15:35 03.08.2019
Օգոստոսի 2-ին՝ ժամը 12-ն անց 20-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի 18-րդ կիլոմետրին պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վնասվել են այդ պահին ճանապարհով երթևեկած «Ռենջ Ռովեր» և «Նիսսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենաներ։ Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների օպերատիվ խմբերը՝ համապատասխան գործողություններ ու միջոցառումներ իրականացնելու։ Ոստիկանության ծառայողները դեպքի վայրի հարակից տարածքում […]
15:28 03.08.2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանի, Աշոտ Կիրակոսյանի, Արթուր Քոչարյանի մայրերին և Արման Հովսեփյանի եղբորը: Հանդիպմանը մասնակցել է նաև «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարի առաջարկով հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց հարազատների խնդիրները՝ կապված քրեական գործերի վերանայման, պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի պատշաճ […]
15:14 03.08.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 13:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տեղեկության՝ 8 հոգի հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վնասվածք է ստացել […]
15:10 03.08.2019
Հրազդան գետի տարածքում` Սիս համայնքից եկող բաց դրենաժային ցանցում, Սիս-Նորամարգ- Ռանչպար համայնքների խաչմերուկում՝ կամրջի տակ, աղբի իսկական պահեստ է հայտնաբերվել։ Ջրային պետական կոմիտեից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ աշխատանքներ են տարվում այն վերացնելու ուղղությամբ: «Երեկ մենք տեղափոխել ենք մոտավորապես 30 տոննա ձկան փորոտիք և կենցաղային աղբ: Հարակից գյուղի բնակիչներն էլ իրենց կենցաղային աղբը, սատկած անասունների ջանդակները նույնպես […]
15:02 03.08.2019
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց: Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: «ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել […]
14:41 03.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի օգոստոսի 2-ին, 1976 թվականին ծնված տղամարդը, Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում դեպքի վայր հանդիսացող տարածքից հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և […]
14:15 03.08.2019
Հայտնի է դարձել Արարատի մարզի բնակավայրերում արագիլների աղտոտման պատճառը: Հրազդան գետի տարածքում` Սիս համայնքից եկող բաց դրենաժային ցանցում, աղբի մեծ կուտակում կա: Կուտակմանը նպաստում է «Նաիրիտ» գործարանից եկող և դրենաժին հատվող խոշոր տրամաչափի չգործող խողովակը։ Իսկ կուտակված աղբի մեջ գերակշիռը ձկնաբուծարաններից եկող ճարպոտ թափոններն են, որոնք էլ վերջին օրերին պատուհաս են դարձել տարածքի արագիլների համար: […]
13:57 03.08.2019
Սննդաբան-դիետոլոգ Հասմիկ Աբովյանն այսօր լրագրողների հետ զրուցել է շոգ եղանակին գրանցվող թունավորումների և դրանց հնարավոր պատճառների մասին: Հասմիկ Աբովյանն ասաց, որ թունավորումներ, հիվանդություններ տարած մարդիկ ամբողջ կյանքում լինում են կրող և հանդիսանում են վտանգի աղբյուր ողջ հասարակության համար: Դիետոլոգը հորդորում է գնել սնունդն արտոնագրված վայրից: «Եթե գնեցինք հաց և կանաչին դրեցինք դրա հետ, վերջ, մենք […]
13:53 03.08.2019
Տնակից տուն մեկ քայլ է․․․Այսպես է կոչվում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նոր նախաձեռնությունը, որը «մեկ բացիկ, մեկ բնակարան» ակցիայի շարունակությունն է։ Հիշեցնենք՝ նախորդ տարիներին հիմնադրամը մի քանի բնակարան ձեռք բերեց խորհրդանշական բացիկների վաճառքից ստացված հասույթով։ Այս անգամ ևս անօթևան առնվազն 2 ընտանիքի համար բնակարան գնելու նպատակով 15 հազար կտորից բաղկացած փազլ են կազմել, որի յուրաքանչյուր […]
13:44 03.08.2019
ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գնացել էի Վայոց ձոր, որտեղ ՀՖՖ-ն ավարտին է հասցնում փոքր խաղադաշտերի կառուցումը։ Շինարարների հետ եմ խոսում, որոնցից մեկը մի հավես բան պատմեց երեխեքի մասին. Ասում է գյուղի երեխեքը միշտ հավաքվում են ու անհամբեր սպասում են, որ դաշտը բացի, ամեն օր հարցնում են, ձյաձյա ջան թողեք […]
