TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

16:48 07.09.2024

Սեպտեմբերի 7-ին կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը։ Ինչպես տեղեկացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արփի Դավոյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արման Եղոյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Հրավիրյալները ողջույնի խոսք են հղել դպրոցի 2-րդ հոսքի ունկնդիրներին։

̰
Վայոց ձորի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-երը. կա 1 զոհ, 1 տուժած

16:38 07.09.2024

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12:20-ի սահմաններում Հերհեր բնակավայրի վարչական տարածքում՝ ջրամբարի հարևանությամբ, բախվել են 2 «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն։ Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին

16:17 07.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Բարնիեին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Ընդունեք խնդրեմ իմ ամենաջերմ շնորհավորանքները Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր երկարամյա մասնագիտական գործունեության և անցած քաղաքական ու դիվանագիտական կարևոր ուղու ընթացքում ձեռք բերված հարուստ փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կծառայեն […]

̰
Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարը

16:12 07.09.2024

Սեպտեմբերի 10-ին Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։ Կկայանա հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պետեր Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում նաև կմասնակցի «Փոխկապվածության աշխարհաքաղաքականություն. մրցակցությունից համագործակցություն» խորագրով պանելային քննարկմանը։

̰
Լոռու մարզի հեղեղումներից հետո նոր կամուրջ է բացվել

15:25 07.09.2024

Ալավերդին Սանահին համայնքին կապող կամուրջը երեկ հանձնվեց շահագործման: Բացմանը ներկա են եղել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում տուգանքի վճարման 20 տոկոս նվազ բաղադրիչի էլեկտրոնային ծանուցմանը. ՆԳՆ

15:12 07.09.2024

Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում տուգանքի վճարման 20 տոկոս նվազ բաղադրիչի էլեկտրոնային ծանուցմանը Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում վճարման ենթակա տուգանքի գումարը նվազում է 20 տոկոսով։ SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնային ծանուցմանը, հետևաբար, բոնուսային համակարգից օգտվելու համար անհրաժեշտ […]

̰
Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները ստացել են հավաստագրեր

14:28 07.09.2024

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը: «Ամառային դպրոցին» մասնակցելու հայտ էր ներկայացրել 400 դիմորդ: Ընտրական շեմը հաղթահարել է 50 աշակերտ՝ Հանրապետության բոլոր մարզերից և Երևանից:    

̰
Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք

14:16 07.09.2024

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք: Այն ամբողջությամբ հարմարեցված կլինի կենդանու զբոսանքը լիարժեք կազմակերպելու համար: Վարչական շրջանում սա արդեն երկրորդ զբոսայգին է: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:

̰
Սուվերեն միջա՞նցք, թե՞ սովորական մայրուղի. Հեռանկար-բանավեճ

14:04 07.09.2024

Ադրբեջանն ու Ռուսաստանը կրկին ակտիվացնում են Սյունիքի տարածքով Նախիջևանի հետ ցամաքային կապ ապահովելուն ուղղված ջանքերը: Բաքուն ու Մոսկվան մեղադրում են Երևանին ձեռք բերված պայմանավորվածությունները սաբոտաժի ենթարկելու մեջ: Կկարողանա՞նք արդյոք դիմակայել ճնշմանն ու չզիջել մեր սուվերեն տարածքով անցնող ճանապարհի վերահսկողությունը: Այս հարցը «Հեռանկար-բանավեճում» քննարկվել է «Ալիք Մեդիա» լրատվական-վերլուծական հարթակի հիմնադիր, վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի և […]

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:54 07.09.2024

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-ին, 10-ին և 12-ին կեսօրից հետո, 8-ին գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 9-ին, 10-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում սեպտեմբերի 7-ին և […]

̰
ԱԺ մշտական հանձնաժողովն աշխատանքային այցով եղել է համայնքներում, ծանոթացել խնդիրներին

