]

̰
Իջևանում մեր գործողությունները հանրային լիարժեք աջակցություն ունեն․ Փաշինյան

16:09 04.08.2019

Հայաստանում առկա որոշ գործոններ թույլ են տալիս եզրակացնել, որ առկա խնդիրները լուծում են ստանալու։ Այդ գործոններից մեկը Իջևանի անտառագողերի դեմ պայքարում իշխանությունների գործողություններին տրված գնահատականներն են եղել։ Այս մասին այսօրվա ուղիղ կապի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մի քիչ էլ ինձ համար անսպասելի, բայց հաճելի էր արձանագրել, որ այդ հարցում մեր գործողություններն ունեն լիարժեք հանրային […]

̰
2014-ին մշակված փաստաթղթի համաձայն՝ մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով ձախողված է․ Փաշինյան

15:54 04.08.2019

2014 թվականին Հայաստանի իշխանությունները կազմել են գաղտնի փաստաթուղթ, որի եզրակացության համաձայն՝ հեղափոխությունից առաջ և ինչ-որ չափով նաև դրանից հետո Հայաստանը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում։ Այս մասին իր այսօրվա ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ փաստաթղթին ծանոթացել է դեռ նախորդ տարի, սակայն որոշել է արագ հետևություններ չանել ու ևս մեկ անգամ […]

̰
Ինչի՞ վրա է ծախսվելու ռազմարդյունաբերության կրկնապատկված բյուջեն

15:53 04.08.2019

ՀՀ ռազմարդյունաբերության պետական կոմիտեն Պաշտպանության նախարարության կազմից ամբողջությամբ տեղափոխվում է Բարձր տեխնոլոգիաներին նախարարության կազմ։ Որոշումը կա, իրականացումն ընթացքի մեջ է։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» հաղորդման եթերում ասաց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ Այս տարի, ըստ նախարարի, ռազմարդյունաբերությանն ուղղվող գումարներն ավելացել են 114 տոկոսով և հասել են 6 միլիարդ դրամի։ Արշակյանն ասաց, որ գումարներն ուղղվում են […]

̰
Քաղաքացի է կորել․ նրան փնտրում են Հրազդան գետում

15:42 04.08.2019

Օգոստոսի 4-ին՝ ժամը 14։05-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչը դուրս է եկել տնից (երկու օր է) և չի վերադարձել: Հրազդան գետում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով անհրաժեշտ են ջրափրկարարներ և նավակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Արձակուրդիս վերջին օրն է․ Փաշինյանն ամփոփեց Սևանում անցկացրած հանգստի տպավորությունները

15:25 04.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր արձակուրդի վերջին օրը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրեց, թե ինչ է հասցրել անել արձակուրդային ժամանակահատվածում։ Նա ասաց, որ արձակուրդի մեծ մասն անցկացրել է Սևանի ափին ու աշխատել է շատ ճամփորդել։ Փաշինյանն ասաց, որ դրսի աչքով է փորձել նայել Հայաստանի զբոսաշրջային ներուժին ու կարող է ասել, որ այդտեղ, իրոք, ձեռքբերումներ կան, ինչի շնորհիվ […]

̰
«Արզնի մսամթերք» ՓԲԸ-ի տնօրենն ու նրա 12-ամյա որդին վթար են ենթարկվել

15:18 04.08.2019

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ժամը 00։30-ի սահմաններում Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ 39-ամյա Արմեն Ջամվելյանն իր վարած Nissan Patrоl մակնիշի ավտոմեքենայով Ֆիոլետովո գյուղի հանդամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Վթարի հետևանքով վարորդ Ա. Ջամվելյանն ու նրա ուղևոր՝ 12-ամյա Մ. Ջ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։ […]

̰
2050 թվականին 5 միլիոն բնակչություն կարող ենք ունենալ․ Արշակյան

15:10 04.08.2019

Հայաստանի բնակչությունն աճել է մինչև 1990 թվականը, քանի որ տնտեսությունը հիմնվում էր տեխնոլոգիական և գիտելիքահեն արդյունաբերության վրա։ Արդյունքում տեղի էր ունենում տաղանդների ներհոսք, ոչ թե արտահոսք, ինչպես հիմա է։ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկարի» եթերում այսպիսի միտք հայտնեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ «Եթե մենք նորից հետ ենք գալիս գիտելիքահեն տնտեսության և ինովացիոն տնտեսության, այդ նույն գիտահետազոտողները և […]

̰
Մտքից դեպի աշխարհի փոփոխություն․ ի՞նչ է ստարտափը

14:43 04.08.2019

Ստարտափ երևույթի իմաստը հետևյալն է՝ մարդն ունի միտք, բայց չունի կապիտալ, իսկ այլ մարդիկ ունեն կապիտալ։ Առաջինը երկրորդներին համոզում է ֆինանսավորել իր մտքի իրականացումը, և արդյունքում ստեղծվում է աշխարհը փոխող ապրանք։ «Հեռանկարի» եթերում ստարտափի գաղափարն այսպես մեկնաբանեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ «Ստարտափի ամբողջ տրամաբանությունը մտքից դեպի աշխարհի փոփոխությանը բերող պրոդուկտի մշակումն է, […]

̰
Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվողն այսօր կարող է ազատվել կալանքից

14:33 04.08.2019

Մարտի 1 -ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ու այժմ կալանքի մեջ գտնվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանն այսօր կարող է ազատ արձակվել կալանքից։ Նա մեղադրվում է մարտի 1-ի դեպքերի ժամանակ Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ։ Այսօր լրանում է Պետրոսյանի 2-ամսյա կալանքի ժամկետը, որ սահմանվել էր դատարանի կողմից՝ ՀՔԾ քննիչի միջնորդության հիման վրա։ Սակայն մեր տեղեկություններով, ՀՔԾ […]

̰
BACK_TO_TOP