14:13 05.08.2019
Բարձրագույն դատական խորհրդի՝ օգոստոսի 2-ին տեղի ունեցած նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էր նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրության հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու պարագայում համալրումը պետք […]
14:11 05.08.2019
Օգոստոսի 6-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելքում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա): Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ […]
13:47 05.08.2019
Իսրայելական «Ռեշետ 13» հեռուստաալիքը ծավալուն ռեպորտաժ է պատրաստել Երևանի գեղեցկության մասին ու ցուցադրել այն Իսրայելում։ Գառնի այցելությունից հետո ռեպորտաժի հիմնական ասելիքը կենտրոնանանում է մայրաքաղաքի վրա։ Հաղորդավարը հայ ուղեկիցների հետ այցելում է ավանդական իրերի բացօթյա շուկա՝ «Վերնիսաժ», որտեղ ծանոթանում է երաժշտական գործիքներին։ Ապա հյուրերը մեկնում են Կասկադ, որտեղ ականատես են դառնում հայկական ազգային պարերի բացօթյա կատարումների։ […]
13:20 05.08.2019
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տարածքում տրվել է Միջազգային ամառային տիեզերական դպրոցի աշխատանքների մեկնարկը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը: Նա ողջունել է ներկաներին, կարևորել նման միջոցառումների անցկացումը, տիեզերական գաղափարի շուրջ տարբեր երկրների դպրոցահասակ պատանիներին մեկ վայրում […]
13:09 05.08.2019
Շիրակի մարզում կառուցվող ԱՏԳ սպասարկման կենտրոնում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված որոշ գործառնություններ իրականացնող մասնագետների պատրաստման համար ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնը օգոստոսի 20-ից կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց: Այն տեղի կունենա Գյումրի քաղաքում՝ Հովսեփյան 1 հասցեում: Դասընթացին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն ունեցող ՀՀ քաղաքացիները: […]
13:05 05.08.2019
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախում կայանալիք Համահայկական խաղերի բացմանը. «Համահայկական խաղերի հազարավոր մասնակիցներն ու երկրպագուները Ստեփանակերտը լցրել են աննկարագրելի աշխուժությամբ և կյանքով այնպես, որ կարծես մոռանում ես, որ մի քանի կիլոմետր այն կողմ՝ սահմանին, վտանգն ամեն վայրկյան է: Հայաստան-Արցախ-Սփյուռք ամենակարող միասնության առաջ չեզոքանում են թե՛ ներքին, թե՛ […]
13:04 05.08.2019
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը (87 կգ) դարձավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ-ի կայքից: Մինչև 87 կգ քաշային կարգի հայկական եզրափակչում Շահինյանը հանդիպել էր Մաքսիմ Մանուկյանին։ Ծավալվել էր լարված պայքար։ Գոտեմարտի վերջին վայրկյաններին հաշիվը 2։1 է եղել՝ հօգուտ Մանուկյանի։ Շահինյանը դուրս է հրել Մանուկյանին մրցագորգից։ Մրցավարը 2 միավոր-նկատողություն է […]
13:03 05.08.2019
Երեկ Դավթաշեն վարչական շրջանում «Սանիթեք»-ին դուրս են «շպրտել»՝ առանց իրավական գործընթաց սկսելու, առանց բանակցելու, ինչը դուր չի եկել «Սանիթեք»-ին: Այս մասին օգոստոսի 5-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը: «Երբ քաղաքապետարանը, որպես օգնություն, բերեց աղբամաններն ու մեքենաները, դրանք որպես օգնություն էին ներկայացվում, «Սանիթեքը» չէր հակադարձում, չէր ասում՝ պետք […]
13:00 05.08.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախկին փոխդիվանապետ, հոգեշնորհ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունյաց թեմի առաջնորդարանից, օգոստոսի 4-ին Գեղարքունյաց թեմի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ, որի ընթացքում հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների գրասենյակի […]
12:54 05.08.2019
Oգստոսի 4-ին դանակահարված վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 26 և 23 տարեկան եղբայրներ, որոնք Կոտայքի մարզի բնակիչներ են։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանց մարմնի տարբեր մասերին, այդ թվում` գլխին, եղել են կտրած-ծակած վնասվածքներ։ Պարզվել է, որ նրանք վնասվածքներ են ստացել Ծաղկաձորում՝ Կեչառիս վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի ընթացքում։ Ըստ որոշ լուրերի՝ եղբայրների հետ վիճել է […]
