TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Դիմակավորված երկու անձինք փորձել են թալանել «ԳՈՒՇ» ՍՊԸ-ի տնօրենի բնակարանը

17:15 27.07.2019

Հուլիսի 26-ին՝ Ժամը 05։50-ի սահմաններում,  Տիչինայի փողոցի տներից մեկի բնակիչը զանգահարել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ իրենց տուն գող է մտել, հայտնում է Shamshyan.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ահազանգից մոտ 1.5 ժամ առաջ. նույն օրը՝ 04:20-04:30-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք, հատուկ տեխնիկական միջոցներ գործադրելով, բացել են հյուրասենյակի պատուհանն ու ներս մտել:  […]

̰
Տավուշում վիրավորված զինծառայողին տեղափոխում են Երևան

16:39 27.07.2019

Այսօր Տավուշի մարզում հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքի արդյունքում հրազենային վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխում են Երևան: Այս տեղեկությունը  SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից. «Զինծառայողի վիճակը կայուն է` միջին ծանրության, նա ստացել է կրծքավանդակի աջ առաջնային, վերին շրջանի միջանցիկ հրազենային վնասվածք, ամրակի և կողերի կոտրվածք: Այս պահին նրան տեղափոխում են Երևան»,-ասաց հիվանդանոցի վիրաբույժներից մեկը: […]

̰
ԱՄՆ նախագահի թեկնածուն խոստացել է ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

16:33 27.07.2019

Միացյալ Նահանգների 2020 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու, Դեմոկրատական կուսակցության անդամ Բերնի Սանդերսը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նա հայտարարել է հայաշատ Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ Նա դա պատկերացնում է ապրիլի 24-ի ուղերձի ընթացքում «ցեղասպանություն» բառն օգտագործելու ձևով։ Հայկական Massis Post-ի հարցին պատասխանելիս Սանդերսն ասել է, որ Թուրքիային դեմ […]

̰
Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետը վթարի է ենթարկվել

16:25 27.07.2019

Հուլիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ 32-ամյա Վահան Միքայելյանն իր վարած VAZ-217030 մակնիշի 011 VV 02 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 78 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողարջվելով՝ հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդ Վ․ Միքայելյանն ու նրա ուղևոր, Մարտունի […]

̰
ՌԴ-ում ջրհեղեղի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են կորել

16:11 27.07.2019

Հուլիսի 27-ին՝ ժամը 14:24-ին, «911» ծառայությանը քաղաքացուց տեղեկություն է հաղորդվել, որ Ռուսաստանի Դաշնության Ամուրի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով վերջինիս բարեկամն անհետ կորել է: Կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ և պարզվել է, որ ս.թ. հուլիսի 22-ին Ամուրի մարզի Զեյսկի շրջանի Իլիկան գետը վարարել է, և 4 քաղաքացի (1 ՌԴ և 3 ՀՀ քաղաքացիներ) […]

̰ ̰
Տավուշում վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

15:47 27.07.2019

Այսօր Տավուշի մարզում հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքի արդյունքում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «Զինծառայողի վիճակը լավ է, կյանքին վտանգ չի սպառնում»: Զինծառայողն այս պահին գտնվում է Նոյեմբերյանի ԲԿ-ում և ստանում է բուժում:      

̰
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է

15:25 27.07.2019

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

̰
CNN-ի հունական ծառայությունը` Հայաստանի ՏՏ ոլորտի մասին

15:15 27.07.2019

CNN-ի հունական ծառայության 3 րոպեանոց ռեպորտաժում Կոստաս Պլիակոսն ուսումնասիրում է Հայաստանի ՏՏ ոլորտը՝ ներկայացնելով Հարավային Կովկասի Սիլիկոնյան հովտի տեխնոլոգիական զարգացումները: Այցի հիմնանպատակը սպասվող ՏՏ 23-րդ համաշխարհային կոնգրեսն է (WCIT), որը տեղի է ունենալու հոկտեմբերին, Երևանում: Ռեպորտաժի պատրաստումը հնարավոր է դարձել Հայաստանի եվրոպացի բարեկամներ ՀԿ-ի (EuFoA) և WCIT 2019- ի համատեղ ջանքերով: Վերջիններս օրեր առաջ կազմակերպել […]

̰
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցը ժամանակավորապես փակ կլինի

14:37 27.07.2019

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 27-ին՝ ժամը 20:00-ից մինչև հուլիսի 28-ի ժամը 07:00-ն, փակ կլինի մայրաքաղաքի Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցը: Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցվում է քաղաքացիների ներողամտությունը:

̰
Եգիպտոսի դեսպանատան կոչը վերաբերում է այն զբոսաշրջիկներին, որոնք մեկնել են A&R Tour-ի փաթեթներով. ԱԳՆ

