TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ջերմուկում կառուցվում է Եղնիկի արձան տանող 1.6 կմ երկարությամբ ճանապարհ

13:50 04.09.2024

Ջերմուկում կառուցվում է Եղնիկի արձան տանող 1.6 կմ երկարությամբ ճանապարհը, ընթացքի մեջ են դիտահրապարակի կառուցման աշխատանքները: Կառուցման աշխատանքներին տեղում ծանոթացել է Նիկոլ Փաշինյանը: Ծրագրի արժեքն ավելի քան 232 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը: Ակնկալվում է, որ դիտահրապարակը կնպաստի համայնքի զբոսաշրջության զարգացմանը: Շինաշխատանքները կավարտվեն 2025 թվականին: Արփա գետի կիրճի և Ջերմուկի խորհրդանիշ եղնիկի արձան […]

̰
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը սեպտեմբերի 5-ին կքննարկի կայուն մեծամասնության կարգավորումը վերանայման հարցը

13:44 04.09.2024

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հետ կապված գործընթացները նորմալ ընթացքի մեջ են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ «Սահմանադրական բարեփոխումների խորհրդի վերջին նիստը տեղի էր ունեցել մոտ երեք շաբաթ առաջ։ Վաղը տեղի է ունենալու այսպես ասած նոր սեզոնի մեկնարկը, որտեղ քննարկելու ենք Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոննիսյանի առաջարկած հարցը. կայուն […]

̰
Հայաստանը մասնակցելու է հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

13:40 04.09.2024

Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ընթացքում ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, պատասխանելով գագաթնաժողովին Հայաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցին, հաստատել է Հայաստանի մասնակցությունը հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ԱՊՀ երկրների ղեկավարները և ԲՐԻԿՍ-ին անդամակցելու կամ համագործակցության հայտ ներկայացրած պետությունները հրավիրված են կազմակերպության` Կազանում կայանալիք գագաթնաժողովին։  

̰
Երևանը չի բացառում Ադրբեջանի հետ հնարավոր հաղորդակցությունների անվտանգության ապահովումը մասնավոր գործակալություններին պատվիրակելու տարբերակը

13:31 04.09.2024

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը չի բացառել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգության ապահովումը կարող է պատվիրակվել անվտանգության մասնավոր գործակալությունների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մնացական Սաֆարյանն այդ մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով թեմայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օրերս հնչեցրած հայտարարությանը։ Մնացական Սաֆարյանն ընդգծել է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն […]

̰
Կասեցում Սևանի «Հայկական ճամբար» հանգստի գոտում

13:24 04.09.2024

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գեղարքունիքի մարզի «ՅՈՒՐԱՅ-ԼԵՎԼ» ՍՊԸ-ում արձանագրել են ապօրինի ջրառ։ Պարզվել է, որ Ընկերությունը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից վարձակալած գ.Արտանիշի ափամերձ հատվածի «Հայկական ճամբար» հանգստի գոտում շահագործելով ապօրինի խորքային հոր իրականացրել է առանց թույլտվության ջրօգտագործում։ ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Ընկերության տնօրենը ենթարկվել է […]

̰
Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

13:17 04.09.2024

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 4-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 6-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ […]

̰
Քննարկվել է արևային էներգետիկայի զարգացման ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունը

12:54 04.09.2024

«Միջազգային արեւային դաշինք» (ՄԱԴ) հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականին: «Միջազգային արեւային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի հիմքն «Արեւային էներգետիկայի խթանմամբ զբաղվող պետությունների Միջազգային արեւային դաշինքի մեկնարկի մասին» 2015 թվականի նոյեմբերի 30-ի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերին նվիրված խորհրդաժողովում ընդունված Փարիզի հայտարարությունն է: Մինչ այժմ համաձայնագիրը ստորագրել է 118 պետություն, որոնցից 97-ն այն վավերացրել են: Այս մասին […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 4-ին

