17:51 30.07.2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 31-ին՝ ժամը 11։00-17։00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեվազ համայնքների, ժամը 11.00-18.00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան, Խորենացու, Զորյան, Ֆիդայինների, Օգոստոսի 23-ի փողոցներով, Տիգրան Մեծ պողոտայով պարփակված և «Քիմիագործներ» թաղամասերի շենքերի և առանձնատների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը […]
17:43 30.07.2019
Հայկական բանակի 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության խմբերը հունիսի 30-ին անցկացել են մարտավարական-մասնագիտական գործնական պարապմունք: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ Խմբերը հաղթահարել են պայմանական արգելքները և հաջողությամբ կատարել առաջադրված բոլոր խնդիրները: Իսկ բանակի 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի վարչակազմը մարտական հենակետերում օրերս ստուգել է մարտական հերթապահության իրականացման գործընթացը։ Հետագա ծառայության առավել արդյունավետ կազմակերպման և […]
17:41 30.07.2019
Շիրակի մարզի Երկրապահ կամավորական միության արտահերթ ընդլայնված խորհրդի նիստի ժամանակ հանկարծամահ է եղել ԵԿՄ աշխատակազմի ղեկավար Համբարձում Ասատրյանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է ԵԿՄ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Դիանա Դավթյանը: Նրա խոսքերով՝ մինչև նիստի մեկնարկը Համբարձում Ասատրյանն իրեն լավ է զգացել, սակայն մեկնարկից մոտ 15 րոպե անց նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է […]
17:21 30.07.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 29-30-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 88 դեպք, այդ թվում 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 16, յուրացման կամ վատնման 13, խարդախության 12, անձնական ունեցվածքի գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 7-ական, անձի առևանգման 4, սպանության սպառնալիքի 3, դրամանենգության 2, պետական-հասարակական ունեցվածքի […]
17:20 30.07.2019
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հուլիսի 31-ից Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի և Թավրիզյան փողոցների Վ.Փափազյան-Հ.Էմին հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Սևքարեցի Սաքոյի և Թավրիզյան փողոցների նշված հատվածներում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ ըստ կից ներկայացված սխեմայի:
16:55 30.07.2019
Հուլիսի 29-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցաձևի մասնակցության և տանկերի երանգների ընտրության վիճակահանությունը: ՀՀ ԶՈՒ առաջին տանկային անձնակազմը, ըստ վիճակահանության արդյունքի, «Տանկային բիաթլոնի» առաջին փուլին կմասնակցի օգոստոսի 4-ին՝ մրցելով Ղրղըզստանի, Իրանի և Ռուսաստանի տանկային անձնակազմերի հետ: Հայ զինծառայողները մրցույթին կմասնակցեն դեղին տանկերով: Մյուս երկու անձնակազմերը […]
16:48 30.07.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատին» մատակարարվել է ՊՈԱԿ-ի և «Գալիմա» մատակարար ընկերության միջև կնքված գնման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող թթվասեր: Մատակարարված տարաների պիտակների վրա նշված է եղել, որ արտադրանքը պատրաստված է կաթի փոխարինիչից: Տուն-ինտերնատի տնօրինության կողմից անմիջապես կազմվել է համապատասխան արձանագրություն: Տնօրեն Արթուր Մելքոնյանը հրաժարվել է ընդունել թթվասեր ապրանքատեսակի խմբաքանակը, […]
16:43 30.07.2019
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Երևանում կանաչ գոտիների թերի ոռոգման հիմնական պատճառը ջրի անկանոն մատակարարումն է: «Ամռան ամիսներին, երբ ջերմաստիճանը մայրաքաղաքում հաճախ հատում է 40 աստիճանի սահմանագիծը, կանաչ տարածքների պատշաճ և խնամված տեսքն ապահովելու համար անհրաժեշտ է կազմակերպել պարբերական ոռոգում: Ընդ որում, օդի չորության և անբարենպաստ հողային կառուցվածքի պայմաններում Երևանի ոռոգման համակարգը շուրջ […]
16:35 30.07.2019
«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Կարգապահության պահապան» մրցաձևին մասնակցող հայ զինծառայողներն անցկացրել են արգելագոտիների հաղթահարման առաջին մարզումները: Հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության կանոնների պահպանմանը և առաջադրանքների կատարման ճշգրտությանը: Հայ զինծառայողները «Կարգապահության պահապան» մրցաձևին մասնակցում են առաջին անգամ և մրցելու են Ռուսաստանի Դաշնության ու Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչների հետ:
