15:28 26.07.2019
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ վաղն անձնագրային բոլոր ստորաբաժանումներն աշխատելու են:
15:24 26.07.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 25-26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 17, խարդախության 16, թմրամիջոցի հայտնաբերման 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, անձնական ունեցվածքի գողության, ծեծի և սպանության սպառնալիքի 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կաշառակերության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, պաշտոնեական կեղծիքի կամ […]
15:21 26.07.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել՝ հերքելով հանրության մեջ տարածված լուրերը, որ սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների մասով տեղի է ունենալու թանկացում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ:
14:48 26.07.2019
Հուլիսի 24-ին` ժամը 23։40-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գերցենի փողոցում կռիվ է եղել և կրակոցներ են հնչել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 23։30-ին, Գերցենի փողոցում ավտոմեքենայով անկանոն երթևեկելու շուրջ վիճաբանություն է առաջացել երկու տղամարդու միջև, որի ընթացքում նրանցից մեկը, իրեն դիտողություն անելու համար, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության […]
14:28 26.07.2019
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօր՝ հուլիսի 26-ին՝ Եգիպտոսի ժամով 15։00-ին, Հուրգադա-Երևան թիվ UJ 5600 չվերթով կմեկնեն Հայաստան: Ուղևորներին խնդրվում է օդանավակայան ժամանել թռիչքից 2-3 ժամ շուտ։ Արտաքին գործերի նախարարությունից ևս Shantnews.am-ին տեղեկացրին, որ հայ զբոսաշրջիկները Երևանում կլինեն երեկոյան 20:30-ին: Ավելի վաղ […]
14:12 26.07.2019
Մոսկվա-Քիշնև չվերթի ժամանակ աջ շարժիչի խափանման պատճառով հարկադրված վայրէջք կատարած A320 ինքնաթիռի հրամանատարը կողմնորոշվել է արագ, իսկ անձնակազմը մեծ աշխատանք է տարել ուղևորների շրջանում խուճապ չստեղծվելու համար: «Արմենպրես»–ի հետ զրույցում միջադեպի մասին պատմեց «Air Moldova» ավիաընկերության հետ պայմանագրով աշխատող հայկական անձնակազմի հրամանատար Վարդան Սարգսյանը: «Աջ շարժիչը խափանվեց, ես անմիջապես անջատեցի այն, օդում պտտվեցինք, նավթը վառեցինք, […]
13:58 26.07.2019
Անհայտ կորած (մահացած) զինծառայողի ծնողները դիմել են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ 1998 թ. իրենց որդին զորակոչվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժեր և ծառայության ընթացքում անհայտ կորել: Այդ մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից: Ըստ դիմումատուների՝ իրենց որդին համարվում է զոհված (մահացած) զինծառայող, քանի որ դեպքը տեղի է ունեցել […]
13:50 26.07.2019
ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Նազարյանը համատեղության կարգով նշանակվել է Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր […]
13:47 26.07.2019
Ոստիկանությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ հուլիսի 26-ին, մի շարք հրամաններ է ստորագրել: Այս տեղեկությունը Shantnews.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից: «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ է նշանակվել ոստիկանության կապիտան Ժորա Սողոմոնյանը՝ ազատվելով նույն բաժնի ՔՀ բաժանմունքի պետի պաշտոնից։ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀ բաժանմունքի պետ է […]
13:40 26.07.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Վարդավառի տոնի կապակցությամբ՝ սույն թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 06:00-ից մինչև 20:00-ն, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը:
13:35 26.07.2019
Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 6.5% աճ: Տվյալները հաղորդել է Վիճակագրության պետական կոմիտեն: Այս տարվա հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ: Այն կազմել է 3,4 տոկոս: Հատկանշական է, որ մայիսին այդ ցուցանիշը եղել է 7,3 տոկոս, իսկ ապրիլին՝ 9,5 տոկոս: […]
13:24 26.07.2019
