16:21 29.07.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետապնդումը չի կարող լուրջ անհանգստություններ չառաջացնել մեր ռազմավարական դաշնակցի մոտ, չի կարող ապօրինի հետապնդումն անհետևանք լինել երկրի համար․ լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Ասուլիսին նա ամփոփել է Քոչարյանի գործով վերջին դատական զարգացումներն ու անցած մեկ տարին: Հենց մեկ տարի առաջ՝ […]
16:10 29.07.2019
Հուլիսի 28-ին` ժամը 20։00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ աչքի ակնագնդիկի այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի քաղաքացուհի և հայտնել, թե սրճարանում շշով հեղուկ են լցրել դեմքին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 19։00-ին, Հյուսիսային պողոտայում 25-ամյա մի երիտասարդ Վարդավառի կապակցությամբ ջրելու նպատակով հեղուկ է լցրել 27-ամյա և […]
15:51 29.07.2019
Հուլիսի 28-ին Երևանի սրճարաններից մեկում աշխատող երիտասարդ աղջկան ջրել են, որի հետևանքով նա աչքի վնասվածք է ստացել: «Հուլիսի 28-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից հաղորդում է ստացվել ոստիկանություն, որ ձախ աչքի ակնագնդիկի այրվածք ախտորոշմամբ իրենց է դիմել մի բնակչուհի: Ոստիկանները պարզել են, որ Երևանի սրճարաններից մեկում Վարդավառի տոնի հետ կապված մի քաղաքացի շշով […]
15:50 29.07.2019
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Մեղրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հուլիսի 28-ին՝ ժամը 04։55-ին, «Մեղրի» սահմանային անցակետի հարակից տարածքից ոստիկանության Մեղրիի բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի 37-ամյա Մուհամմադ Գ.-ն, որը հուլիսի 2-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 1-ին […]
15:47 29.07.2019
Ոստիկանությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը պարգևատրել է տարբեր ծանրության հանցագործություններ բացահայտած մի խումբ ոստիկանների: Ծրարներում նշված է եղել հանցագործության տեսակն ու պարգևավճարի չափը: Շնորհավորելով բոլոր պարգևատրվածներին՝ Վալերիյ Օսիպյանը նշել է, որ հավելյալ պարգևավճարները լինելու են շարունակական և հանցագործություն բացահայտած ոստիկանը մշտապես արժանի գնահատական է ստանալու ղեկավարության կողմից:
15:36 29.07.2019
Խաղաղության և մարդու իրավունքների աշխարհահռչակ ակտիվիստ Բենջամին Ֆերենցը միացել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովին՝ որպես պատվավոր համանախագահ: Ռումինական ծագումով ամերիկացի հայտնի իրավաբանը երկար տարիներ պայքարել է միջազգային իրավունքի գերակայության հաստատման համար: «Չափազանց ուրախ ենք ողջունել Բենջամին Ֆերենցին՝ մարդ, որն աշխարհն ավելի լավն է դարձրել իր պայքարով՝ արդարություն ապահովելով մարդկության դեմ իրագործված հանցանքներից տուժածների համար: Իր […]
15:35 29.07.2019
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել են սադրիչ գործողություններ, որոնց հետևանքով սպանվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող Արման Բուլղադարյանը, ևս երկու զինծառայող վիրավորվել է: «Ադրբեջանի կողմից հրադադարի միտումնավոր և սադրիչ խախտումները հակասում են հրադադարի պահպանման և ամրապնդման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին, որոնք վերջին […]
15:00 29.07.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գառնիկ Սիմոնյանը, 2014-2017 թթ․ զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի պաշտոնը, իր վարույթում քննված երեք տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում կատարել է իրեն վստահված շուրջ 6.5մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով իրեղեն ապացույցների և ոսկյա զարդերի […]
14:59 29.07.2019
Հուլիսի 28-ին ոստիկանությունը կալանավորել է Մոսկվայի Պետդումայի ընտրությունների թեկնածուներին չգրանցելու դեմ ակցիային մասնակցած ավելի քան 1373 մարդու։ ՕՎԴ-Ինֆո-ն հրապարակել է կալանավորվածների ցուցակը։ Ըստ վերջին տվյալների՝ կալանավորվածների մեջ 22 հայ կա: ՆԳՎ ունեցած տվյալներով՝ նրանք են. Պավել Սարգսյան (Ֆիլի-Դավիդկովոյի շրջան), Նելլի Ադամյան (Դանիլովյան շրջան), Լևոն Գրիգորյան (Սավելկի շրջան), Նարեկ Ասլանյան, Գեորգի Պողոսյան, Արթուր Հակոբյան (Սվիբլովոյի շրջան), […]
14:57 29.07.2019
ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ երեկ Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 33-ամյա պայմանագրային զինծառայող: SHANTNEWS.am-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ զինծառայողն այժմ տեղափոխվում է Երևան: Մեզ հաղորդեցին, որ նրա առողջական վիճակը կայուն է՝ միջին ծանրության, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Զինծառայողը արմնկային շրջանում հրազենային վնասվածք է ստացել: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այդ առիթով ևս […]
14:45 29.07.2019
