TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Զվարթնոցի» ոստիկանները երիտասարդի մոտ հայտնաբերել են կոկաին և մարիխուանա

16:06 03.09.2024

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ դիմավորելու համար ժամանման սրահ եկող մի քաղաքացի ապօրինի պահում է թմրամիջոց: Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանները քաղաքացուն նկատել են ժամանման սրահի վերելակների մոտ, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել են գծային բաժին: Անձնական խուզարկությամբ Վաղարշապատ քաղաքի բնակիչ 32-ամյա երիտասարդի մոտ […]

̰
Թվայնացվել են 1988-1992 թթ․ Ադրբեջանում էթնիկ զտումների հետևանքով բռնի տեղահանված անձանց տվյալները

15:54 03.09.2024

Ավարտվել է 1988-1992 թվականներին Ադրբեջանում էթնիկ զտումների հետևանքով բռնի տեղահանված 300000-ից ավելի հայերի անձնական տվյալների թվայնացման գործընթացը։ Հնարավորություն է ստեղծվել շուրջ 130000 ընտանիքի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություն ստանալ թվայնացված տարբերակով՝ արագ և մատչելի։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ գործընթացի ավարտով լուծվում է ժամանակի ընթացքում մաշվող և ինքնաոչնչացող փաստաթղթերի խնդիրը։ […]

̰
Հայտնի են Հայաստանի բնության պետական թանգարանի մշտական ցուցադրության այցելության տոմսերի նոր սակագները

15:52 03.09.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի մշտական ցուցադրության այցելության և բացատրության (էքսկուրսիայի) տոմսերի նոր սակագները և արտոնությունները․ Թանգարանի մշտական ցուցադրության այցելության տոմսերի սակագներ՝ Դպրոցականներ – 500 դր. Ուսանողներ – 700 դր. Մեծահասակներ՝ ՀՀ քաղաքացիներ – 1000 դր., օտարերկրյա քաղաքացիներ – 2000 դր.: Թանգարանի մշտական ցուցադրության բացատրության (էքսկուրսիա) տոմսերի սակագներ՝ Էքսկուրսիա հայերեն […]

̰
Վահան Կոստանյանը հանդիպել է Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նախարարության պետքարտուղարի հետ

15:46 03.09.2024

Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նախարարության պետքարտուղար Մարկո Շտուցինի հետ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Սլովենիա հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ։ Կարևորվել է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության շրջանակներում համագործակցության ամրապնդումը և հետագա խորացումը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը […]

̰
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

15:41 03.09.2024

Սեպտեմբերի 4-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը ստորագրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) միջև փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրով 2023 թվականի հունվարից Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող, Կառավարության 355-Լ որոշմամբ հաստատված բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի թվային հարթակի հեղինակային իրավունքը Գերմանիայի […]

̰
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը նոր տնօրեն ունի

15:35 03.09.2024

Այսօր կայացել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Օրակարգում ընդգրկված էր 2 հարց։ «Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր ՃԴ տնօրենի ընտրությանը։ Հոգաբարձուների խորհրդին եմ ներկայացրել տնօրենի թեկնածու Արմեն Զոհրաբյանին, ով միաձայն քվեարկությամբ ընտրվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն։ Շնորհակալություն եմ հայտնել ՃԴ […]

̰
ԱԺ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են էներգամատակարարման համակարգի խնդիրները

15:25 03.09.2024

Վերջին շրջանում թե’ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ թե’ պատգամավորների` տարբեր բնակավայրեր այցերի ընթացքում քաղաքացիները մշտապես բարձրաձայնում են էներգամատակարարման համակարգում գոյություն ունեցող խնդիրները, ասել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը: Հարցին անդրադարձ է եղել սեպտեմբերի 3-ին հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկման ընթացքում: Մասնակցել են պատգամավորներ, Տարածքային […]