13:43 07.09.2024

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կարգավորման տիրույթում են մարդու իրավունքների պաշտպանությանը, երեխայի իրավունքներին, կրոնին, ազգային փոքրամասնություններին ու բազում այլ շրջանակներին վերաբերող խնդիրներ: Հանձնաժողովն ամենօրյա ընթացակարգով աշխատում է վերը նշված ոլորտային խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ: Այդ է պատճառը, որ հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Տիգրան Պարսիլյանը եւ Մարինա Ղազարյանը […]

̰
Գնել Սանոսյանը Տավուշի և Լոռու մարզերում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը

13:34 07.09.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Տավուշի և Լոռու մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակներում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը: Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, ՃԴ տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը և այլ պաշտոնյաներ: Նախարարի […]

̰
Լոռու մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը. ընտանիքի 4 անդամները տեղափոխվել են հիվանդանոց

13:25 07.09.2024

Սեպտեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Լևոն Մուրադյանի վարած «Mercedes» մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 54-ամյա Ռաֆայել Բաղդասարովի վարած վրացական համարանիշներով «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Լ. Մուրադյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 33-ամյա Արմինե Գ.-ն, […]

̰
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը

13:16 07.09.2024

Սեպտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը: Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Քսավյե Բետելի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Սեպտեմբերի 10-ին Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում համատեղ կմասնակցեն «Հարավային […]

̰
ՄԻՊ-ը մասնակցել է մարդու իրավունքների հիմնահարցերի լուսաբանման թեմայով լրագրողական աշխատաժողովին

13:08 07.09.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը որպես հիմնական բանախոս սեպտեմբերի 6-ին Լոռու մարզում մասնակցել է Մարդու իրավունքների հիմնահարցերի լուսաբանման թեմայով լրագրողական եռօրյա աշխատաժողովին: Միջոցառմանը մասնակցել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Նպատակն էր նրանց հնարավորություն ընձեռել խորքային ուսումնասիրելու Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող բազմաբնույթ ոլորտները և դրանցում առկա խնդիրներն ու բարեփոխումների ընթացքը։ Որպես մոդերատոր հանդես է եկել «Հանուն […]

̰
«Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է և Իրանի կարմիր գիծն է․ Էբրահիմ Ազիզի

13:00 07.09.2024

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է և, ըստ էության, այդ միջանցքի անվան տակ տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը նվազեցնելու ինչ-որ նախագծեր կան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրականական Mehr-ը, մեկնաբանելով Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին

12:28 07.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային ՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանը կարևորում է Հայաստան-Բրազիլիա բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը և խորացումը՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների: […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 7-ին

10:39 07.09.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.27 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.35 դրամ:  

̰
Ալավերդիում կայացել է Սանահինի ժամանակավոր կամրջի բացման արարողությունը

21:23 06.09.2024

Այսօր Ալավերդիում կայացել է Սանահինի ժամանակավոր կամրջի բացման արարողությունը։ Կամուրջը Հայաստանին նվիրաբերել է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Ներկա էին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, տեղակալ Սերժիկ Պոտրոսյանը և այլ պաշտոնյաներ։ ՏԿԵ նախարար Գնել […]

̰
Վերացվել է Երևանում գործող շոկոլադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

19:50 06.09.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգմամբ պարզել են, որ անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Մկրտչյանին պատկանող շոկոլադե կոնֆետների արտադրամասում («LEE CHOCOLATE» ապրանքանիշ, ք․ Երևան, Օդեսայի փ․) վերացվել են նախորդիվ հայտնաբերված սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:

̰
Որոշ ժամանակով փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը

19:46 06.09.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 7-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը: «Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասվում է հաղորդագրությունում:

̰
ԵՊՀ-ում բացվել է Ֆիրդուսիի անվան դահլիճ

19:40 06.09.2024

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում բացվել է պարսիկ նշանավոր բանաստեղծ Ֆիրդուսիի անվան դահլիճ: Բացմանը ներկա է եղել նաև Իրանի դեսպանը: Բացումից հետո լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ դեսպանն անդրադարձել է հայ-իրանական համագործակցությանն ու Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի դիրքորորոշմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Հրդեհ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում

