20:59 23.07.2019
Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև հոկտեմբերի 28-ը երկարաձգել է իրենց հորը սպանելու համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի խափանման միջոցի ժամկետը: Քույրերին արգելվում է տեսակցել միմյանց, դուրս գալ երեկոյան ժամերին և օգտվել համացանցից: Նրանք այժմ մեղադրվում են խմբակային կանխամտածված սպանություն գործելու հոդվածով: Նրանց կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում: Իսկ քույրերից կրտսերին՝ Մարիային, սկզբում պետք է բուժեն, […]
20:49 23.07.2019
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագիրը հաղթող է ճանաչվել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում, որին կհատկացվի ավելի քան 600 հազար ԱՄՆ դոլար: ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի գլխավորությամբ գործող Նեյրոգիտության լաբորատորիայի հենքի վրա կստեղծվի գիտակրթական կենտրոն: Այն, ներառելով գիտությունը կրթության մեջ, կնպաստի […]
20:29 23.07.2019
Հուլիսի 18-ին ոստիկանության Կապանի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել։ Արդյունաբերական ընկերություններից մեկի ներկայացուցիչը գրությամբ հայտնել է, որ հուլիսի 9-ի ժամը 11։00-ից հուլիսի 18-ի ժամը 11։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը մտել է արտադրամասերից մեկը, մասնատելով ընկերության գեներատորը՝ հափշտակել է դրա էներգատար մալուխները։ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Կապանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է գողությունը […]
20:10 23.07.2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է մեկ շաբաթյա փորձի փոխանակման այցի շրջանակում Հայաստան այցելած Բուլղարիայի օմբուդսմանի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը: Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է Պաշտպանի գործառույթները, լիազորությունների շրջանակը, անդրադաձել հանրային ծառայությունների ոլորտում իրականացվող իրազեկման ծրագրերին, գործարարության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքին, ինչպես […]
19:52 23.07.2019
Հուլիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Նորայր Հ.-ն իր վարած КамАЗ մակնիշի 61 ԼԼ 850 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 101 կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Նորայր Հ.-ն, նրա ուղևորներ՝ Երևանի […]
19:05 23.07.2019
Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարը պաշտոնավարման տարիներին ապօրինություններ է կատարել։ Նախնական տվյալներով՝ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ։ Մասնավորապես, 2014 թվականին համայնքին պատկանող արոտավայրերից 9,91 հեկտար հողատարածք 410,130 դրամով աճուրդով վաճառել է որդուն։ Վերջինս այդ […]
18:46 23.07.2019
ՀՀ ոստիկանության պետը անակնկալ այց է կատարել ոստիկանության Սևանի բաժին: Հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անակնկալ այց կատարեց ոստիկանության Սևանի բաժին: Նա եղավ տարածքային ստորաբաժանման բոլոր ծառայություններում, հետաքրքրվեց Սևան քաղաքում և լճափնյա տարածքներում իրականացվող ծառայության մասին: Վալերիյ Օսպիյանը հանձնարարեց կարճ ժամանակում լուծումներ գտնել այցի ընթացքում հայտնաբերված խնդիրներին:
18:21 23.07.2019
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության նոր ծրագիր է մշակել: Վկայակոչելով e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը՝ կառավարության ծրագրի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի ռազմավարական նշանակությամբ և զարգացմամբ, հանրապետությունում բուծվող ոչխարների ու այծերի տոհմային (ցեղայնության) և արտադրատնտեսական ցուցանիշների բարելավման, ճյուղի վարման ինտենսիվացման, ինչպես նաև արտաքին շուկայում […]
17:58 23.07.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել Երևանում գործող դեղատներից մեկում կեղծ թղթադրամների իրացման վերաբերյալ։ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ թղթադրամներ իրացրած անձը և թղթադրամների պատրաստման եղանակը։ Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացին տպարանում պատվիրել է տպագրել 10.000 դրամանոց թղթադրամներ՝ կասկած չհարուցելու համար դրանց […]
17:56 23.07.2019
Այսօր՝ ժամը 06:30-ի սահմաններում, Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհին ՀՀ Լոռու մարզի բնակիչ, 47-ամյա Կարեն Խաչատրյանը, վարելով «LEXUS» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից աջ և գլորվել ձորը: Վթարի հետևանքով վերջինս և 34-ամյա ուղևորը ստացած մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն, իսկ այնտեղից առավել ծանր վիճակում գտնվող վարորդն ուղղաթիռով տեղափոխվել է Երևան: SHANTNEWS-ի նկարահանող […]
