16:19 28.07.2019
Այսօր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է կամ Վարդավառը, որին սիրով մասնակցում էր ԱԻ նախարարությունը: Այս տարվա աննախադեպ հրդեհներին դիմակայած հրշեջ-փրկարարները զովացնում էին մեծերին և փոքրերին՝ ամբողջացնելով տոնի միասնականությունը: Ավանդույթի և սովորույթի համաձայն` ԱԻՆ-ն ամենուր էր՝ պետական, համայնքային, բակային մեծաթիվ միջոցառումներում՝ միշտ իր քաղաքացիների կողքին:
15:54 28.07.2019
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից մեկնաբանություն գրել. «Վանաձորում նշվեց Վարադավառը Վանաձորի Հայքի հրապարակում վաղ առավոտից տոնական իրարանցում էր։ Վարդավառի տոնին նվիրված տոնական միջոցառումը մեկնարկեց բարձր տրամադրությամբ: Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանի և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ նույնպես Հայքի հրապարակում էր և վանաձորցիների հետ […]
15:19 28.07.2019
Հուլիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել մարզերից մեկում։ Ժամը 14։30-ի սահմաններում այդ մարզի գյուղերից մեկի բնակիչ 17-ամյա Սուրեն Շ․-ն իրենց գյուղի դաշտում պարանի միջոցով ծառից կախվել է և ցանկացել ինքնասպանություն գործել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տղային այդ վիճակում նկատել է նրա փոքր եղբայրը, որն աղմուկ է բարձրացրել, և այդ պահին այդտեղով անցնող համագյուղացի՝ 29-ամյա Էդգար Բ․-ն […]
14:55 28.07.2019
Հայաստանում այսօր տոնում են Վարդավառը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարկել քաղաքի կենտրոնից՝ հրավիրելով բոլորին «ջրվելու»: https://www.facebook.com/MajorofArmavir/videos/947512525598259/
14:51 28.07.2019
Հուլիսի 28-ին` ժամը 10:57-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Խ., ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
14:22 28.07.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինն իր ֆեյսբուքյան էջում վարդավառյան լուսանկրարներ է հրապարակել և կից հումորային մեկնաբանություն է գրել. «Շքեղ աստղաբաշխական թվերով վերանորոգված բակում ոսկեջրով ջրոցի են խաղում: Շնորհավոր Վարդավառ»,- գրել է Գոհար Աբաջյանը: https://www.facebook.com/gohar.abajyan/posts/10157652187069114
12:46 28.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ միջազգային օլիմպիադայում ինֆորմատիկա առարկայից երկու բրոնզե մեդալ ունենք։ «Երկու բրոնզե մեդալ` ինֆորմատիկա առարկայից Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ընթացքում Քվանտ վարժարանի սաներ Ալեքսանդր Աբելյանը և Սամվել Անդրեասյանը արժանացել են բրոնզե մեդալի: Անցյալ տարի մենք մրցանակային տեղ չէինք ունեցել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից»,- գրել […]
12:25 28.07.2019
Հուլիսի 28-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում Նվեր Կիրակոսյանն իր վարած Nissan Pathfinder մակնիշի 77 DD 377 համարանիշի ավտոմեքենայով Արգինա-Քարակերտ ավտոճանապարհի 5 կմ հատվածում՝ Քարակերտ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հսկայական քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել […]
11:33 28.07.2019
Հուլիսի 28-ին՝ ժամը 01:08-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրևանդի փողոցի թիվ 1 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Honda (վարորդ՝ Տ.Կ., ծնված 1986 թ.) և Volkswagen (վարորդ՝ Ա.Ն.) մակնիշների ավտոմեքենաները: […]
11:17 28.07.2019
Մոտ 100 հեծանվորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը հաղթահարել են 16 կմ ճանապարհը՝ Հանրապետության հրապարակից հասնելով Մասիս քաղաք։ Մասիսում նրանք նշել են Վարդավառը։ Հեծանվաերթից հետո լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ Մասիս մտնող ճանապարհը կնորոգվի։
10:57 28.07.2019
Հուլիսի 27-ին` ժամը 18:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չայկովսկու փողոցի թիվ 34 շենքի բակում ծառը թեքվել և մասամբ ընկել է կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառը մասամբ կոտրվել է և ընկել կայանած «Toyota RAV4» մակնիշի […]
10:18 28.07.2019
Հուլիսի 27-ին` ժամը 18:30-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 82 շենքի վերելակը պոկվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ազատամարտիկների փողոցի թիվ […]
09:25 28.07.2019
Վահագն աստծուն եվ Աստղիկ աստվածուհուն նվիրված տոն, որ հետո պիտի դառնար Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոն: Վարդավառ: Տարիները տոնը ոչ թե մոռացության են մատնել, այլ միայն ձևափոխել՝ նոր իմաստ ու նոր խորհուրդ տվել: Հեթանոսական արմատները Տոնը գալիս է մինչքրիստոնեական ժամանակներից և կապված է բերքահավաքի շրջանի հետ: Այն իր մեջ պարունակում էր ջրի ու բնության պաշտամունք և […]
23:59 27.07.2019
Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 206 կմ հատվածում, բախվել են 22-ամյա Արման Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 34 DM 259 համարանիշի և 54-ամյա Սամվել Իսախանյանի վարած Mercedes G-500 մակնիշի 77 VN 777 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Mercedes G-500-ը կողաշրջվել է, իսկ վարորդ Ս. Ի․-ն, […]