12:50 05.08.2019
Այսօր՝ օգոստոսի 5-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում КАМАЗ մակինշի 03 LU 582 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ահազանգել է ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փակուղով անցնող ջրատարը մաքրելու ժամանակ տրակտորը ջրատարից կուտակված աղբը դուրս բերելու ժամանակ հայտնաբերել է դի։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը: Փաստի […]
12:43 05.08.2019
ՀՀ ազգային անվտանգության մարմինների թանգարանում տեղի ունեցավ ս.թ. սեպտեմբերից ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում սովորելու մեկնող, ԱԱԾ ընդունված զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներ և զինծառայողների հարազատները: ԱԱԾ տնօրենը, շնորհավորելով զինծառայողներին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մեծ բանակը համալրելու կապակցությամբ, հիշեցրեց նրանց Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված […]
12:38 05.08.2019
««Սանիթեք»-ի պայմանագրային պարտավորությունների ձախողումն ակնհայտ է, ինչպես նաև ակնհայտ է, որ իրենց բարձրաձայնած խնդիրները ևս ունեն օբյեկտիվ կողմ այն առումով, որ ունենք վնասվող աղբամաններ, ունենք աղբավայրեր, որտեղ ելումուտը մեքենաների համար վտանգավոր է և անընդհատ վնասում էր առաջացնում, ուստի ակնհայտ է, որ պետք է պայմանագրի վերանայումներ իրականացվեր համագործակցության շրջանակներում, ինչը տեղի չունեցավ», – օգոստոսի 5-ին, լրագրողների […]
12:29 05.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայկական լեռներից լուսանկար: «Հայրենիք». այսպես է Փաշինյանը մակագրել լուսանկարը:
12:24 05.08.2019
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը սկսում է կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Պաշտպանի դերին, ինչպես նաև օրենսդրության իրազեկմանը վերաբերող միջոցառումներ` #դեմեմբռնությանը կոչով: Պայքարելով կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության դեմ՝ մենք ստեղծում ենք ամուր ընտանիք, ապահով միջավայր և առողջ հասարակություն: Իրազեկման միջոցառումների շրջանակում նախատեսվում են՝ · իրազեկման միջոցառումներն ուղեկցել #դեմեմբռնությանը կոչով և ամուր ու համերաշխ ընտանիքի […]
12:14 05.08.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացվում է, որ այս տարի հրդեհների աննախադեպ աճ է գրանցվել: Այս առիթով SHANTNEWS.am-ը զրուցել է ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանի հետ: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ հրդեհների ճնշող մեծամասնությունն առաջանում է մարդածին գործոնից. «Հրդեհների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանց 93-94 %-ը […]
12:01 05.08.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է աղբահանության խնդիրների մասին: «Խոսքը գնում է մի կազմակերպության մասին, ում գույքն ամբողջությամբ վնասված է, ումից հանրությունն ակնկալիք չունի: Հիմա միակ տարբերակը մնում է սպասել, թե համայնքային հիմնարկը երբ պետք է ամբողջ թափով սկսի գործել: Հույս ունենք, որ առաջիկայում խնդիրը կլուծվի: Մեր նշակետն […]
11:58 05.08.2019
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. «Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգի կաթվածահար վիճակի մասին ՀՀ վարչապետի երեկվա հայտարարությունը լուրջ քննարկումների առիթ դարձավ Հայաստանի ներքին քաղաքականության մեջ։ Նա իր ուղերձում հղում արեց 2014թ. ինչ որ գաղտնի զեկույցի վրա, որ պատրաստվել էր ՀՀ նախկին իշխանությունների պատվերով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, […]
11:52 05.08.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 1999թ. կառուցված Բերդավանի խմելու ջրի պոմպակայանը միացվել է Նոյեմբերյան քաղաքի և Բերդավան գյուղի գոյություն ունեցող ջրմուղներին` 29 մլն. 649 հազ. դրամ մնացորդային արժեքով և հաշվառվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հաշվեկշռում: Սակայն հետագայում իրականացված մի քանի գործողությունների արդյունքում պետական բյուջեի միջոցներով կառուցված` 29 մլն. […]
11:47 05.08.2019
