TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի դուռը կնքելով՝ քննիչը կատարել է օրենքով չնախատեսված գործողություն. ԲԴԽ

13:14 30.07.2019

«Բարձրագույն դատական խորհուրդ է դիմել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ հայտնելով նկատառումներ իր աշխատասենյակում իրականացված առգրավման, խուզարկության, ինչպես նաև աշխատասենյակի դուռը կնքելու և աշխատասենյակ մուտք գործելու հնարավորությունը սահմանափակելու իրավաչափության վերաբերյալ: Նշված հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Խորհուրդը 23.07.2019 թ. դիմել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարին և 26.07.2019 թ. ստացել ՀՀ […]

̰
Անցկացվել է Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը

13:04 30.07.2019

Այսօր կառավարության խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահում տեղի ունեցավ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը: Նիստը նախագահում էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նիստի մեկնարկին ԱԽ քարտուղարը հանդես եկավ խոսքով, որում մասնավորապես նշեց՝ «Հարգելի՛ գործընկերներ, Այսօրվա նիստը նվիրված է Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների մեկնարկին, ինչի կապակցությամբ թույլ տվեք ողջունել և շնորհավորել բոլորիս: […]

̰
Այն բյուջեն, որ տրամադրում ենք քաղաքին, բավարար չէ պատշաճ աղբահանություն իրականացնելու համար. Խաժակյան

12:58 30.07.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կարծում է, որ պետք է խզել «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը և ներգրավել այլ օպերատորի: «Այլընտրանք չկա, քան «Սանիթեք»-ի հետ կնքված պայմանագրերից մեկի փոխհամաձայնությամբ լուծարումը և երկրորդ միջազգային օպերատորի ներգրավումը: Մեր համոզմամբ՝ այն բյուջեն, որ տրամադրում ենք քաղաքին, բավարար չէ պատշաճ աղբահանություն իրականացնելու համար, դրանում կհամոզվենք, երբ սանիտարական մաքրման հիմնարկը […]

̰
Շիրակի մարզում մարզային քննչական վարչության նոր շենք է բացվել

12:53 30.07.2019

ՀՀ  քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ, որտեղ մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը։ Վարչական շենքի բացմանը ներկա են գտնվել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզի դատաիրավական ոլորտի պատասխանատուները։ ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային […]

̰
Հարցին պետք է տրվի քաղաքական լուծում. Խաժակյանը՝ քաղաքապետարան-«Սանիթեք» հակամարտության մասին

12:44 30.07.2019

Աղբահանության հարցում, ըստ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի, քաղաքապետարանը միայն մեկ կոչ ունի, այն է՝ սպասել: ««Սանիթեք»-ը և քաղաքապետարանը մտել են ինքնանպատակ հակամարտության մեջ, և ո՛չ քաղաքապետարանն է քայլ իրականացնում խնդիրը «Սանիթեք»-ի հետ լուծելու համար, ո՛չ էլ «Սանիթեք»-ն է այսքան ժամանակ ականջալուր լինում մեր հասարակությանը: Այս երկու կողմերը բռնվել են վեճի, արդյունքում տուժում […]

̰
Դավիթ Խաժակյանը «Սանիթեք»-ին կոչ է անում հրաժարվել Թբիլիսիում ասուլիս անցկացնելու մտքից

12:33 30.07.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մամուլի ասուլիս է հրավիրել կառավարության շենքի առջև: Նա խոսել է «Սանիթեք»-ի աշխատանքի և Թբիլիսիում հրավիրած ասուլիսի մասին: «Կազմակերպությունը հանդիսանում է օտարերկրյա ներդրող, այդ ներդրողի կողմից հարևան պետության մայրաքաղաքում նման քննարկում իրականացնելը, կարծում ենք, որ ուղղակիորեն ազդելու է Երևանի հեղինակության վրա: «Սանիթեք»-ի ղեկավարությանը պետք է կոչ անեմ զերծ մնալ […]

̰
Ֆելիքս Ցոլակյանը տեսակցել է տուժած փրկարարներին և ստուգեց վթարավերականգնողական աշխատանքների ընթացքը

