08:59 10.07.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ, «Մարտի 1»-ի գործով սպանության համար մեղադրվող գնդապետ Գեղամ Պետրոսյանի գործով նոր, կարելի է ասել, աղմկահարույց հանգամանքներ են ի հայտ եկել: Մասնավորապես, փորձագետի եզրակացությամբ պարզվել է, որ իրենց կողմից «Մակարով» տեսակի ատրճանակից կատարվել են փորձարարական կրակոցներ, որի արդյունքում դուրս նետված գնդակը և պարկուճը համեմատվել են […]
08:47 10.07.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մամեդյարովի հետ վաշինգտոնյան հանդիպման թանաքը դեռ չչորացած` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փութացել էր Արցախ, դիվանագիտական չափանիշներով բավականին երկար` եռօրյա այցով: Ինչպե՞ս եք գնահատում արցախյան կողմի հետ բանակցությունները՝ հարցրինք նրան։ «Շատ արդյունավետ` թե՛ մեր դիրքորոշումների գնահատման, թե՛ երկխոսության, բոլորով գործընթացին ներգրավված լինելու առումներով»: Կապ ունե՞ր արցախյան այցը վաշինգտոնյան բանակցությունների հետ։ «Բոլոր այս […]
08:10 10.07.2019
Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում Ռ. Քոչարյանի դատավարության վերաբերյալ գրել է․ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (քրեական գործ թիվ ԵԴ/0253/01/19, մեղադրյալներ՝ Ռ.Քոչարյան, Յ.Խաչատուրով, Ա.Գևորգյան) դատավոր Դ.Գրիգորյանը 20.05.2019թ. որոշում էր կայացրել գործի վարույթը կասեցնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված 300-րդ հոդվածի 1-ին մասի /մինչև 2009թ. մարտի 20-ին ընդունված […]
23:32 09.07.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Նկար մը հրաշալի երեկոյէն մը»:
23:20 09.07.2019
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է հասարակության՝ ճամբարների բաժանվելու հանգամանքին. «Եթե իշխանությունը գնում է աշխատելու ճանապարհով, ունի տեսլական, գիտի ինչ մոդելի երկիր է սարքում, գիտի ռեֆորմները, գիտի ճանապարհային քարտեզը և անում է: Հասարակության մեջ լինի հանգիստ մթնոլորտ, ճամբարների գաղափարը կվերանա, հասարակության տարբեր շերտեր կլծվեն աշխատանքի: Երբ որ իշխանությունն աշխատելու փոխարեն ուրվականներ […]
22:28 09.07.2019
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հակոբջանյան փողոցի տներից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, և մի քաղաքացի արնաշաղախ վիճակում ընկած է գետնին: Նույն ահազանգը ստացվել է նաև Դիլիջանի բժշկական կենտրոն, և Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները նշված վայրից հիվանդանոց են տեղափոխել վիրավոր […]
22:06 09.07.2019
Այսօր, երբ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում ասուլիս է հրավիրվել, SHANTNEWS.am-ի լրագրողը նկատել է, որ տնօրենի աշխատասենյակի պատին մի շան նկար է փակցված: Որտեղի՞ց այդ նկարը և ինչո՞վ է հենց այդ շունն, այսպես ասած, արժանացել այդ բախտին: Մանրամասները՝ տեսանյությում։
21:55 09.07.2019
«Գտնվում ենք Երևանի թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿ-ում: Պայմանները սարսափելի են․ և այս ամենը՝ 149 մլն դրամով»,- ֆեյսբուքյան իր էջում այսօր այսպիսի գրառում էր կատարել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «Լույս» խմբակցության ներկայացուցիչների այցելությունից հետո ՀՈԱԿ-ի վարչական հատվածում ասուլիս են հրավիրել՝ ավագանու ներկայացուցիչների հայտարարությունը շանտաժ որակելով: «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն […]
21:16 09.07.2019
Այսօր լրագրողներին է ներկայացվել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի նոր մասնաշենքի նախագիծը: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն ասել է, որ շինությունը պատրաստ կլինի 3 ամսից: Այն գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում: «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի կլինիկան տեղակայված է Ագրարային համալսարանի անասնաբուժական ֆակուլտետում: Հիշեցնենք, որ այսօր այդ կլինիկա էին այցելել ու դրա անմխիթար […]
20:38 09.07.2019
Այս պահին Էջմիածնում ցույց է տեղի ունենում ընդդեմ ներկայիս քաղաքապետ Դիանա Գասպարյանի: Ցուցարարները պահանջում են քաղաքապետի հրաժարականը: Ակցիան անցկացնելու մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել էր ակցիայի կազմակերպիչ Ջիվան Աբրահամյանը։
20:33 09.07.2019
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի գլխավոր անասնաբույժ Միհրան Լազյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է․ «Ծրագիրը ոչ միայն թվաքանակի վերահսկման համար է, այլև պարունակում է շատ լուրջ հակահամաճարակային կոմպոնենտ»,- ասել է Լազյանը՝ հավելելով, թե ինչ հիվանդությունների ախտորոշում են իրենք իրականացնում: Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի գլխավոր աանասնաբույժն առայժմ թիվ չի հրապարակել, սակայն նշել է, որ […]
20:20 09.07.2019
Երևանի «Լույս» խմբակցության ներկայացուցիչների՝ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ այցելությանն ու հայտարարություններին անդրադառնալով՝ Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ այսպիսի հայտարարություններ են արել։ «Ես շատ վտանգավոր, զրպարտիչ հայտարարություն եմ համարում այն, որ փորձվում էր ներկայացնել քաղաքացիներին, որ պատվաստանյութերը քիչ են, բայց ՀՈԱԿ-ն անում է ավել վիրահատություններ: Այսինքն՝ ենթատեքստ ունենալով, որ, կարող է, կենդանիներից որոշներին պատվաստանյութ չի […]
19:51 09.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի երկու բնակչի: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 17:45-ին, 43-ամյա տղամարդը, Երևան քաղաքի Ազատություն պողոտայից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով […]
19:44 09.07.2019
Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների անցած տարվա ծրագրով Շիրակի մարզի կրթական, մարզական և բժշկական 14 հաստատությունների մի մասում շինարարությունը նոր է սկսված, մի քանիսում ավարտվում է։ Հրատապ խնդիրների լուծման անցած տարվա ծրագիր չեն ընդգրկվել ամրացման ենթակա և կապիտալ շինարարություն պահանջող հաստատությունները։ Ծրագրով առաջնահերթություն տրվել է Կառնուտի նորակառույց դպրոցի շենքում սանհանգույցի հիմնանորոգմանը, իսկ խնդիրը առաջ էր եկել […]
19:38 09.07.2019
Ինչպես հայտնի է, այսօր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում մի այսպիսի գրառում էր կատարել. «Գտնվում ենք Երևանի թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿ-ում: Պայմանները սարսափելի են, և այս ամենը 149 մլն դրամով»: Երևանի ավագանու այս ներկայացուցիչների հայտարարություններին այսօր Երևանի քաղաքապետարանից արձագանքել են՝ ասուլիս հրավիրելով ու պարզաբանելով, որ կլինիկան ժամանակավորապես գործում է Ագրարային համալսարանի […]
19:11 09.07.2019
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ու հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ամենօրյա աշխատանքը միշտ իր արդյունքը տալիս է։ Հուլիսի 8-ին հերթական դեպքն արձանագրվեց։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ վարչություն եկած 43-ամյա տղամարդը մի ամբողջ զինանոց էր բերել՝ ոստիկաններին կամավոր հանձնելու։ Գործարանային համարներով «Կալաշնիկովի» չորս ինքնաձիգը, գործարանային համարներով «ՏՕԶ» և «Կարաբին» տեսակի հրացանները, […]
19:00 09.07.2019
Հուլիսի 9-ին, ժամը 16:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բնակիչը գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հրշեջ-փրկարարական ջոկատից […]
18:46 09.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տարածել է իր կնոջ` Վարդուհի Թևանյանի գրառումը և գրել, որ բոլոր երեխաները պետք է պաշտպանված լինեն վարակիչ հիվանդություններից, ինչպես իր երեխաները: «Այսօր մեր տղան ստացավ դիֆթերիայի, փայտացման և պոլիոմելիտի դեմ պատվաստումները։ Հուսամ, որ դպրոցում իր դասընկերները ևս ստացել են իրենց տարիքային պատվաստումները, և կոլեկտիվ պաշտպանվածությունը վարակներից ապահովված է»,- գրել էր […]
18:16 09.07.2019
«Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժնի ղեկավար Արմեն Մուրադյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրել է այսօր առավոտյան սանավիացիայով Վրաստանից Հայաստան տեղափոխված հիվանդի վիճակը: Նա նշել է, որ հիվանդի վիճակը գնահատվել է ծանր, նա ունի բավական լուրջ վնասվածքներ՝ գանգուղեղային, կրծքավանդակի, թոքերի սալջարդ և այլն: «Վիճակը ծանր է, անգիտակից է, արհեստական շնչառության սարքին է միացված, ամեն ինչ անում են, որ […]
