21:02 05.09.2024
Գրեթե 3 ամիս տևած անորոշությունից հետո Ֆրասիան վերջապես ունեցավ նոր վարչապետ: Նախագահ Էմանուել Մակրոնը կառավարության ղեկավար է նշանակել նախկին արտգործնախարար Միշել Բարնիեին: Ի՞նչ է հայտնի նրա մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «73-ամյա Միշել Բարնիեն նաև եղել է գյուղատնտեսության նախարար, եվրահանձնակատար, և հենց նա էր Եվրամիությունը ներկայացնում Բրիտանիայի Brexit-ի բանակցությունների ժամանակ: Շատ հեղինակավոր […]
20:28 05.09.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 71, 73, 75, 77, 79, 85 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Արեշ 22փ. 67-117 առանձնատներ, Դիմիտրովի փ. 121-153 առանձնատներ,Դիմիտրովի 3, 4 նրբանցքներ, 11։00-15:00 Արցախի […]
19:47 05.09.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, ◾️Նոր Նորքում՝ օգոստոսի 29-ին, 30-ին, սեպտեմբերի 3-ին և 4-ին, ◾️Շենգավիթում՝ սեպտեմբերի 4-ին, ◾️Արաբկիրում՝ օգոստոսի 29-31-ը և սեպտեմբերի 4-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Նոր […]
19:40 05.09.2024
Սեպտեմբերի 3-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Թեոդորա Բակոյանիի հետ։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: «Դեսպան Մկրտչյանը, ողջունելով Թեոդորա Բակոյանիին, ընդգծեց հայ-հունական հարաբերությունների գերազանց մակարդակը և կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ համագործակցությունը խթանելու համատեքստում։ Դեսպանը մասնավորապես ներկայացրել է […]
19:29 05.09.2024
Շրջակա միջավայրի նախարարությունն հյուրընկալել է Կանաչ կլիմայի հիմնադրամի Երկրների համագործակցության հարցերով փոխտնօրեն Նոնհլանհլա Զինդելային և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար տարածաշրջանային մենեջեր Մաքսիմ Սուրկովին: Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է գալիս որպես Հայաստանում հիմնադրամի ազգային լիազոր մարմին սկսած 2017 թվականի մայիսից: 2018 թվականի դեկտեմբերին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) երկկողմ Հիմնական […]
19:22 05.09.2024
ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ուսուցչական կազմակերպություններին` մասնակցելու կազմակերպությունների ընտրության մրցույթին՝ «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով: Մրցութային հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից ընդգրկվելու է մեկ ներկայացուցիչ։ Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ դիմում կազմակերպության ղեկավարի անունից, կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները, ձևաչափի լրացված տարբերակը՝ նշելով նաև կազմակերպությունը ներկայացնող անձի անունը, […]
19:06 05.09.2024
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել ՆԳՆ իրավասության ներքո գտնվող վավերացման ենթակա միջազգային համաձայնագրերի նախագծերի աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պետ Հովհաննես Պողոսյանը։ Քննարկվող նախագծերը վերաբերել են միգրացիայի, արտակարգ […]
18:58 05.09.2024
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան, Ն․Գ․ Ջոն Գալագերի, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի (IFES) տնօրեն Ժերոմ Լեյրոյին և գրասենյակի ներկայացուցիչներին, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Կարեն Սիմոնյանը։ ԿԸՀ անդամ […]
18:47 05.09.2024
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քլեր Օվեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ՄԻԵԴ վճիռների կատարման բաժնի ներկայացուցիչներ Պավլո Պուշկարն ու Տատյանա Կոժոկարուն, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի […]
18:42 05.09.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության տարածաշրջանային (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա) նախագահ Սաթյա Անանդին, ով ժամանել էր Հայաստան «Քորթյարդ բայ Մարիոթ» նոր հյուրանոցային համալիրի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է հեղինակավոր միջազգային կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով դրանց դերը երկրում ճիշտ բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից: Այս համատեքստում փոխվարչապետն օրինակելի է […]
18:32 05.09.2024
Հայաստանը գտնվում է բարդ ռազմավարական իրավիճակում, բայց նաև չափազանց կենսունակ երկիր է և ժողովրդավարության օրինակ է տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր էջում այս մասին գրել է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը։ «Հայաստանը գտնվում է բարդ ռազմավարական իրավիճակում, բայց նաև չափազանց կենսունակ երկիր է, որը ժողովրդավարության օրինակ է տարածաշրջանում՝ ուղղված դեպի եվրոպական ապագա:ԱՄՆ-ն կարևոր հնարավորություն ունի աջակցելու Հայաստանին […]
