TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մանվել Գրիգորյանը դատական նիստին չի ներկայացել. նիստը 2 ժամով հետաձգվեց

13:03 23.07.2019

Այսօր շարունակվել է Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Ամբաստանյալը նիստին չի ներկայացել առողջական վիճակի պատճառով: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարել է, որ ներկայացվել է այդ մասին հավաստող փաստաթուղթ: Իսկ դատական նիստին ներկայացել էր փորձագետ, բժիշկ-էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյանը: «Ներկայացվել է փաստաթուղթ այն մասին, որ առողջական վիճակի պատճառով Գրիգորյանը նիստին մասնակցել չի կարող: Դատական նիստին ներկայացել է փորձագետ […]

̰
Երևան հասան քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից ևս երկուսը

12:54 23.07.2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ձեռք է բերվել ևս երկու աղբատար մեքենա. «Երևան հասան քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից ևս երկուսը։ Շաբաթվա ընթացքում նրանք կսկսեն աշխատել։ Մնացածին սպասում ենք առաջիկա շաբաթների ընթացքում։ Այսօր տեղ կհասնի նաև աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ շուրջ 400 հատ։ Աղբի խնդիրն աստիճանաբար կմեղմվի։ Համաքաղաքացիներին կրկին […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

12:44 23.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հրապարակային սակարկությունների մասին» […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային ծննդյան օրվա առթիվ

12:31 23.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ: «Ջերմությամբ եմ հիշում Ձեր այցը Հայաստան, ինչպես նաև մեր հանդիպումներն Իտալիայում: Մեր գործնական և անձնական շփումների ընթացքում մշտապես տպավորվել եմ Ձեր իմաստությամբ, տեսլականով և քաղաքական մեծ փորձով: Պատրաստակամ ենք իրականացնել նոր ծրագրեր, որոնք առավել կընդլայնեն և կամրապնդեն մեր […]

̰
Որոշ ապահովագրական ընկերություններ մինչ հարկային ստուգումն ինքնուրույն հաշվարկել և վճարել են հարկերը

12:12 23.07.2019

Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվետվություններում, հաշվարկում, հայտարարագրում կամ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ մի շարք ապահովագրական ընկերությունների վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր: Քննված և քննվող քրեական […]

̰
Արարատի մարզում կոռուպցիոն հանցագործության դեպքերով առաջին կիսամյակում հայտնաբերվել է 7 անգամ ավելի վնաս

12:02 23.07.2019

2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ Արարատի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում գտնվել է նույն ժամանակահատվածում հարուցված կոռուպցիոն բնույթի 33 քրեական գործ: Մարզի տարածքում կոռուպցիայի դեմ պայաքարին մեծ աջակցություն է ցուցաբերվում բնակչության կողմից: Դրա մասին է փաստում այն իրողությունը, որ այս տարվա […]

̰
Հայ բժիշկը վիրահատել է հազվագյուտ հիվանդությամբ 4-ամյա տղային, ում հրաժարվել էին վիրահատել արտասահմանցի բժիշկները

11:54 23.07.2019

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկի թիվ 1 քաղաքային հիվանդանոցի բժիշկ Արսեն Հայրապետյանը վիրահատել է հազվագյուտ հիվանդությամբ երեխային, ում հրաժարվել էին վիրահատել արտասահմանցի բժիշկները: 4-ամյա փոքրիկ Մարտինը հիվանդանոցում ավելի հաճախ է լինում, քան տանը: Պատճառն այն է, որ նա ծննդյան օրից հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ է տառապում՝ Մարշալի համախտանիշով (պարբերական տենդ): 15 օրը մեկ բարձրանում է նրա ջերմությունը՝ […]

̰
Խնայողությունների հաշվին Արարատի մարզում կվերականգնվի ևս 4.8 կմ ճանապարհահատված

11:44 23.07.2019

Արարատի մարզում կվերականգնվի կենսական նշանակության ևս 4.8 կմ երկարությամբ երկու ճանապարհահատված։ Այդ մասին կնքվել է պայմանագիր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և շինարարական աշխատանքների մրցույթը շահած կազմակերպության՝ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի միջև։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնից: Կվերականգնվեն Տ-2-30-Նորաշեն-Դվին 2.7 կմ և […]

