TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀԿ-ին դատի են տվել. կվերցնե՞ն Մելիք-Ադամյան փողոցի շենքը․ «Հրապարակ»

09:06 27.07.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Կոնյակագործ Համբարձում Սողոմոնյանի ժառանգները ՀՀԿ-ին դատի են տվել՝ պահանջելով անվավեր ճանաչել 2001 թ․ կնքված առքուվաճառքի պայմանագիրը և փոխհատուցել իրենց գույքի շուկայական արժեքը: Բանն այն է, որ Սողոմոնյանի թոռից՝ Յուրի Պոպովից, ՀՀԿ-ն, օգտագործելով իր դիրքը, էժան գնել է «Հին Էրիվան» հյուրանոցի հարևանությամբ գտնվող հին շենքը, 5 մլն 500 հազար դրամ՝ 460 քառակուսի […]

̰
Հայաստանում ստիպված կլինեք շատ ուտել. «Business Traveller»-ը՝  Հայաստանում գաստրոնոմիական տուրիզմի մասին

08:50 27.07.2019

Ռուսական «Business Traveller» մասնագիտացված տուրիստական հրատարակչությունը հոդված է տպագրել Հայաստանում գաստրոնոմիական տուրիզմի  մասին: Հոդվածում նշվում է, որ Հայաստանը գնալով ավելի ու ավելի մեծ թվով զբոսաշրջիկների է ներգրավում  Ռուսաստանից: Նշվում է նաև Երևանում, Գյումրիում և այլ բնակավայրերում գործող ռեստորանների, սրճարանների և նման այլ հաստատությունների մասին, որտեղ կարելի է համեղ կերակուր ճաշակել և փորձել նաև հայկական խոհանոցի […]

̰
Հրազդանում 16-ամյա աղջիկը դեղահաբեր է խմել` կյանքին վերջ տալու նպատակով

08:24 27.07.2019

Այսօր անգիտակից վիճակում Հրազդան բժշկական կենտրոն է տեղափոխվել 16-ամյա մի աղջիկ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա ընտանիքի հետ միասին ապրում է Հրազդան քաղաքում։ Ինքնազգացողությունը կտրուկ վատացած աղջկան նկատել են հարևանները, որոնք էլ ահազանգել են 1-03: Հիվանդանոց եկած իրավապահները պարզել են, որ նա իրենց շենքի բակում մի քանի տասնյակ դեղահաբ է խմել` կյանքին վերջ տալու նպատակով։ Իրավապահները հիմա […]

̰
Ռուբինյանց փողոցում միացվեց հերթական կարգավորվող լուսացույցը

00:17 27.07.2019

Ռուբինյանց փողոցում միացվեց հերթական կարգավորվող լուսացույցը: Նախկինում մահացու ելքով մի շարք վթարների պատճառ դարձած այս անցումն այսուհետև կկարգավորվի հետիոտների կողմից: Ամիսներ առաջ այստեղ կառուցված արգելաթումբը կհանվի մի քանի օրից։ Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով առաջիկա մի քանի օրերին տեղում հսկողություն կիրականացնի Ճանապարհային ոստիկանության կարգախումբը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

̰
Սպիտակի ոլորանների սկզբնամասում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու ընկել հարակից ձորակը

23:34 26.07.2019

Հուլիսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Սպիտակի ոլորանների սկզբնամասում, Opel մակնիշի 93 QQ 666 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, այնուհետ կորցրել կառավարումն ու ընկել հարակից ձորակը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի […]

̰ ̰
Դիրքերի Չալոն թաթը ականի վրա է կորցրել

23:19 26.07.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում ականի վրա թաթը կորցրած շան լուսանկարներն է հրապարակել և կից գրել․ «Դիրքերի Չալոն ոտքը ականի վրա է կորցրել»:

̰ ̰
Արգենտինան հետաքրքրված է տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ

22:49 26.07.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հուլիսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային։ Նախարարը ողջունել է դեսպանին, խոսել երկու երկրների միջև առկա բարեկամության մասին, անդրադարձել է մեր երկրի տեխնոլոգիական ոլորտի հնարավորություններին, այդ ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականությանն ու տեսլականին։ Դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել […]

̰
̰
Արտառոց դեպք Երևանում. տղամարդը մի աղջկա հետ գնացել է հյուրանոց, հետո նրան մահացած են գտել

22:06 26.07.2019

Երեկ՝ կեսգիշերին մոտ, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` շտապօգնության խումբը կանչով մեկնել է «Մուշ» հյուրանոց, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերվել է մոտ 60 տարեկան տղամարդու դի։ Նրան անգիտակից վիճակում տեսել է սենյակ մտած մատուցողուհին ու ահազանգել 1-03։ Պարզվել է, որ տղամարդը մի աղջկա հետ եկել է հյուրանոց։ Որոշ ժամանակ անց աղջիկը հեռացել է հյուրանոցից։ […]

̰
Զինված ուժերում 2019թ. առաջին կիսամյակում արձանագրվել է հանցագործությունների նվազում. ՀՀ զինվորական դատախազություն

21:58 26.07.2019

ՀՀ զինվորական դատախազությունը վերլուծել և ամփոփել է 2019թ. 1-ի կիսամյակի ընթացքում ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում հանցավորության ընդհանուր վիճակը, հանցագործությունների կանխման, բացահայտման, վիճակին, դրանց էֆեկտիվության մակարդակի բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունավետության վիճակը: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է ԶՈՒ և այլ զորքերում հանցագործության 425 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 509 դեպքի դիմաց, այսինքն հանցագործությունների քանակը […]

̰
Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին «ճանապարհային սադրանքի» մեջ

20:54 26.07.2019

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել  Կապանի և Հադրութի նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ հայտարարությամբ, որով  Հայաստանն ու Արցախը մեկ այլ ճանապարհային հանգույցով կկապվեն: Բաքվում ճանապարհի շինարարությունը համարում են Հայաստանի կողմից «սադրանք»` ստատուս քվոյի ամրապնդման համար: «Չնայած հակամարտության կարգավորման համար բարենպաստ հիմքերի ստեղծմանը` Հայաստանը,  թաքնվելով հրադադարի ռեժիմի ետևում, շարունակում է ապօրինի գործողությունները ապակառուցողական ձևով, և դա պարզապես […]

̰
Հուրգադայում մնացած հայերը վերադարձան Հայաստան

20:40 26.07.2019

Հուրգադայում մնացած ՀՀ 100 քաղաքացիները վերադարձան Հայաստան: Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հորդորում է Հուրգադայում հանգստացողներին ընդհատել հանգիստը և հուլիսի 29-ի չվերթով վերադառնալ Երևան։ Ավելի վաղ Հայաստանի դեսպանությունը տեղեկացրել էր, որ երեկ Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօր՝ հուլիսի 26-ին՝ Եգիպտոսի ժամանակով 15։00-ին, Երևանի ժամով 17:00-ին, Հուրգադա-Երևավ թիվ UJ 5600 չվերթով կմեկնեն […]

̰
Արտաշատում 4 մեքենա է բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

20:19 26.07.2019

Հուլիսի 25-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Աթարբեկյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ՝ 19-ամյա Դավիթ Մ․-ի վարած Mercedes մակնիշի 03 ՕՕ 063 համարանիշի, Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Մ․-ի վարած Mercedes մակնիշի 68 DD 008 համարանիշի, Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա […]

̰
Գյումրեցի 3 տարեց կանանց հարկադրաբար վտարում են՝ առանց կեցության խնդիրի լուծման

19:51 26.07.2019

Գյումրու նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանի 3 տարեց բնակիչներին շենքն ազատելու 20 օրյա ժամկետ է տրվել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Տարեսկզբին Գյումրու նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանի սեփականատիրոջ ու վթարայինում բնակվող 3 տարեց կանանց դատական գործն ավարտվեց վտարման վճռով, որն անփոփոխ մնաց երեք բնակիչների տարբեր ատյաններում բողոքներ ներկայացնելուց հետո: Հիմա նրանց առջև ժամկետ է դրվել […]