12:40 04.09.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.46 դրամ:  

̰
Երևանում կառուցվող նոր կայանն ու աղբաորսիչ սարքերը կկանխեն աղբի մուտքն ու կուտակումը Գետառ և Հրազդան գետերում

22:40 03.09.2024

Երևանում կառուցվող նոր կայանն ու աղբաորսիչ սարքերը կկանխեն աղբի մուտքն ու կուտակումը Գետառ և Հրազդան գետերում: Ջրի մաքրման կայանը, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում, նաև զտում է ջուրը, որի շնորհիվ կեղտաջուրը չի հասնում Հրազդան գետ. լուծվում է նաև հոտի խնդիրը:

̰
Վայրէջք է կատարել Երևան-ՈՒրումչի առաջին օդանավը

22:31 03.09.2024

Առաջին անգամ օդային ուղիղ կապ է ստեղծվել Հայաստանի և Չինաստանի միջև:  Զվարթնոց օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Երևան-ՈՒրումչի առաջին օդանավը։ Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:  «Ես իմ ուրախությունն ու գոհունակությունը պետք է հայտնեմ, որ բավական երկար աշխատանքի արդյունքում այսօր առաջին չվերթը ունեցանք: Ընդ որում՝ չվերթը կարելի է […]

̰
Կբավարարի՞ արդյոք Հայաստանը բելառուս այլախոհի քաղաքական ապաստանի խնդրանքը

22:13 03.09.2024

 Երեկ հայ-վրացական սահմանին պաշտոնական Մինսկի պահանջով կալանավորված Բելառուսի քաղաքացի Դիանա Մոիսեենկոն արդեն ազատ է արձակվել: Նրա հետագա ճակատագիրը առայժմ հայտնի չէ: Ինչի՞ համար էր կալանավորվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բանն այն է, որ այդ երիտասարդ տիկնոջ դեմ իր հայրենիքում՝ Բելառուսում քրեական գործ է հարուցված և իրավապաշտպաններն այդ գործը համարում են քաղաքական և […]

̰
Սեպտեմբերի 4-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:54 03.09.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 8-րդ զանգ.՝ 2-րդ շրջադարձային 1, 2, 3, 4, 5 շենքեր, Մինսկի փ. 11, 12, 13, 14, 15, 15/5, 16, 17, 18, 19, 20, 21, 50 շենքեր և հարակից ոչ […]

̰
Մեծապես հետաքրքրված եմ Հայաստանով, Հայաստանի տնտեսական մոդելով․ Չու Դոնգյուն՝ Խաչատուրյանին

21:43 03.09.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը վստահություն է հայտնել, որ Չու Դոնգյուի այցն ավելի կխորացնի Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) միջև համագործակցությունը: «Հայաստանը բարձր է գնահատում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ երկարամյա համագործակցությունը և մենք հանձնառու […]

̰
Գազանջատումներ՝ Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում

21:13 03.09.2024

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի Հ.Ավետիսյան փողոցի թվով 15 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

̰
Խելամիտ կլիմայական գյուղատնտեսությունը Հայաստանում

20:50 03.09.2024

Խելամիտ կլիմայական գյուղատնտեսությունը մոտեցում է, որի ընթացքում վերափոխվում է գյուղատնտեսության զարգացումը՝ հաշվի առնելով ներկայիս կլիմայական փոփոխությունները, այն բարձրացնում է կայուն արտադրողականությունը, ամրապնդում է հարմարվողականությունը, հնարավորության դեպքում նվազեցնում է ջերմոցային գազերի արտանետումները և նպաստում պարենային անվտանգության ու զարգացման նպատակների իրականացմանը։ Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Հայաստանում խելամիտ կլիմայական գյուղատնտեսությունը ներառում է […]

̰
Շվեյցարիան հայտարարել է Իրաքում դիվանագիտական ​​առաքելության աշխատանքը վերսկսելու մասին