̰
Հյուրասիրում են սյունեցիները. Հուլիսի 27-ին կանցկացվի Ազնվամորու փառատոնը

11:42 23.07.2019

Սիսիանի տարածաշրջանի Շաքիի ջրվեժի հարակից տարածքում հուլիսի 27-ին կանցկացվի Ազնվամորու փառատոն՝ «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով: Այն անցկացվում է արդեն 4-րդ տարին անընդմեջ: Միջոցառումն ուղեկցվելու է ազգային երգ ու պարով, հայկական ավանդական գաթայի, տարատեսակ ուտեստների և իհարկե, սյունյաց հյութալի ու նրբահամ ազնվամորու հյուրասիրությամբ: Այցելուների օրը կհամեմվի հաճելի անակնկալներով, մրցույթներով և մրցանակներով: Մասնակիցները հնարավորություն կունենան այդ պահին, […]

̰
Ո՞վ է Սևանի փրկիչը. ֆեյսբուքյան բանավեճ Լևոն Բարսեղյանի և Վահե Գուլոյանի միջև

11:16 23.07.2019

«Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որը վկայում է Սևան ազգային պարկի տնօրենի հետ ունեցած բանավեճի մասին: Խոսքը դարձյալ ֆեյսբուքայն տիրույթում ունեցած բանավեճի մասին է: «Սևանի փրկիչը !!! Սևան ազգային պարկի տնօրենի պոռթկումն է, քննադատությանը չդիմացավ, Բենդերը կասեր՝ առերեսմանը չդիմացավ։ Կարծես հանգիստ և հեռակա բանավիճում էինք, ու մեկ էլ անցավ դու-ի ու […]

̰
Պետական գնումների բողոքի քննությանը ՄԻՊ-ն առաջին անգամ ներգրավվել է որպես կողմ

10:12 23.07.2019

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, գործարար կազմակերպության բողոքի հիման վրա, առաջին անգամ պետական գնումների բողոքի քննությանը ներգրավվել է որպես կողմ: Մասնավորապես, պետական կարիքների համար կազմակերպված  հրատապ բաց մրցույթին մասնակցած կազմակերպություններից մեկի ղեկավարը, համաձայն չլինելով արդյունքներին, դիմել էր պետական գնումների  բողոքները քննող անձին, միաժամանակ ներկայացնելով միջնորդություն Մարդու իրավունքների պաշպանի աշխատակազմին՝ բողոքի քննությանը որպես կողմ ներգրավելու համար։ […]

̰
Բագրատաշենում մեքենա է այրվել

09:57 23.07.2019

Հուլիսի 23-ին՝ ժամը 04:23-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:23-ին, մարվել՝ 05:29-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան. տուժածներ չկան:

̰
Որոշել են աղբի փողը հավաքել Հայաստան ներկրված բոլոր տեսակի ապրանքների 0․25 տոկոսի գանձումից․ «Հրապարակ»

09:53 23.07.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասել է՝ քանի որ աղբահանության գումարները դժվար են հավաքվում («մանր գումար է»․ 200 դրամ՝ 1 շնչին), որոշել են աղբի փողը հավաքել Հայաստան ներկրված բոլոր տեսակի ապրանքների 0,25 տոկոսի գանձումից։ Փաստորեն, քաղաքապետարանը փորձում է ազատվել փող հավաքելու դարդից, նման բան հնարավո՞ր է՝ կա՞ որևէ երկրում նման փորձ՝ հարցրինք […]

̰
Երևան-Սևան ճանապարհին մեքենաները բախվել են ձիուն․ կա տուժած

09:38 23.07.2019

Հուլիսի 23-ին՝ ժամը 04:12-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, երկու ավտոմեքենա բախվել է կովին, ավտոմեքենաներից մեկը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 42-րդ կմ-ին «Opel […]

