12:31 09.07.2019
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ՀԴՄ կտրոններին: Ավելի կոնկրետ ՝նա ներկայացրել է ՀԴՄ կտրոն- հարկային շրջանառություն համեմատականը: « Կտրոնների քանակով ունենք ավելի քան 40%- ի աճ և դրանցով ապահովագրվող շրջանառության առումով կա ավելի քան 21 % աճ»,- ասել է Անանյանը: Նա նաև ներկայացրելէ 2019 թ-ի առաջին կիսամյակում […]
12:28 09.07.2019
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրել է ՊԵԿ գործունեության արդյունքները: Դավիթ Անանյանն անդրադարձել է կառավարության վերջին նիստին 25 միլիարդ դրամ հավելյալ ծախսեր հատկացնելու փաստին: Դավիթ Անանյանը նշել է, որ իրեն՝ որպես ՊԵԿ նախագահի, հետաքրքրում է, թե ինչի՞ վրա են ծախսվելու գումարները: «Ինչպիսի՞ արագությամբ է պետք ծախսել, որ մենք տնտեսությունից հավելյալ […]
12:20 09.07.2019
Սևանի խնդիրը պետք է այսօր ևեթ դառնա կառավարության աշխատանքի համար մեկ խնդիրըտ ու համարվի ազգային անվտանգության հարց։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով իր մտահոգությունները, որ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում։ «Բացի սոցիալական ցանցերում լալահառաչ գրառումներից, որ «Սևա՜նը, ա՜խ, մեր Սևանը», մենք որևէ այլ, կոնկրետ քայլեր այս պահին չենք տեսնում»,- […]
12:05 09.07.2019
Հուլիսի 8-9-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքում՝ մոտ 600 քմ, 500 քմ, 2000 քմ, 5000 քմ, 1 հա, Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ մոտ 600 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ մոտ 300 քմ, Նուռնուս գյուղում՝ մոտ 7000 քմ, Ձորաղբյուր գյուղում՝ մոտ 2500 քմ, Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին՝ […]
11:56 09.07.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողովում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա անդրադարձել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու, ապա այն վայր չդնելու փաստին, տեղեկացրել, որ ինքը` Ուրիխանյանը, այդ մասին առաջիկայում պարզաբանումներ է ներկայացնելու: Լրագրողները Ծառուկյանից հետաքրքրվել են, թե ինչպես է վերաբերվում որոշ լրատվամիջոցների հայտարարություններին, թե Ծառուկյանը պետք է ներողություն խնդրի լրագրողներին […]
11:55 09.07.2019
Հուլիսի 8-ին` ժամը 12:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շիկահող և Սրաշեն գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ այրվում է մոտ 24 հա բուսածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին: Ժամը 21:12-ին մթության […]
11:44 09.07.2019
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրել է ՊԵԿ-ի արդյունքները: Դավիթ Անանյանը նշել է, որ դեռևս Նիկոլ Փաշինյանի ասուլիսին ասվել է, որ ՊԵԿ-ն իր ծրագրային ցուցանիշը գերակատարելու է 62 միլիարդ դրամով և ըստ էության` հիմա կա կարևոր բան, որ պետք է արձանագրվի. «Կիսամյակային արդյունքներով 62 միլիարդ գերակատարումը կատարվել է կիսամյակով և […]
11:43 09.07.2019
11 դատավոր համաձայնել է դառնալ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, այս մասին «Ազատությանը» հայտնեց ԲԴԽ խոսնակ Արամ Խաչատրյանը։ Այդ դատավորներն են՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանը, Դավիթ Բալայան, Սիմիզար Հովսեփյան, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը, Արարատի մարզի […]
11:40 09.07.2019
Ուղևորատար տրանսպորտի անվտանգության մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: Խոսելուց, սակայն, ինչպես հայտնի է, խնդիրները չեն լուծվում, այնինչ աշխարհում արդեն վաղուց կիրառվող պարզ մեթոդները որերորդ անգամ կարող էին մարդկային կյանքեր փրկել: SHANTNEWS.am-ի լրագրողական հետաքննությունը վթարների ժամանակ ողբերգական հրդեհներից խուսափելու հուսալի տարբերակ է առաջարկում: Հուլիսի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած այս վթարը ցնցեց հանրությանը: Հնչեցին […]
11:36 09.07.2019
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրել է ՊԵԿ-ի արդյունքները: ՊԵԿ նախագահը սլայդերի միջոցով լրագրողներին տվյալներ է ներկայացրել: Դավիթ Անանյանը նշել է, որ նախնական 645․5 միլիարդ է պլանավորված է եղել, ապա փոփոխվել է՝ դառնալով 650․7: Նրա խոսքերով՝ պետական բյուջեի մասին օրենքի համաձայն՝ հարկային օրենքի եկամուտները պլանավորված էին 1 տրիլիոն 402 հազար, […]