12:21 30.07.2019

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելեց Լոռու մարզ՝ տեղում ծանոթանալու Թումանյան կայարանում բեռնատար գնացքի շուրջ ստեղծված իրավիճակին: Դեպքի վայրում նախարարին դիմավորեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն: Նա Ֆելիքս Ցոլակյանին շնորհակալություն հայտնեց հրշեջ-փրկարարների անձնվեր աշխատանքի շնորհիվ հնարավոր պայթյունից խուսափելու համար և հավաստիացրեց, որ առավելագույն կարճ ժամանակահատվածում կվերացվեն վթարի հետևանքները: ԱԻ նախարարը հանձնարարեց աշխատակիցներին շարունակել հնարավոր […]

̰
Ցանկացած փոքրիկ սայթաքում կարող է լինել ֆատալիստական. քաղաքագետը՝ ՌԴ-ի ներքին քաղաքականության մասին

12:20 30.07.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը խոսել է Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների մասին: Քաղաքագետը նշեց, որ իր կարծիքով՝ ՌԴ գործող իշխանությունը հակված չի եղել որևէ մեկին թողնել կամ չթողնել, սակայն մի քանի ծայրահեղական պատգամավորներ կարող էին վիճակ փոխել. «Ռուսաստանում իշխանությունն ուժեղ է, բրգաձև: Այդ պետությունը դարեր շարունակ ապրել է այդ մեխանիզմով: Եթե հասարակությունը […]

̰
Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին

12:12 30.07.2019

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը՝ շուրջ 23.000 ԱՄՆ դոլար, նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ աշնանը Գյումրիում կմեկնարկի սոցիալական բնակարանաշինության նոր ծրագիր։ Նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը՝ շուրջ 23.000 ԱՄՆ դոլար՝ նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին»:

̰
Կարո՞ղ է Ստամբուլյան կոնվենցիայում հիշատակվող ընտանեկան միավորը լինել նույնասեռ․ բանավեճ

12:11 30.07.2019

Ստամբուլի կոնվենցիայում ընտանիքի փոխարեն գրվում է ընտանեկան միավոր, որովհետև այդ կոնվենցիան ստորագրած որոշ երկրներում թույլատրվում են նույնասեռ ամուսնությունները։ Իսկ քանի որ Հայաստանի Սահմանադրությամբ ընտանիքը կնոջ և տղամարդու միությունն է, ապա այստեղ որևէ վտանգ չկա։ Կոնվենցիայի վերաբերյալ «Հորիզոնի» տաղավարում տեղի ունեցած բանավեճի ժամանակ հայտարարեց քաղաքական, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը։ Նրան հակադարձեց փաստաբան Մարինե Ֆարմանյանն ու ասաց, որ […]

̰
ՀՀ դատախազությունը պարզաբանում է դատավորի նկատմամբ հետապնդում հարուցելու մասին ԲԴԽ համաձայնությունը

11:38 30.07.2019

ՀՀ դատախազությունը պարզաբանում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի կողմից բավարարված՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության վերաբերյալ. «Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող՝ դատավորի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմնի և դատախազության  […]

̰
Ինչո՞ւ չի կայացել Երևան-Վիեննա թռիչքը

11:30 30.07.2019

Հուլիսի 30-ին առավոտյան 4:40 րոպեին նախատեսված Երևան-Վիեննա թռիչքը չի կայացել տեխնիկական խնդիրների պատճառով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից: Մեզ հետ զրույցում ասացին, որ ուղևորներն ապահովվել են սննդով և ջրով: Քաղավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ ուղևորների մի մասին առաջարկվել է փոխել տոմսերը, և նրանք արդեն վերադառնում են, իսկ մյուս մասը վերադառնալու է ավելի ուշ: […]

̰
Նվազագույն ի՞նչ իրավունքներ ունեն ազատությունից զրկված մարդիկ. իրազեկող տեսանյութ

11:21 30.07.2019

Եթե դուք չեք կարող ինքնակամ լքել ձեր գտնվելու վայրն առանց իրավապահ մարմնի աշխատակցի թույլտվությամբ կամ ստիպված եք հետևել նրան, ապա համարվում եք ազատությունից զրկված: Այդ պահից սկսած ձեր նվազագույն իրավունքների լիարժեք իրականացումը իրավապահ մարմինը պարտավոր է երաշխավորել: Եթե կարծում եք, որ իրավապահ մարմնի աշխատակիցը խախտել է ձեր իրավունքները, ապա կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանին՝ […]

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 44 հրդեհ

10:30 30.07.2019

Հուլիսի 29-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 41 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 400 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2 հա, Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 400 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ […]