̰
Ոստան բնակավայրում մեկ անձի սպանության, երկուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունը, երկու անձի մասով, ավարտվել է

14:52 03.09.2024

Ավարտվել է Արարատի մարզի Ոստան բնակավայրում կատարված՝ 28-ամյա անձի սպանության, նույն մարզի երկու բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2024 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Արարատի մարզի Ոստան բնակավայրի 29-ամյա բնակիչը, մի […]

̰
Պետական եկամուտների կոմիտեում գործարկվել է էլեկտրոնային ուսուցման հարթակ

14:37 03.09.2024

Պետական եկամուտների կոմիտեում գործարկվել է էլեկտրոնային ուսուցման հարթակ՝ կարևորելով կոմիտեի աշխատակիցների համար հասանելի կրթական հնարավորությունների ստեղծումն ու շարունակական կրթության ապահովումը։ Էլեկտրոնային հարթակն ստեղծվել է ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ։ Կոմիտեի աշխատակիցները հնարավորություն կունենան մասնակցելու Ուսումնական կենտրոնում կազմակերպվող դասընթացներին՝ առկա, հեռավար և առցանց եղանակով։ Մասնավորապես, սահմանային անցակետերում ծառայող աշխատակիցները կարող են […]

̰
Երևանի բժշկական կենտրոններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

14:28 03.09.2024

Սեպտեմբերի 3-ին, ժամը 12։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։01-ին։ Այրվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1972 թ.) շարժիչի […]

̰
Դեբեդ գետի վարարման հետևանքով փլուզված հատվածներում կատարվում է ասֆալտապատում

14:15 03.09.2024

Մ-6 միջպետական ճանապարհի՝ գետի վարարման հետևանքով փլուզված հատվածներում կատարվում է ասֆալտապատում՝ ապահովելով ժամանակավոր անցանելիություն։ Այս մասին հաղորդում է Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: Կկատարվի Դեբեդ գետի հիդրոլոգիական ուսումնասիրություն, որի արդյունքների հիման վրա էլ կպատվիրվեն նախագծանախահաշվային փաստաթղթեր՝ ճանապարհի լիարժեք վերականգնման համար։

̰
Դեսպան Քվինը, Վիլյամ Սարոյան հիմնադրամի նախագահը և ԿԳՄՍ նախարարը ներկա են գտնվել Վիլյամ Սարոյանի կտավներից մեկի ցուցադրությանը

14:07 03.09.2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Վիլյամ Սարոյան հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա են գտնվել Վիլյամ Սարոյանի կտավներից մեկի ցուցադրությանը, որը հիմնադրամը տրամադրել էր դեսպանի կեցավայրում ներկայացնելու համար։ Արվեստագետները, կոմպոզիտորները, կառավարության, ակադեմիայի և քաղաքացիական հասարակության առաջնորդները հարգանքի տուրք են մատուցել աշխարհահռչակ ամերիկահայ գրողի և արվեստագետի ժառանգությանը, […]

̰
Վարչապետն ընդունել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենին

13:51 03.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուին: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ Կառավարության և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես, պարենային անվտանգության ապահովման ոլորտում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է գյուղատնտեսության, շրջակա միջավայրի բնագավառներում համատեղ ծրագրերի շարունակական իրականացումը և համոզմունք հայտնել, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության […]

̰
Դրական եզրակացություն «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրինագծին

13:44 03.09.2024

Առաջարկվում է համապարփակ կարգավորման ենթարկել պետությունների միջև քրեական վարույթներով միջազգային համագործակցությունը: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ի նիստում քննարկվել է Կառավարության հեղինակած «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագիծը: «Առանձին կարգավորման առարկա են դարձել հանձնումների, դատապարտյալների փոխանցման, օտարերկրյա պետության կամ Հայաստանի Հանրապետության տարածքում դատապարտված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց հսկողություն իրականացնելու […]