̰
Էջմիածնի համայնքապետարանում Մանվել Գրիգորյանի որդու կողմից առերևույթ յուրացում կատարելու նոր դրվագ է բացահայտվել

19:47 26.07.2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության  վարչության վարույթում Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում Մանվել Գրիգորյանի որդու ժամանակ տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություն  կատարելու նոր դրվագ. այն է՝ նշված […]

̰
Հայտնի են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին ողբերգական վթարից զոհված քաղաքացիների անունները

19:08 26.07.2019

Այսօր՝ ժամը 13:21-ին, արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) ճգնաժամային կառավարման կենտրոն (ՃԿԿ) քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ վաղ առավոտյան ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղից ԱՀ Հադրութի շրջան ուղևորված իր հարազատները (ճշտված տվյալներով ավտոմեքենան ժամը 07։00-ի սահմաններում հատել էր Աղավնոյի անցակետը) չեն պատասխանում հեռախոսազանգերին: Ժամը 14:43-ին պարզվել է, որ նշված «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի […]

̰
Վրաերթի ենթարկվածներից 17-ամյա պատանին մահացել է

18:35 26.07.2019

Հուլիսի 24-ին՝ ժամը 22։10-ին, Երևանի Արցախի պողոտայում «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա Սերգեյ Խաչունցին, այնուհետև մեկ այլ 23-ամյա քաղաքացու: Սերգեյ Խաչունցը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցը տնօրեն չի ընտրել

18:15 26.07.2019

Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցում այսօր` հուլիսի 26-ին, տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ է անցկացվել։ Հայտարարված մրցույթի միակ  թեկնածուն Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Քրիստինե Բաղդասարյանն էր։ Թիվ 20 դպրոցից տնօրենի թեկնածության մեկ հավակնորդ կար՝  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Մհլամյանը, բայց չի կարողացել առաջադրվել տնօրենի հավաստագրի ժամկետը լրանալու պատճառով։ Միակ թեկնածուով մրցույթը տևել […]

̰
Մեր դիրքը բարձր է, առավելություն ունենք. լրագրողներն առաջնագծում զրուցել են զինվորների հետ

17:57 26.07.2019

Այսօր պաշտպանության նախարարությունը Գեղարքունիքի մարզում կազմակերպել է լրագրողների այց առաջնագիծ: Լրագրողները հնարավորություն են ունեցել լինել դիրքերում, տեսնել զինվորներին, զրուցել նրանց հետ, պատասխաններ ստանալ: Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում:

̰
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհը հատվածաբար երկկողմանի կփակվի

17:46 26.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126+100-կմ131+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են: Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները իրականացնում է «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հողային աշխատանքներ, կամուրջների նորոգում, անվտանգության էլեմենտների տեղադրում, ջրահեռացման համակարգերի և ճանապարհի նոր պատվածքի իրականացում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հուլիսի 27-ին՝ […]

̰
Եկեղեցին ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում իրավական փաստաթուղթ` կոչված բացառելու բռնությունը

17:36 26.07.2019

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ վերջին շաբաթներին հանրության կողմից լայնորեն քննարկվում են Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարին ստորագրած «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի նպատակները, հիմնադրույթներն ու բանաձևումները, ինչպես նաև՝ դրա հետագա վավերացման նպատակահարմարությունը: Եկեղեցին ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում և իրավական փաստաթուղթ` […]

̰
Հուրգադա-Երևան 2 չվերթ կազմակերպելու կապակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունական SpotAir ընկերության հետ

17:20 26.07.2019

Հուրգադայում մնացած ՀՀ մոտ 100 քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու կապակցությամբ այսօր անցկացվել է կառավարության արտահերթ նիստ: Օրակարգում եղել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» հարցը: Կառավարությունը որոշել է՝ Եգիպտոսում գտնվող քաղաքացիների Հայաստան […]

