TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Եվրոպացի բարձրաստիճան փորձագետների հետ քննարկվել են դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների առաջնահերթությունները

16:07 09.07.2019

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան փորձագետներ Դիանա Կովաչևային (Բուլղարիայի արդարադատության նախկին նախարար, ներկայում Բուլղարիայի ՄԻՊ-ի տեղակալ) և Գերհարդ Ռեիզներին (Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի, Դատավորների միջազգային ասոցիացիայի և Դատավորների եվրոպական ասոցիացիայի նախկին նախագահ)՝ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է փորձագիտական այս կազմի հետ հանդիպումը […]

̰
Հուլիսի 8-9-ը Հայաստանում բացահայտվել է հանցագործության 65 դեպք

15:57 09.07.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 8-9-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 14, մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 7, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման 4-ական, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, ծեծի 2, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից […]

̰
ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել նախագահին

15:54 09.07.2019

Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին (նստավայրը՝ ք. Երուսաղեմ): Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը: «Երկու երկրներն ունեն համագործակցության մեծ հնարավորություններ,– ասել է նախագահ Սարգսյանը: -Ժամանակն է իրականություն դարձնել այդ հնարավորությունները»: Դեսպան […]

̰
Խոնարհվում եմ Հովիվյանի տաղանդի առաջ. նախագահը ցավակցել է ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ

15:52 09.07.2019

Նախագահ Սարգսյանը ցավակցել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ: Ստորև ներկայացնենք ցավակցական ուղերձն ամբողջությամբ. «Մահացել է պատանեկությանս ու երիտասարդությանս տարիների մեր կուռքերից մեկը՝ լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը: Հայկական ֆուտբոլի պատմության մեջ նա լավագույններից էր, լեգենդար մարզիկների մեջ՝ առաջիններից, հարձակվողի դիրքում խաղացողների մեջ՝ ինքնատիպներից մեկը: Սարգիս Հովիվյանը մեծ ներդրում […]

̰
Գյումրիի շուկայում հիվանդ կենդանու միս է հայտնաբերվել

15:45 09.07.2019

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է Գյումրիի Լաչինի միջանցք կոչվող տարածքում մսի վաճառքը։ Նման որոշում է կայացվել այսօր առավոտյան՝ շուկայում տեսչության պետի և տեսուչների ստուգայցից հետո։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Գյումրիի շուկայի այս հատվածում խախտված են մսամթերքի վաճառքի և պահպանման բոլոր նորմերը։ Միսը վաճառասեղաններին է՝ առանց սառնարանների, բացակայում են անասնաբուժական տեղեկանքները։ Սննդի անվտանգության […]

̰
Այսօր հասել ենք մի կետի, երբ մեկ օրվա ընթացքում մեր պետությունը հնարավոր դարձրեց 3 վիրավորի և 3 զոհի տեղափոխումը Հայաստան . Ռուբեն Սադոյան

15:42 09.07.2019

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հպարտություն է ապրում, որ այսօր հնարավոր է դարձել 1 օրվա ընթացքում 3 վիրավորի և 3 զոհի տեղափոխումը Հայաստան. «Ինչպես արդեն գիտեք, Գորի քաղաքի մոտակայքում տեղի էր ունեցել ողբերգական պատահար, որը մարդկային կյանքեր արժեցավ, և բացի դրանից, մեքենայի ուղևորներից 2-ը գտնվում են […]

̰
ՊՎԾ-ն ներկայացրել է ջրօգտագործողների ընկերություններում ուսումնասիրությունների արդյունքները

15:40 09.07.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացնում ջրօգտագործողների ընկերություններում ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։ Ինչպես հայտնում են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, արդեն իսկ ամփոփվել են Արմավիր, Էջմիածին, Արտաշատ և Արարատ ջրօգտագործողների ընկերությունների մասով ուսումնասիրությունները և դրանց արդյունքները ներկայացվել են ՀՀ վարչապետին։ Ընդհա­­նուր գումարային արտահայտությամբ խախտումները կազմել են շուրջ 3,6 […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենի հետ