19:33 06.09.2024

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Արդարադատության նախարարության և ենթակա մարմինների ու կազմակերպությունների միջև տեղի է ունեցել քննարկում

19:25 06.09.2024

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ՝ նախարարության աշխատակազմը և նախարարության համակարգման ներքո գտնվող մարմիններն ու կազմակերպությունները մասնակցել են կառավարման հմտությունների բարելավմանը և ներքին կառավարման հարցերին նվիրված վերապատրաստում-աշխատաժողովին: Աշխատաժողովի նպատակն է բարելավել և կատարելագործել Արդարադատության նախարարության ղեկավար կազմի կառավարման և առաջնորդության հմտություններն ու կարողությունները, առկա խնդրահարույց իրավիճակների մասնագիտական վերլուծության միջոցով զարգացնել կառավարչական հմտությունները: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն […]

̰
Վերականգնվում է շենքերի արտաքին դիմագիծը

19:12 06.09.2024

Մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը վերականգնելու նպատակով շենքերից հեռացվում են ինքնակամ տեղադրված ալեհավաքներն ու տարատեսակ ծածկերը, վերացվում են կամայական կառույցները: Ապօրինություններից զերծ մնալու պարտադիր պայմանը ընթացակարգով նախատեսված համապատասխան թույլտվություն ստանալն է: Անօրինական գործողությունների դեպքում քաղաքացիները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:

̰
«Գարեգին Նժդեհ» ուղետարի՝ «Վստրեչի» կամրջի 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու

19:08 06.09.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Գարեգին Նժդեհ» ուղետարի՝ «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարի վերանորոգման աշխատանքների ժամանակ պարզվել է, որ լրացուցիչ աշխատանքների կարիք կա, ինչով էլ պայմանավորված կամրջի 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը փակ է լինելու մինչև սեպտեմբերի 13-ը՝ ժամը 18:00-ն: «Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասվում է հաղորդագրությունում:

̰
Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում հյուրընկալվել է դանիացի պատգամավոր Շյուրդուր Սկաալեի գլխավորած պատվիրակությունը

19:03 06.09.2024

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ փոխնախագահ Մերի Գալստյանը սեպտեմբերի 6-ին հանդիպել են դանիացի պատգամավոր Շյուրդուր Սկաալեի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` Արման Եղոյանը կարեւորել է հայ-դանիական խորհրդարանական համագործակցության զարգացումը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն խորացող գործակցությունից` հանձնաժողովի նախագահն արժեւորել է այդ գործընթացում դանիական փորձառությունը: Անդրադարձ է եղել նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության […]

̰
Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

18:55 06.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող հավատարմագրված մասնագետների ցուցակը: Համաձայն հրամանի՝ 26 մասնագետի տրվել են հավատարմագրման վկայագրեր՝ մի շարք ոլորտներում (հայ կերպարվեստ, նվագարաններ, դրամագիտություն և բոնիստիկա, ֆալերիստիկա, զենք և զինվորական հանդերձանք, տեխնիկական միջոցներ և կենցաղային սարքեր, ֆիլատելիա, փոխադրամիջոցներ, գործվածք, հանդերձանք, ասեղնագործություն, ժանեկագործություն, տնայնագործություն և արհեստագործություն, […]

̰
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

18:44 06.09.2024

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15:59-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ […]

̰
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հանրային կազմակերպությունների գնումների կարգավորումներին վերաբերող հարցեր

18:40 06.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գնումների համակարգի ընթացիկ վիճակը, անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրներին, դրանց հնարավոր լուծումներին: Մասնավորապես, քննարկվել են հանրային կազմակերպությունների գնումների կարգավորումներին, առկա իրավիճակին, էլեկտրոնային գնումների համակարգի ներդրմանը, մասնակիցներին ներկայացվող պահանջներին վերաբերող հարցեր: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացրել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Վարչապետ […]

̰
BACK_TO_TOP