2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: Այս մասին ասված է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում: 2019-ի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով: https://www.facebook.com/armgovernment/photos/a.465404970149239/2477601542262895/?type=3&theater
11:38 05.08.2019
Օգոստոսի 4-ին՝ ժամը 10.40-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 50-ամյա Մովսես Կ.-ն, որը 2018թ. մարտի 3-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասի մեղադրանքով:
11:34 05.08.2019
Սույն թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 16:00-ին, և 6-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացվելու է շախմատի միջազգային առցանց առաջնություն, որին մասնակցելու են Հայաստանի, Բրազիլիայի, ՌԴ, Անգլիայի, ԱՄՆ, Իտալիայի, Իսպանիայի, Բելառուսի քրեակատարողական հիմնարկների ուժեղագույն շախմատիստ դատապարտյալները: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
11:27 05.08.2019
Շառլ Ազնավուրի թոռնիկը մեկ տարեկան է: Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է Քրիստինա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի որդի Նիկոլյայի կինը: Նա հրապարակել է փոքրիկի լուսանկարը և կից գրառում կատարել. «Շնորհավորում ենք մեր որդուն՝ Միսակին, նա մեկ տարեկան է»: https://www.instagram.com/p/B0sZX4Pn7FE/?utm_source=ig_web_copy_link
11:27 05.08.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 5-ին՝ ժամը 11:10-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Օգոստոսի 5-ին` ժամը 10:45-ից Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհն արհեստական քարաթափման պատճառով փակ է: Այլընտրանքային է Սպիտակ-Ջրաշեն-Շիրակամուտ ավտոճանապարհը: Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:
11:20 05.08.2019
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 29-ամյա ծննդկանի և վերջինիս նորածին երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 07:55-ին, «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրենից ահազանգ է ստացվել այն մասին, որ 2019թ. օգոստոսի 1-ին իրենց մոտ է ընդունվել Վեդի քաղաքի բնակչուհի՝ ծնված 1990 թվականին, ով գտնվել է հղիության 9-րդ […]
10:54 05.08.2019
Այս շաբաթվա ընթացքում օդի ջերմային ֆոնը կլինի իդեալական: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Վաղը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 աստիճանով և նույնիսկ հանրապետության ամենաշոգ գոտիներում, այդ թվում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է ընդամենը +31․․․+32 աստիճան տաքություն, որը կլիմայական նորմայի սահմաններում է»։
10:46 05.08.2019
ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» անունով հայտնի Մելիք Մանուկյանի դեմ իրականացված մահափորձի դեպքի վայրից մեքենան հեռացնելու գործով օգոստոսի 3–ին ձերբակալված Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը, երեկ երեկոյան ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մանուկյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գեղամ Մարգարյանի մի քանի ժամ քննելով ձերբակալման որոշման դեմ նրա պաշտպանի […]
10:19 05.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարկային արտոնություն ստանալու համար ՀՀ կառավարությանը դիմել են շուրջ 130 բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություններ։ ✅Մինչ օրս 89 արտոնություն ստացած ընկերություններում մինչև 2022 թվականը կստեղծվեն շուրջ 800 բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ միջինում $1000 աշխատավարձով։ ✅Ընկերությունների շուրջ 20%-ը հիմնադրվել են հայրենադարձների կողմից, որոնք վերադարձել են ապրելու և աշխատելու ԱՄՆ-ից, […]
10:15 05.08.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն աշխատանքային շրջայց է կատարել Վայոց ձորի մարզում, որտեղ ավարտական փուլին են մոտենում ՀՖՖ-ի կողմից պատվիրված 40/20 չափի թվով 10 խաղադաշտերի կառուցման աշխատանքները: Այցի շրջանականերում Արթուր Վանեցյանը մասնավորապես եղել է Գլաձոր համայնքում՝ տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, մարզում ֆուտբոլի զարգացման հարցերով քնարկումներ է ունեցել տեղական և համայնքային իշխանությունների ներկայացուցիչների հետ: […]