15:24 09.07.2019

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 8-ին՝ Սլովակիայում ընթացող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության գործունեության երեք հարթություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։ Հայաստանի ԱԳ նախարարը […]

̰
Մեկ փոքրիկ դետալը կարող էր կանխել ողբերգությունը. մասնագետ

15:17 09.07.2019

Հուլիսի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պատճառների ու հետևանքների մասին է այսօր խոսել գազաբալոնային սարքավորումների մասնագետ Մկրտիչ Տիգրանյանը: Նա շեշտել է հատկապես վթարային փականների անհրաժեշտությունը, որը նախատեսված է տարբեր օրենսդրական ակտերով և կիրառվելու դեպքում կարող է կանխել նման ողբերգությունները: Բանախոսն ասել է, որ եթե կառավարությունը սկզբունքային լինի և պարտադրի գազի սարքավորումներ տեղադրող ընկերություններին […]

̰
Հայաստանում ձեր պլանը չի աշխատի. Մարիա Զախարովա

15:16 09.07.2019

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան շարունակում է հիանալ հայկական հյուրասիրությամբ: Այդ առիթով իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Մեկ գործնական խորհուրդ նրանց համար, ովքեր ուղևորվում են Հայաստան՝ իրենց ընկերների մոտ կամ հանգստանալու: Ամեն անգամ սեղան նստելիս առնվազն մեկ ժամ ավելի նկատի ունեցեք, հակառակ դեպքում՝ ձեր պլանը չի աշխատի: Աննախադեպ հյուրասիրություն և սիրալիրություն: Ի՞նչ եք […]

̰
Այսօր կամ վաղը կունենանք ԲԴԽ անդամի հստակ թեկնածու. Լիլիթ Մակունց

15:10 09.07.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԲԴԽ անդամի թեկնածության առաջադրմանը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակի հետ կապված խմբակցության դիրքորոշմանը և այլ հարցերի: ԲԴԽ նոր անդամի թեկնածուի առաջադրման մասին խոսելով՝ Մակունցը նշեց, որ իրենք աշխատում են այդ ուղղությամբ: «Այսօր օրվա վերջում կամ վաղը կունենանք հստակ թեկնածու, այս պահին չեմ կարող […]

̰
Ի՞նչ հետևանք կունենար Զոդի կամրջի վրա տեղի ունեցած վթարը, եթե ԳԱԶելի բալոնները կահավորված լինեին վթարային փականներով

15:00 09.07.2019

Ուղևորատար տրանսպորտի անվտանգության մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: Խոսելուց, սակայն, ինչպես հայտնի է, խնդիրները չեն լուծվում, այնինչ աշխարհում արդեն վաղուց կիրառվող պարզ մեթոդները որերորդ անգամ կարող էին մարդկային կյանքեր փրկել: SHANTNEWS.am-ի լրագրողական հետաքննությունը վթարների ժամանակ ողբերգական հրդեհներից խուսափելու հուսալի տարբերակ է առաջարկում: Ինչպես գիտենք, վթարների ժամանակ գրեթե միշտ առաջինը կանգ է առնում շարժիչը: Ստանալով […]

̰
ԲԴԽ-ն կոչ է անում զերծ մնալ դատավորների հասցեին հնչեցվող վիրավորական արտահայտություններից

14:48 09.07.2019

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդը կոչ է անում բոլորին զերծ մնալ դատավորների հասցեին հնչեցվող վիրավորական արտահայտություններից և նման արտահայտությունները տարածելուց: ԲԴԽ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հաշվի առնելով այն, որ սոցիալական ցանցերում և որոշ մամուլի միջոցներում տեղ են գտնում դատավորների վերաբերյալ հնչեցվող վիրավորական արտահայտությունները, որոնք որոշ դեպքերում վեր են ածվում հայհոյանքների, նկատի ունենալով, […]