20:18 03.09.2024

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Բաղդադում երկրի ներկայացուցչությունը վերսկսել է աշխատանքը՝ փակվելուց ավելի քան 30 տարի անց։ «Այսօր Շվեյցարիան կրկին դիվանագիտական ​​առաքելություն ունի Իրաքում։ Նախորդ դեսպանատունը փակվել է 1991 թվականին՝ Պարսից ծոցում պատերազմի ֆոնին»,- ասվում է Շվեյցարիայի ԱԳՆ կայքում։ Նշվում է, որ Բեռնը նպատակ ունի ամրապնդել երկկողմ հարաբերությունները Բաղդադի հետ և խորացնել համագործակցությունը […]

̰
Երիտասարդին առևանգել էին, դաժան բռնության ենթարկել, շորթում կատարել և փաստաթղթերը հափշտակել. ՔԿ

17:46 03.09.2024

2024թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 14:10-ին, Սյունիքի մարզի Գորիս բնակավայրի 28-ամյա բնակչից հաղորդում է ստացվել՝ իր կամքին հակառակ իրեն փակի տակ պահելու, իր նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու, ծեծի ենթարկելու և վնասվածքներ հասցնելու վերաբերյալ: Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 196-րդ հոդվածի 2-րդ մասի […]

̰
Սեպտեմբերի 1-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 1339 հատ

17:38 03.09.2024

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրի ներքո դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում, ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 1339 հատ։ 2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան […]

̰
Քննարկվել են դպրոցների կառավարմանը և ուսուցիչների ատեստավորման գործընթացին վերաբերող փոփոխությունները

17:21 03.09.2024

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունները վերաբերում են դպրոցների կառավարմանը եւ ուսուցիչների ատեստավորման գործընթացին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով 2021 թվականից փորձարկվել եւ իրականացվել է կամավոր ատեստավորման գործընթացը: Այս տարի մեկնարկելով հերթական ատեստավորման գործընթացի բարեփոխման աշխատանքները՝ անհրաժեշտություն է առաջացել օրենքում հստակեցնել մասնավորապես ատեստավորման արդյունքով ուսուցչի հետ հետագա աշխատանքային գործունեության կազմակերպման հարցերը: Նախաձեռնությամբ […]

̰
Չինական պատվիրակությունը հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում

17:14 03.09.2024

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդունել է Սիզանգի ինքնավար շրջանի՝ Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի փոխնախագահ և գլխավոր քարտուղար Վան Գանի գլխավորած պատվիրակությանը: Երևանի քաղաքապետի տեղակալը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ «Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում քայլեր ձեռնարկել երկուստեք գործակցությունն ամրապնդելու և աշխուժացնելու համար: […]

̰
Հաստատվել է Ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

17:09 03.09.2024

Կարևորելով հասարակական կարծիքը, քաղաքացիական հասարակության ներգրավումը ՆԳՆ ոլորտային կառավարման գործընթացներում՝ Ներքին գործերի նախարարի 2024 թ. օգոստոսի 29-ի թիվ 60-Լ հրամանով հաստատվել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմը։ Ինչպես տեղեկացնում են ՆԳ նախարարությունից, խորհրդի կազմում ընդգրկվել են ոստիկանության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության, փրկարար ծառայության ոլորտներին առնչվող հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև շահագրգիռ այլ […]

̰
Փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում

17:02 03.09.2024

«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններով առաջարկվում է «հավաքական թիմ» բառերն իր բոլոր հոլովաձեւերով փոխարինել «հավաքական» բառով՝ իր բոլոր հոլովաձեւերով: Օրենքի 7-րդ հոդվածի համապատասխան կետում, որտեղ ներկայացված են այն մարզաձեւերը, որոնք ներկայացնող մարզիկները, մարզիչներն ու բժիշկները, նույն կետում բերված միջոցառումներում 1-3-րդ տեղերը գրավելու համար պետության կողմից պարգեւատրվում են դրամական պարգեւներով, ավելացվում են կարատե, քիք-բոքսինգ, […]