14:26 27.07.2019

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանատան հայտարարությունն այն մասին, որ դեսպանատունը Եգիպտոսում հանգստացող ՀՀ քաղաքացիներին հորդորում է ընդհատել հանգիստն ու Երևան վերադառնալ հուլիսի 29-ի չվերթով, վերաբերում է միայն այն զբոսաշրջիկներին, որոնք Եգիպտոս են մեկնել A&R Tour տուր օպերատորի փաթեթներով. «Սույն հայտարարությունը վերաբերում է միայն A&R տուրօպերատորի ուղևորներին։ Բոլոր […]

̰
Քաղաքացին ընկել է Սատանի կամրջից

14:23 27.07.2019

Հուլիսի 27-ին՝ ժամը 12:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածից մարդ է ընկել (մոտ 20 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Ադրբեջանը մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց

14:22 27.07.2019

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հուլիսի 21-27-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում շարունակում են հանդես գալ թելադրողի դիրքից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի […]

̰
Այսօր ծառայության են մեկնում «Ես եմ» ծրագրով զորակոչվողները

14:03 27.07.2019

Զինված ուժերի կենտրոնական հավաքակայանում այսօր զորակոչն այլ հմայք ունի․ ծառայության են մեկնում «Ես եմ» ծրագրով զորակոչվողները։ Նրանք կամավորության սկզբունքով ընտրել են առաջնագծում ծառայությունը երեք տարով, ինչի համար ստանալու են արտոնություններ․ ամսական մեկ շաբաթ կգան արձակուրդ, արձակուրդ գալիս կստանան «գրպանի փող», ծառայության ավարտին կստանան 5 մլն դրամ պարգևավճար՝ կոնկրետ ուղղություններով ծախսելու համար, բնակարան գնելու (հիպոտեկի կանխավճարի), […]

̰
Բանակում վերջին դեպքերը եղել են ծառայության հետ չկապված պատճառներով․ զինկոմիսար

13:56 27.07.2019

Բանակում ինքնասպանություններ և նման դեպքեր լինում են այնպես, ինչպես լինում են քաղաքացիական կյանքում։ Բայց զինվորականներն ամեն ինչ անում են, որպեսզի բանակում  նման դեպքերը կանխեն։ Այս մասին այսօր զինվորական հավաքակայանում լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը։ Նրա խոսքով՝ այդպիսի դեպքերը չնչին թիվ են կազմում և կապված են նաև սոցիալական և այլ խնդիրների հետ […]

̰
«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության ժամկետը կրճատվել է

13:47 27.07.2019

Նախկինում «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության մեկնողները սպայական ծառայություն պետք է անցնեին 3 տարի։ Այժմ այդ ժամկետը կրճատվել է, և բուհեր ավարտած ու այս ծրագրին դիմած նորակոչիկները ծառայելու են 2 տարի 3 ամիս։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը։ Խոսքը ծառայության այն տեսակի մասին է, երբ բարձրագույն կրթություն […]

̰
ՌԴ 22-ամյա քաղաքացին Ջրաշենում տնակ է հրկիզել

13:41 27.07.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 30-ին՝ ժամը 5.05-ին, ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ջրաշեն գյուղի սկզբնամասում տնակ է այրվում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը՝ ժամը 4.30-ի սահմաններում, բնակելի տնակում հրդեհը բռնկվել է տանիքի այն հատվածից, որտեղից մտել են էլեկտրական հոսանքի մալուխները: Տնակը գույքի հետ ամբողջովին այրվել է: […]

̰
Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը նոր պետ ունի

13:13 27.07.2019

Ոստիկանության փոխգնդապետ Ջիվան Ղահրամանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնին: Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունն իր ֆեյսբուքյան էջում. «Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի սույն թվականի հուլիսի 26-ին ստորագրած հրամանի համաձայն՝ ոստիկանության պետական պահպանության վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Ջիվան Ղահրամանյանը ազատվել է զբաղեցրած […]

̰
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

13:06 27.07.2019

Հուլիսի 26-ին՝ ժամը 18:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող ջրանցքում շուն կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից:

̰
Երևանում Mercedes-ը բախվել է թերթի կրպակին

13:02 27.07.2019

Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 09։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Հարություն Ա․-ի վարած Subaru մակնիշի և 26-ամյա Գոռ Կ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել կանաչապատ հատվածի վրայով ու բախվել «Հայմամուլ» ընկերությանը […]

̰
Հրդեհ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում

13:01 27.07.2019

Հուլիսի 26-ին՝ ժամը 20:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Նալբանդյան 102 հասցեում կայանած «BMW» մակնիշի (վարորդ՝ Է.Ն., ծնված 1988 թ.) ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:43-ին, մարվել՝ 05:55-ին: Ամբողջությամբ […]