̰
Սատանայապաշտական ծեսեր Չարենցավանի գերեզմանատանը

09:27 23.07.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Բերբերյանը իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել. «Սրա մասին վաղուց էի լսել, բայց երբևէ անձամբ չէի տեսել։ Երեկ էլ չեմ հիշում, թե ում մոտ կարդացի, որ նման բան էր նկատել Երևանի գերեզմանատներից մեկում։ Նկարել եմ այսօր առավոտյան Չարենցավանի գերեզմանատանը։ Փաստորեն համատարած ա։ Հետաքրքիր ա, ի՞նչ են մտածում սրա մասին պատկան […]

̰
Իրավիճակ է փոխվել․ պատգամավորը ՃՈ աշխատակցի հետ հրում է ճանապարհին անսարք վիճակում կայանված մեքենան

09:15 23.07.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Գրիգորյանն իր էջում հրապարակել է օրեր առաջ համացանցում տարածված լուսանկարը, որում երևում է, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը և ՃՈ աշխատակիցը հրում են ճանապարհին անսարք վիճակում կայանված մեքենան: «Երկրում իրավիճակ չի փոխվել ասողներին՝ մի քիչ մարդկային արժեքները գնահատելու կարողություն ունեցեք»,- գրել է նա։

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 9 մարզերում

08:57 23.07.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ 1, 3, 4, 5, 6 փողոցները և 6-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքները, «Գեղարդ» կինոթատրոնի շենքը, Հանրապետական սանԷպիդկայանի շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորք Մարաշ՝ Հովսեփյան փ․ 6/10 սեփական տունը, «Առողջապահության […]

̰
Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ է սկսվել, ով է հաջորդը․ «Ժողովուրդ»

08:46 23.07.2019

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ է սկսվել, և ՔԿ ծառայության պետ Արթուր Գոյունյանն ազատվում է նախկինի կադրերից: Նա առաջինն աշխատանքից ազատեց ՔԿՀ ծառայության պետի տեղակալ Հայկ Քոչինյանին, նրա փոխարեն իր տեղակալ նշանակեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի՝ «ԿԳԲ-ի պադվալ»-ի պետ Վահե Պապոյանին: Լուրեր են պտտվում նաև, որ Գոյունյանը որոշել է ազատվել համակարգի նախկին անդամներից, և ըստ […]

̰
Հայկակա՞ն, թե՞ ասորական․ Դիմիտրով համայնքի Ս․ Աստվածածին եկեղեցու պատմությունը

08:25 23.07.2019

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ուսումնասիրում են Դիմիտրով համայնքի Ս․Աստվածածին եկեղեցու պատմությունը, որի արդյունքում պարզել են, որ այդ եկեղեցին եղել է Հայ Առաքելական եկեղեցու Երևանի թեմի մեջ։ «Ազգային արխիվում փաստերի ու փաստաթղթերի մեծ սարի միջից ուսումնասիրում ենք Դիմիտրով համայնքի Ս․ Աստվածածին եկեղեցու պատմությունը։ Գյուղը […]

̰
Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

08:13 23.07.2019

ՀՀ ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել։ Ըստ տեղեկությունների՝ Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության «Գյումրի 2» տարածքային բաժնի տեսուչներից մեկը մի կնոջ նպաստառուների ցուցակում ընդգրկելու, իսկ հետագայում […]

̰ ̰
Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերը մոտ մեկ ամիս է՝ ջուր չունի

23:30 22.07.2019

Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերը ջուր չունի: Արդեն մեկ ամիս է՝ ջրամատակարարումը ընդհատումներով է, իսկ վերջին 10 օրերին ընդհանրապես ջուր չունեն: Հոսող ջրի բացակայության պատճառով տուժել է բուժհաստատության լաբորատորիաների աշխատանքը, իսկ հիվանդների ստացիոնար և ամբուլատոր սպասարկումը նման պայմաններում անհնար է: Ուռուցքաբանական դիսպանսերի տնօրինությունը դարձյալ ահազանգել է «Վեոլիա ջուր» ընկերություն, բայց խնդիրը չի կարգավորվում: Հոսող ջրի բացակայության պատճառով […]

̰
Շոգն աստիճանաբար կսկսի նահանջել

23:20 22.07.2019

Հուլիսի 23-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավային, վայրկյանում 3-8 մետր արագությամբ։ Կսկսվի օդի ջերմաստիճանի աստիճանական նվազում։ «Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանի անկման պատճառով օդերեւութաբանները կանխատեսում են քամու արագացում մինչեւ վայրկյանը 18-20 մետր։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +25+27, վաղը ցերեկը՝ +38+40։ Օդի ջերմաստիճանը մարզերում. […]