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի և որոշ հարցերի վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը, հետևելով վերջին մի քանի շաբաթների ընթացքում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի […]
14:42 29.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ երեկ Սևանա լճի ափամերձ տարածքներ այցելողների թիվը կազմել է ավելի քան 100 հազար. «ՀՀ պետական մարմինների տվյալներով՝ երեկ Սևանա լճի ափամերձ տարածքների այցելությունների թիվը կազմել է ավելի քան 100 հազար մարդ: ՀՀ քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքը առաջին հերթին ապահովում են Հայաստանի Զինված ուժերը, այդ թվում՝ […]
14:28 29.07.2019
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչները հուլիսի 23-ին ստուգում են իրականացրել Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Դուրյան փողոցում` «Արգիշտի-1» ՍՊ ընկերության կողմից իրականացվող ճանապարհի փոսային հատվածի հիմնանորոգման աշխատանքներում: Այս մասին հաղորդել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից: Տեսչական մարմնի ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է, որ Դուրյան փողոցի հիմնանորոգման […]
14:21 29.07.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ՃՈ տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները կաշխատեն արտակարգ ռեժիմով. «Հարգելի՛ քաղաքացիներ, Վերջին ժամանակահատվածում ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների աննախադեպ աճով և դրա արդյունքում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների շեշտակի աճով պայմանավորված՝ քաղաքացիներին ավելի որակյալ և արդյունավետ սպասարկելու, առաջացող հերթերից խուսափելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով 2019 թվականի օգոստոսի 3-ից մինչև 2019 թվականի […]
13:59 29.07.2019
Անցած զորակոչին և այս զորակոչին զորակոչիկների բավական ավելացում ունենք. այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: «Ի միջի այլոց, ուզում եմ, որ հաշվի առնենք, որ օրենքով մենք այս տարի գնացինք մի աննախադեպ իրավակարգավորման: Օրենքով տարեկետում տվեցինք միջին մասնագիտական կրթություն ունեցող զինակոչիկներին, բավական լուրջ քանակի մասին է խոսքը, բայց անգամ այդ պայմաններում […]
13:48 29.07.2019
Կենտրոնական հավաքակայանում լրագրողները ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեկրթության կենտրոնի պետ Ալիկ Սարգսյանից հետաքրքրվեցին Մեղրիի զորամասում տեղի ունեցած դեպքերից: Գնդապետը տեղեկացրեց, որ Մեղրիի դեպքերով այս պահին քրեական գործը շարունակվում է: Ըստ նրա՝ առաջին հերթին կար բավական լուրջ թերացում, զորամասի հրամանատարության կողմից դրա համար համապատասխան վիրահատական միջամտություններ եղան: «Հետևություններ արվել են, հետևությունների հիման վրա առաջարկներ ներկայացվել […]
13:35 29.07.2019
Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը սոցհարցումներ իրականացրել է՝ պարզելու, թե ինչ համակիրներ ունի Քոչարյանը ու նաև հակառակը, պարզելու նախագահին շարունակաբար քննադատողների շրջանակը: Այս հարցը տվեց SHANTNEWS.am-ի թղթակիցը Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: «Առանձին սոցհարցումներ երբեք չենք հրապարակել, բայց, բարեբախտաբար, հնարավորություն եմ ունեցել ծանոթանալ այլ սոցհարցումներին, որոնք կատարվել են տարբեր ընկերությունների պատվերով: Բավականին կանխատեսելի պատկեր ունենք, մեկ […]
13:30 29.07.2019
Ինչպե՞ս եք վերաբերվում դատական համակարգի բարեփոխումներին. SHANTNEWS.am-ի թղթակիցը հարց ուղղեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: «Արմեն Դանիելյաններ չպետք է լինեն դատական համակարգում: Ոչ ոք չի ասում, որ բոլոր դատավորները լավն են, բայց ոչ ոք չպետք է ասի, որ բոլոր դատավորները վատն են: Վերցնել մեգաֆոնը, մտնել դատավորների մեջ, փորձել ինչ-որ բան փոխել, ոչ մի բան […]
13:28 29.07.2019
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի՝ 55-ամյա բնակչի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի՝ 41-ամյա բնակչուհուն: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մասնավորապես՝ Վանաձոր քաղաքի բնակչուհին՝ ծնված 1978 թվականին, երեխայի լուսանկարը այրելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, […]
13:25 29.07.2019
Հուլիսի 28-ին Տյումենի շրջանի R-24 մայրուղու 525-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի մասին տեղի բնակչները մանրամասներ են պատմել: «Վթարը տեղի է ունեցել գազալցակայանի մոտ: Renault Logan մեքենան վերածվել էր ջարդոնի, ճզմված էր ամբողջությամբ»,- սոցիալական ցանցում գրել է տեղի բնակիչ Անաստասիա Գուսևան: Հիշեցնենք, որ վարորդը տեղում մահացել է: Իսկ վթարի հետևանքով 6 մարդ տուժել է: 3 մարդ դեռ շարունակում […]
13:15 29.07.2019
