19:56 09.09.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 12-ից նախատեսվում է Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրել աջ լրացուցիչ սեկցիա: Նշված երթևեկելի գոտին առանձնացված է հասարակական տրանսպորտի համար և այդ գոտուց այլ մեքենաներին կթույլատրվի կատարել աջ շրջադարձ դեպի Կորյունի փողոց:
19:52 09.09.2024
Հորդառատ անձրևների հետևանքով դեռ մայիսին քանդվել էր Երևանի Դավիթ Բեկ փողոցի մի հատվածը: Երկարատև նախապատրաստական փուլից հետո մեկնարկել են շինարարական աշխատանքները: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:48 09.09.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Սուիթ օրիեանթ» ՍՊԸ-ին պատկանող շոկոլադի արտադրությունում (ք․ Երևան, Մարիա Յակոբսեն փ․ ), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների […]
19:42 09.09.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի հ. 64 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ:
19:35 09.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Քսավիե Բետելի գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, որ Հայաստանը մեծապես կարեւորում է հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների ամրացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցային հարթակներում: «Հայաստանը բարձր է գնահատում խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման […]
19:26 09.09.2024
Նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտում իրականացված ստուգումների, վարչական վարույթների ընթացքում ի հայտ եկած խնդիրների լուծման, վերահսկողության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: «Դեղերի մասին» օրենքով նախատեսվում է, թե ինչ է բժշկական հաստատության դեղատունը, սակայն սահմանված չէ՝ ի՞նչ կարգով է իրականացվում դեղատնից դեղերի բացթողումը, ինչպես նաեւ՝ համապատասխան կարգ սահմանելու […]
19:19 09.09.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լիտվայի նախկին նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի գլխավորած «Հայաստանի բարեկամներ» խմբի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախագահը նշել է. «Մենք մեծապես կարևորում ենք Ձեր խմբի գործունեությունը, և նաև գնահատում ենք այն աջակցությունը, որ ցուցաբերում եք մեզ: Ըստ էության, արդեն այս տարի մենք կարող ենք արձանագրել որոշակի հաջողություններ Եվրոպական միության հետ հարաբերություններում, որոնց շարքում […]
19:12 09.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Բետելի այցը Հայաստան՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է քննարկելու Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների օրակարգային հարցերն ու փոխգործակցության հետագա զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել «Երևանյան երկխոսություն» համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Լյուքսեմբուրգի արտաքին գործերի […]
19:02 09.09.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական ապրելակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասիի գլխավորած պատվիրակությանը: «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու համար: Առանձնակի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և՛ ԵՄ-ին, և՛ Ձեզ հուլիսի 22-ին ԵՄ խորհրդի կողմից ընդունված երկու կարևոր որոշումների՝ «Խաղաղության եվրոպական գործիք»-ի շրջանակներում Հայաստանին աջակցություն տրամադրելու և մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի համար: […]
18:54 09.09.2024
Առաջարկում ենք կասեցնել կամ վերջ դնել այն արատավոր երեւույթին, երբ պետությանը պատկանող գույքերն այս անցնող 30 տարիների ընթացքում այս կամ այն ճանապարհներով նվիրաբերվել կամ մասնավորեցվել են տարբեր ՀԿ-ների կողմից, որոշ դեպքերում՝ նրանց թիկունքում կանգնած կամ իրական շահառու հանդիսացող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների կողմից, եւ հետագայում այդ գույքերն օտարվել են: Այս մասին ասել է Սիսակ Գաբրիելյանը՝ […]
18:45 09.09.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Ժնևում սեպտեմբերի 4-5-ը մասնակցել է ՄԱԿ երեխաների իրավունքների կոմիտեի 97-րդ նստաշրջանին, որի ընթացքում կայացել է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցի քննարկումը: Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված և սպասվող օրենսդրական բարեփոխումները՝ ընդգծելով ՀՀ կառավարության ակտիվ աշխատանքն ուղղված […]
18:36 09.09.2024
Առաջարկվող նախագծով նախատեսվում է հունիսի 17-ը սահմանել Հայրերի օր. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ սեպտեմբերի 9-ի ԱԺ հերթական նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում առաջարկվող լրացումը: Զարուհի Բաթոյանի խոսքով սա միջազգային օր չէ. յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում օրը: Պատգամավորը հույս է հայտնել, որ այս օրենսդրական նախաձեռնությունը […]
18:26 09.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են «Kia Sorrento», «Nissan Teana» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի հետևանքով «Nissan»-ը մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում, և երթևեկությունը դարձել […]
18:20 09.09.2024
Մարիամ Գևորգյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Հակոբ Հակոբյան): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
18:14 09.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ սեպտեմբերի 10-12-ը կանցկացնի «Սերգեյ Փարաջանով- 100» խորագրով միջազգային գիտական կոնֆերանս։ Գիտական կոնֆերանսի նպատակն է ներկայացնել փարաջանովագիտության արդի վիճակը, քննության առնել հայ նշանավոր կինոռեժիսորի ստեղծագործական գործունեությունը, արժևորել նրա թողած ժառանգությունը, բացահայտել Սերգեյ Փարաջանովի ստեղծագործության դերն ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային կինոարվեստում: […]
18:07 09.09.2024