̰
Հրաչյա Պապինյանն ազատվել է աշխատանքից

22:42 22.07.2019

Հրաչյա Պապինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ազատվում է աշխատանքից։ «ԱՀԱ ԵՎ ՎԵՐՋ Եկավ ժամը հրաժեշտ տալու սիրած ու պաշտած գործին՝ թատրոնին, ավելի ճիշտ Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականություններին: Թատրոն, որին նվիրել եմ գիտակցական կյանքիս շուրջ 40 տարին: Ծառայել, ստեղծագործել: Ափսոս անավարտ ծրագրերը»:

̰
13-ամյա երեխային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդին դատարանը 800 000 դրամ գրավի դիմաց բաց է թողել

22:39 22.07.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը դռնփակ դատական նիստից հետո բավարարել է քննիչի միջնորդությունը, սակայն 800 հազար դրամ գրավի դիմաց դատարանից ազատ է արձակել Կոտայքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Վարդան Ե.-ին, որը կասկածվում է հուլիսի 18-ին իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ 13-ամյա Արփինե Գ.-ին մահվան ելքով […]

̰
Սարսափելի դեպք Արարատի մարզում. որդին հայտնաբերել է հոր դիակը

22:30 22.07.2019

Քիչ առաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Sputnik Արմենիայի տեղեկություններով` Նոր Կյուրին գյուղում ապրող 61-ամյա մի տղամարդ իրենց տան նկուղում հայտնաբերել է 87-ամյա հոր դին՝ կախված վիճակում: Նախնական տվյալներով՝ հայրն իջել է նկուղ` ինչ-որ իր բերելու: Որդին, տեսնելով, որ հայրն ուշանում է, ինքն էլ է իջել նկուղ ու տեսել, որ հայրը պարանով կախվել է: Գյուղում […]

̰
Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

22:25 22.07.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Դավթաշենի թիվ 200 դպրոցը կկրի ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի անունը։  

̰
Երևանի մետրոպոլիտենում կայարանների ցուցանակները կլինեն նաև անգլերենով

22:19 22.07.2019

Երևանի մետրոպոլիտենի կայարանների անվանումները կլինեն նաև անգլերենով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից։ «Լավ նորություններ շարքից: Հուլիսի 19-ից սկսած ՝ Երևանի մետրոպոլիտենի կայարանների գծային պատերին, կայարանների անվանումները ամրացվում են նաև անգլերեն լեզվով»,- ասված է գրառման մեջ:

̰
48-ամյա տղամարդը, խանդից դրդված, մետաղական սարքով հարվածներ է հասցրել իր նախկին կնոջը. Pastinfo

22:05 22.07.2019

48-ամյա տղամարդը, անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, խանդից դրդված, ձեռքին եղած մետաղական անկյունակով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 33-ամյա նախկին կնոջը՝ վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք, ինչի համար դատապարտվել է, հայտնում է Փաստինֆոն։ Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի մարտ ամսին, Սիսիան քաղաքում։ Ըստ տղամարդու նախաքննական ցուցմունքի՝ իրենց բաժանման պատճառը սոցիալական է […]

̰
Բժշկական տուրիզմ Հայաստանում. ղազախական հեռուստաալիքի անդրադարձը

21:30 22.07.2019

Ղազախական «Խաբար 24»-ը հոլովակ է պատրաստել Հայաստանի մասին՝ ներկայացնելով Հայաստանում զարգացող բժշկական տուրիզմը: Հայաստան այցելող զբոսաշրջիկների 10 տոկոսը նախապես ծրագրավորված է գալիս բժշկի: Ինովացիոն բժշկության կենտրոնի տնօրեն Կարեն Գրիգորյանը նշում է, որ զբոսաշրջիկ-հաճախորդներ են գալիս Եվրոպայից, Ավստրալիայից, Լատինական Ամերիկայից: Մանրամասները՝ տեսանյութում։    

̰
BACK_TO_TOP