21:50 29.07.2019
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ամփոփել է այս տարվա հունվար-մարտ ամիսների լավագույն հեռուստատեսային ծրագրերը: Մանկական հաղորդումների և ֆիլմերի վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականում է «Շանթ» հեռուստաընկերության «Անբան Հուռին» մուլտֆիլմը: Դրան հաջորդում են «Հանրային» հեռուստաընկերության «Հյուրանոց Տրանսիլվանիա», «Գնացքի արկածները», «Անահիտ» մուլտֆիլմերը: Դրանից հետո աղյուսակում «Շանթի» «Տրանսֆորմերներն» են, «Շողակաթ» հեռուստաընկերության «Հրեշտակը քաղաքում», ապա՝ «Հանրային» հեռուստաընկերության «Առյուծ արքան», «Վեր» մուլտֆիլմերը: […]
21:37 29.07.2019
Հուրգադա-Երևան «Orange to fly» 3701 չվերթը կայացել է ըստ ժամանակացույցի: Հայաստանի կառավարությունը չվերթը նախաձեռնել էր այն բանից հետո, երբ զբոսաշրջային ընկերություններից մեկը չէր կատարել պարտավորությունները, և Եգիպտոս մեկնած հայ զբոսաշրջիկները խնդիր ունեին վերադառնալու հետ կապված: Մեր նկարահանող խումբը «Զվարթնոց» օդանավակայանում զրուցել է ժամանած քաղաքացիների հետ, իսկ ավելի ուշ զրուցել այն ուղևորուհու հետ, որը հուլիսի 29-ի […]
21:21 29.07.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ հուլիսի 29-ին անցկացվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի (WCIT 2019) կազմակերպչական աշխատանքների իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկացնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից: Սկսելով նիստը՝ փոխվարչապետը ընդգծել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով: Նիստի մասնակիցները քննարկել են համաժողովի օրակարգին, արձանագրված նախնական արդյունքներին և […]
21:11 29.07.2019
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ամփոփել է այս տարվա հունվար-մարտ ամիսների լավագույն հեռուստատեսային ծրագրերը: «Շանթի» «Մերժվածը» վերջին ամիսներին ամենաշատ դիտված սերիալն է: Դրան հաջորդում է «Արմենիա» հեռուստաընկերության «Նռան հատիկ» և «Պատվից առավել» սերիալները, ապա՝ «Շանթ»-ի «Հարսիկը», «Արմենիայի» «Սև հանքեր», «Թունավոր սեր» հեռուստասերիալները: Հաջորդաբար կրկին «Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» սերիալն է, ապա՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Վերջին գործարքը», «ATV» […]
20:42 29.07.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ հանրապետության ողջ տարածքում ճանապարհային մեծածավալ աշխատանքներ են իրականացվում: Արդեն իսկ վերանորոգվել է 19 կմ ճանապարհ, 164,56 կմ այժմ գտնվում է շինարարության փուլում: 75,5 կմ երկարությամբ ճանապարհների միջին նորոգման և 31,04 կմ երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների պայմանագրերն արդեն կնքված են, փոքր մասը կնքման փուլում է: Ընթանում են […]
20:35 29.07.2019
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ամփոփել է այս տարվա հունվար-մարտ ամիսների լավագույն հեռուստատեսային ծրագրերը: «Շանթ» հեռուստաընկերության «Մամայի եփածն ուրիշ է» նախագիծը ճանաչվել է ամենադիտված խոհանոցային հաղորդում: Դրան հաջորդում են «Հանրային» հեռուստաընկերության «Պատրաստենք միասին» հաղորդումը, «Արմենիա» հեռուստաընկերության «Համի ուժը», «Արմնյուզի» «Օրվա բաղադրատոմս» և «Անձնական խոհարար» նախագծերը, «Հ2»-ի «Ինչ եփել այսօր», «ATV»-ի «Սոված խաղեր», «Հ3»-ի «Ուտում ենք Խաչիկյանի […]
20:13 29.07.2019
Հուլիսի 29-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։05-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ոստիկանության Էրեբունու բաժնին հայտնել է, որ կանչով մեկնել են Էրեբունի վարչական շրջանում ժողովրդին հայտնի «Աղի լիճ», որտեղ հայտնաբերվել է ջրահեղձ եղած տղամարդու դի։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ջրահեղձ եղած քաղաքացին Երևան քաղաքի […]
19:52 29.07.2019
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ամփոփել է այս տարվա հունվար-մարտ ամիսների լավագույն հեռուստատեսային ծրագրերը: Լրատվական հաղորդումներից ամենաբարձր վարկանիշն ունի «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագիրը, որին հաջորդում են «Արմենիայի» «Ժամը» լրատվականը, Հանրային հեռուստաընկերության «Լուրերը»: Դրանից հետո աղյուսակում «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոնն» է, ապա՝ «Երկիր մեդիայի» «Երկիրն այսօր» ծրագիրը: Հաջորդաբար «ATV» հեռուստաընկերության «Այսօր» լրատվական ծրագիրն է, ապա «5-րդ» ալիքի […]