13:35 03.08.2019
ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՖՖ նախագայի խորհրդականի ավտոյի բնական վիճակ))) Դեպի մարզեր…»: https://www.facebook.com/yeganyanz/photos/a.1636684429713622/2239976932717699/?type=3&permPage=1
13:27 03.08.2019
«ՊՆ-ի կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ գերեզմանաքարերը նախկին տեսքին վերադարձնելու, ինչպես նաև հետագայում նման դեպքերը բացառելու, հսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ», – օգոստոսի 3-ին, անդրադառնալով Եռաբլուր պանթեոնում տեղի ունեցած դեպքերին, ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Նա նշեց, որ հարուցվել է քրեական գործ, և դրա շրջանակներում մեղավորը կհայտնաբերվի և կպատժվի: Արտակ Դավթյանը հերքել է նաև այն լուրերը, […]
13:17 03.08.2019
Ե՛վ այս տարի, և՛ հաջորդ տարվա ընթացքում, պայմանագրերի հիման վրա, ՀՀ ԶՈՒ սպառազինության ռազմատեխնիկան մեծ համալրում կունենա: Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: «Տվյալ սպառազինության ռազմատեխնիկան վերաբերում է և´ հակաօդային, և´ հակահրթիռային պաշտպանական էլեմենտներին: Ռազմատեխնիկան կհագենա հեռահար ու ճշգրիտ խոցման միջոցներով, ավելացնելու ենք նաև հետախուզության կրակային հզորությունները մեր զինված […]
13:16 03.08.2019
Սննդաբան-դիետոլոգ Հասմիկ Աբովյանն այսօր լրագրողների հետ զրուցել է շոգ եղանակին գրանցվող թունավորումների և դրանց հնարավոր պատճառների մասին: Սննդաբանը նշեց, որ ձմռանն ինֆեկցիաները շատ ավելի դանդաղ են զարգանում, իսկ ամռանը վարակը զարգանում է կայծակնային արագությամբ. «Թունավորումների պատճառը ջրազրկումն է, որի հիմնական նշաններն են ջերմությունը, լուծը, սրտխառնոցը: Բուժումը միայն ջրի պակասը լրացնելու մեջ է»: Հասմիկ Աբովյանն ասաց, […]
13:10 03.08.2019
Բանակում վերջերս արձանագրված ինքնասպանության դեպքերի բոլոր պատասխանները կտա քրեական գործի շրջանակներում իրականացվող հետաքննությունը: Լրագրողների հետ զրույցում, օգոստոսի 3-ին, ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: «Մենք, որպես ԶՈՒ, շահագրգռված ենք, որ հանգամանքների ողջ տիրույթն ի հայտ գա, և ըստ դրա՝ որոշում կայացնենեք: Ցավոք, 2 ինքնասպանություն ժամանակի առումով համընկան: Յուրաքանչյուր զինծառայողի դեպք մեզ համար ցավալի է, […]
13:00 03.08.2019
Օգոստոսի 2-ին՝ ժամը 21:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Մոզրով գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Աղասաֆի» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:34-ին, մարվել՝ 01:28-ին: Այրվել է 10 հա […]
12:57 03.08.2019
Օգոստոսի 2-ին՝ ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Մրգաշատ գյուղի 29-ամյա մի բնակիչ: Ըստ հետաքննությամբ ձեռքբերված նախնական տվյալների` դեպքը տեղի է ունեցել Մրգաշատ գյուղի դաշտերում: Ժամը 14-ի սահմաններում, որսի ժամանակ քաղաքացին 12 մմ տրամաչափի որոսորդական հրացանի հետ անզգույշ վարվելու հետևանքով պատահական վնասել է ինքն իրեն:
12:51 03.08.2019
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մեկնարկել են «Խաղաղության մարտիկ» միջազգային բանակային խաղերի մրցումները: Ներկա են բոլոր 6 պետությունների ներկայացուցիչները՝ Հայաստան, Հունաստան, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան և Իրան: Մրցումները մեկնարկել են Դիլիջանում, սակայն անցկացվելու են ՀՀ տարածքի տարբեր վայրերում՝ օգոստոսի 3-15-ը: Մրցումների մասնակիցներն ուժերը կչափեն ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և […]
12:46 03.08.2019
«Հայ-ադրբեջանական սահմանին որոշակի լարվածություն եղել է, բայց այժմ իրավիճակը հանգիստ է, լարվածություն չկա», – այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողներին ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը: Նրա խոսքերով՝ վերջին 2 օրերի ընթացքում կրակոցների քանակը կտրուկ նվազել է, առանձին հատվածներում կրակոցներ ընդհանրապես չեն հնչել: «Ամսվա ընթացքում 1-2 անգամ ունենում ենք լարվածության աճ, պետք է հասկանալ, որ […]