̰
ՀՀ-ում պաշտոնապես կնշվի Հայրերի օրը

13:39 03.09.2024

ՀՀ-ում պաշտոնապես կնշվի Հայրերի օրը. օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ: Նախագծով նախատեսվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում եւ հունիսի 17-ը սահմանել որպես Հայրերի օր: Օրինագծի հեղինակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը, մեկնաբանելով օրվա ամսաթվի ընտրությունը, նշել է, որ հաշվի է առնվել մի շարք երկրների փորձը՝ ընդգծելով, որ […]

̰
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն

13:24 03.09.2024

Սիրելի երևանցիներ, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է մշակութային նոր նախագիծ: Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն, որի շրջանակներում ելույթ կունենան հայաստանյան և արտերկրից հրավիրված անվանի երաժիշտներ, մենակատարներ և երաժշտախմբեր: Թումանյանի անվան զբոսայգում սեպտեմբերի 17-ից 24-ը կայանալիք փառատոնի ընթացքում ելույթ կունենան Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի օպերայի և […]

̰
Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի

13:16 03.09.2024

Երևանում սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 5-ին երեկոյան ժամերին, 6-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 3-5-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ։ Մարզերում սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 5-ի երեկոյան […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

13:05 03.09.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ և ՊԳԿ միջև ընթացիկ համագործակցության և վերջինիս ընդլայնման հարցերի: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է ակտիվ քայլեր՝ միտված պարենային անվտանգության ապահովմանը, գյուղատնտեսության ոլորտի արդիականացմանը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված […]

̰
«Թվային դարաշրջանը գյուղատնտեսության զարգացման համար ստեղծում է նոր և բացառիկ հնարավորություններ»․ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենին

12:35 03.09.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չյու Դոնգյուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը ու Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են ՊԳԿ-ի հետ համագործակցության խորացման ու ընդլայնման հնարավորությունները գյուղատնտեսության ոլորտի զարգացման, սննդամթերքի անվտանգության ապահովման, կլիմայի փոփոխության արդյունքում առաջացած մարտահրավերների հաղթահարման, վնասատուների դեմ արդյունավետ […]

̰
Խոյ համայնքի Ծաղկալանջ բնակավայրում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակ

12:07 03.09.2024

Սեպտեմբերի 4-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 11։30-ին, գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Հայաստանի Հանրապետությունը սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է. վարչապետը տիկնոջ հետ այցելել է նորակառույց դպրոցներ

22:02 02.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, հետ շրջայց է կատարել հանրապետությունում նոր կառուցված որոշ դպրոցներում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Երևանի «Հերացի» ավագ դպրոցը: Ուսումնական հաստատության 2019 թ. մեկնարկած շինարարական աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 1 մլրդ դրամ: Կառուցված ավագ դպրոցը նախատեսված է 520 աշակերտի համար: Դպրոցն […]

̰
Սեպտեմբերի 3-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:36 02.09.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 34 շենքեր, «Անի» մսուր-մանկապարտեզ, «Քալանթար» […]

̰
Կուտականի դաշտերում այրվել է մոտ 30 հա հնձած արտ

19:49 02.09.2024

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13:28-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կուտական գյուղի դաշտերում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։33-ին, մարվել՝ 16։42-ին։ Այրվել է մոտ 30 հա հնձած արտ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է մեկ տրակտոր։

̰
Հիմնանորոգվում է Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մի հատվածը

19:44 02.09.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Մարտունի-Գետափ ավտոճանապարհի կմ80+000-կմ94+000 հատվածը։ 14կմ ճանապարհն անցնում է Վարդենյաց լեռնանցքով։ Վերջին անգամ նշված ճանապարհահատվածը հիմնանորոգվել է 2000-ական թվականների սկզբին։ Կապալառու կազմակերպությունը՝ «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, կատարում է հողային աշխատանքներ, նորոգում է ճանապարհային ծածկը, կատարվում է ասֆալտապատում, կառուցվում են կողնակները, որոշ հատվածներում նախագծով նախատեսված է հիմքի գրունտի փոփոխություն։ Ճանապարհի մոտ […]