̰
Նոր ուսումնական տարում 48 անուն դասագիրք կլինի երկու հատորով

10:11 30.07.2019

Դպրոցական պայուսակների թեթևացման հայտարարված քաղաքականության շրջանակում նոր ուսումնական տարում մի շարք դասագրքեր լինելու են երկու հատորով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, սեպտեմբերի 1-ից 48 անուն դասագիրք կունենա երկու հատոր. մասնավորապես, Մայրենի լեզու՝ երկրորդ դասարան, Մաթեմատիկա՝ երկրորդ դասարան, Ռուսաց լեզու՝ երրորդ դասարան, Մայրենի լեզու՝ չորրորդ դասարան, Անգլերեն, […]

̰
Արձակուրդի այս օրերին վայելում ենք երբեմնի կյանքի հաճույքները. Փաշինյան

09:54 30.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել և կից գրել․ «Արձակուրդի այս օրերին վայելում ենք երբեմնի կյանքի հաճույքները. ընտանիքով տեղաշարժվում ենք մեր «բարի» «Nissan Qashqai»-ով»:

̰
Ռենտգենային նոր սարքեր՝ ԱԺ անցակետերում. «Ժողովուրդ»

09:49 30.07.2019

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի Բաղրամյանի անցակետում արդեն մի քանի օր է, ինչ տեղադրվել են ռենտգենային զննող նոր սարքավորումներ, և մոտ օրերս տեղադրման աշխատանքները կավարտվեն նաև Դեմիրճյանի անցակետում։ Ինչպես հայտնի է, կառավարու­թյունը նոր սարքավորումներ ձեռք բե­րելու որոշում էր կայացրել դեռևս մա­յիսի 28-ի նիստում և այդ նպատակով կառավարության պահուստային ֆոն­դից հատկացրել 85 մլն դրամ։ Ազգային […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 8 մարզերում

09:44 30.07.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արցախի փ. 138 և Սարմի փ. 103 սեփական տները, 11:00-13:00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 24 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-16:00 Սայաթ-Նովա պող. 6 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-17:00 «Երևան մոլ» առևտրի եվ […]

̰
Հովտաշենում արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ

09:38 30.07.2019

Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ։ Թռչունների աղտոտվածության պատճառը՝ Հովտաշեն համայնքի շրջակայքի ջրային տարածքներում առկա յուղային շերտի առկայությունն է։ Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։ Տեղանքի ջրային տարածքներից կատարվել են լաբորատոր հետազոտություններ, այդ թվում՝ Հրազդան գետի տարբեր հատվածներից, շրջակա […]

̰
Գայի պողոտայի մոտակայքում վրաերթի ենթարկված 24-ամյա քաղաքացին մահացել է

09:30 30.07.2019

Հուլիսի 30-ին` ժամը 00:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 16/45 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ն.Պ.-ին (ծնված […]

̰
Առաջիկա օրերին սպասվում է +39․․․+40 աստիճան տաքություն․ Սուրենյան

09:22 30.07.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային գոտում ցերեկը սպասվում է +39․․․+40 աստիճան տաքություն։ Օգոստոսի 2-3-ին օդի ջերմաստիճանը կրկին կնվազի 4-5 աստիճանով։ Հանրապետության հովտային […]

̰
«Սանիթեք»-ի ղեկավարությունն ասուլիս կտա Թբիլիսիում

09:17 30.07.2019

Հուլիսի 31-ին «Սանիթեք» ընկերության ղեկավարները մամուլի ասուլիս են նախատեսում, որը տեղի կունենա  Թբիլիսիում: Այս մասին տեղեկացնում է armradio.am-ը: Թե ինչու Թբիլիսիում, ընկերությունից դեռ չեն մանրամասնում, նշում են, որ հարցի պատասխանը կտրվի հենց ասուլիսի ժամանակ: Ասուլիսին մասնակցելու են  «Սանիթեք»-ի սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Թավիլը և երկրորդ սեփականատիրոջ ներկայացուցիչ Սարի Հադդադը: Ըստ ընկերության լրատվական ծառայության՝ընկերության ղեկավարները կամփոփեն […]

̰
Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում առողջության համապարփակ պետական ապահովագրության համակարգի ներդրմանը․ Արսեն Թորոսյանը հարցում է անցկացնում