̰
Աղվան Հովսեփյանը հարցաքննվել է

14:47 09.07.2019

Մարտի մեկի գործով օրերս հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Այս մասին հաղորդում է Irakanum.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Լրատվամիջոցը հայտնում է, որ Հովսեփյանի հարցաքննությունը տևել է մի քանի ժամ։ SHANTNEWS.am-ը փորձեց պարզաբանում ստանալ այս առնչությամբ: ՀՔԾ-ից, սակայն, հրաժարվեցին մեկնաբանություն տալ:

̰
Կարծես պատերազմական գոտում լինենք. լուսանկարներ «Արագած» գիտական կենտրոնից

14:40 09.07.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Կորյունը լուսանկարներ է հրապարակել «Արագած» գիտական կենտրոնում գտնվող գիտահետազոտական ինստիտուտներից մեկից և հետևյալ գրառումն արել. «Չէ, սա ո´չ աղետի գոտում է, ո´չ էլ Արցախում, այլ Օրգովում գտնվող Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի «Արագած» գիտական կենտրոնի ներսում: Էնպիսի տպավորություն է՝ կարծես պատերազմական գոտում լինենք: Տեսնես՝ ովքե՞ր են այս ամենի հեղինակները: Իսկ հիմա փոքրիկ տեղեկություն աստղադիտակի […]

̰
Մենք այս աշխարհը նվեր չենք ստացել ծնողներից, այլ պարտք ենք վերցրել մեր երեխաներից. պատգամավորը՝ Սևանի մասին

14:38 09.07.2019

Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն այսօր ԱԺ-ում իր ելույթում անդրադարձավ մի քանի խնդիրների, որոնք քննարկման օրակարգում էին: «Լուծման կարոտ ամենամեծ ոլորտներից է, ձեռքբերումները շոշափելի չեն: Երբ հերթական անգամ տեղեկանում ենք անտառահատումների մասին, ապա պատասխանատվությունը ոչ ոք  չի ցանկանում ստանձնել, հաճախ խոսվում է անտառահատում իրականացնելու մասին առողջացման նպատակով, խնդրո՛ւմ եմ, ասեք՝ ինչ է սա նշանակում»,- դիմեց նա շրջակա […]

̰
Ինչպիսի՞ն են լինելու դպրոցները հիմնանորոգումից հետո

14:34 09.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի ամիս առաջ իմ էջում տեղադրեցի ֆիզիկական վատ պայմաններ ունեցող դպրոցների լուսանկարներ, որոնց վերանորոգումը նախատեսում էինք սկսել այս տարի: Այժմ տեղադրում եմ լուսանկարներ, թե ինչպիսին են լինելու այդ դպրոցները հիմնանորոգումից հետո (լուսանկարներում՝ Ա․Ղարիբյանի անվան թիվ 142 դպրոցի ներկան ու ապագան): ? […]

̰
Ինչո՞ւ է ԱԺ-ը հրատապ ռեժիմով քննարկում կարևոր նախագիծը. պատգամավորները չեն հասցրել ծանոթանալ

14:30 09.07.2019

Ինչո՞ւ է հրատապ ռեժիմով քննարկվում «ՄԻԵԴ գործերով վարչապետի աշխատակազմում հատուկ ստորաբաժանում ստեղծելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ-ում այս հարցով հետաքրքրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, որին ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը պատասխանեց. «Վարույթների ներդրման արդյունքում գնալով ավելանում է ծանրաբեռնվածությունը: Բացի ՄԻԵԴ-ում գործեր վարելուց, այդ ստորաբաժանումը համակարգում է արդարադատության նախարարության առջև դրված մի շարք կանոնակարգային խնդիրներ, […]