11:21 09.07.2019
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր Ազգային ժողով ներկայացրեց նախագծերի փաթեթ, որով խստացվում են ապօրինի անտառահատումների, Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի և այլ բնապահպանական հանցագործությունների համար նախատեսված պատիժները։ Պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս Գրիգորյանը պարզաբանեց, որ ապօրինի անտառահատման դեպքում նույն արարքը մեկ տարում կրկնելու դեպքում կարգազանցները կենթարկվեն ոչ թե վարչական (տուգանք), այլ քրեական պատասխանատվության (ազատազրկում)։ Խոսքը […]
11:20 09.07.2019
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի օրենսդրության համակարգում ներդնել բիզնեսի պաշտպանությանն ուղղված հակամենաշնորհային կոմպլեանսի ինստիտուտ։ Այն կապահովագրի բիզնեսին հակամենաշնորհային օրենսդրության խախտումներից և հնարավորություն կտա խուսափել տուգանքներից, մյուս կողմից՝ պետության կողմից կապահովվի երկրում գործարար միջավայրի բարելավման և զարգացմանն ուղղված հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը։ Նախագծի մշակման հիմքում դրվել են միջազգային չափանիշների և […]
11:16 09.07.2019
Սինգապուր կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ երկրի տնտեսական զարգացման կառավարման խորհուրդ: Վերջինիս առևտրի և արդյունաբերության նախարարության մշակած ռազմավարության ներքո իրագործում է ներդրումների խրախուսմանն ուղղված գործողություններ` նպատակ ունենալով Սինգապուրը դարձնել գործարար և ներդրումային կենտրոն: Խորհուրդը պատասխանատու է կազմակերպությունների և ներդրողների համար արժեքավոր լուծումներ մշակելու և ներկայացնելու գործում, դրանով իսկ նպաստելով Սինգապուրում […]
11:13 09.07.2019
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր Ազգային ժողովին ներկայացրեց նախագծերի փաթեթ, որոնցով խստացվում են պատիժներն ապօրինի անտառահատումների, Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի և այլ դեպքերում։ Մասնավորապես՝ այդ կարգավորումներից մեկով կովկասյան ընձառյուծի որսի համար տուգանքը, որ հիմա 3 մլն դրամ է, կդառնա 100 մլն դրամ։
10:58 09.07.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 8-ին այցելել է Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոն, ծանոթացել ինչպես բժշկական կենտրոնի, այնպես էլ կառույցի կազմում գործող ուռուցքաբանության ինստիտուտի գործունեությանը։ Հանդիպմանը ներկա են գտնվել կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Վի Չու Չին, մանկակական ուռուցքաբան, պրոֆեսոր Յո Էն Ջու Ալենը, […]
10:52 09.07.2019
Ազգային ժողովում այսօր քննարկման ներկայացված հարցերի թվում էին նաև այնպիսիները, որոնք առաջին ընթերցմամբ ընդունվել էին խորհրդարանի կողմից։ Այդ հարցերի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկում, ըստ էության, չեղավ, քանի որ բոլոր հարցերի պատասխանները տրվել էին նախորդ ընթերցման ժամանակ։ Երկու դեպքում էլ հարցերը ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը։ Առաջինը վերաբերում էր ՔԿԱԳ համակարգում փոփոխություններին, որոնք հեշտացնելու էին առնչություններն […]
10:49 09.07.2019
Որոշ ժամանակ առաջ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր տրամադրել այն մասին, թե ինչ է արվել ու արվելու Սևանա լճի խնդիրը լուծելու համար: Հիշեցնենք, որ լիճը դարձյալ «ծաղկել» է կապտականաչ ջրիմուռներով: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ 11-րդ կետում ասվում է, որ մշակվել է կողակի վերականգնման ծրագիր, որը հանդիսանում էր Սևանա լճի […]
10:36 09.07.2019
ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում երկու անձի առողջությանը դիտավորյալ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մասնավորապես ՝ Նոր Գեղի գյուղի՝ 1991 […]
10:29 09.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի խորհրդարանի նախագահ Թան Չուան-Ջինի հետ: Մինչ հանդիպումը վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: «Բարի գալուստ Սինգապուր, պարոն վարչապետ: Շնորհակալություն խորհրդարան այցելելու համար: Համոզված ենք, որ Ձեր այցը Սինգապուր կնպաստի Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը»,- նշել է Թան Չուան-Ջինը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Սինգապուր այցը և նշել, […]
10:11 09.07.2019
Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածներից վարորդը, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայ բժիշկների հսկողությամբ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվում է Հայաստան։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։ ՀՀ առողջապահության նախարար Արսեբ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով․ «Եվս մեկ տուժած Թբիլիսիից տեղափոխվում է Երևան։ Մյուս երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, այս […]
10:00 09.07.2019
Հանրապետության տարածքում` Հուլիսի 8-ի ցերեկը, 9-ին, 12-13-ը շրջանների զգալի մասում, 10-11-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 10-11-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 12-13-ը նույնքան կնվազի։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 8-ին, 9-ին, 12-13-ը քաղաքի առանձին հատվածներում […]
09:52 09.07.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան-Առինջ՝ Բաբաջանյան նրբ․ 1, 2, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 13 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-15:00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 11/2 շենքը, Մոլդովական փ. 4/2, 8, 8/1 շենքերը, հանրակացարանի […]
09:42 09.07.2019
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շաբաթ օրը Ամուլսարի պաշտպանության նախաձեռնության անդամները կազմակերպել էին դրահամավաք, և ոստիկանությունը, չգիտես ինչու, որոշել էր նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանին խարդախության կասկածանքով տանել ոստիկանություն և շուրջ երեք ժամ պահել այնտեղ: Առհասարակ արդեն շատ վաղուց Հայաստանում քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունների կողմից դրամահավաքների կազմակերպումն ընդունված ու շատ նորմալ պրակտիկա […]
09:30 09.07.2019
Հուլիսի 8-ին ավագանու մի քանի անդամներ հրատապ կարգով հանդիպել են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանի հետ, որպեսզի անմիջականորեն թարմ տեղեկություն ստանան աղբահանության հարցի կարգավորման վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ասատրյանը։ «Մի բան հստակ է․ «Սանիթեք» ընկերությունը տապալել է քաղաքի աղբահանության գործընթացը, որն էլ պատճառ է դարձել «Երևանի […]
09:20 09.07.2019
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արարատի մարզում հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարը, որը 5 մարդու կյանք խլեց, կրկին վեր հանեց տարիներով կուտակված հարցերը, որոնք այդպես էլ լուծում չեն ստանում։ Խոսքը մարդատար տրանսպորտային միջոցների բոլոր վարորդների համար անհրաժեշտ մասնագիտական և առողջական չափանիշների մասին է, մարդատար երթուղիների լիցենզիաների համար տրվող հստակ չափանիշների, որոնք այդ երթուղիներում աշխատող տրանսպորտային […]
09:13 09.07.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև հուլիսի 10-ը՝ 10:00-ը, կդադարեցվի Արմավիրի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Էջմիածին քաղաքը, ներառյալ Էջմիածնի քաղաքապետարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիները, Արտիմետ գյուղը, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, Պետական տնկարանը: Ընկերությունը […]
09:03 09.07.2019
Խորհրդարանական ընտրություններում Ձեր գլխավորած կուսակցության համոզիչ հաղթանակի և Հունաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ իմ ջերմ և անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և մաղթում հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ այդ բարձր և պատասխանատու առաքելության մեջ: Հայաստանը մեծապես կարևորում է Հունաստանի հետ ընդհանուր արժեքների, պատմական սերտ առնչությունների և երկու ժողովուրդների բարեկամության վրա խարսխված հարաբերությունները: Վստահ եմ, որ […]
08:51 09.07.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները բանակցում են ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ ոչ թե Բարձրավոլտ էլեկտրացանցերի, այլ Սևան-Հրազդան կասկադի վաճառքի շուրջ: Սևան-Հրազդան կասկադը ռուսական կողմին է փոխանցվել «Գույք պարտքի դիմաց» տխրահռչակ գործարքի արդյունքում և այս պահին «Ռուսհիդրո» ընկերության բալանսում է: Վատ կառավարման և անխնա շահագործման արդյունքում ընկերությունը կուտակել է մոտ 50 մլն դոլարի վարկային […]