12:32 03.08.2019
Արցախում անցկացվող Համահայկական 7-րդ ամառային խաղերի վերաբերյալ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «Հաշվի առնելով, որ սույն թվականի օգոստոսի 6-ից 9-ը Արցախի Հանրապետությունում անցկացվելիք Համահայկական 7-րդ ամառային խաղերին ներգրավված են լինելու մեծ թվով մարզիկներ եւ մարզիչներ, ինչպես նաև այս օրերին մենք հյուրընկալելու ենք մեծ թվով զբոսաշրջիկներ, համահայկական նշանակության միջոցառումը անվտանգ […]
12:25 03.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի հանգամանքերը: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեք անձ՝ ծնված […]
12:15 03.08.2019
Համացանցում տարածվել է ձայնագրություն, որը վերաբերում է Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու թեմային: Ձայնագրությունն արվել է գաղտնի: Տեսանյութում խոսող հայ աղջիկն օդանավակայանի այն 29 աշխատակիցներից է, ովքեր ստորագրել են Սոչիի օդանավակայանից ազգությամբ հայ աշխատակիցների զանգվածային հեռացման մասին հայտարարությունը: «Ինչո՞ւ ես ստորագրել նամակի տակ, մեզ մոտ չեն սիրում, երբ դժգոհում են: Պետք է լռեիր, նստած սպասեիր: […]
12:05 03.08.2019
Օգոստոսի 3-ին՝ ժամը 00:48-ին, «911» ծառայությանը քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի մոտակա սարերում տեղի է ունեցել ՃՏՊ, իր վարած ավտոմեքենան կողաշրջվել է, իր և որդու (10 տարեկան) ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ֆիոլետովո գյուղից հարավ […]
11:52 03.08.2019
Հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստր Տաթևիկ Կարապետյանը ընտանեկան հանգստից լուսանկար է հրապարակել: Նա իր ինստագրամյան էջում լուսանկարը մակագրել է այսպես՝ L-O-V-E: Լուսանկարում Տաթևիկն է, նրա մայրը՝ Էթերին, և եղբայրը՝ Կարեն Կարապետյանը: Կարապետյաններն, ըստ գեոլոկացիոն տվյալների, հանգստանում են Կորսիկայում:
11:49 03.08.2019
Երևան-Սևան մայրուղում գրանցված պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 3 անձ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքերը […]
11:37 03.08.2019
Երևան-Սևան ավտոճանապարհը, որտեղ օգոստոսի 2-ին, «Արծվի» արձանի մոտակայքում տեղի էր ունեցել պայթյուն, այժմ երկկողմանի երթևեկելի է։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Պայթյունի հետևանքով ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել էր դժվարանցանելի: Առաջացել էր մոտ 0.6 մ խորությամբ, 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս: Պայթյունի հետևանքով վնասվել են «Patriot Nissan» […]
11:20 03.08.2019
Այսօր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել «Խաղաղության մարտիկ» մրցումների բացման հանդիսավոր արարողությունը: Ներկա են բոլոր 6 պետությունների ներկայացուցիչները (Հայաստան, Հունաստան, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան և Իրան): Մրցումներն անցկացվելու են ՀՀ տարածքի տարբեր վայրերում:
10:51 03.08.2019
Օգոստոսի 1-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 35 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 250 քմ, 400 քմ, 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 300 քմ, 200 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Նոր […]
10:42 03.08.2019
Տևական հիվանդությունից հետո 44 տարեկանում մահացել է 1990-ականների հայտնի և սիրված երգիչ Վահե Դավթյանը: Երգչի մոտ հայտնաբերվել էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։
10:10 03.08.2019
ՀՖՖ կայքը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ին մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: Առաջին երկու խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝ «Շիրակ»-«Ուրարտու» 3:1 (2:0) Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Արթուր Սաֆարյան Գոլերը՝ Արտյոմ Գևորգյան, 25, Մորի Կոնե, 45, 59 («Շիրակ»), Եվգենի Կոբզար, 71 («Ուրարտու») «Արարատ»-«Երևան ՖԱ» 1:0 (0:0) Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան Գոլը՝ Դավիթ Խուրսիձե, 60