18:27 05.09.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյան այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու նոր ուսումնական տարում մասնագիտական կրթության և ուսուցման գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, վարչության ներկայացուցիչները: Շնորհավորելով նոր […]
18:16 05.09.2024
SHANT Residence-ը ևս միացել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորում Հայաստանում ամենախոշոր միջազգային ցուցահանդեսին՝ TOON EXPO/Տուն էքսպո 2024-ին: TOON EXPO 2024-ը մասշտաբային ցուցահանդես է, որը մեկ հարկի տակ է հավաքում անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի առաջատար և խոշոր կազմակերպություններին, որոնք ներկայանում են տարատեսակ նոր նախագծերով, հատուկ առաջարկներով: Սպասվում են խաղարկություններ և անակնկալներ՝ միայն TOON EXPO […]
18:12 05.09.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցի։ Հանդիպմանը մասնակցել են կապալառու, որակի տեխնիկական ու հեղինակային հսկողություններն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Տեղում իրականացվում էին շինարարական հրապարակի կազմակերպման աշխատանքներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ ավելի վաղ […]
18:06 05.09.2024
Մշակույթի գործիչների համար խրախուսում տրամադրելու, ինչպես նաև ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ ստեղծագործական միջավայր ձևավորելու հանգամանքներով պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է պետբյուջեում վերաբաշխում իրականացնել և դրամական խրախուսում տրամադրել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի 3 գործչի և 2 խմբի համար: Դրամական խրախուսումը նախատեսվում է հատկացնել «Ամերիկացին» […]
17:54 05.09.2024
ՀՀ կառավարության անդամները սեպտեմբերի 4-ին և 5-ին Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցների քննարկմանը։ Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ պատվիրակության ղեկավար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և ներկայացրել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը զգալի […]
17:42 05.09.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով թույլատրվում է տեղափոխել «Լեռնեցիների պարը» քանդակը: Այն ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, որպես տեղական նշանակության հուշարձան, իսկ հուշարձանի տեղադրման վայր հանդիսանում է Պարոնյան փողոցի հ.40 հասցեի «Դվին» հյուրանոցի առջևի հրապարակը: Ըստ հիմնավորման՝ քանդակը տվյալ վայրում տեղադրվել է, թերևս հաշվի առնելով 1979-1980-ական թվականներին կառուցված հյուրանոցի […]
17:36 05.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի մարզիկներին, նրանց մարզիչներին և ֆեդերացիաների ղեկավարներին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց՝ Հայաստանի Հանրապետությունը Փարիզի Օլիմպիական խաղերին պատվով ներկայացնելու համար և հավելել, որ Կառավարությունը փորձել է հնարավորն անել, որպեսզի հարմարավետ պայմաններ ստեղծի հավաքականի համար` Օլիմպիական խաղերին մասնակցելու առումով: «Իհարկե, բոլորս հույս ունեինք, որ մենք նաև […]
17:30 05.09.2024
Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնում է հանդիպումների շարք՝ աջակցելու urban.e-gov.am հարթակում կառուցապատման թույլտվությունների ստացման հայտերի լրացման գործընթացին։ Հաշվի առնելով թվային հարթակի կիրառման սկզբնական փուլում ծագող դժվարությունները՝ կոմիտեի և «VX Soft» ընկերության մասնագետներն անվճար խորհրդատվություն կտրամադրեն քաղաքացիներին և իրավաբանական անձանց, կպատասխանեն նրանց հուզող հարցերին, միաժամանակ կներկայացնեն և կքննարկեն գործընթացի բարելավման վերաբերյալ առաջարկներ։ Խորհրդատվական հանդիպումների ժամանակացույցին ծանոթանալու և մասնակցելու […]
17:19 05.09.2024
2024 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14:58-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ, ապա նաև հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, երկու անձինք Երևան քաղաքի Աշտարակի խճուղի 7/2 հասցեից՝ մի կնոջ, առանց վերջինիս կամքը հաշվի առնելու, նստեցրել են «BMW» մակնիշի ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ: Դեպքի առթիվ 2024 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ քննչական […]