17:50 23.07.2019
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 24-ին՝ ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 6-րդ զանգվածի բազմաբնակարան շենքերի, առանձնատների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման […]
17:48 23.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին երկրի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ «Խորապես համոզված եմ, որ մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը միջպետական բազմաբնույթ համագործակցությունը զարգացնելու լավագույն հիմքն է»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում։ Նախագահ Արմեն Սարգսյանը Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին մաղթել է առողջություն և երջանկություն, […]
17:45 23.07.2019
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի հարազատների մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին Shantnews.am-ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Նա նշեց, որ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։
17:44 23.07.2019
92-րդ տարեկանում մահացել է հայազգի դերասան Դևիդ Հեդիսոնը (Հեդիցյան-խմբ.): Այս մասին հայտնում է Variety-ն՝ հղում անելով դերասանի հարազատներին: Նա հանդես է եկել «Ջեյմս Բոնդ»-ի մասին ֆիլմերում և մարմնավորել գործակալ Ֆելիքս Լեյթերին: Դերասանի մահվան պատճառների մասին տեղեկություններ չկան: Ալբերտ Դեյվիդ Հեդիսոնը ծնվել է 1927 թվականի մայիսի 20-ին՝ Ռոդ-Այլենդում հաստատված հայ գաղթականների ընտանիքում: Էկրաններին առաջին անգամ հայտնվել […]
17:36 23.07.2019
Թուրքիայի ոստիկանությունը երկրի հյուսիսարևելյան Տրապիզոն քաղաքում ձերբակալել է Հայաստանի քաղաքացու, որին կասկածում են մաքսանենգության մեջ։ Ըստ մեղադրանքի՝ ՀՀ քաղաքացին մաքսանենգ ճանապարհով փորձել է Թուրքիա անցկացնել․ 650 տուփ ծխախոտ, 220 տուփ թութուն, 21 շիշ ալկոհոլ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
17:22 23.07.2019
Դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար, Հանրապետության նախագահի հրամանագրով, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով։ Նախագահական նստավայրում այսօր նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևը հանձնել է երջանկահիշատակ Արման Կիրակոսյանի ընտանիքի անդամներին: Արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, […]
17:16 23.07.2019
Հուլիսի 17-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել, հայտնում է 168.am-ը: Խուզարկության օրը Հատուկ քննչական ծառայությունը հաստատել էր լուրը, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են: Քրեական գործի հարուցումը, որը մատնանշել էր ՀՔԾ-ն, փետրվարին ՀՀ գլխավոր […]
17:13 23.07.2019
Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ չկա: Այս մասին ծառայությունը հայտարարություն-պարզաբանում է տարածել՝ արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակումներին: «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանին քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում նշանակելուց հետո զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար շրջանառվում են տեղեկություններ այն մասին, թե իբր քրեակատարողական ծառայությունում «կադրային ջարդ» է սկսվել, և քրեակատարողական ծառայության նորանշանակ պետն ազատվում […]
17:03 23.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է երգահան Մարինե Ալեսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահի հրամանագրով` մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար Մարինե Ալեսին շնորհվել է Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում: Նախագահ Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևը, շնորհավորել անվանի երգահանին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ:
16:54 23.07.2019
Հայաստանի տարածքում հուլիսի 23-ի ցերեկը, 24-28-ը` կեսօրից հետո, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամու ուժգնացում` 20-25 մ/վ։ Քամին՝ հարավային` 3-8 մ/վ։ Երևանում հուլիսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։
16:42 23.07.2019
Օգոստոսի 3-17-ը «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակներում Հնդկաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Զորային հետախուզության գերազանցիկներ», Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցկացվելիք «Վարպետ-զինագործ» և «Անվտանգ միջավայր» մրցումներին և դրանց նախապատրաստական փուլերին մասնակցելու նպատակով հուլիսի 22-ին ՀՀ ՊՆ Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով Մոսկվա են մեկնել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները: «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակներում ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցելու են նաև Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք […]