̰
ՔԿԱԳ թղթերը՝ օնլայն, ընձառյուծի որսի տուգանքը՝ 100 միլիոն․ ԱԺ-ն հրատապ օրենքներ ընդունեց

14:26 09.07.2019

Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստի ընթացքում մի շարք օրենքներ ընդունեց առաջին ու երկրորդ ընթերցումներով։ Դրանց թվում էին․ 1․ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը (երկրորդ ընթերցում, հեղինակ՝ կառավարություն) – 90 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։ Սրա նպատակը փաստաթղթաշրջանառությունը և ծախսվող ժամանակը նվազեցնելն է։ Քաղաքացիներն, ըստ նախագծի, այսուհետ պետք […]

̰
Դեսպաններ էին նշանակվում մարդիկ, ովքեր դիվանագիտության հետ առնչություն ունեին էնքան, ինչքան ես տիեզերագնացության. Պետրոսյան

14:23 09.07.2019

«Այսօր իրավագիտության ֆակուլտետը միջին առաջադիմությամբ ավարտած ցանկացած ուսանող բավարարում է, բա աշխատանքային ստա՞ժը»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը: Քննարկվում էր ՄԻԵԴ-ում հայ ներկայացուցչի հարցը: Խնդիրն այն է, որ օրենքը թույլ է տալիս 25 տարին լրացած օտար լեզվի իմացությամբ քաղաքացիներին ներկայացնել Հայաստանը ՄԻԵԴ-ում: Սա պատգամավորները անթույլատրելի են համարում: Գևորգ Պետրոսյանը նշեց՝ ինչու. […]

̰
Մանվել Գրիգորյանի հիվանդությունները բերել են անկանխատեսելի վիճակի. փաստաբան

14:19 09.07.2019

Դատարանն այսօր մերժեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունը: Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ խափանման միջոցն անհապաղ պետք է փոխվի, որովհետև հիվանդությունների բացասական դինամիկան բերելու է անկանխատեսելի վիճակի: Ըստ փաստաբանի՝ դրա լավագույն ապացույցն է, որ բժիշկները թույլ չեն տվել, որ Գրիգորյանը մասնակցի դատական պրոցեսին: Խոսելով իր […]

̰
Սուրիկ Խաչատրյանը ծանր վիճակում է

14:15 09.07.2019

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ծանր, մահամերձ վիճակում է՝ կոմայի մեջ, գրում է Hraparak.am-ը: Նշվում է, որ նա Եվրոպայում բուժվում է, և ընտանիքը օրերս մեկնել է նրա մոտ: Կայքը կապ է հաստատել Սուրիկ Խաչատրյանի մերձավորներից մեկի հետ, որն ասել է, որ նրա վիճակն իսկապես ծանր է եղել, սրտի հետ կապված լուրջ խնդիրներ են ծագել և […]

̰
Ունեցել ենք դեպքեր, որ, կներե´ք, կարող է պամպերսի առաքիչը լուրջ պաշտոն զբաղեցնել. Զոհրաբյան

14:06 09.07.2019

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր նաև ՄԻԵԴ-ում հայ անդամի ներկայացվածության հարցը: Խնդրին անդրադարձ եղավ վարչապետի աշխատակազմի կազմում Եվրոպական դատարանում գտնվող գործերով ստորաբաժանում ստեղծելու հարցի ներկայացման շրջանակներում: Նաիրա Զոհրաբյանն առաջ քաշեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրագիտության ու փորձառության հարցը: Մասնավորապես ասաց. «Մի´ սարքեք օտար լեզվի իմացությունը կոմիկական բնական առաքելություն, բնական է, որ մարդ պետք է օտար լեզու իմանալ, […]

̰
Դեռ որքա՞ն է ոչ այնքան հարուստ երկրի ոչ այնքան հարուստ բյուջեն շարունակելու ՄԻԵԴ-ում հաղթած քաղաքացիներին փոխհատուցումներ անել. Թովմասյան