17:14 05.09.2024
Գործադիրն ընդունել է «Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» որոշում: 2023 թ. հունիսի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության և Սուրբ Աթոռի Պետական քարտուղարության միջև կնքվել է Մտադրությունների մասին հուշագիր՝ փոխադարձության սկզբունքով Հայաստանի և Սուրբ Աթոռի դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախատեսված շինությունների փոխանակման վերաբերյալ: Հուշագրով նախատեսվել է, որ Հայաստանի Հանրապետությունը վարձակալությամբ […]
17:08 05.09.2024
«Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումն ավարտվեց օգոստոսի 31-ին: Ամենամյա այս միջոցառումն անցկացվում է բույսերի աճման և զարգացման շրջանում։ Շուրջ մեկ ամիս տևած միջոցառումը համակարգում էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը: Միջոցառման նպատակը Հայաստանում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող նյութերի, ինչպես նաև վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումն է, թմրամիջոցների անօրինական […]
17:03 05.09.2024
Ներքին գործերի նախարարությունը, պայմանավորված համակարգում ընթացող համընդգրկուն բարեփոխումներով, ընթացիկ աշխատանքները նոր տրամաբանությամբ կազմակերպելու անհրաժեշտությամբ, հավաքագրում է մասնագետների տվյալներ, որոնք կհամալրեն նախարարության թափուր հաստիքային միավորները, այդ թվում՝ հայեցողական պաշտոններ, քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկման ապահովման հաստիքներ։ Արդյունքում՝ կձևավորվի կադրային բանկ, ինչը թույլ կտա, ըստ անհրաժեշտության, ՆԳ նախարարության համապատասխան թափուր հաստիքները զբաղեցնելու համար սեղմ ժամկետներում ընտրել մասնագետներ։ […]
16:52 05.09.2024
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպման վերաբերյալ» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: 2023 թ նոյեմբերի 24-ին Իսպանիայի Լա Ռիոխա քաղաքում կայացած Գինու զբոսաշրջության 7-րդ համաշխարհային համաժողովի ընթացքում Հայաստանին շնորհվել է 2024 թ. հաջորդ՝ 8-րդ համաշխարհային համաժողովը անցկացնելու հերթափոխը։ Համաժողովը նախատեսվում է կազմակերպել սեպտեմբերի […]
16:48 05.09.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ: 2022թ․ նոյեմբերի 25-ից Սիրվարդ Գևորգյանը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից:
16:43 05.09.2024
Սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը քննարկել է Դանիել Իոաննիսյանի ներկայացրած «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարց»-ը, որոշում է կայացվել հարցի քննարկումը շարունակել հաջորդ նիստում:
16:37 05.09.2024
Կառավարության հավանությանն է արժանացել «Ներդրումային ֆոնդերի մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը: Նախագծերի ընդունման արդյունքում ներդրումային ֆոնդերի ոլորտում կձևավորվի արդար և հավասար կարգավորման դաշտ, կհստակեցվեն ոչ հրապարակային ֆոնդերի ստեղծման, հետագա գործունեության և լուծարման ընթացակարգերը: Կսահմանվեն միջազգային լավագույն փորձին համապատասխան ոչ հրապարակային ֆոնդերի կառավարիչների ստեղծման և գործունեության պայմանները: […]
16:26 05.09.2024
Գործադիրը հաստատել է դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը: Իրավական ակտի կիրառման դեպքում նախատեսվում է, որ, մասնավորապես՝ հայկական արտահանողների կողմից ԵԱՏՄ այլ երկրների օպերատորներին դրոշմապիտակների համար վճարվելիք գումարը այսուհետ կվճարվի հայկական տնտեսավարողներին և իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա: Նախատեսվում է նաև ունենալ մեկ դրոշմապիտակի […]
16:21 05.09.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Հիմնավորման համաձայն՝ օգոստոսի 22-ի դրությամբ դեռևս կան անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 23 անհայտ կորած համարվող զինծառայողներ: Ըստ այդմ, առաջարկվում է աջակցության (ամսական 300.000 դրամ), վճարման ժամկետը երկարաձգել մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ: Մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի ԼՂ […]
16:11 05.09.2024
Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով: Որոշմամբ նախատեսվում է հատկացնել 3.4 մլրդ դրամ: Հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 14.1 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 6 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 2.7 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 5.4 կմ, իսկ հիմնանորոգվող տրանսպորտային օբյեկտների […]