TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

̰
Երևանում 33-ամյա վարորդը BMW-ով տապալել է բենզալցակայանի լիցքավորման սարքը

20:45 22.07.2019

Հուլիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 18։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արթուր Առաքելյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նշված փողոցի թիվ 161 հասցեում գործող «Ֆլեշ» բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […]

̰
Արայիկ Հարությունյանը մեկնել է արձակուրդ

20:41 22.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 5-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Նախարարությունից հայտնում են, որ այդ ընթացքում Արայիկ Հարությունյանին կփոխարինի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:

̰
Տավուշի մարզում նոր ոստիկանապետ է նշանակվել

20:13 22.07.2019

Այսօր՝ հուլիսի 22-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել, հայտնում է SHAMSHYAN.com-ը։ Վ․ Օսիպյանի հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Ա․ Գասպարյանը նշանակվել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի […]

̰
Գյումրիում նախկին կնոջ տան մոտ կրակոց արձակելու համար տղամարդը բերման է ենթարկվել

20:11 22.07.2019

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում խուլիգանության փաստով նյութեր են նախապաստրաստվում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հուլիսի 21-ին Գյումրի քաղաքի բնակիչ Անահիտ Պ․-ն ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է տվել և հայտնել, որ նույն օրը՝ժամը 19։30-ի սահմաններում, իր աղջկա նախկին ամուսինը՝ Գյումրու բնակիչ Ստեփան Մ.-ն, եկել է տան մոտ և տան դիմաց զենքով կրակոց է […]

̰
Հայտնի է, թե ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել

19:39 22.07.2019

Ոստիկանությունն անդրադարձել է վերջերս «Դինգո թիմ» կենդանիների պաշտպանության ՀԿ-ի ահազանգին, երբ ՀԿ-ի ներկայացուցիչը սոցիալական ցանցերից մեկում տեղեկություն էր հրապարակել Էջմիածին քաղաքում անհայտ անձանց կողմից թափառող շների սպանդ իրականացնելու մասին: Ոստիկանության պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «Վերջերս «Դինգո թիմ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը սոցիալական ցանցերից մեկում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի օրեր առաջ Էջմիածին քաղաքում անհայտ […]

̰
Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ

19:21 22.07.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նյութերի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի որոշմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լ. Կ-ն ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից: Քրեական գործով առերևույթ տվյալներ են ձեռք բերվել այն […]

̰
Յուղոտված արագիլների խնդրի վերաբերյալ նորություն կա

19:17 22.07.2019

Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանն այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցի ժամանակ անդրադարձել է այն դրական տեղաշարժին, որը կա Արարատի մարզում՝ յուղով պատված արագիլների վիճակի վերականգնման մասով: Կարեն Աղաբաբյանն անդրադարձել է նաև նախարարության կողմից ձեռնարկվող քայլերին: Մանրամասները՝ տեսանյութում: Հիշեցնենք, որ այսօր SHANTNEWS.am-ին նաև հաղորդվել է, որ նախնական վարկածի համաձայն՝ թռչունները յուղոտվել են ջուրը մտնելու հետևանքով, քանի […]

̰
Գավառի մանկատան սան 16-ամյա Հովհաննես Հայրապետյանն անհետ կորել է

19:02 22.07.2019

Ոստիկանության Գավառի բաժնի կողմից, որպես անհետ կորած, որոնվում է Գավառի մանկատան սան, 16-ամյա Հովհաննես Հայրապետյանը։ «Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գավառի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02, 010 59-06-05 հեռախոսահամարներով»,- ասված է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ։

̰
Ինչից են յուղոտվել արագիլները. SHANTNEWS.am-ին փոխանցել են նախնական վարկածը

18:57 22.07.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արդեն մի քանի հաղորդագրություն է տարածել այն մասին, որ աշխատանքներ են տարվում Արարատի մարզի  Հովտաշեն համայնքի արագիլների աղտոտվածության աղբյուրի հայտնաբերման ուղղությամբ: SHANTNEWS.am-ն այսօր զրուցել է Կենսաբազմազանության վերահսկողության վարչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանի հետ, որն ասել է, որ լաբորատոր հետազոտությունների պատասխանները կլինեն 15 օրվա ընթացքում, բայց նախնական վարկածի […]

̰
Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցվել են. ԲԴԽ

18:52 22.07.2019

Բարձրագույն դատական խորհուրդը հրաժարականի դիմում ներկայացրած ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում է կայացրել: Այսպիսով, հիմք ընդունելով նրա հրաժարականի դիմումը՝ ԲԴԽ-ն որոշել է Նախշուն Տավարացյանի կողմից ներկայացված հրաժարականի դիմումի հիման վրա վերջինիս լիազորությունները` որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ, 22.07.2019 թվականից դադարեցնել:

̰
Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահմանի ձախ հատվածի նորոգման աշխատանքները