09:08 30.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հարցում է անցկացնում՝ պարզելու, թե ինչպես է բնակչությունը վերաբերվում Հայաստանում առողջության համապարփակ պետական ապահովագրության համակարգի ներդրմանը «Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում առողջության համապարփակ պետական ապահովագրության համակարգի ներդրմանը, որն աշխատող բնակչությունից կպահանջի որոշակի ամսական վճարումներ աշխատավարձի 3-5% չափով՝ ի հավելումն եկամտահարկի, կընդգրկի տարիքային բոլոր խմբերը և կներառի պոլիկլինիկական, շտապ […]

̰
Կարևոր դրվագ Դավիթ Գրիգորյանի մասով հայտնաբերված ապացույցներից. «Ժողովուրդ»

08:55 30.07.2019

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԲԴԽ նիստից, որի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու որոշում է կայացվել: Մասնավորապես, Գլխավոր դատախազի պաշտոնակատարը անձամբ է գնացել ԲԴԽ և ներկայացրել քրեական գործով ապացույցները: «Ժողովուրդ» օրաթերթին նախաքննական մարմնի՝ ՀՔԾ-ի ձեռքում Դավիթ Գրիգորյանի […]

̰
Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում 10 ժամ ջուր չի լինի

08:40 30.07.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 30-ին՝ ժամը 10։00-20:00-ն, կդադարեցվի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների` Օստրովսկու, Ծատուրյան, Գլինկա, Լիսինյան, Աճեմյան փողոցների և նրբանցքների, Միչուրինի փողոցի, Զավարյան 1-40, Ալեք Մանուկյան 1, 4/2, 17, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Ծխախոտագործների 1-65, Բուռնազյան 1-59, Սուվորով 1-33, Մուրացան 1-36, Լորիս […]

̰
Վայքում 24 ժամ ջուր չի լինի

08:22 30.07.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․հուլիսի 30-ին ժամը 09։30-ից մինչև հուլիսի 31-ը ժամը 09։30-ն, կդադարեցվի  Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի` ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Բագրատաշենի մաքսակետում 28-ամյա երիտասարդն ինքնավնասում է կատարել․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

08:16 30.07.2019

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ Բագրատաշենի մաքսային կետից Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց տեղափոխվածն Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Գագիկ Ս․-ն է։ Պարզվել է, որ նա մաքսային ձևակերպումների հետ խնդիրներ ունենալու համար ածելիով ինքնավնասումներ է կատարել՝ վերջույթների և պարանոցի հատվածում։ Փաստի առթիվ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են […]

̰
Տավուշի մարզում 5-ամյա և 3-ամյա երեխաներին հայտնաբերել են լողավազանում` ջրահեղձ եղած

00:14 30.07.2019

Հուլիսի 29-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21։08-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից ջրահեղձ եղած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 2 երեխա։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչներ՝ 5-ամյա Անդրանիկ և 3-ամյա Արամ Ա․-երը։ […]

̰
Թուրքիայում հայկական եկեղեցին կվերածվի թանգարանի

00:00 30.07.2019

Թուրքական Սվաս (Սեբաստիա) նահանգի Գյուրուն բնակավայրում գտնվող XIX դարի հայկական եկեղեցին, վերականգնումից հետո կգործի որպես թանգարան: «Գյուրունի քաղաքապետ Նամի Չեֆթչինը հայտարարել է, որ հայկական եկեղեցին կբացվի որպես թանգարան և կնպաստի տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը»,- հայտնել է Ermenihaber լրատվականը: Վերակառուցման համար հատկացվել է 3 միլիոն 684 հազար թուրքական լիրա: Աշխատանքներն արդեն մեկնարկել են: XX դարի սկզբին Գյուրունում […]

̰
Գյումրու մսի վաճառակետերում խնդիրները մասնակի կարգավորվել են․ որոշ տնտեսվարողների  գործունեությունը դեռ կասեցված է

23:49 29.07.2019

Սննդի անվտանգության տեսչական մարմնի պատասխանատուներն այսօր նորից ստուգայցով եղել են Գյումրու շուկայի տարածքի մսի  վաճառակետերում: Հիշեցնենք, որ 20 օր առաջ կատարած ստուգումների ժամանակ վաճառողներին ցուցումներ ու ժամանակ էր տրվել՝  ապահովել մսի վաճառքի անհրաժեշտ պայմանները, վերջնաժամկետը հուլիսի 25-ն էր: Այսօրվա այցի նպատակը հանձնարարականների կատարման արդյունքների ստուգումն էր։Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարների ու աշխատակիցների ստուգումներն այսօր սկսվեցին […]

̰
BACK_TO_TOP