19:33 29.07.2019
Հուլիսի 29-ին՝ ժամը 18:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի վերջնամասում քաղաքացին բարձրացել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին պատկանող աշտարակի վրա և փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով աշտարակից: Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը` նշելով, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
19:28 29.07.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը hուլիսի 29-ին ընդունել է Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Լոս Անջելեսի Կառավարիչների խորհրդի անդամ Քեթրին Բարգերը, Կոլորադոյի նահանգային սենատոր Դոմինիկ Մորենոն, Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Դանեա Էսգարը, Արիզոնայի նահանգային սենատորներ Փոլ Բոյերը և Օթոնիել Նավարետեն և ԱՄՆ Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի անդամներ: Այցը կազմակերպվել է […]
19:10 29.07.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցներն ադամանդի ներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերության տնօրենի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս վերջինիս չփաստարկված […]
18:55 29.07.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 27-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները Էջմիածնի Տերյան փողոցից բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 3 խմ փայտանյութով բարձված «Զիլ» բեռնատար։ Մեքենան վարած 35-ամյա տղամարդը, որը Էջմիածնի բնակիչ է, բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստված նյութերը, […]
18:46 29.07.2019
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ստացել է Տոկիո-2020-ին մասնակցելու պաշտոնական հրավերը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այն ստորագրված է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի կողմից: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Այն կմեկնարկի հուլիսի 24-ին և կեզրափակվի օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկներ աշխարհի 206 երկրների կմրցեն 33 մարզաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը. առաջինը […]
18:29 29.07.2019
ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հուլիսի 28-ին հանդիպել է էմիրաթական Etihad Airways ավիաընկերության գործադիր տնօրեն Թոնի Դուգլասի (Tony Douglas) հետ: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իթիհադ ընկերության միջև ավիափոխադրումների ոլորտում համագործակցության հաստատման հնարավորություններն ու ուղիները: Դեսպանը ներկայացրել է Հայաստանում քաղավիացիայի ոլորտում վերջին շրջանում նկատվող […]
17:55 29.07.2019
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն ավտովթարների աճը կանխարգելող նոր օրենքի նախագիծ է մշակել, որն աշնանը կներկայացնի ԱԺ: Այս մասին Էնֆիաջյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Դիտավորյալ հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը հանդիսանում է ամենավտանգավոր խախտումներից մեկը, որի արդյունքում մեծ թիվ է կազմում անդառնալի հետևանքներով վիճակագրությունը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ […]
17:52 29.07.2019
Հուլիսի 27-ին` ժամը 17։50-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները Սևանի բաժնի ծառայողների հետ համատեղ իրացնելիս, թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով, Սևանի թերակղզուց ոստիկանության հենակետ բերման են ենթարկվել Իրանի 27-ամյա և 25-ամյա քաղաքացիներ: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ եղել է կիսածխված գլանակ: Իրանցին հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որը […]
17:48 29.07.2019
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Վարդավառի օրը՝ հուլիսի 28-ին, հովեկների աննախադեպ մեծ հոսք է եղել դեպի Սևան: Օրվա առաջին կեսին Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհով մեկ րոպեում միջինն անցել է 48 մեքենա: Այդ օրը, ըստ նախնական հաշվարկների, նշված ճանապարհով երթևեկել է շուրջ 20 հազար տրանսպորտային միջոց: Քաղաքացիների ու ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունն անցել էր շուրջօրյա ուժեղացված […]