18:50 22.07.2019

Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման կմ 24+860-կմ 27+000 ձախակողմյան հատվածի միջին նորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Աշխատանքներն իրականացվում են «Ճանապարհ» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, հարթեցում և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված […]

̰
Շիրակի մարզի անտառներում ուժեղացված հսկողություն է

18:40 22.07.2019

Հանրապետությունում, օդի ջերմաստիճանի  բարձրացմամբ պայմանավորված, հայտարարված է հրդեհավտանգ իրավիճակ: Սա հատկապես վերաբերում է անտառածածկ տարածքներին: Շիրակի մարզի անտառներում, որոնք 2000 հեկտար են կազմում, հսկողությունը խստացվել է: Անտառների այն հատվածներում, որոնք մոտ են բնակավայրերին, հրդեհի վտանգն առավել մեծ է: Շոգ եղանակին գումարվում են հովեկների թողած խորովածի կրակի հետքերը: Նույն այս պատճառներով գրեթե ամեն տարի հրդեհվում է […]

̰
Գյումրիում պայթյունի հետևանքով տուժածը վիրահատվել է

18:20 22.07.2019

Երեկ՝ հուլիսի 22-ին, Գյումրու Կոշտոյան թաղամասում աղբահանության աշխատանքների ընթացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածը վիրահատվել է, վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ Նշենք, որ երեկ երեկոյան Կոշտոյան փողոցում Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներն աղբահանություն են իրականացրել ու աղբամաններից մեկում աղբատար մեքենայի վարորդ […]

̰
Հայ սակրավորները Սիրիայում մաքրել են 8,5 հազար քառ․ մետր տարածք

17:53 22.07.2019

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հերթական խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև հուլիսի 22-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 8534 քառ․ մետր տարածք են ականազերծել: Այս մասին հայտնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը։ Սա ականազերծողների և բժիշկների երկրորդ խումբն է, որ առաքելության է մեկնել Սիրիա։ Հայկական մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ […]

̰
Էջմիածնում 57-ամյա տղամարդը թափառող շների սպանդն իրականացրել է սեփական հրացանով

17:47 22.07.2019

«Դինգո թիմ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը սոցիալական ցանցերից մեկում տեղեկատվություն է հրապարակել, ըստ որի՝ օրեր առաջ Էջմիածին քաղաքում անհայտ անձինք թափառող շների սպանդ են իրականացրել։ Կատարվածի վերաբերյալ «Դինգո թիմ» կազմակերպության ներկայացուցչից ոստիկանության Վաղարշապատի բաժնում դիմում էր ստացվել։ Բաժնի ծառայողների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների ակտիվ համագործակցության ու տարված բացատրական աշխատանքի արդյունքում՝ հուլիսի 22-ին ոստիկանության Վաղարշապատի […]

̰
Դեսպան Սվիտալսկին գերազանց է գնահատում ՀՀ-ԵՄ հարաբերությունները

17:26 22.07.2019

«Մենք այս պահին գերազանց հարաբերություն ունենք ՀՀ-ի հետ, և բոլոր գործոնները, որոնք սովորաբար հաշվի են առնվում հարաբերությունների մակարդակը գնահատելու համար, հուշում են, որ հարաբերությունները կշիռ ունեն: Մենք ունենք բավական ակտիվ բարեկամական քաղաքական երկխոսություն, նախագահ Տուսկի այցելությունը չափազանց կարևոր էր Հայաստանի համար, խոսքը նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելությանն է վերաբերում»,- այսօր հրավիրված ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ […]

̰
Կոտայքի մարզում բնակիչը ցած է նետվել 5-րդ հարկի պատշգամբից

17:24 22.07.2019

Կոտայքի մարզի Զովունի համայնքում տղամարդը 5-րդ հարկից ցած է նետել իրեն և մահացել։ Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 21-ին՝ ժամը 10։10-ի սահմաններում, 35-ամյա տղամարդը, որը Զովունիի 9-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչ է, ինքնասպանություն գործելու նպատակով շենքի 5-րդ հարկի՝ իրենց տան հյուրասենյակի պատշգամբից ցած է նետվել։ Տղամարդուն տեղափոխել են «Արմենիա» ԲԿ։ Ըստ բժշկի տեղեկության՝ […]

̰
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է կոնյակագործների և գինեգործների հետ

17:16 22.07.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ոլորտային քննարկում է ունեցել Հայաստանի կոնյակագործության և գինեգործության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են շրջանառու միջոցներին առնչվող խնդիրները, պետական աջակցության ծրագրերի վերակառուցման հնարավորությունները` ըստ ընկերությունների պահանջների: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել արտահանման խնդիրներին, մասնավորապես` ռուսական շուկայում արտահանման խթանման հնարավորություններին: Ընկերություններն առաջարկներ են ներկայացրել արտաքին շուկաներում հայկական ոգելից խմիչքների առաջմղման […]

