TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԵՊՀ-ում կառուցվածքային փոփոխություններ են արվում. 3 պրոռեկտոր ազատվել է աշխատանքից

17:24 08.07.2019

ԵՊՀ 3 պրոռեկտորներ՝ Ռուբեն Մարկոսյաննը, Մենուա Սողոմոնյանն ու Արսեն Բաբաջանյանը, ազատվել են պաշտոնից: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց ԵՊՀ ռեկտորի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: Նա տեղեկացրեց, որ պրոռեկտորները ծանուցագրեր են ստացել, ինչից հետո էլ ազատման դիմումներ են գրել: Պատճառն, ըստ խոսնակի, իրականացվող կառուցվածքային փոփոխություններն են: Նա տեղեկացրեց, որ այդ հաստիքները լուծարվում են, դրանց փոխարեն մայր […]

̰
Թբիլիսիից Երևան ուղևորվող մարդատար մեքենան վթարի է ենթարկվել. կա զոհ

17:10 08.07.2019

Թբիլիսիից Երևան ուղևորվող մարդատար մեքենան այսօր՝ հուլիսի 8-ին, ժամը 14։30-ի սահմաններում վթարի է ենթարկվել Տավուշի մարզում։ Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն: Դիլիջան քաղաքի կենտրոնական հատվածում բախվել են Վրաստանից ժամանող Mercedes Vito մակնիշի 50 RR 553 համարանիշի (վարորդ` Լ.Ա.) և Opel մակնիշի 34 QC 576 համարանիշի (վարորդ` Գ.Հ .) ավտոմեքենաները։ Պատահարի մասին տեղեկություններ է հաղորդել նաև […]

̰
Հայտնի է Հունաստանի նոր վարչապետի անունը

17:04 08.07.2019

Հունաստանում անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո այսօր հայտնի է դարձել երկրի նոր վարչապետի անունը։ Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը ընտրություններում հաղթած «Նոր դեմոկրատիա» կուսակցության ղեկավար Կիրիակոց Միցոտակիսին է հանձնել երկրի նոր կառավարության ձևավորման մանդատը։ Նոր կառավարության ձևավորումը կիրականացվի առաջիկա օրերին։ Վարչապետի կուսակցությունը ընտրություններում հաղթել է նախորդ իշխող կուսակցությանը։ «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը հավաքել է 39,85 տոկոս, իսկ նախկին […]

̰
Ռուստամ Բադասյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է դատաիրավական ոլորտի բարեփոխումները

17:00 08.07.2019

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու համար և փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել: Դեսպանը շնորհավորել է Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաջողություն մաղթել մարտահրավերներով լի […]

̰
Արտակարգ դեպք. Աշտարակում վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել է կրակոցով

16:47 08.07.2019

Այսօր` հուլիսի 8-ին, վիճաբանություն-ծեծկռտուք-կրակոց է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է SHAMSHYAN.com-ը։ Ժամը 12։30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Արմեն Զաքարյանն ու Նորայր Թադևոսյանը Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում կանխել են վիճաբանություն-ծեծկռտուքը։ Ճանապարհային ոստիկանները ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ նշված փողոցում ավտոկայանի մոտ մի քանի քաղաքացիներ իրար հետ […]

̰
Բացահայտվել է Երևան-Մեղրի ճանապարհին տեղի ունեցած դանակահարությունը

16:42 08.07.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 2-ին՝ կեսգիշերին մոտ, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ ստացվեց, որ «ձախ ազդրի կտրած-ծակած» վերքով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի կին։ Մի քանի րոպե անց ոստիկանության Վայքի բաժնում ահազանգ հնչեց Վայքի բուժհաստատությունից։ Այստեղ հոսպիտալացվել էր 24-ամյա մի երիտասարդ, որի կրծքավանդակին կտրած-ծակած վերք կար։ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, […]

̰
Արարատի ԲԿ-ում բուժում ստացողները դուրս կգրվեն առաջիկա շաբաթվա ընթացքում

16:37 08.07.2019

Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում որոշ տեղեկություններ է հաղորդել Զոդի վթարից հետո Արարատի ԲԿ տեղափոխված և մինչ օրս բուժում ստացողների վերաբերյալ: Սարդարյանն ասել է, որ երկու հիվանդ է մնացել, երկուսի վիճակն էլ բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. «Մեկը աղջիկ երեխա է հոնքի, ճակատի, գլխի մազածածկ հատվածի սալջարդ վանսվածքներով, մյուսը […]