̰
Հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ Գեղարքունիքի և Լոռու մարզերում

16:57 03.09.2024

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի և Լոռու մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից օգոստոս ամսին իրականացվել են տարբեր թեմաներով մի շարք շտաբային և հատուկ տակտիկական ուսումնավարժանքեր՝ ուղղված հանրային իրազեկվածության բարձրացմանը, անվտանգության մշակույթի և աղետակայուն միջավայրի ձևավորմանը, պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանը։ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը կազմակերպել և անց է կացրել հատուկ տակտիկական ուսումնավարժություն` […]

̰
Երկու երեխայի մահվան ելքով ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում

16:50 03.09.2024

2024 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 22:00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոմայրուղու Զանգակատան հատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով կան տուժածներ: Կատարված ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:45-ի սահմաններում, «MERCEDES» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 70.5-րդ կիլոմետրի հատվածում բախվել է դիմացից ընթացող «ZIL» մակնիշի բեռնատարի հետնամասին, որի հետևանքով «MERCEDES»-ի ուղևորներից մեկը՝ 10 […]

̰
Նշվել է Կովկասի բնության հիմնադրամի՝ Հայաստանում գործունեության 15-ամյակը

16:45 03.09.2024

Նշվել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF)՝ Հայաստանի Հանրապետությունում գործունեության 15-ամյակը: Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանը և Արա Մկրտչյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործընկերներ կազմակերպությունների ղեկավարներ։ Ելույթներով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, Կովկասի բնության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնը, ԿԲՀ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը։ Շրջակա միջավայրի նախարարությունը Կովկասի […]

̰
Փոփոխություններ են առաջարկվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում

16:33 03.09.2024

Նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով: Հստակեցվում է «առանց ընդհատման» հասկացությունը: Տարկետման իրավունք կունենան Հայաստանում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա հիմնական […]

̰
Նախագծով կկանոնակարգվի մշակույթի օրենսդրական դաշտը

16:28 03.09.2024

Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվի մշակույթի օրենսդրական դաշտը, կդյուրանա ոլորտի կառավարումը եւ կբարձրանա ֆինանսական, գույքային եւ կադրային կառավարման արդյունավետությունը. ներկայացնելով ««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Հիմնական զեկուցողի խոսքով առաջարկվում է օրենքի մի շարք դրույթներ […]

̰
Սանահինը՝ որպես առանձին բնակավայր, կներառվի Ալավերդի համայնքում

16:23 03.09.2024

Օրենսդրական առաջարկով Սանահին թաղամասը կառանձնացվի Ալավերդի բնակավայրից եւ կներառվի Ալավերդի համայնքում՝ որպես առանձին բնակավայր: Գործադիրը նման լրացում է առաջարկում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում: Հարցը քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ Սանահինը պատմամշակութային, զբոսաշրջային […]

̰
Հափշտակություններ կատարած երիտասարդը ձերբակալվել է

16:17 03.09.2024

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16.10-ին, Երևանի պարեկները կողոպուտ կատարելու և թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով Հերացու փողոցում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Ներքին Շենգավիթի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի: Պարզվել է, որ նա մոտ կես ժամ առաջ Աբովյան փողոցի մի սուպերմարկետից բացահայտ հափշտակել էր խմիչք ու դիմել փախուստի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են և՛ խմիչքը, […]

̰
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

16:12 03.09.2024

Անհատ ձեռնարակատեր Լիանա Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի վերամշակման արտադրամասում (Սյունիքի մարզ, գյուղ Ակներ) իրականացված վերահսկողական միջոզառումների ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները հատնաբերել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք հակասում են իրավական ակտերով սահմանված պահանջներին: Մասնավորապես՝ ☑️ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել կենդանիների (այդ թվում՝ կրծողների և միջատների) […]

̰
BACK_TO_TOP