16:34 30.07.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վարչության աշխատակիցները հուլիսի 30-ին՝ ժամը 01:07-ին, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կանգնեցրել են «Ֆորդ» տեսակի ավտոմեքենա, որը բեռնված է եղել 3.2 խմ փայտանյութով: Վարորդը չի ներկայացրել փայտանյութի ձեռքբերման համապատասխան փաստաթուղթ, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ մեքենան հանձնվել է ՀՀ Լոռու մարզային ոստիկանություն: […]
16:31 30.07.2019
Ֆեյսբուքի հայկական տիրույթում վիճաբանությունների առիթ է դարձել Ստամբուլի օդանավակայանում արված լուսանկարը, որում պատկերված է հիջաբի խանութի գովազդ՝ «Արմինե» մակագրությամբ։ Տեղի թուրքերն էլ հայտարարել են, թե Արմինեն թուրքական անուն է։ Սա առաջացրել է համացանցի օգտատերերի մի մասի խորին դժգոհությունը։ Պարզվել է, որ դա գովազդային բաններ է՝ տեղադրված հայ առևտրականների կողմից։ Բանն այն է, որ մոտակայքում գործում […]
16:23 30.07.2019
ԱԱԾ-ն մերժել է Դավիթ Գրիգորյանի պաշտպանի բողոքի հիման վրա քրեական գործի հարուցումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը. «Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի աշխատասենյակի դուռը կնքելու և այն ոստիկանների կողմից պահպանելու գործողությունների իրավաչափության վերաբերյալ Բարձագույն դատական խորհրդի կողմից արտահայտված դիրքորոշման վերաբերյալ հարկ եմ համարում նշել հետևյալը: […]
16:14 30.07.2019
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է նաև Մ6 Վանաձոր-Վրաստանի սահման ճանապարհահատված, որը վերանորոգվում է «Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի վերանորոգում և բարելավում» ծրագրի շրջանակում՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: Ընդհանուր հիմնանորոգվող հատվածը կազմում է 51.7 կմ: Ներկայումս այստեղ ընթանում են հողային, ենթակառուցվածքների տեղափոխման […]
16:04 30.07.2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. հուլիս ամսին լայնածավալ վերահսկողական միջոցառումներ է սկսել հանրապետության ողջ տարածքում գործող թարմ մսի իրացման կետերում: Օրենսդրության պահանջներին ու սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող են եղել Կապանի թարմ մսի իրացման կետերը: Սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ են արձանագրվել Գյումրիի շուկայի մսի իրացման կետերում (Լաչինի միջանցք): Տեսչական մարմնի կողմից տրվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ, […]
16:00 30.07.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը խոսել է Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների մասին: Նրա խոսքերով՝ սա զուտ ներռուսաստանյան կոնտեքստ է, և դա կուտակված նեգատիվի գոլորշին հանելու մի փոքրիկ թեստ էր. «Սա առիթ էր, որ նրանք ցույց տային, որ իրենք կան: Դժգոհ զանգվածն էապես ավելի մեծ է, բայց ոչ թե կրիտիկական չափի»: Քաղաքագետի խոսքերով՝ […]
15:56 30.07.2019
«I Love my Grigor». պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը տեսանյութ է հրապարակել իր ինստագրամյան էջում: Տեսանյութում երևում է՝ ինչպես է նա որդու հետ ծովափին ֆուտբոլ է խաղում: https://www.instagram.com/p/B0iW1Bfn9Az/?utm_source=ig_embed&utm_campaign=embed_video_watch_again
15:54 30.07.2019
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանն այսօր՝ հուլիսի 30-ին, հրամաններ է ստորագրել։ Ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանը նշանակվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ։ Այս տեղեկությունը SHANTNEWS,am-ին հաստատեցին ՀՀ ոստիկանությունից: Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Հ․ Խոստեղյանն ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից։
15:50 30.07.2019
ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից դատախազական ներգործության գործիքակազմի կիրառմամբ շարունակվում է քրեակատարողական հիմնարկներ արգելված իրեր, առարկաներ ներթափանցելուն և դրանց տարատեսակ ձևերով ՔԿՀ-ների աշխատակիցների մասնակցության հանցավոր դրսևորումների դեմ կոշտ քրեաիրավական պայքարը: Մասնավորապես՝ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի կողմից իր դատավարական ղեկավարման ներքո քննվող քրեական գործի և դրանով ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկից առգրավված՝ նշված հիմնարկում 2016-2018թթ. անցկացված […]
15:40 30.07.2019