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների է ներկայացրել Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության նախագծի հիմնադրույթները: Պաշտոնյան ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Ազգային անվտանգության ռազմավարական աշխատանքները համակարգող գերատեսչական հանձնախումբ, որն էլ անվտանգության ռազմավարության նախագիծը մեկ տարվա ընթացքում կներկայացնի կառավարության հաստատմանը: Արմեն Գրիգորյանն ասել է, որ նոր ռազմավարության հիմքում լինելու է […]
13:11 26.07.2019
Հայաստանի շուրջ 100 քաղաքացիներ չեն կարողանում Հուրգադայից վերադառնալ հայրենիք: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում՝ հանգամանքները պարզելու համար: Այս մասին SHANTNEWS-ին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Այլ մանրամասներ, սակայն, նա չի հաղորդել:
13:01 26.07.2019
Լոս Անջելեսում գտնվող Գրեմիի թանգարանը դրամաշնորհ է տրամադրել Ֆրեզնոյի հայագիտության կենտրոնին հայկական երաժշտական յուրատեսակ կատարումների վերծանման համար, գրում է Rusarminfo-ն: Շուրջ 5 հազար դոլար արժողությամբ դրամաշնորհը տրամադրվելու է մոտ 1500 ձայնագրության վերծանման համար: Դրանք կենտրոնում հավաքվել են վերջին տարիների ընթացքում: Երաժշտական հավաքածուի մեջ ներառվել են տարբեր ժամանակների հայ երաժիշտների կատարումներ: Դրանց մեծ մասը իրենցից մշակութային […]
12:44 26.07.2019
Օրբելի թունելը մոտ 2 ժամ փակ էր: Թունել մտնելիս մեքենան հարվածել էր մայթեզրին և լայնությամբ փակել թունելի մուտքը: Մեքենայում ուղևորներ չեն եղել: Տեղում ասացին, որ վթարի պատճառը վարորդի ինքնազգացողության վատացումն է եղել: Շտապ բուժօգնության աշխատակիցներն էլ տեղեկացրել են, որ պրոֆիլակտիկ ստուգման համար են վարորդին տեղափոխել հիվանդանոց: ՃՈ-ն Shantnews-ին հայտնեց, որ վարորդի սթափությունը ստուգել են, և […]
12:31 26.07.2019
Միջին մասնագիտական ու արհեստագործական ուսումնական հաստատություններում դիմորդների փաստաթղթերի ընդունումը մեկ շաբաթ է՝ սկսված է: Այս տարի ևս ընդունելությունը հիմական ու միջնակարգ կրթության բազայի հիմքով՝ առանց ընդունելության քննությունների է, բայց մրցութային կարգով: Դիմում-հայտերի ընդունման ժամկետը բավական երկար է՝ 40 օր: Երկար ընթացքը նպաստավոր է նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար ավելի շատ դիմորդներ ներգրավելու համար, […]
12:13 26.07.2019
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում է գտնվում ՀՀ մոտ 100 քաղաքացի։ Էկոնոմիկայի նախարարությունից SHANTNEWS.am-ին ասեցին, որ արտագնա տուրիզմը ոչ մի կերպ չի կարգավորվում, նախարարությունում էդպիսի բաժին չկա, որը զբաղվի արտագնա տուրիզմի հարցերով: Դա ԱԳՆ տիրույթում է. ՀՀ քաղաքացիների իրավունքներ է կանոնակարգվում: […]
12:11 26.07.2019
SHANTNEWS.am-ը զրուցել է ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանի հետ և մանրամասներ ճշտել, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ՀՀ քաղաքացիներին Հուրգադայից վերադարձնելու ուղղությամբ: «Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Արդեն Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է վճարել՝ ՀՀ քաղաքացիների չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար: Հավելյալ մանրամասնություններ չեմ կարող փոխանցել, քանի որ գտնվում է քննարկման փուլում: Բայց կարող […]
12:08 26.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնը հուլիսի 22-23-ը իրականացրել է Սևանա լճի ջրի որակի հերթական մոնիթորինգը. ջրի որակի հետազոտություններն իրականացվել են Մեծ և Փոքր Սևանների ամբողջ ծավալով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալի օգնական Դիանա Երիցփոխյանցը: «ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության […]
11:32 26.07.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քննարկվում են Հայաստանի քաղաքացիներին Հուրգադայից վերադարձնելու տարբերակներ: «Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ: Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան […]
11:26 26.07.2019