Գործադիրը փոփոխություն եւ լրացում է առաջարկում Աշխատանքային օրենսգրքում: Փոփոխությունը 265 հոդվածի մասով է, վերաբերում է հարկադիր պարապուրդին: Հարկադիր պարապուրդի հասկացությունը տրված չէ Աշխատանքային օրենսգրքով: Ներկա կարգավորումներով անձը մի վայրից աշխատանքից ազատվում է եւ վաղուց աշխատում է այլ վայրում, բայց քանի դեռ վիճարկվում է առաջին աշխատավայրից ազատման հիմքերի օրինականության հարցը եւ մինչեւ դատական ակտի ուժի մեջ […]
17:55 09.09.2024
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Կինոյի տանը (հասցե՝ Վարդանանց 18) կկայանա Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում նկարահանված «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ֆիլմը նկարահանել է «Քաղաքակրթական կամուրջներ» կրթամշակութային հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ֆիլմի մտահղացման հեղինակ և ռեժիսոր` Վիվյեն Բաստաջյան, սցենարի հեղինակներ` Աստղիկ […]
17:50 09.09.2024
Հայաստանը վավերացրել է մի շարք միջազգային երկկողմ եւ բազմակողմ պայմանագրեր: Դրանց մի մասը վերաբերելի է իրավական փոխօգնությանը, այդ թվում` քրեական ոլորտում, եւ ընդհանրական սահմանում է դրանք տրամադրելու ձեւերը, կարգը, վարույթային գործողությունները, տարբեր հարցումների կատարման առանձնահատկությունները: Բնական է, միջազգային պայմանագրերը դրանք չեն նախատեսում: Այս առնչությամբ ՀՀ պատկան, իրավասու մարմինները կարիք ունեն ունենալու այնպիսի կարգավորումներ, որոնք նրանց […]
17:44 09.09.2024
Սեպտեմբերի 9-ին` ժամը 10։40-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվել է հաղորդում այն մասին, որ ըստ «Էջմիածնի» շտապ օգնությունից ստացված ահազանգի՝ խումբը կանչով մեկնել է Դողս գյուղի համապատասխան հասցե, որտեղ հայտնաբերվել է 38-ամյա տան տիրոջ՝ Լ․ Ե․-ի դին՝ հրազենային վնասվածքով, իսկ դիակի կողքին՝ ատրճանակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Քննչական կոմիտեի […]
17:36 09.09.2024
Այսօր Երևանում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվեց մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ: Մուտքի արտոնագրերի շուրջ երկխոսությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների առավել լայն շրջանակի մի մասն է, որը զգալի […]
17:30 09.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը: Շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նման այցերը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ շեշտելով ՀՀ պատրաստակամությունը խորացնելու Իրաքի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները: […]
17:24 09.09.2024
Հայաստանի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ զեղծարարների կողմից ստեղծվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջ՝ «Հարկադիր Կատարման ԾաՐայություն» ոչ իրական անվամբ, որի միջոցով դիմած քաղաքացիներին ապակողմնորոշում են և ոչ հավաստի տեղեկատվություն տրամադրում։ «Հորդորում ենք ուշադիր լինել նման էջերի հետ գրագրություն վարելուց, ձեռնպահ մնալ նշված էջերի հորդորով գումարներ փոխանցելուց կամ Ձեր մասնակցությամբ կատարողական […]
17:18 09.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Սխինասի այցը Հայաստան և նշել, որ այն կնպաստի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի քննարկմանն ու փոխգործակցության հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սա կարևոր պահ է Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների համար։ «Ուրախ եմ, […]
17:14 09.09.2024
«Մտավոր սեփականության իրավունքների՝ առեւտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիրը փոփոխող արձանագրությունն ընդունվել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության Գլխավոր խորհրդի կողմից դեռեւս 2005 թվականին: Փաստաթուղթն իրավական հիմք է տալիս ԱՀԿ-ի անդամ երկրներին հատուկ հարկադրական լիցենզիաներ տրամադրել՝ բացառապես մատչելի ջեներիկ դեղամիջոցների արտադրության եւ արտահանման համար այլ անդամ երկրներ, որոնք չեն կարող արտադրել իրենց հիվանդների համար բավարար քանակությամբ անհրաժեշտ դեղամիջոցներ: […]
17:05 09.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Հարգելի էմոմալի Ռահմոն, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Երևանը և Դուշանբեն կապված են ջերմ և բարեկամական հարաբերություններով, որոնք դարձել են բոլոր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կառուցողական փոխգործակցության հիմքը։ Վստահ եմ, որ երկկողմ արդյունավետ շփումներն […]
17:00 09.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ […]
16:54 09.09.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Սուսաննա Հարությունյանին պատկանող մսամթերքի արտադամասում (Արարատի մարզի, Ազատավան գյուղ) իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրվել են սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ: Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ […]
16:47 09.09.2024
Օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է քաղաքացիական ու վարչական դատավարություններում ոլորտի բարեփոխման անհրաժեշտությամբ: Ազգային ժողովը սեպտեմբերի 9-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Նշվել է, որ առաջարկվում է […]
16:41 09.09.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից օգոստոս ամսին կազմակերպվել և անց են կացվել մի շարք միջոցառումներ՝ շտաբային և հատուկ տակտիկական ուսումնավարժանքեր, դասընթացներ: Հրդեհաշիջման և այլ անհետաձգելի աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքում ուսումնավարժությունում ընդգրկված մարմինների ղեկավար կազմերի ունակությունները և տեսական գիտելիքները կատարելագործելու, արտակարգ իրավիճակների սպառնալիքի և […]
16:35 09.09.2024
Անհատ ձեռնարկատեր Ֆլորա Մանուկյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում ստուգում են իրականացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները: Իրավիճակը, որն արձանագրվել է նրանց կողմից, անհամատեղելի է եղել իրավական ակտերով սննդամթերքի անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջների հետ: Արտադրամասում առկա արտադրանքից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում՝ «Սուլուգունի պանիր «Ոսկեպար»» արտադրատեսակը՝ «ԱՑԽՄ» և «ախտածին մանրէներ, […]