̰
Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է վիրավորվել

12:51 27.07.2019

Ս.թ. հուլիսի 27-ին` ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: «Ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական սադրիչ գործողությունը ևս մեկ անգամ […]

̰
ՀՀ-ում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի բազայում անցկացվում են ջերմային հարվածների կանխարգելման միջոցառումներ

12:46 27.07.2019

Հայաստանում ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգում անցկացվում են այրվածքների և ջերմային հարվածների կանխարգելման միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում միջոցառումներն իրականացվում են մոտոհրաձգային վաշտերի հերթական պատրաստության շրջանակներում: Տեղակայված են արևից պաշտպանվելու հարմարանքներ, որոնք կահավորված են հանգստի համար նախատեսված պայմաններով, առկա է դեղորայքի և եռացրած ջրի անհրաժեշտ պաշար: Ծառայության ժամերում […]

̰
Զորակոչի հերթական օրն է. Նորակոչիկների նոր խումբը հավաքակայանում է

12:31 27.07.2019

Այսօր ԶՈւ զորակոչի հերթական օրն է, երբ զինծառայության են մեկնելու այս զորակոչի ընթացքում բանակ գնացող վերջին նորակոչիկների մի մասը։ Նրանց այսօր իրենց զինվորական պարտականությունների, զինծառայության նրբությունների մասին կպատմի զինվորական կոմիսարի պաշտոնակատարը։ Իսկ նորակոչիկների ծնողները, ինչպես միշտ, սպասում են հավաքակայանի մոտակա տարածքում, մինչ նրանց որդիները կանցնեն բժշկական ստուգումները և վիճակահանությամբ կընտրեն ծառայության վայրերը։

̰
Արման Թաթոյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ

12:00 27.07.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվել է Գեղարքունիքի մարզում: Պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին և մարզպետարանի ներկայացուցիչներին: Մարզպետարանում տեղի ունեցած հանդիպմանը անդրադարձել են ինչպես մարզի բնակիչների կողմից Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքներին, այնպես էլ մարզում մարդու իրավունքների վիճակին առնչվող մի շարք հիմնահարցերի: Մասնավորապես, քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների […]

̰
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

11:10 27.07.2019

Հանրապետության տարածքում` Հուլիսի 27-29-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ը կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու […]

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 42 հրդեհ

10:37 27.07.2019

Հուլիսի 26-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 4000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1.5 հա, Դավիթաշեն վարչական շրջանում՝ 5000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2 հա խոտածածկ տարածք: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1800 քմ, […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 8 մարզերում

09:59 27.07.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Միչուրինի փ. 12-24 սեփական տները, Բելինսկի փ. 2-30 սեփական տները, Սասունցի Դավթի փ. 45-49 սեփական տները, 11:00-17:00 Այգեստան 11փ. 34-101 սեփական տները, Հերացու փ. 2, 2Ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Տիմիրյազովի փողոցի […]

̰
Գարեգին Բ-ն կդառնա ավելի կառավարելի. Կաթողիկոսի եղբորորդու վերաբերյալ քրգործը վերաբացվել է. «Հրապարակ»

09:56 27.07.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «2018 թ․ փետրվարի 19-ին Էջմիածնում աղմկոտ միջադեպ էր տեղի ունեցել՝ կաթողիկոսի եղբորորդու մասնակցությամբ։ Մամուլը գրեց, որ Գարեգին Բ-ի եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը, իր թիմակիցների միջոցով փորձել է առևանգել և ծեծի է ենթարկել Էջմիածնի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանին։ Պատճառը եղել է 3 միլիոն դրամից ավելի գումարը, որը, ըստ մասնակիցների, յուրացվել է Մխիթարյանի կողմից՝ կաթողիկոսի […]

̰
Թոմ Քաթինային Նուբա լեռներում կփոխարինի Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի բժիշկ Արմեն Մկրտչյանը

09:12 27.07.2019

«Ավրորա» մրցանակի դափնեկիր, ամերիկացի բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Թոմ Քաթինային կփոխարինի ԵՊԲՀ շրջանավարտ, Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի երիտասարդ բժիշկ Արմեն Մկրտչյանը: Այս մասին տեղեկանում ենք «Մոր ու մանկան Ավստրիական հիվանդանոց»-ի ֆեյսբուքյան էջից։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության խորհրդի անդամ Արման Ջիլավյանը նամակ է գրել Գյումրու «Մոր ու մանկան Ավստրիական  հիվանդանոց»-ի տնօրեն Աշոտ Կուրղինյանին, որում մասնավորապես ասված է. […]

̰
BACK_TO_TOP