̰
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Արման Կիրակոսյանի ընտանիքին

16:37 08.07.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի ընտանիքին: Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանի վաղաժամ մահվան […]

̰
Գորիի վթարից տուժած հայ երեխային Թբիլիսիի Իաշվիլի հիվանդանոցից տեղափոխում են Երևան

16:31 08.07.2019

Գորիի վթարից տուժած հայ երեխային Թբիլիսիի Իաշվիլի հիվանդանոցից տեղափոխում են Երևան: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացնում է Aliq.ge-ն:  

̰
Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը կազատվի կալանքից

16:27 08.07.2019

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա. Մաթևոսյանի) բավարարել է «Ղազարյան ընդ Փարթնըրս» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը: Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից: Սահմանված չափով գումարը վճարելուց […]

̰
Այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք հոգով ու մտքով. Բակո Սահակյանի հեռագիրը՝ ՀՀ նախագահին և վարչապետին

16:17 08.07.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ցավակցական հեռագրեր է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից, հեռագրերում ասված է. «Արցախում խոր ցավով տեղեկացանք Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը դարձավ մարդկային զոհերի պատճառ։ Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն […]

̰
Արարատի մարզի վթարից տուժած վարորդներից մեկը տեղափոխվել է այլ բաժանմունք

15:58 08.07.2019

Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը՝ «Տոյոտայի» վարորդ, Երևանի 61-ամյա բնակիչ Սողոմոն Հակոբյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք։ Այս մասին «Արմենիա» ԲԿ-ից տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հակոբյանը վթարի օրն այստեղ է տեղափոխվել Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնից:

̰
Խուլիգանություն Պուշկինի փողոցում. 7 անձ բերման է ենթարկվել

15:55 08.07.2019

Հուլիսի 7-ին՝ ժամը 00։59-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Պուշկինի փողոցում խուլիգանության վերաբերյալ հաղորդում է ստացվել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 7 հոգու: Ժամը 01։40-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանություն հայտնել են, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 2 քաղաքացի: Պարզվել է, որ Պուշկինի փողոցից բերման ենթարկվածները վիճաբանել են հիվանդանոց […]

̰
Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյունները դարձել են նաև նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները. Փաշինյան

15:52 08.07.2019

ՀՀ Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Խալիմա Յակոբի հետ: Տիկին Յակոբը ողջունելով ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Սինգապուր` նշել է, որ երկրում առկա փոքրաթիվ հայ համայնքը վայելում է մեծ հեղինակություն և լիարժեք ինտեգրվել է տեղի հասարակությանը: Սինգապուրի […]

̰
ԱՆ փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել Վրաստանի վթարից տուժածների մասին

15:49 08.07.2019

ՀՀ առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանն այսօր որոշ մանրամասներ է ներկայացրել երեկ Վրաստանում հայկական ավտոմեքենայի վթարից տուժածների առողջական վիճակի մասին: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ հիմնական հետազոտություններն ավարտվել են, բայց հետազոտությունները դեռ շարունակվում են, այս ԲԿ-ում գտնվող հիվանդը՝ Մելանյան, գտնվում է դինամիկ հսկողության տակ: «Ամեն ինչ արվում է, ամեն ինչ […]

̰
Հերթը հումանիտար առարկաներինն է. նախարարը` հանրակրթության ոլորտում սպասվող փոփոխությունների մասին

15:41 08.07.2019

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր հրապարակման մեջ ընդարձակ անդրադարձ է կատարել առաջիկայում սպասվող հանրակրթական չափորոշիչների փոփոխությունների վերաբերյալ: Մասնավորապես խոսքը վերաբերում է հանրակրթական դպրոցներում դասավանդվող մի շարք առարկաների մատուցման նոր չափորոշիչների մշակմանը, ինչպես նաև ուսուցիչների ու դասագրքերը մշակող մասնագետների վերապատրաստմանը: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հերթը հումանիտար առարկաներինն է․ փոփոխվում են […]

̰
Քաղաքացիները փորձել են ինքնասպան լինել՝ նետվելով Դավթաշենի կամրջից

15:23 08.07.2019

Հուլիսի 8-ին` ժամը 14:28-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ինքնասպանության փորձը […]