18:00 09.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել՝ հանդիպել է ԵՊԲՀ մի խումբ ավարտական կուրսի ուսանողների հետ, ովքեր բողոքներ ունեին այս տարվա ավարտական պետական քննությունների կազմակերպման և դրանց անաչառության վերաբերյալ. «Քիչ առաջ հանդիպեցի ԵՊԲՀ մի խումբ ավարտական կուրսի ուսանողների հետ, ովքեր բողոքներ ունեին այս տարվա ավարտական պետական քննությունների կազմակերպման և […]
17:40 09.07.2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում նախարարը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է արդարադատության […]
17:23 09.07.2019
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի տեղակալ Պետրոս Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Վրաստանում հայկական ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից տուժած Մելանյա Մարգարյանի առողջական վիճակի մասին: Մանուկյանը նշել է, որ իրենց բուժհաստատությունում է վթարի մասնակիցներից միայն այս երիտասարդ կինը: Վերջինս, ըստ Մանուկյանի, ուներ որոշակի վնասվածքներ, կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները: Մելանյայի վիճակն այս պահին գնահատվում […]
17:18 09.07.2019
Հուլիսի 7-ին` ժամը 01։00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտից բերման են ենթարկել 25-ամյա երիտասարդի: Պարզվել է, որ նա հուլիսի 6-ին՝ ժամը 23։30-ին, համալիրի հանդերձասրահից գողացել է մի օտարերկրացու ճամպրուկում եղած 80 եվրոն և 3000 դրամը: Գողոնն առգրավվել է: Նախապատրաստվում են նյութեր:
17:16 09.07.2019
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում հրատապ ասուլիս են հրավիրել այսօր ավագանու անդամների ահազանգի վերաբերյալ: Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամներն առավոտյան այցելել էին կենտրոն և ներկայացրել, թե ինչ վատ պայմաններ են կենտրոնում, և այդ նպատակով ծախսվել է 149 մլն դրամ: Ասուլիսի սկզբում քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը ներկայացրեց, թե ինչ քայլեր են […]
16:43 09.07.2019
«Չգրանցված աշխատողները հիմնականում լինում են մանր և միջին ձեռնարկություններում: Խոշորներում չգրանցվածի դեպքերը շատ ավելի հազվադեպ են պատահում: Օրինակ՝ հանրային սննդի ոլորտում ընդունված է, որ մատուցողներին վերցնում են աշխատանքի և մինչ աշխատանքնի ընդունելը նրանք ներքին փորձաշրջան են անցնում»,- ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարկային եկամուտների աճին: Դավիթ Անանյանի խոսքերով՝ այստեղ անընդհատ […]
16:29 09.07.2019
Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: Նա ծաղիկներ է խոնարհել հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգելով զոհվածների հիշատակը:
16:25 09.07.2019
Օրեր տևած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության մասին հերթական օպերատիվ տվյալները ստացան։ Ըստ տեղեկությունների՝ Երևանում ապրող 47-ամյա մի տղամարդ ապօրինի թմրամիջոց էր իրացնում, մասնավորապես՝ սուբուտեքս։ Տղամարդը վերցվեց ոստիկանների օպերատիվ տեսադաշտ։ Կազմակերպվեցին դարանակալումներ։ Քրեական հետախույզները քողարկված հետևեցին նրա շարժին։ Հուլիսի 4-ին էլ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական […]
16:09 09.07.2019
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուս կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 8-ին հանդիպում է ունեցել ԲՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ա․Ն․ Ավրամենկոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկաթուղային, ավիացիոն և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ […]
16:08 09.07.2019
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ երգիչների նկատմամբ կոշտ գործողություններ սկսվել են հունիսից: «Մենք յուրաքանչյուր երգչի վարքագիծը գնահատում ենք և յուրաքանչյուր երգչի անձնական նամակով հրավիրելու ենք ՊԵԿ` քննարկումների: Անձնական նամակի մեջ նշվելու են կոնկրետ փաստեր միջոցառումների՝ նրանց մասնակցության վերաբերյալ, որոնցից ստացված եկամուտները, մեր կարծիքով, չեն հայտարարագրվել»,- ասել է […]