12:19 24.07.2019
Այլևս թույլ չենք տալու, որ ապօրինի ծառահատումներ արվեն: ՀՀ ոստիկանության 2019 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ այս մասին խոսել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: «Ապօրինի ծառահատում է իրականացվել տարիներ շարունակ: Հայտարարեմ ձեզ պաշտոնապես, որ ոստիկանությունը սկզբունքային է լինելու այդ հարցի նկատմամբ: Այլևս թույլ չենք տալու, որ Իջևանում և հանրապետության այլ բնակավայրում […]
12:18 24.07.2019
Ոստիկանությունը բացահայտել է 1997 թվականի դեպք: Այս մասին ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: «Կոնկրետ երեկ մենք բացահայտել ենք 1 բնակարանային գողության դեպք, որը կատարվել է 1997 թվականին: 22 տարի առաջ բնակարանային գողություն է կատարվել, երեկ բացահայտվել է: Յուարաքանչյուր դեպք ունի իր հասունացման շրջանը, բացահայտման պահը»,-աասց Օսիպյանը: Նրա խոսքով՝ ոստիկանության կարևորագույն գործառույթներից […]
12:05 24.07.2019
Հաշվետու ժամանակահատվածում առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 35-ով: Այս մասին ՀՀ ոստիկանության ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտնել է ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը: «99-ից դարձել է 134: Դա հիմնականում պայմանավորված է առանձնապես խոշոր չափերի մաքսանենգության դեպքերի աճով: Այս երևույթը կարելի է դրական համարել, քանի որ սահմանի վրա մենք հայտնաբերում ենք թմրամիջոցներ և թույլ չենք տալիս, […]
11:51 24.07.2019
Հուլիսի 24-ին՝ ժամը 02։10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր-Արեշի 2-րդ փողոցի սկզբնամասում այրվում է տուրիստական ավտոբուս։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բուռնազյան փողոցում` Գյուղատնտեսական քոլեջի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:23-ին, մարվել` 02:56-ին: Այրվել է «Բիզնես Լայն» ՍՊԸ-ին պատկանող […]
11:49 24.07.2019
Ավելի լավ է գողանան, քան սպանեն: Ոստիկանության ամփոփիչ ասուլիսի ընթացքում նման միտք է հնչեցրել ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը՝ վիճակագրություն ներկայացնելիս: «Հանցավորության ընդհանուր կառուցվածքում հանցագործությունների հիմնական զանգվածը մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժնից 21.5 տոկոսից դարձել է 16.4 տոկոս, տեղափոխվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժին: Այսինքն՝ մեզ մոտ գրանցված հանցագործությունների՝ արդեն կեսից ավելին սեփականության […]
11:33 24.07.2019
ՀՀ ոստիկանությունում ընթանում է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի կիսամյակային ամփոփիչ ասուլիսը: Մինչ լրագրողների հարցերին պատասխանելը, ներկայացվել է հանցագործությունների ու դրանց բացահայտման վիճակագրությունը: Ըստ այդմ, 9 տոկոսով աճել է հանցագործությունների թիվը՝ պայմանավորված գողությունների աճով, մոտ 95 տոկոսը բաժին է ընկնում մանր գողությունների թվի աճին: Դա պայմանավորված է նաև ոստիկանություն դիմումների աճով: Առաջին անգամ թիվը գերազանցել է […]
11:28 24.07.2019
ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը ոստիկանության ամփոփիչ ասուլիսի ընթացքում ամփոփ տվյալներ է ներկայացրել ոստիկանության գործունեության մասին. «Կիսամյակի ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 9 տոկոսով կամ 1007 դեպքով: 2018 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցվել է 11243 դեպք, 2019 թվականի 6 ամիսների ընթացքում՝ 12250, ինչը գլխավորապես պայմանավորված է գողությունների աճով՝ 1200 դեպքով»,-ասաց Ղուկասյանը: Նրա […]
11:25 24.07.2019