Հավաքակայանում կազմակերպվող զորակոչի վերաբերյալ լրագրողները ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալիկ Սարգսյանին իրենց դիտարկումներից մեկը ներկայացրին՝ Ռազմական ոստիկանության աշխատակիցները շատ հաճախ անտեղի կոպտություն են դրսևորում զորակոչիկների նկատմամբ: Գնդապետ Ալիկ Սարգսյանի արձագանքը հետևյալն էր. «Ինքս նախորդ անգամ այստեղ գրանցեցի դեպք, երբ Ռազմական ոստիկանության մեր աշխատակիցների դիմելաոճն ինձ դուր չեկավ բացարձակապես, և առաջարկ եմ […]
13:10 29.07.2019
Հուլիսի 28-ին Տյումենի շրջանի R-24 մայրուղու 525-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի ականատեսները պատմել են, որ Renault Logan մեքենան ճանապարհի էր 2 այլ ավտոմեքենաների հետ: Ինչ-որ մի հատվածում մեքենայի վարորդը տեսադաշտից կորցրել է մյուս մեքենաները, որոշել է շրջադարձ կատարել արագընթաց մայրուղու վրա և գտնել ընկերներին: Այդ ընթացքում Renault Logan մեքենայի՝ 1972 թ. ծնված կին վարորդը հարվածել […]
13:06 29.07.2019
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 22-28-ը գրանցվել է 864 դեպք, որից 596-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 185 կենցաղային կանչ, 487 հրդեհի ահազանգ, 85 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 107 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 9 քաղաքացի: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 40 դեպք, որից 13-ում […]
13:04 29.07.2019
2018թ. թվականի հուլիսից սկսված՝ բազմաթիվ օպերատիվ տեղեկություններ, քաղաքացիներից, դասախոսներից հաղորդումներ են ստացվել Գյումրի քաղաքի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում (Շիրակի պետական համալսարան) նախկինում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից, առանձին դեպքերում այլ աշխատակիցների հանցակցությամբ, 2011-2018թթ. ներառյալ տարատեսակ սխեմաներով թույլ տրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ, որոնց հետևանքով նշված ԲՈՒՀ-ի և պետության շահերին հասցվել է էական վնաս: Դրանց հիման […]
12:50 29.07.2019
Այսօր դասախոս, հոգեբան, «Հոգեկան առողջության» կենտրոնի տնօրեն Արամ Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում խոսել է սեռական բռնության ենթարկվելու և դրա հետևանքների մասին: Նա կարծում է, որ հասարակության վերաբերմունքն այս երևույթի հանդեպ միանշանակ չէ: Արամ Հովսեփյանի խոսքով` Ստամբուլյան կոնվենցիան պաշտպանում է բոլոր մարդկանց իրավունքները: Նա ասաց, որ այսօր կան մարդիկ, որոնք նախկինում արել են արարքներ և չեն հասկացել, […]
12:47 29.07.2019
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի գնահատմամբ՝ վերջին օրերին լարվածությունը հայաստանյան սահմաններում է: Նրա խոսքով՝ հակառակորդի գործողություններին մեր զինված ուժերը համարժեք պատասխան են տվել: Քանի որ քրեական գործ է հարուցվել, փոխնախարարը լրագրողների հետ զրույցում չանդրադարձավ մանրամասներին: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված լարվածությունն, այպես պատասխանեց. «Որոշակի առումով մենք հայտարարել ենք, որ հիմա շատ թափով երկու կողմերում էլ […]
12:37 29.07.2019
Ժամկետային զինծառայող Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դիրքի ավագին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N […]
12:35 29.07.2019
Հուլիսի 29-ին` ժամը 04:00-ին, «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Թումանյան կայարանի մոտակայքում այրվում է բեռնատար գնացքի շարժակազմ՝ բաղկացած վառելիքով բեռնված գլանատակառներից: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ վառվում են Բագրատաշենից Գյումրի ուղևորվող 55 տոննա տարողությամբ բենզինի 7 շարժակազմ: Բեռնատար գնացքը բաղկացած է եղել 29 շարժակազմից, որից 7-ը՝ բենզինի վառելիքով բեռնված, 10-ը՝ հանքաձյութով, 4 […]
12:21 29.07.2019
Կենտրոնական հավաքակայանում շարունակվում է ամառային զորակոչը: ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է զորակոչի ընթացքում ստացված զանգերին և բողոքներին: Նրա խոսքով՝ ապրիլի 1-ից սկսած՝ զորակոչի կազմակերպմամբ պայմանավորված, ստացել են բազմաթիվ զանգեր «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև բժշկական փորձաքննության կարգի վերաբերյալ են բողոքներ ստացել: Ըստ […]
12:18 29.07.2019
Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը երբևէ չի պարզաբանվել, այս համոզմունքն է հայտնել Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ հրավիրված ասուլիսի ընթացքում: «Դրանում առկա և մատնանշված անորոշ ձևակերպումները երբևէ չեն պարզաբանվել քննիչի ու դատախազների կողմից, չնայած պարզաբանելու պահանջ գրավոր և բանավոր կերպով ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի ու պաշտպանների կողմից»,-ասաց Սողոմոնյանը: Նա նշեց, որ ՀՀ զինված ուժերը չեն բախվել […]