22:33 27.07.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ «Հուլիսի 27-ին` ժամը 12:40-ին. Սյունիքի մարզի Տաթև գյուղում «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, 16-ամյա քաղաքացին ընկել է ձորը (մոտ 20 մ)։ Վերջինս այնտեղ էր գնացել էքսկուրսիայի։ Փրկարարները նրան դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ […]
20:42 27.07.2019
Հուլիսի 27-ին` ժամը 14:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքում՝ Ծովագյուղից Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ Դիլիջանի թունել տանող ճանապարհն այժմ բաց է։
20:37 27.07.2019
79 տարեկանում կյանքից հեռացել է գեղանկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության, միջազգային պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ, պրոֆեսոր Հրայր Հաբեթի Գրիգորյանը։ Հրայր Հաբեթի Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 28-ին՝ ժամը 18:00-ին, «Լյուար» սգո սրահում: Հուղարկավորությունը՝ հուլիսի 29-ին՝ ժամը 14:00-ին, նույն վայրից: Այս մասին տեղեկացնում են Նկարիչների միությունից։
20:25 27.07.2019
Շարունակվում է ամառային զորակոչը: Նորակոչիկների շարքերում են նաև «Ես եմ» ծրագրով ծառայության մեկնողները: Թե ինչու են ընտրել այդ ծրագիրը, ինչ փոփոխություններ են եղել զինվորական կյանքում և ինչ տրամադրվածություն ունեն ծնողները, փորձել է պարզել SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:13 27.07.2019
Հուլիսի 27-ին` ժամը 14:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքում՝ Ծովագյուղից Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ Դիլիջանի թունել տանող ճանապարհը ներկայումս փակ է։
19:46 27.07.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ պատահարը գրանցվել է Ազատամարտիկների 81 հասցեում գտնվող կիսակառույց շենքում: Նախնական տեղեկություններով՝ 2 շինարար է տուժել: Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի ԲԿ
19:39 27.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր Վանաձորում կատարվել է սրտի առաջին ստենտավորումը։ «Վանաձորի ԲԿ-ում քիչ առաջ կատարվեց սրտի առաջին ստենտավորումը։ Այսուհետ ինվազիվ սրտաբանական ծառայությունները հասանելի կլինեն Հայաստանի հյուսիսի բնակիչների համար և կարիք չի լինի դրա համար գալ Երևան։ Ծառայությունները կմատուցվեն նաև պետպատվերի շրջանակներում անհետաձգելի Stent for Life ծրագրով, ինչպես […]
19:27 27.07.2019
Հուլիսի 27-ին՝ ժամը 18:30-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի վերելակը պոկվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
19:16 27.07.2019
Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Mercedes G-500 մակնիշի 19 ՏՏ 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սաղմոսավան գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև առաջ ընթացել ու մխրճվել էլեկտրասյան ու գազատար խողովակի մեջ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնց առաջինը օգնության […]
18:53 27.07.2019
Շիրակի մարզում 114 վթարային շենք կա, որոնց ամրացումը տեսականորեն ամեն տարի մարզպետարանի համապատասխան փաստաթղթերով ներկայացվում է կառավարությանը, բայց ֆինանսավորում չի հատկացվում: Արդյունքում Գյումրիի վթարայինների թիվը 88-ից արդեն դարձել է 92, իսկ շենքերի վթարայնության աստիճանը բարձրացել է: Պետբյուջեն ամրացման համար գումարներ, իսկ փրկարար ծառայությունը փլուզումների հետևանքները վնասազերծելու համար տեխնիկա չունի: Սեյսմիկ ծառայության ուսումնասիրություններն էլ միայն ակնադիտական […]
18:47 27.07.2019
Հուլիսի 25-ին Արտաշիսյան փողոցի 46/1 հասցեի մոտ կայանված «Միցուբիշի» մեքենայի սրահից գողացել էին պայուսակ, որի մեջ եղել էին փաստաթղթեր, դրամապանակ և 37.000 դրամ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողների միջոցառումների շնորհիվ հուլիսի 26-ին Արշակունյաց պողոտայի 53 հասցեի մոտից գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկվեց 28-ամյա մի քաղաքացի, ով տվեց խոստովանական բացատրություն: Կասկածյալը խոստովանել է […]
18:00 27.07.2019
Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը պեղումներ է կատարում Կառնուտի վաղ բրոնզեդարյան հնարավայրում: Սա վաղ բրոնզե դարին թվագրվող ամենամեծ հուշարձաններից է հանրապետությունում, որը բացահայտում է ժամանակաշրջանին բնորոշ ծեսերն ու սովորույթները: Կառնուտի հնավայրը հայտնաբերվել ու այստեղ առաջին անգամ պեղումներ կատարվել են դեռ 1981-ին: Պեղումները վերսկսվել են 3 տարի առաջ՝ 2016-ին, երբ շինաշխատանքների արդյունքում […]
17:32 27.07.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 27-ին՝ ժամը 12:40-ին, Սյունիքի մարզի Տաթև գյուղում «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում ձորը ընկած քաղաքացուն (Գ.Վ.-ի Կ.-ն`ծնված 2003թ.) տեղափոխել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին՝ ժամը 12:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածից […]