TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի գործով 3 անձի մեղադրանք առաջադրվեց

18:45 05.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ և անհետաձգելի քննչական գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր […]

̰
Քաղաքացիներն արդեն հավաքվում են Վերածննդի հրապարակում

18:37 05.08.2019

Մարդիկ արդեն հավաքվում են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը ժամը 19:00-ին ելույթ է ունենալու այստեղ և ազդարարելու է Համահայկական խաղերի բացումը: Քաղաքացիները գալիս են հրապարակ Արցախի և Հայաստանի դրոշներով:  

̰
Նախարար Խաչատրյանը քննարկել է դեպի ԵԱՏՄ շուկա մսամթերքի արտահանման հարցերի լայն շրջանակ

18:15 05.08.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը շարունակում է հանդիպումները արդյունաբերության տարբեր ճյուղեր ներկայացնող տնտեսավարողների հետ։ Հերթական հանդիպումը մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ էր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում արտադրողները բարձրացրել են շոգեխաշած և հում ապխտած մսի արտահանման հետ կապված խնդիրները, ներկայացրել սահմանափակումները։ Քննարկվել է դեպի ԵԱՏՄ […]

̰
Դիլիջանում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին մրցափուլը

18:10 05.08.2019

Օգոստոսի 4-ին Դիլիջանում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի առաջին՝ «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլը: Մրցափուլի մասնակիցները հաղթահարել են բարդ լեռնային տեղանքում կահավորված արգելագոտին բացառապես քարտեզի և կողմնացույցի օգնությամբ, արգելագոտու ստուգողական կետերում նշումներ կատարել քարտեզի վրա: Մրցավարական հանձնաժողովը մասնակից թիմերի գործողությունները գնահատելիս հաշվի  է առել մրցագոտու հաղթահարման ժամկետը և քարտեզի վրա կատարված նշումներով կողմնորոշվելու հմտությունները: […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցության հարցերի լայն շրջանակ

18:05 05.08.2019

Ստեփանակերտում օգոստոսի 5-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը Արցախում է գտնվում Համահայկական 7-րդ ամառային խաղերի մեկնարկի շրջանակում: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

̰
Վարչապետը տիկնոջ հետ Խնձորեսկում մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին

18:00 05.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր այցելել է Սյունիքի մարզ և Խնձորեսկ համայնքում մասնակցել Սպարապետի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին։ Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Մխիթար Սպարապետի գերեզման այցելությամբ. վարչապետը ծաղկեպսակ է դրել Սպարապետի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։ Այնուհետև տեղի է ունեցել առանձին զրահատանկային գումարտակի 15 զինծառայողի զինվորական երդման արարողություն, […]

̰
Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները

17:58 05.08.2019

Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ67+200-կմ73+200 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են «Արարատ-Ճանշին» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով:  

̰
Գրպանահատն ավտոբուսի մեջ դանակով հարվածել է ուղևորին

17:37 05.08.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Վահրամ Բուլղադարյանը գրում է. «Նոր քիչ առաջ 44 համարի ավտոբուսում ջեբկիրների հետ խփոցի եղավ։ Երբ դուրս վռնդեցի ավտոբուսից վերջի պահին դանակով խփեց մատիս։ Եթե ավտոբուսի աղջիկները չմիջամտեին երևի տականքը հասցեներ դանակով լուրջ վնասվածք հասցեներ։ Էդ են ջեբկիրներն են ում նկարը շրջանառվում ա էր վերջերս։ Ոստիկանությունը հիանալի ա աշխատում։ Ու եթե մեր իրավապահ մարմինները […]

̰
Քաղաքացին գեղեցկության սրահներից, սրճարաններից, զբոսայգու տոմսարկղից գողացել է ավելի քան 800 հազար դրամ

17:27 05.08.2019

Օրերս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ մի քանի ահազանգ հնչեց։ Տեսախցիկների ուսումնասիրությամբ երևում էր, որ մի երիտասարդ գաղտնի հափշտակություններ է կատարում գեղեցկության սրահներից, սրճարաններից, «Հաղթանակ» զբոսայգում գտնվող տոմսարկղերից մեկից, նույնիսկ՝ սոցիալական ապահովության գրասենյակից։ Միայն մի դեպքով տուժողին պատճառվել էր 800․000 դրամի վնաս։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանության ու քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները համատեղ […]

̰
Էդգար Խուրշուդյանն ազատվել է պաշտոնից

17:25 05.08.2019

ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ այսօր հրապարակած որոշումներից մեկով՝ Էդգար Խուրշուդյանն ազատվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։ Որոշումը հրապարակել է «Էլեկտրոնային կառավարման» կայքը։ Նույն կայքում հրապարակված ու այսօրվա ամսաթվով թվագրվող տասնյակ այլ որոշումներով՝ տարբեր պաշտոնյաներ վերանշանակվել են իրենց պաշտոններում։

̰
Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

17:10 05.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Եղիշե Կիրակոսյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Մեկ այլ որոշմամբ վարչապետը Կիրակոսյանին նշանակել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ: «Ղեկավարվելով «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի […]