̰
Մահացել է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Մագալյանը

15:20 08.07.2019

Մահացել է Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սերգեյ Մագալյանը: Այս մասին տեղեկանում ենք Ստանիսլավսկու անվան թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: Դերասանը մահացել է 71 տարեկան հասակում:

̰
Դուք ռասիստ թուրք ազգայնամոլ եք. Փայլանն արձագանքել է թուրք նախկին պատգամավորի՝ հայերի մասին գրառմանը

15:19 08.07.2019

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայազգի պատգամավոր Կարո Փայլանը արձագանքել է այդ երկրի «Ազգայնական շարժում» կուսակցության նախկին պատգամավոր Սինան Օղանի՝ հակահայկական հայտարարություններին: Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, ակնհայտ հակահայկական վարքագիծ ունեցող նախկին պաշտոնյան Twitter-ի իր էջում դժգոհություն էր հայտնել այն առիթով, որ Կարսի, Վանի ու Իգդիրի քաղաքապետարաններում վերջին շրջանում հաճախակիացել են հայկական տարբեր պատվիրակությունների ընդունելությունները: […]

̰
Անմխիթար վիճակ Երևանի հիվանդանոցներից մեկում

15:11 08.07.2019

Ֆինանսական փորձագետ Հովհաննես Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում Երևանի հիվանդանոցներից մեկի զուգարանում արված լուսանկար է հրապարակել և մակագրել. «Էս նկարը ԱԺ-ում նկարածին տվեց անցավ: ? Երևանի հիվանդանոցներից մեկում է սա: Սա, որ տեսնում ես, միամգամից հիվանդանոցի կազմակերպչական ու կառավարման համակարգը կարելի է գնահատել 0-ից 10 բալային համակարգում -20: Հիգիենան ու քարուքանդ վիճակը իր հերթին»: Լուսանկարի ներքևում Ավետիսյանը […]

̰
Կոմիտասի պողոտայի եկեղեցու հարակից մայթն ազատվում է …. համայնքի ղեկավար

15:09 08.07.2019

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը նոր տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուքի» իր էջում: Տեսանյութում ներկայացվում են այդ պահին փողոցում կատարվող վերականգնողական աշխատանքների ընթացքը: «Կոմիտասի պողոտա՝ եկեղեցու մոտ, մայթը ազատվում է …»,- տեսանյութը մակագրել է համայնքի ղեկավարը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ նախկինում այս վայրում ծաղկի վաճառասրահ է եղել, որն ապամոնտաժվել էր վաճառակետի վարձակալի կողմից:

̰
Դաշնակցությունը թեկնածու կառաջադրի Արցախի նախագահի ընտրություններում

15:00 08.07.2019

Դաշնակցությունը հայտարարել է, որ մասնակցելու է Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններում, իսկ հատուկ նիստ է հրավիրելու՝ նախագահի թեկնածու առաջադրելու համար։ ՀՅԴ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «ՀՅԴ Արցախի կազմակերպության բարձրագույն ժողովը, քննելով և վերլուծելով Արցախում տիրող կացությունը և առաջիկա ՏԻՄ, նախագահական և խորհրդարանական ընտրություններում Դաշնակցության դիրքորոշումները, արձանագրելով, որ որոշ քաղաքական ուժերի և առանձին գործիչների կողմից վաղաժամկետ […]

̰
Դպրոցներում կներդրվի քաղպաշտպանության դասընթաց․ Ցոլակյան

14:54 08.07.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր նախատեսված էր հանդիսավոր միջոցառում, որն անցկացվել է առանց հանդիսության։ Դիպլոմ է ստացել հրշեջների ու փրկարարների նոր սերունդը՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մոտ 200 շրջանավարտ։ Ապագա փրկարարները ներկայացրել են, թե ինչպես են ընտրել մասնագիտությունը և ինչ մասնագիտացմամբ են աշխատելու։ Նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ պատմեց նրանց աշխատանքի ընդունելու հնարավորությունների մասին։

̰
Արարատի մարզում վթարված երթուղայինը ներմարզային երթուղում է ներառվել այս ապրիլին

14:48 08.07.2019

ՀՀ Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջն անդրադարձել է Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարին: ՀՀ քննչական կոմիտեի տրամադրած տեղեկությունները տարածելով՝ մարզպետարանը հավելել է. «Վեդու ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ին պատկանող «ԳԱԶ 32213» մակնիշի միկրոավտոբուսը ներմարզային երթուղին սպասարկելու համար օրենքով սահմանված կարգով համալրվել է 2019 թվականի ապրիլին»:

̰
Եթե չլինեն կտրուկ միջոցներ, էլի նույն բաները կունենանք․ Ցոլակյանը՝ ողբերգական վթարների մասին

14:46 08.07.2019

Երասխի ճանապարհին 6 մարդու կյանք խլած պատահարը, ըստ նախնական վարկածի, եղել է մեքենաների բախումից հետո գազի արտահոսքի պատճառով։ Այս վարկածն այսօր կրկնեց արտակարգ իրավիճակների նախարարը։ Նրա ղեկավարած գերատեսչության մասնագետները նույնպես մասնակցել են ոստիկանության աշխատանքներին։ «Նախ` շատ արագ է վառվել։ Նույնիսկ փրկարարները, որ հասել են, չեն կարողացել մոտիկ կանգնել հանգցնելու համար։ 5-6 մետրից են սկսել հանգցնելու […]

̰
Արարատի մարզի վթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանը ծայրահեղ ծանր վիճակում է

14:43 08.07.2019

Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը մանրամասներ է հաղորդել Երևան-Երասխավան ճանապարհին վթարից տուժած և իրենց մոտ բուժվող քաղաքացիների մասին: Նա հայտնել է, որ բուժումները կատարվում են իրենց մոտ, անհրաժեշտության դեպքում, եթե խորհրդատվության կարիք է լինում, հարցեր են լինում, հենց տեղում են կազմակերպում այդ խորհրդատվությունը: Բաբայանն ասել է, որ ծայրահեղ ծանր վիճակում է 20-ամյա Ծաղիկ […]

̰
ԼՀԿ-ն առաջարկում է հանել հիփոթեքային վարկի դեպքում եկամտահարկի վերադարձման սահմանափակումները

14:30 08.07.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը օրենսդրական  նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է հանել հիփոթեքային վարկի դեպքում եկամտահարկի վերադարձման սահմանափակումները: Կուսակցության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Հարկային օրենսգրքով նախատեսված անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման դեպքում եկամտային հարկի վերադարձման համակարգում 2018 թվականից ներդրվել են սահմանափակումներ՝ բնակարանի արժեքի 55 մլն դրամ սահմանափակում և վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային 1.5 մլն […]

̰
Գեներալների կոչումները դեռ մի բան էլ ուշ են տվել․ Ցոլակյան

14:28 08.07.2019

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին լրագրողներն այսօր հարցրին ուժային մի շարք կառույցների ղեկավարներին գեներալների կոչումներ շնորհելու մասին։ Նախարարը նախ` շնորհավորեց ստացողներին, ապա ասաց, որ դա բնական է։ Նա բացատրեց, որ այն երկրներում, որտեղ ուժային կառույցների ղեկավարները ստանում են կոչումներ, կոչումները տրվում են այն պաշտոնյաներին, որոնք արդեն ունեն համապատասխան պաշտոն։ Իսկ այն պաշտոնյաները, որ ստացել են […]

̰
Շտապօգնության մեքենայով Վրաստանից Հայաստան է տեղափոխվել 3 քաղաքացի

14:25 08.07.2019

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում, որ շտապօգնության ծառայության մեքենայով Վրաստանից Հայաստան է տեղափոխվել 3 քաղաքացի: «Նրանցից 2-ը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. 1-ի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ մյուսինը` ծանր: Տուժածներից մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- գրել […]

̰
Խուդոյանի գործը և Պուտինի հայտարարությունը. բիզնես օմբուդսմենը զուգահեռներ է անցկացրել

14:11 08.07.2019

Հաջորդ շաբաթ Մոսկվայի վերաքննիչ դատարանը կքննի դատախազության միջնորդությունը`փոխել «Օպտիմա Դիվելոփմենթ»-ի սեփականատեր Ալբերտ Խուդոյանի խափանման միջոց տնային կալանքը։ Մեղադրողները  պահանջում են գործարարին կալանավորել: Ալբերտ Խուդոյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածով, այն է՝ «մեծ մասշտաբների խարդախություն, որը կազմակերպվել է խմբի կողմից կամ հանգեցրել է քաղաքացիների բնակարանային իրավունքից զրկվելուն»:  Ռուսաստանի նախագահի ներքո գործող գործարարների իրավունքների […]

̰
BACK_TO_TOP