̰
Շնորհավորանքի հանդիսավոր արարողություն առաջին դասարան հաճախող երեխաների համար. ԿԳՄՍՆ

19:28 02.09.2024

Գիտելիքի և դպրության օրվա շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել առաջին դասարանցիների շնորհավորանքի հանդիսավոր արարողություն։ Միջոցառմանը մասնակցել է շուրջ 500 երեխա՝ Երևանի տարբեր վարչական շրջաններից. նրանց համար կազմակերպվել է «Օլիմպիկուս» մուլտֆիլմի դիտում։ Երեխաներին ողջունել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ Միջոցառումը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության, Երևանի […]

̰
Ոստիկանությունը կհերթապահի 1227 կրթական հաստատության մոտ․ մեկնարկել է «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը

19:23 02.09.2024

Ինչպես ամեն տարի՝ այս տարի նույնպես ՆԳՆ ոստիկանությունը հանգամանորեն էր նախապատրաստվել նոր ուսումնական տարվան: Վաղ առավոտից ծառայողները տեղում էին՝ կազմ ու պատրաստ իրականացնելու «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը։ Հրահանգավորումից հետո ոստիկաններն անցան ուժեղացված ծառայության՝ ապահովելու օրվա անվտանգ տոնականությունը։ Դպրոցների բակերում ծառայողներն օրվա առթիվ շնորհավորել են աշակերտներին, մաղթել հաջողություններ։ «Վարորդներին, երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում ենք ուսումնական տարվա […]

̰
Ռուսները միշտ ուզել են փոխել Նիկոլ Փաշինյանին. Արամ Սարգսյան

19:17 02.09.2024

33 տարի առաջ՝ սեպտեմբերի երկուսին, Արցախը հռչակեց իր անկախությունը: Այսօր, սակայն, արցախահայությունը Ադրբեջանի կողմից ենթարկված է բռնի տեղահանության: Շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական ասուլիսում անդրադարձավ նաև Արցախի հարցին, հայ-ադրբեջանական բանակցություններին ու Բաքվից հնչող պահանջներին: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

̰
Կատարելագործվում են մասնավոր պահնորդական գործունեությունն ու լիցենզավորման պայմանները. քննարկվել է ՆԳՆ օրենսդրական նախաձեռնությունը

19:12 02.09.2024

Քննարկվել է ՆԳՆ օրենսդրական նախաձեռնությունը: Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի ու Ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունների պետերը, նախարարության իրավասու ստորաբաժանումների, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, ինչպես նաև մասնավոր պահնորդական ծառայությունների ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկման մասնակիցներն ընդգծել են ներառական ձևաչափով հանդիպումների կարևորությունը և ներկայացրել նկատառումներ ինչպես նախարարության […]

̰
Էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություն մատուցող 20 հազար քաղաքացի արդեն իսկ գրանցվել է հարկային մարմնում. ՊԵԿ

19:08 02.09.2024

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 2-ի դրությամբ էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություն մատուցող 20 հազար քաղաքացի պարզեցված ընթացակարգով արդեն իսկ գրանցվել է հարկային մարմնում։ Էլեկտրոնային հարթակների միջոցով՝ կանխիկ և անկանխիկ գործարքներով, վերջին տվյալներով 10 հազար վարորդի կողմից գեներացվել է շուրջ 150 հազար էլեկտրոնային ՀԴՄ կտրոն՝ մոտ 192 մլն դրամի չափով։ Տաքսի ծառայություն մատուցող անհատ […]

̰
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

19:02 02.09.2024

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի խճուղուց Սայաթ-Նովա գյուղ տանող ճանապարհահատվածին այրվում է ավտոմեքենա և փայտ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Մ., ծնված 1963 թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
BACK_TO_TOP