17:10 29.07.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ Գորիի վթարից տուժած 2 անչափահասները դուրս գրվեցին հիվանդանոցից. «Հուլիսի 7-ին Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում վթարի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 14-ամյա տղան ու նրա 17-ամյա քույրը դուրս գրվեցին հիվանդանոցից: Նրանց ուղեկցում էին առողջապահության նախարարի տեղակալը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրինությունն ու բուժող բժիշկները: Հիշեցնեմ, որ […]
17:07 29.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից շուրջ 18 մլն դրամ գողանալու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 04:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, այն է՝ պայթեցնելու եղանակով, բացել են «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող, Երևան քաղաքում գտնվող բանկոմատներից մեկի […]
17:06 29.07.2019
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի միջոցների համալրումը շարունակվում է: Նախորդ շաբաթ Երևան է հասել երկու նոր աղբահավաք մեքենա, ինչպես նաև քաղաքապետարանի ձեռքբերած աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ 400 հատ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նոր աղբամանների տեղադրումը կսկսվի Դավթաշեն վարչական շրջանից: «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչը հերթական անգամ, քաղաքապետի հարցմանն ի պատասխան նշել է, որ […]
16:56 29.07.2019
Հուլիսի 27-ին Այվազովսկու փողոցի նորակառույց շենքում աշխատանքներ կատարելու ժամանակ վերելակի պարանի կտրվելու հետևանքով սրահում գտնվող, 1960 թ. ծնված Արայիկ Մարտիրոսյանը և 1974 թ. ծնված Էդմոնդ Թադևոսյանը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել էին հիվանդանոց: Նույն օրը՝ ժամը 22.30-ին, Էդմոնդ Թադևոսյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել էր: Հուլիսի 28-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09.30-ին, գիտակցության չգալով, մահացել […]
16:55 29.07.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի հուլիսի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկություն է հրապարակվել տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 46 դեպք, 30 դեպքով հաշվարկվել է 4.583.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 […]
16:53 29.07.2019
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հուլիսի 28-ին 10-ամյա երեխան եռացրած ջուր է լցրել 18-ամյա երիտասարդի վրա: ՀՀ ոստիկանությունից SHANTNEWS-ին փոխանցեցին. «Հուլիսի 28-ին՝ ժամը 13:30-ին, Մեծամորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել Մեծամորի բաժին, որ մեջքի շրջանում առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2001 թվականին ծնված մի երիտասարդ: Մեկնել է ոստիկանության օպերատիվ խումբը և պարզել, […]
16:48 29.07.2019
Հուլիսի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Լոս Անջելեսի Կառավարիչների խորհրդի անդամ Քեթրին Բարգերը, Կոլորադոյի նահանգային սենատոր Դոմինիկ Մորենոն, Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Դանեա Էսգարը, Արիզոնայի նահանգային սենատորներ Փոլ Բոյերը և Օթոնիել Նավարետեն և «Հայ դատի» ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի անդամներ: Այս մասին հայտնում […]
16:45 29.07.2019
Սյունիքի մարզում հուլիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan-ը: Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Սոս Ա․-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 189 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորում։ Վթարի հետևանքով վարորդ Սոս Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի […]
16:44 29.07.2019
ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ 2019-ի հուլիսի 1-ի դրությամբ՝ ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 24.5 հազարով:
16:30 29.07.2019
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հուլիսի 24-26-ը աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ Արևմտյան ափում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հուլիսի 24-ին դեսպան Ներսեսյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ հանդիպեց Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի թեմի առաջնորդ, գերապայծառ Մայքլ Մուրադյանին և թեմական խորհրդի անդամներին: […]