̰ ̰
Դի՝ աղբով բարձված բեռնատարում. ԱԻՆ-ը կադրեր է հրապարակել

16:53 05.08.2019

Oգոստոսի 5-ին՝ ժամը 10:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի վերջնամասում՝ ջրանցքում, քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ հավանական դին գտնվում է աղբով բարձված ավտոմեքենայում. դուրս բերելու համար փրկարարական աշխատանքների անհրաժեշտություն չկա:

̰
Շարժական մամոգրաֆի պայմանագիրը կնքվեց. Արսեն Թորոսյան

16:37 05.08.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կնքվել է շարժական մամոգրաֆի պայմանագիրը. «Շուտով Հայաստանի երեք մարզերում կիրականացվեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ՀՀ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերի 50-69 տարեկան կանանց անցնել մամոգրաֆիայի անվճար հետազոտություն՝ կանխարգելելով հիվանդությունը: Սքրինինգն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական […]

̰
ՀՀ ԶՈւ տանկիստները 3-րդ տեղն են գրավել տանկային բիաթլոնի առաջին մրցելույթում

16:34 05.08.2019

Ռուսաստանում անցկացվող «Տանկային բիաթլոն» միջազգային մրցույթի առաջին մրցելույթի արդյունքում Հայաստանի տանկիստները 4 պետությունների տանկիստների պայքարում գրավել են երրորդ տեղը։ Խոսքը Հայաստանի 3 անձնակազմերից միայն մեկի մրցելույթի մասին է։ Երեկ տեղի ունեցած մրցելույթի արդյունքների վերջնական ամփոփման արդյունքում պարզ է դարձել, որ 4 երկրների տանկիստները արգելագոտին հաղթահարել են հետևյալ ժամանակում․ Ռուսաստան – 18 րոպե 55 վայրկյան (սա […]

̰
Վերաքննիչ դատարանը բավարարել է Դավիթ Գրիգորյանի փաստաբանի ներկայացրած բողոքը

16:32 05.08.2019

Վերաքննիչ դատարանը բավարարեց ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի ներկայացրած բողոքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Գեորգի Մելիքյանը. «Այսօր Վերաքննիչ դատարանը բավարարեց Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը. բեկանեց խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։ Մոտենում ենք, պատվիրատուներին պատասխանատվության կանչելուն քիչ մնաց»:

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Դոնալդ Թրամփին ողբերգական իրադարձությունների կապակցությամբ

16:29 05.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա ԱՄՆ Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին, որոնք բազմաթիվ զոհերի և վիրավորների պատճառ դարձան: Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հղում Ձեզ, […]

̰
Արմեն Բեկթաշյանը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

16:25 05.08.2019

ՀՀ նախագահի օգոստոսի 1-ի հրամանագրով՝ Արմեն Բեկթաշյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հուլիսի 29-ի ԲԴԽ-55-Ո-120 որոշմամբ ներկայացված առաջարկությունը: Այսօր՝ օգոստոսի 5-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը դատարանի նախագահի պաշտոնակատարին […]

̰
Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին այրվել է մոտ 10 հա ցորենի արտ

16:14 05.08.2019

Oգոստոսի 5-ին` ժամը 11:25-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում այրվում է հնձած ցորենի արտ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:57-ին, մարվել՝ 12:16-ին: Այրվել է մոտ 10 հա հնձած ցորենի արտ:

̰
Գառնիի մանկապարտեզի կոլեկտիվի բոլոր անդամները դուրս են գրվել հիվանդանոցից

15:59 05.08.2019

Դիլիջան-Գոշավանք ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 11 քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցներից: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին առողջապահության նախարարությունից: Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 13:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Վթարի հետևանքով 11 մարդ տեղափոխվել էր Դիլիջանի ԲԿ: Նրանք Գառնիի մանկապարտեզի կոլեկտիվի անդամներն էին: […]

̰
«Դուխով» կանացի հագուստը սկսել է մեծ պահանջարկ վայելել շուկայում

15:56 05.08.2019

Վարչապետի դիմապատկերով ու «Դուխով» գրությամբ գլխարկներին, շապիկներին ու ալկոհոլային խմիչքներին լրացնելու են գալիս շրջազգեստներն ու տաբատները: Շուկայում հայտնված տեսականին բավականին մեծ պահանջարկ ունի:

̰
Բուժակը փորձել է մեծ չափի թմրամիջոց և հոգեմետ դեղեր անցկացնել «Արմավիր» ՔԿՀ

15:52 05.08.2019

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ԱԱԾ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 4-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, կանխել են ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի բուժակ Վ. Ա.-ի կողմից խոշոր չափի թմրամիջոցի, հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի և արգելված այլ իրերի ներթափանցման փորձը քրեակատարողական հիմնարկ: ՀՀ […]