̰
Ոստիկանության կրթահամալիրում տեղի է ունեցել դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն

16:48 26.07.2019

Հուլիսի 26-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի է ունեցել դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանության բարձրաստիճան սպաներն ու պրոֆեսորադասախոսական կազմը նախ ծաղիկներ են խոնարհել ծառայողական պարտքը կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Ոստիկանության ակադեմիայի շրջանավարտներին ավարտական դիպլոմներն ու կրծքանշանները հանձնել են ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության կրթահամալիրի […]

̰
Առերևույթ չարաշահումներ Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով կատարված անտառահատմամբ հասցված վնասը հատուցելու գործընթացներում. քրեական գործ է հարուցվել

16:39 26.07.2019

ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախաձեռնությամբ և կողմից ուսումնասիրվել է Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում իրականացված անտառածածկույթի հատմամբ հասցված վնասի հատուցման պետական ծրագրով նախատեսված պարտավորությունների կատարման վիճակը: Այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն է պահանջվել ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարություններից: […]

̰
ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի նկատմամբ քրգործ է հարուցվել

16:34 26.07.2019

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը. «Ինչպես ժամանակին տեղեկացրել էի, 2018-2019 թթ.-ի ուստարվա սեպտեմբեր ամսին Երվանդ Սերոբյանը չէր հաճախում դասերին, իսկ նրա դասերն առանց որևէ զեկուցագրերի և օրինական թույլտվության նրա փոխարեն պարապում էին երկու այլ դասախոսներ… Սակայն […]

̰
Դրամը հայտնվել է կայուն տարադրամների ցանկում

16:31 26.07.2019

Անցած շաբաթվա ընթացքում նախկին ԽՍՀՄ երկրների մեծ մասի տարադրամներն արժեզրկվել են ամերիկյան դոլարի նկատմամբ, և միայն չորս երկրների տարադրամներ են արժևորվել: Դոլարի նկատմամբ իր դիրքերն ամրապնդել է դրամը` (+0,09%), ուկրաինական գրիվնան` (+1,36%), մոլդովական լեյը` (+0,68%)  և բելառուսական ռուբլին` (+0,29%): Իսկ արժեզրկվող տարադրամների շարքում առաջինը վրացական լարին է` (-1,11%), ապա ուզբեկական սումը`  (-0,46%), ռուսական ռուբլին`  (-0,27%), […]

̰
Եգիպտոսում գտնվող մեր քաղաքացիների մոտ այս պահին առողջական խնդիրներ չկան. Արսեն Թորոսյան

16:24 26.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ խոսել են Եգիպտոսում հայկական դեսպանատան հետ։ «Այնտեղ գտնվող մեր քաղաքացիների մոտ այս պահին առողջական խնդիրներ չկան, նրանցից 119 հոգի այսօր կվերադառնան Հայաստան՝ կառավարության կողմից ապահովված թռիչքով։ Մշտական կապի մեջ ենք մեր դեսպանատան հետ, որպեսզի ըստ անհրաժեշտության զբաղվենք մեր քաղաքացիների առողջական խնդիրներով»։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.338898002963138/976910785828520/?type=3&theater

̰
Ավարտին են մոտենում Երևան-Սևան-Իջևան-ադրբեջանական սահման ավտոճանապարհի նորոգման աշխատանքները

15:56 26.07.2019

Ավարտին են մոտենում Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ96+500-կմ106+100 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները: Սկզբնական փուլում իրականացվել են ճանապարհի ֆրեզավորման, փոսերի նորոգման, հարթեցնող շերտի և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները: «Արարատ-ճանշին» ՍՊ ընկերության կողմից աշխատանքները ընթանում են հնարավորինս արագ։ Նախատեսված են կողնակների լրացման, ջրահեռացման համակարգի վերականգման և մաքրման, ազդանշանային սյուների տեղադրման և գծանշման աշխատանքներ: Աշխատանքների […]

̰
BACK_TO_TOP