Երևան է հասել քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից ևս երկուսը։ Շաբաթվա ընթացքում մեքենաները կսկսեն աշխատել։ Մնացածը տեղ կհասնի առաջիկայում: Այսօր կատարվել է նաև աղբարկղերի համալրում, սակայն աղբահանության հարցը շարունակում է խնդրահարույց մնալ: Մեր նկարահանող խումբը շրջել է մայրաքաղաքի տարբեր փողոցներով ու նկարահանել կուտակված աղբակույտերը:
11:13 24.07.2019
Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը տարիների ընթացքում գոյացած և բռնագանձման ենթակա ալիմենտային պարտքը ստանալու հարցում: Դիմումատուի փոխանցմամբ՝ ալիմենտի բռնագանձման մասին իր հայցը դատարանը բավարարել է, ինչի հիման վրա էլ հարուցվել է կատարողական վարույթ: Բռնագանձումը կատարվել է անձի կենսաթոշակից, օրենքով սահմանված 30 տոկոսի չափով, որն ավելի քիչ է, քան վճռով սահմանված ալիմենտի գումարը: Բացի […]
11:10 24.07.2019
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 25-ին, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում: Այս մասին տեղեկացրեցին Արցախի արտաքին գործերի նախարարությունից: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ […]
10:57 24.07.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի: Եվս մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին՝ […]
10:52 24.07.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ, հուլիսի 23-ին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։ Ժամը 16։50-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացել, որ «Կորեայի ձոր» շրջանցիկ թունելի ամառանոցներից մեկում տղամարդու դի կա կախված։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը […]
10:12 24.07.2019
Հուլիսի 24-ին` ժամը 01:26-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Սևան ավտոճանապարհի 78-րդ կմ-ին բախվել են «Honda» (վարորդ՝ Ա.Ն.) և «Mercedes» (վարորդ՝ Ա.Բ) մակնիշների ավտոմեքենաները: […]
10:00 24.07.2019
Հուլիսի 23-ին՝ ժամը 22:34-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Խանջյան գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արմավիր-Հացիկ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «VAZ 2106» (վարորդ՝ Ռ.Ա., ծնված 1990թ.) և «KamAZ» (վարորդ՝ […]
09:44 24.07.2019
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հայաստանի էներգահամակարգն այսօր անվտանգության ու կայունության ի՞նչ մակարդակ ունի, հուսալիության ի՞նչ աստիճան: Այս հարցը վերջերես տեղի ունեցած խափանման համատեքստում շատերին է հետաքրքրում: Թերթին տված հարցազրույցում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանը պատասխանել է. «Անվտանգության և հուսալիության մակարդակը բավականին բարձր է: Այնքանով, ինչքանով այսօր աշխարհի զարգացած երկրներինն […]
09:38 24.07.2019
Հուլիսի 23-ին` ժամը 14:24-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում` «Ամերիա» բանկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Corsa» (վարորդ՝ Ն.Գ., ծնված 1941թ.), «BMW […]
09:30 24.07.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Նար Դոսի 2-րդ նրբանցքը, Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 1Ա, 1, 3, 5, 5/1, 5/2, 5/3, 7 շենքերը, Սաֆարյան փ. 2, 4 շենքերը, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Գայի պող. 43 շենքը, Ա․ Հովհաննիսյան […]
08:50 24.07.2019
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները: Հիշեցնենք, ՍԴ նախագահ Թովմասյանը 2014-2017 թ-ը եղել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը: Ի դեպ, մամուլն օրերս գրել էր, որ առաջիկայում Հրայր Թովմասյանին կարող է մեղադրանք առաջադրվել արդարադատության նախարար աշխատած տարիներին նրա թույլ տված չարաշահումների համար: Հիշեցնենք, մամուլում բազմիցս գրվել է, որ նախարար […]