̰
Հուրգադայից Երևան է հասել այնտեղ մնացած զբոսաշրջիկների երկրորդ խումբը

15:44 05.08.2019

Այսօր իրականացվել է Եգիպտոսում մնացած հայաստանցի զբոսաշրջիկների` Հայաստան տեղափոխման համար երկրորդ ավիաչվերթը։ Զբոսաշրջիկները նախ տեղափոխվել են մայրաքաղաք Կահիրե, ապա այնտեղից ՀՀ կառավարության պատվիրած ավիաչվերթով հասել են Երևան։ Ինքնաթիռը «Զվարթնոցում» վայրէջք է կատարել կեսօրին մոտ։ Սա արդեն երկրորդ չվերթն է, որ կառավարությունը կազմակերպում է Եգիպտոսում հանգստի մեկնածներին Հայաստան վերադարձնելու համար։ Թնջուկն առաջացել է տուրօպերատորի պատճառով, որը […]

̰
Շարքային Փաշինյանը հանդիպել է վարչապետ Փաշինյանին

15:39 05.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել որդու հետ՝ կից գրելով․ «Արցախի ՊԲ զինծառայող, շարքային Փաշինյանի հետ:)»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2376537635999951/?type=3&theater

̰
Մեկ շաբաթում գրանցվել է 104 ՃՏՊ, օձերի նկատման՝ 57 դեպք

15:20 05.08.2019

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը գրանցվել է 871 դեպք, որից  593-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 171 կենցաղային կանչ, 461 հրդեհի ահազանգ, 104 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 8 և տուժել 133 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 57 դեպք, […]

̰
Կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 1 մլրդ 816 մլն դրամ գումար

15:03 05.08.2019

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 1016 քրեական գործ: Դիտարկվող ժամանակահատվածում վարույթում քննված քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 699 անձ, որոնցից 43-ը ձերբակալվել են, 31 անձ ազատվել է արգելանքից: Մեղադրանք է առաջադրվել 474 անձի: 25 անձի վերաբերյալ կալանավորման […]

̰
«Շանթի» հայտնի հեռուստասերիալի դերասանուհին առաջին անգամ թատրոնի բեմ դուրս կգա Գյումրիում

15:00 05.08.2019

Տեսահոլովակի նկարահանման համար որպես տաղավար ընտրվել էր պատմական Ռուսթավելի փողոցը, որը քաղաքի ճարտարապետական կոլորիտի մի մասն է: Փողոցը փակ էր անցորդների համար, բայց տեսահոլովակի նկարահանումը հետաքրքրվողների պակաս չուներ: Ներկայացումը հայտնի է հանդիսատեսին, բայց դերասանական կազմն է նոր: Գյումրիի դրամատիկական թատրոնի փոքր բեմում ու այս պիեսում խաղալու է դերասանուհի Իննա Խոջամիրյանը: Հեռուստասերիալների նկարահանումներին զուգահեռ Իննան Գյումրիում […]

̰
«Աշխարհը ցուրտ է ու խաբուսիկ». Վանիկ Դաղբաշյանն իր տեսահոլովակներով պայթեցնում է համացանցը

14:47 05.08.2019

Վերջին օրերին համացանցում լայն տարածում է գտել երգիչ Վանիկ Դաղբաշյանի «Ագապե» սիրո պոեմ ստեղծագործությունը: Համացանցային օգտատերերը հատկապես տպավորված են երգի տեսահոլովակով: Թեև տեսահոլովակը հրապարակվել է նախորդ տարի, սակայն լայն տարածում է գտել օրերս: https://www.youtube.com/watch?v=kpLfeMCZpZ4 «Աշխարհը ցուրտ է ու խաբուսիկ, Եհովայի սերը դու միշտ վառ պահե» երգի բառերն այս օրերին հնչում են շատերի շուրթերից: Որոշ դերասաններ […]

̰
Հիմնական խնդիրը, որ այսօր ծառացած է մեր առաջ, համազգային ներառականության ապահովումն է. «Սասնա Ծռեր»

14:42 05.08.2019

«Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել և հորդորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր Ստեփանակերտի իր ելույթում արտահայտել հետևյալ տեսակետները. 1․ «Այսօր համաշխարհային և տարածաշրջանային, առաջին հերթին՝ Չինաստանի Մեկ գոտի-մեկ ուղի կամ նոր Մեծ Մետաքսի ճանապարհի եվրասիական նախաձեռնությամբ պայմանավորված, զարգացումներն էապես մեծացնում են Արցախի, իսկ դրա միջոցով՝ ամբողջ հայկական գործոնի կարևորությունը։ Հայկական գործոնը կարող է […]

̰
Օգոստոսի 4-ին Հայաստանի երկաթուղայիններն անվճար սպասարկել են ավելի քան 3,2 հազար ուղևորի

14:33 05.08.2019

Օգոստոսի 4-ին՝ Երկաթուղայինի օրը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մերձքաղաքային էլեկտրագնացքների ծառայություններից անվճար օգտվել է 3 292 ուղևոր, ինչը 63,9%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ամենապահանջված երթուղիներն էին Երևան-Գյումրին և Երևան-Սևան-Շորժան՝ Գյումրիի ուղղությամբ մեկնել է 1 548 ուղևոր (աճը 2018 թվականի նկատմամբ կազմել է 8,2%), իսկ Սևանա լճի լողափներ՝ 1 416 ուղևոր (աճ 427,8%-ով): Ավանդույթի համաձայն՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն […]

̰
BACK_TO_TOP