13:54 09.07.2019

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ-ում հարց ուղղեց արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանին՝ հետաքրքրվելով ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացրած վճիռների վերաբերյալ: «Նախորդ իշխանությունների օրոք մի շարք դատավարությունների մասով այսօր կրում ենք պարտություն եվրոպական դատարաններում և, ըստ էության, չունենք պատասխանատվություն: Ուզում եմ ձեր կարծիքը լսել պարտություն կրած գործերի մասով դերակատարություն ունեցած չինովնիկների պատասխանատվության մասով. արդյոք մենք պե՞տք է […]

̰
Մետաղաջարդոնի արտահանման տուրքը 80 հազարի փոխարեն առաջարկվում է ավելացնել 60 հազարով

13:50 09.07.2019

Ազգային ժողովում արդեն երկրորդ ընթերցմամբ քննարկվում է մետաղաջարդոնի արտահանման համար տուրքի սահմանումը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, օգտվելով հնարավորությունից, ներկայացրեց նախապատմությունը։ Մինչև նախորդ տարվա կեսերը, ըստ նրա, մետաղաջարդոն Հայաստանից չի արտահանվել, իսկ տարվա կեսերից սկսված՝ այդ ջարդոնի արտահանումը աճել է մեծ տեմպերով ու արդեն իսկ խնդիր է ստեղծում մետաղավերամշակող ընկերությունների համար։ Խնդիրն այն է, որ […]

̰
Մեկ վանդակում հինգ շուն շնչահեղձ է լինում. ավագանու անդամն ահազանգում է

13:46 09.07.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն անելով. «Շտա՜պ. Սա քաղաքային իշխանության կողմից ստեղծված ՀԱՈԿ-ն է, որը «զբաղվում» է շների ստերջացմամբ և որի մասին օր ու գիշեր թմբկահարում են իմ քայլականները։ Ընկերնե՛ր, սա՞ է այդ միջազգային ստանդարտներին համապատասխան կառույցը։ 1 վանդակում 5 շուն շնչահեղձ է լինում, շների […]

̰
Մանվել Գրիգորյանը կալանքից չի ազատվի. միջնորդությունը մերժվեց

13:41 09.07.2019

Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի և կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական հերթական նիստում որոշում կայացվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը մերժել: Հիշեցնենք, որ այս դատին Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարել էր, թե պատրաստ են մինչև 10 մլն գրավ վճարել։ Դատարանը 15 րոպե ընդմիջման էր […]

̰
Ամուլսարի համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունը նախաքննական մարմինը կստանա հուլիսի վերջին

13:29 09.07.2019

ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին օրերին քննարկվող հարցերից մեկին: «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Քննչական կոմիտեն փորձաքննությունն իրականացնող «ԷԼԱՐԴ» ընկերությանը լրացուցիչ հարցադրումներ է առաջադրել, ինչպես նաև պահանջել մի շարք մեկնաբանություններ, ինչի արդյունքում […]

̰
ԵՊՀ-ն նոր պրոռեկտոր ունի

13:28 09.07.2019

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Էլինա Ասրիյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր: Այսօր տեղի ունեցած ԵՊՀ ռեկտորատի ընդլայնված նիստի ժամանակ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել Էլինա Ասրիյանը: Նա հայտնեց, […]

̰
2019-ի 1-ին կիսամյակում Հարկադիր կատարման ծառայության կողմից բռնագանձումների ծավալը գերազանցել է 15 մլն ՀՀ դրամը

13:25 09.07.2019

Հարկադիր կատարման ծառայությունում ս/թ հուլիսի 8-ին քննարկվել և ամփոփվել են ծառայության 2019 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքները: Հրավիրված կիսամյակային աշխատանքային խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը: Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված օրակարգի, ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետը ներկայացրել է հաշվետու զեկույց բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների […]

̰
BACK_TO_TOP