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 29-ին` ժամը 16:40-ին, կամավոր բաժին է ներկայացել 24-ամյա երիտասարդ և տվել խոստովանական բացատրություն, որ հունիս և հուլիս ամիսներին Դրոյի փողոցի թիվ 16 և 18 շենքերի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաներից գողացել է կողային հայելիները: Նա նաև խոստովանել է, որ բացի նշված գողություններից, Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանում գտնվող […]
15:31 30.07.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 26-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննություն են կատարել Ոսկեհատ գյուղում ապրող 45-ամյա մի տղամարդու հողամասում՝ հայտնաբերելով մշակումն արգելված կանեփի տնկիներ։ Դրանք առգրավվել են՝ փորձաքննության ուղարկելու համար։ Վաղարշապատի ոստիկանները տարածքում հայտնաբերել են նաև մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ թղթով փաթեթավորված։ Պարզվել է, որ […]
15:23 30.07.2019
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկելով, օպերատիվ տվյալներ են ստացել, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող օտարերկրացի եղբայրներն Էջմիածին քաղաքում են։ Հուլիսի 29-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, Էջմիածնի կենտրոնական հրապարակի մոտակայքում 39-ը և 51-ամյա տղամարդիկ հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրանցից կրտսերն Իրանի իրավապահների կողմից հետախուզվում […]
14:53 30.07.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի և որդու` Արման Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Այս դատական նիստին ևս Մանվել Գրիգորանը ներկա չէ, քանի որ «Նաիրի» ԲԿ-ից տեղեկանք է ստացվել դատարան այն մասին, որ նա, առողջական վիճակով պայմանավորված, չի կարող […]
14:37 30.07.2019
«Սանիթեք» ընկերության տնօրինությունը տեղեկացնում է, որ ընկերության մամուլի ասուլիսը տեղի կունենա Երևանում: ««Սանիթեք» ընկերության միակ մտահոգությունն ու նպատակը կենտրոնացումն է այն խնդիրների վրա է, թե մենք այսօր ինչու հասանք այս կետին և թե ինչ պետք է արվի, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել ստեղծված իրադրությունը: «Սանիթեք» ընկերության համար ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա մնում է կարևոր […]
14:25 30.07.2019
«Գետերը վերածվել են ոչ միայն կոյուղագծերի, այլև դարձել են աղբ տեղափոխող մակերևութային հոսքեր»,- անհանգստացած է ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Մասնագետը նշեց, որ այդ գետերը հանդիսանում են էնդեմիկ ձկնատեսակների համար ձվադրավայր: «Հատկապես ձկնագետը, որը տարիներ շարունակ հայտնի է եղել իր մաքրությամբ, ձկնային աշխարհի առատությամբ, այսօր ամենուրեք մենք հանդիպում ենք մաքրած ձկան փորոտիքների, […]
14:21 30.07.2019
Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի սուզորդներին ապշեցրել է Սևանա լիճ թափվող գետերի աղբի քանակը: Կենտրոնի հիմնադիր և սուզորդ Ստեփան Կոջայանը խոսել է օրինակներով: «Սոսկալի վիճակում է Գավառագետը: Գյուղի հատվածում աղբի տոպրակներ, կենդանիների մորթիներ, գոմի կեղտը հաճախ հենց գոմից խողովակով գալիս թափվում են գետը: Եվ երբ հասնում ենք էն հատվածը, երբ գետը գնում է դեպի […]
14:00 30.07.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 15 և 16-ամյա անչափահասների դանակահարության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 2019թ. հուլիսի 25-ին՝ ժամը 22։00-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին […]
13:49 30.07.2019
Հայաստանի կառավարական պատվիրակությունն օգոստոսի 10-14-ը Թուրքմենստանում կմասնակցի Կասպյան տնտեսական առաջին համաժողովին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»–ը, պատվիրակությունը կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Պատվիրակության կազմում կլինեն նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը, էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
13:46 30.07.2019
10-րդ հայ-ֆրանսիական գիտարշավը շարունակում է Սևանա լճի ստորջրյա ուսումնասիրությունները: Այս տարվա ուսումնասիրությունների արդյունքներն անհանգստացնող են: Լիճ թափվող գետերի էկոլոգիական վիճակը մասնագետները գնահատել են վատ, Սևանա լճի ջուրը տևական ժամանակ եղել է պղտոր՝ նույնիսկ խորություններում, խեցգետինների քանակն էլ շարունակում է նվազել: ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը նշեց, որ ջրի ծաղկումն իր բացասական հետևանքներն […]