̰
Գյումրիում վթարային շենքի պատշգամբի մի հատվածը փլուզվել է

17:11 22.07.2019

Հերթական փլուզումն է տեղի ունեցել Գյումրիի Տիգրան Մեծի 5 շենքում: Փլուզվել է Ժանետա Գալստյանին պատկանող երկրորդ հարկի բնակարանի պատշգամբի բետոնե հատակի մի մասը: Փլուզման պահին տարածքում անցորդներ են եղել. նրանք չեն տուժել: Փրկարարական վարչության աշխատակիցները տարածքը սահմանազատել են ու արգելել անցուդարձն այդ հատվածով: Ըստ բնակիչների՝ փլուզումը հաջորդել է մայթի ասֆալտապատմանը: Տեխնիկայի աշխատանքից շենքում ցնցումներ են […]

̰
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 867 դեպք, որից 609-ը՝ արտակարգ

17:07 22.07.2019

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 15-21-ը գրանցվել է 867 դեպք, որից 609-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 168 կենցաղային կանչ, 507 հրդեհի ահազանգ, 70 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 79 մարդ: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 63 դեպք, որից 29-ում փրկարարները օձեր են […]

̰
Հայտնի արաբ բլոգերը խորհուրդ է տալիս Հայաստանում ներդրումներ անել

17:02 22.07.2019

Հայտնի արաբ բլոգեր Նուսեիր Յասինը, որը վերջին երեք տարիների ընթացքում այցելել է աշխարհի ավելի քան 60 երկիր, Facebook-ում հրապարակած իր նոր տեսահոլովակում պատմել է, թե աշխարհում որ 4 երկրներում է կարելի ներդրում անել առանց կորուստների: Բլոգերը, նախ և առաջ, խորհուրդ է տվել մտածել Հայաստանում ներդրումներ անելու մասին, որտեղ ինքն այցելել է 2018 թվականի ամռանը: «Հայաստանում […]

̰
Վթար Տիչինայի փողոցում. կա տուժած

16:55 22.07.2019

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 22-ին՝ ժամը 10:44-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Տիչինայի և Ոսկանյան […]

̰
Վարչապետը գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել

16:53 22.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Բեգինյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար: Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Դավիթ Բեգինյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար»:

̰
Քիչ բողոքենք, մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին. Գագիկ Սուրենյան

16:48 22.07.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին։ Այնպես որ, եկեք բոլորով վայելենք մեր հրաշք ամառը և քիչ բողոքենք»: https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2515844145145486 Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ը կնվազի 3-4 աստիճանով։  

̰
Կաթողիկոսն օրհնեց Հնդկաստան բուժման մեկնող զինվորականներին

16:39 22.07.2019

Հուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տարբեր ժամանակահատվածներում հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած վեց զինվորականների, ովքեր առաջիկային կմեկնեն Հնդկաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստանալու անհրաժեշտ բուժումն ու վերջույթների պրոթեզավորումը: Հանդիպման սկզբում ՀՀ Զինված […]

̰
Ֆրանսիական Շամոնի քաղաքը բարեկամական խոր հարաբերություններ կհաստատի Դիլիջանի հետ

16:20 22.07.2019

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Դիլիջանի քաղաքապետարան, հանդիպել մարզպետ Հայկ Չոբանյանի և քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ: Նախագահը տեղեկացրել է, որ ֆրանսիական Շամոնի քաղաքը, որտեղ ավանդաբար անցկացվում է «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր համաժողովը, ցանկություն է հայտնել բարեկամական ավելի խոր հարաբերություններ հաստատել Դիլիջանի հետ: «Ընդամենն օրեր առաջ լուր ստացա, որ […]

̰
Երևան-Ստամբուլ-Երևան ավտոբուսի ուղևորները բռնություն են գործադրել ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ` պատճառելով վնասվածքներ

16:16 22.07.2019

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից հերթական հսկողական աշխատանքներն իրականացնելիս` Թուրքիայից ՀՀ Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժին ժամանած Երևան-Ստամբուլ-Երևան միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի ուղևորները չեն ենթարկվել մաքսային ծառայողների օրինական պահանջներին, դրսևորել են ագրեսիվ պահվածք և փորձել են խուսափել մաքսային հսկողությունից` բռնություն գործադրելով Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների նկատմամբ` պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվական և հասարակայնության […]

̰
Չկալովկա համայնքին պատճառվել է մոտ 3.5 մլն դրամի վնաս

15:58 22.07.2019

Օրերս Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։ Նախնական […]

̰
Արագ շախմատի միջազգային մրցաշարում գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել

15:46 22.07.2019

Շվեյցարական Բիլ քաղաքում կայացած արագ շախմատի միջազգային մրցաշարում գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել: 9 հնարավորից Մարտիրոսյանը հավաքել է 7,5 միավոր: Առաջին տեղում ռուսաստանցի Միխայիլ Անտիպովն է: Նա էլ հավաքել է 8 միավոր: Հայաստանի մյուս ներկայացուցիչը Մանուել Պետրոսյանն է: 6,5 միավորով նա 11-րդ տեղում է:  

̰
BACK_TO_TOP