08:38 24.07.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ »«Իմ քայլի» պատգամավորները դեռ լիարժեք ռելաքսի մեջ չեն՝ նրանց մեծ մասը դեռ չի մեկնել հանգստանալու։ ՍԴ-ի շուրջ զարգացումները և Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը ստիպել են, որ «ոտքը կախ գցեն» Հայաստանում։ ԱՍՆ– ից վերադարձած Լիլիթ Մակունցն օրերս հատ-հատ զանգահարում էր ֆրակցիայի պատգամավորներին, հանձնարարում՝ արձակուրդի ընթացքում անպայման կարդալ-ծանոթանալ-ուսումնասիրել Ստամբուլյան կոնվենցիան։ Այն անպայման պետք է […]
08:28 24.07.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել։ Այդ փոփոխություններից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, ՊՆ-ի կառուցվածքը գլխիվայր փոփոխության է ենթարկվելու։ Գլխավոր վարչությունները կոնկրետ ուղղավածություն են ունենալու, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմը ամբողջությամբ կազմաքանդվելու է, եւ դրա փոխարեն ստեղծվելու է գլխավոր քարտուղարություն։ Եվ մեր տեղեկություններով՝ […]
23:59 23.07.2019
Բողոքներից հետո հարկադիր պարապուրդում գտնվող «Սասստեքս» ընկերության աշխատակիցներին այսօր առավոտյան զանգահարել ու հրավիրել են գործարան՝ ասելով, որ ընկերության սեփականատեր Քրիստիան Գելեջին է ցանկություն հայտնել հանդիպել նրանց հետ։ Հիեշեցնենք, որ բողոքող 150 կարող բանվորուհիներից մոտ 45-ն այս ընթացքում համաձայնել է աշխատել գործավարձային հիմունքներով, իսկ մյուսները հրաժարվել են: Ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ, լրագրողների մուտքը գործարանի […]
23:53 23.07.2019
«Մի առավելություն ունեի, այն էլ այսօր վերջացավ. այսօրվանից էլ երիտասարդ չեմ ու էլ չեմ լինի ես 35 տարեկան, բայց փոխարենը շրջապատված եմ ձեր պես կարգին մարդկանցով ու հոգատար ընկերներով։ Ընկերներ ջան, չգիտեմ կհասցնեմ բոլորիդ պատասխանել, բայց ջերմ խոսքերի առատությունից արդեն իսկ օրս տոն դարձավ։ Զգացված եմ շատ, ձեզնով եմ մարդ ու ձեզնով ուժեղ… Հ.Գ. Վստահ […]
23:46 23.07.2019
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 22-ին, Երևանի բնակիչ Վահան Նարիբեկյանի ահազանգի փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ ժամը 12։00-ի սահմաններում Թաիրով վարչական շրջանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 202 հասցեում գտնվող կահույքի խանութում սպասարկման վերաբերյալ ծագած վիճաբանության ժամանակ խանութ այցելած 2 հաճախորդ իր հասցեին հնչեցրել են առողջությանը ծանր […]
23:23 23.07.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ջրամատակարարման ոլորտում կատարողական ցուցանիշներին, համակարգի արդյունավետության բարձրացմանն ու կորուստների նվազեցման ուղղությամբ համատեղ ներդրումային ծրագրերին,սակագնային քաղաքականությանն առնչվող հարցեր։ Սուրեն Պապիկյանը կարևորել է ոլորտի արդիականացմանն ուղղված ընդհանուր քաղաքականության մշակումը […]
22:58 23.07.2019
Ամասիայի շենքերից մեկում տեղի ունեցած հերթական փլուզումից հետո վթարայինում ապրող 12 ընտանիքի անվտանգության, հետագա բնակության խնդիրը նորից հայտնվեց օրակարգում: Մեկ շաբաթ առաջ էր, որ քառահարկ շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկի լոգասենյակի բետոնե կառուցատարրերը փլուզվեցին և հայտնվեցին առաջին հարկում, որտեղ, բարեբախտաբար, ապրողներ չկան: Շենքն ունի 32 բնակարան, որից 20-ում վաղուց չեն բնակվում: Երկրորդ հարկի այն բնակարանն […]
22:16 23.07.2019
Երևան ժամանեց նաև քաղաքապետարանի կողմից ձեռք բերված աղբարկների առաջին խմբաքանակը՝ թվով 192 հատ։ Օգոստոսի կեսերին աղբարկղերի քանակը կկազմի 2200 հատ։ «Սանիթեքը» պայմանագրով պարտավոր է ապահովել 16 000 աղբարկղ, սակայն փաստացի այդ թիվը այսօր կազմում է մոտ 4500 հատ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։