16:36 23.07.2019
Ամռան շոգին՝ առանց ջրի: Գյումրիի Բուլվարային թաղամասի 9 հարկանի 6 շենքերում ջուր չկա: Ամռան սկսվելուց ի վեր շենքերին ջուր մատակարարում են մեկ ժամ, սա լավագույն դեպքում էր, իսկ վերջին մի քանի օրերին ընդհանրապես ջուր չի հասնում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Բուլվարայինի 9 հարկանի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարանում հավաքած վերջին 2 դույլ ջուրը […]
16:09 23.07.2019
Պրահայի քիմիական ինստիտուտի փորձագետները նմուշառման աշխատանքներ են իրականացնում Ալավերդի և Ախթալա համայնքներում` հանքարդյունաբերական և մետալուրգիական ձեռնարկությունների ազդեցության տակ գտնվող տարածքների քիմիական աղտոտվածությունը պարզելու նպատակով: Մասնավորապես, հետազոտություններն ուղղված են մարդու առողջության և շրջակա միջավայրի աղտոտվածության միջև եղած պատճառահետևանքային կապի բացահայտմանը: Հուլիսի 22-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «ԷկոԼուր» տեղեկատվական և չեխական «Արնիկա» ՀԿ-երի աշխատանքային խումբը Պրահայի […]
15:58 23.07.2019
Այսօր՝ հուլիսի 23-ին, Երևանում վրաերթ է տեղի ունեցել, հայտնում է shamshyan-ը։ Ժամը 12։30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցում վրաերթի է ենթարկել Նոր Նորք վարչական շրջանի կանաչապատման ընկերության աշխատակցին, այնուհետև դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բազալտե քարերին։ Վրաերթի ենթարկվածն ու վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են […]
15:54 23.07.2019
Ռուսական «Իզվեստիա»-ն հրապարակել է հետազոտություն, որի համաձայն՝ 2019 թ-ի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում ՌԴ ներգաղթյալների թիվն աճել է: Նշվում է, որ առաջին ամիսներին բնակչության միգրացիոն աճը կազմել է 98 հազար: 2018 թ-ին նույն ժամանակահատվածում ցուցանիշը եղել է 51,7 հազար: Ըստ հետազոտության արդյունքների՝ ավելացել է հատկապես Հայաստանից և Ուկրաինայից ժամանող ներգաղթյալների թիվը: ՀՀ միգրացիոն ծառայությունից փորձեցինք […]
15:47 23.07.2019
Հուլիսի 21-ին 45-ամյա մի տղամարդ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում էր տվել, որ նույն օրը մի հյուրանոցում ծանոթ մի տղամարդ, իր հանդեպ բռնություն գործադրելու սպառնալիքով, թղթախաղ խաղալու միջոցով շորթել է 500 հազար դրամ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է ծանոթի ինքնությունը: Ա. Սարգսյան փողոցի բնակիչ, 33-ամյա տղամարդը, […]
15:33 23.07.2019
Մանվել Գրիգորյանը մարտի դաշտում է եղել այն ժամանակահատվածում, որի վերաբերյալ կտտանքների ենթարկելու մեղադրանքներ են առաջադրում նրան։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ԵԿՄ վարչության նախկին ղեկավարի կինը՝ Նազիկ Ամիրյանը։ Խոսքը վերաբերում էր շղթայված մարդու լուսանկարին, որի վերաբերյալ Ամիրյանն ասաց, որ այդ ժամանակ Գրիգորյանը եղել է մարտի դաշտում, իսկ ինքը տեղեկություն չունի այդ մասին։ Իսկ […]
15:19 23.07.2019
Չեխիայում շարունակվում է Czech Open 2019 միջազգային խոշոր մրցաշարը: Այն անցկացվում է մի քանի խմբերով, մասնակցում են մի քանի հարյուր շախմատիստներ աշխարհի 52 երկրներից: Հայաստանն այստեղ մեկ ներկայացուցիչ ունի: Սերգեյ Մովսեսյանը հանդես է գալիս ուժեղագույնների A խմբում, և առայժմ մեր շախմատիստը միայն հաղթանակներ է գրանցել: 4 պարտիա, 4 հաղթանակ: Չորրորդ տուրում Մովսեսյանը հաղթել է ուկրաինացի […]
15:18 23.07.2019
Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ Դե Վիլեպինը նշանակվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի անդամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը: Որոշումն ուժի մեջ է մտել այսօր: Հաղորդագրության մեջ ասվում է. «Ուրախ ենք տեղեկացնել, որ Դոմինիկ Դե Վիլեպինը նշանակվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (այսուհետ՝ ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի անդամ, և այդ որոշումն ուժի […]
14:59 23.07.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր անցկացվել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատաքննությունը: Առողջական վիճակի պատճառով Գրիգորյանը նիստին չի մասնակցել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարել է, որ ներկայացվել է այդ մասին հավաստող փաստաթուղթ: Դատական նիստին ներկայացել է փորձագետ, բժիշկ-էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյանը: Մեղադրող կողմը պահանջել է, որ փորձագետը ներկայացնի իր մասնագիտական […]