Հայաստանի 100 քաղաքացիները դեռ շարունակում են մնալ Հուրգադայում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Բանակցություններ են տարվում նրանց արագ վերադարձը կազմակերպելու ուղղությամբ: «Եգիպտոսում ՀՀ դեսպանության կողմից գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի որքան հնարավոր է՝ շուտ կազմակերպվի Հայաստանի քաղաքացիների ապահով վերադարձը հայրենիք: Դեսպանության կողմից տարվում են բանակցություններ, որպեսզի այդ […]
11:13 26.07.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում զննության են ենթարկել Իրանի քաղաքացի Օ.Բ-ի ուղեբեռը: Իրականացված հսկողության արդյունքում վարչության աշխատակիցները հաստոցի համար նախատեսված «Made in Azerbaijan» գրառմամբ 2 հատ մետաղական դետալների մեջ հայտնաբերել են 2կգ 665.5 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված: Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է […]
11:00 26.07.2019
«Այսօր «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ը՝ իր կողմից կազմված արձանագրության համաձայն, ստացել է «Ֆոտոն» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի տեխնիկական պահանջներին համապատասխանող սնունդը: Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում մեր հաստատությանը մատակարարվող սննդի և մյուս ապրանքների որակական հատկանիշները և արձանագրում անգամ աննշան թերությունները: Այս անգամ ևս հենց մատակարարման պահին նկատել և արձանագրել ենք թերությունները և հրաժարվել ընդունել մատակարարված […]
10:45 26.07.2019
Հուլիսի 25-ին՝ժամը 15:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 119 շենքի մուտքում (10-րդ հարկ) այրվում է գազի բալոն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվել է գազի բալոնից (3 կգ) արտահոսած գազը: Բնակարանի բնակիչը՝ Թ.Թ.-ն (ծնված 1961 թ.), այրվածքներով հոսպիտալացվել է «Ճառագայթային […]
10:32 26.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 14 տարին չլրացած աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ: Մեկ անձ կալանավորվել է։ Նախնական տվյալներով՝ 2019 թ. հուլիսի 20-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել Երևան քաղաքի բնակիչներից մեկը և հայտնել, որ հարևանությամբ գտնվող շենքի բնակարաններից մեկում իր […]
10:24 26.07.2019
Երևան քաղաքի դատախազությունում, ոլորտը կարգավորող օրենսդրության և իրավական ակտերի լույսի ներքո ծավալուն ուսումնասիրության առարկա են դարձվել հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ ունեցող Ազատության հրապարակի համալիրի, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի պահպանության գոտիներում գտնվող տարածքներում սրճարանների և մյուս օբյեկտների տեղադրման կամ շինարարության աշխատանքների, այդ նպատակով հողամասեր տրամադրելու վերաբերյալ […]
10:13 26.07.2019
Հուլիսի 25-26-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում՝ 7000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 5000 քմ, 4000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 700 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 0.5 հա, 1 հա, 10 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 3000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 7000 քմ, 1.5 հա, […]
09:59 26.07.2019
Հուլիսի 26-ին՝ ժամը 02:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Դ., ծնված […]
09:52 26.07.2019
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձ է հղել երկրի ներքին զարգացումների հետ կապված: Ուղերձը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Սիրելի հայրենակիցներ, ամառային այս օրերին, երբ աշխարհի շատ երկրներում պետական և քաղաքական կյանքը հիմնականում մտել է հանդարտ փուլ, մեր երկրում դեռևս ակտիվ են հանրային բանավեճերը և փնտրտուքները: Անշուշտ, բոլորիս նպատակը շարունակում է մնալ նույնը. երկրում ամրապնդել ժողովրդավարությունը, ապահովել տնտեսական […]
09:46 26.07.2019
Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ354+520-կմ364+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Հիմնանորոգման աշխատանքների շրջանականերում իրականացվելու են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ: