18:21 04.09.2024
Զվարթնոց օդանավակայանում դիմավորման արարողություն է, Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթներն՝ իրականություն: Հայ և չին գործընկերների երկար քննարկումներն ու պայմանավորվածությունները կյանքի կոչվեցին սեպտեմբերի 3-ին: Ուրումչի-Երևան առաջին չվերթը երեկ երեկոյան Երևան բերեց ավելի քան 7 տասնյակ ուղևորի: Նրանց դիմավորեցին ժպիտներով ու ծաղիկներով: Ուրումչի-Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքներն այսուհետ կտևեն 4-5 ժամ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:16 04.09.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր աշխատանքային այցով եղել է Արթիկ համայնքում։ Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, համայնքապետարանի մասնագետների հետ մարզպետը շրջել է մի շարք օբյեկտներում` դիտարկելու շինաշխատանքներն ու նախապես տրված հանձնարարականների կատարման ընթացքը։ Պատասխանատուները դիտարկել են համայնքի թիվ 3 և թիվ 4 մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների ընթացքը, որոնք ավարտական փուլում են։ […]
17:55 04.09.2024
Ներկայումս մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննում եւ որոշում կայացնում են մաքսային մարմինները: Մաքսային մարմինների անունից այդ գործերը քննելու եւ որոշում կայացնելու իրավունք ունեն մաքսային մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, վերադաս մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Նախագծով նախատեսվում է ընդլայնել մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնող եւ դրա արդյունքում որոշում կայացնելու իրավասություն […]
17:48 04.09.2024
Հիմնանորոգվել է /Մ-2/ – Հերհեր – Կարմրաշեն միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ 8.7 կմ հատվածը: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 791 մլն դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևել է ավտոճանապարհի շինարարության ընթացքին:
17:43 04.09.2024
Գնդեվանքում կառուցվում է 1,7 կմ երկարությամբ քայլարշավային արահետ՝ լուսավորությամբ և նստարաններով: Ծրագրի արժեքն ավելի քան 117 մլն դրամ է: Աշխատանքները կավարտվեն մինչ տարեվերջ: ԿԳՄՍ-ն էլ վերականգնում է Սբ. Աստվածածին եկեղեցին և որմնանկարները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:
17:39 04.09.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Ռեկտոր Գոռ Վարդանյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել Տեղեկատական տեխնոլոգիաների իննովացիոն կենտրոնում, ՏՏ և ֆիզիկայի լաբորատորիաներում տարվող աշխատանքներին, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համալսարանի նախաձեռնություններին և իրականացվող նախագծերին: Հանրապետության նախագահը ծանոթացել է նաև գերժամանակակից սարքավորումներով հագեցած «PMI Science» ինդուստրիալ գիտահետազոտական […]
17:27 04.09.2024
Մի քանի օրից կմեկնարկի ԿԳՄՍ նախարարության Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնը: Սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում տարվա ամենասպասված գրական իրադարձությանը նախատեսված է 32 միջոցառում: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, փառատոնի համակազմակերպիչ, ԳԱԹ տնօրեն […]
17:22 04.09.2024
Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն է ստանձնել արդիականացնելու թափոնների կառավարման ոլորտը Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ Ըստ համաձայնագրի, մինչև 2024 թվականը Հայաստանում պետք է ներդրվի Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ։ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի աջակցությամբ, Ամերիկայի առևտրի պալատը սկսել է Արտադրողի […]
17:16 04.09.2024
Հայաստանը 2006 թվականի հունիսի 9-ին միացել է «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիային (CMR): 2008 թվականին վերը նշված կոնվենցիան լրացվել է e-CMR լրացուցիչ արձանագրությամբ, որն էլ ուժի մեջ է մտել 2011 թվականին: Դա թույլ է տալիս հիմնական կոնվենցիայով նկարագրված իրավակարգավորումներն իրականացնել էլեկտրոնային եղանակով: Առաջարկվում է, որ Հայաստանը եւս միանա այս կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությանը, որով […]
17:11 04.09.2024
Գործարկվել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության պաշտոնական նոր կայքը՝ rescue.mia.gov.am-ը: Այն Հայաստանում առաջին պետական կայքն է, որի տեղեկատվությունը գտնվում է ամպային տիրույթում: Կայքի ստեղծման հիմքում հաշվետվողականության և թափանցիկության ապահովումն ու հանրության հետ արդյունավետ հետադարձ կապի ստեղծումն է։ Ժամանակակից մոտեցումներով եռալեզու կայքը համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, արագագործ է և ծավալուն՝ ընդլայնման հնարավորությամբ: […]
17:06 04.09.2024
ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում՝ «Թվային կրթության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում, ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) պաշտոնապես ներկայացրել է հանրակրթական դպրոցներում արհեստական բանականության (ԱԲ-ի) ոլորտի խորացված կրթության ներդրման հայաստանյան փորձառությունը։ Մեկ հարկի տակ միավորելով աշխարհի տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների, կրթության նախարարների, հետազոտական ու կրթական հաստատությունների (Հարվարդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և այլք) անդամների՝ […]
16:55 04.09.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության պնդմամբ՝ հանրապետությունում վերջին մի քանի աղմկահարույց հոսանքազրկումներն իր պատասխանատվության տիրույթում չեն եղել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը սեպտեմբերի 4-ին հրավիրված ասուլիսին պնդել է, որ անցած տարի ՀՀ կառավարության նիստի, ինչպես նաև այս տարվա ընթացքում Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում […]
16:48 04.09.2024
Սեպտեմբերի 4-ին Երևանում մեկնարկել է Միջազգային արբիտրաժային երկրորդ համաժողովը: Այն շուրջ 20 երկրից Հայաստան է բերել արբիտրաժի և հաշտարարության ոլորտի առաջատար մասնագետների՝ իրավաբանների, գիտնականների, բիզնեսի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի՝ քննարկելու ոլորտի արդիական հարցերը: Համաժողովի բացման խոսքում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ Կառավարությունը կարևորում է վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացումը և դրանց կիրառության […]
16:35 04.09.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 5-ին ժամը 07:00-ից մինչև սեպտեմբերի 6-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
16:29 04.09.2024
Բուժաշխատողները ներկայումս մասնակցում են այն դասընթացներին, որոնց ցանկանում են: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը սեպտեմբերի 4-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ: ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող դասընթացներ, որոնց ցանկը, անհրաժեշտությունից ելնելով, կսահմանվի Կառավարության […]
16:15 04.09.2024
Սեպտեմբերի 3-ին Շվեդիայի Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի ներկայացուցիչները հյուրընկալվել են ՀՀ ԱԳ նախարարությունում: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը և ՀՀ պետական գերատեսչությունների գլխավոր քարտուղարները: ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը ներկայացրել են ՀՀ պետական կառավարման մարմիններում ընթացող բարեփոխումները, դրանց նպատակները և առկա խնդիրները: […]
16:07 04.09.2024
ՀՀ հարաբերությունները Վրաստանի հետ վերջին տարիներին գրանցել են էական առաջընթաց` ընդգրկելով երկկողմ օրակարգի բոլոր բնագավառները, այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: Փոխնախարարն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի նիստում քննարկման է ներկայացրել ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող […]
16:00 04.09.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Ամալյա Փարեմուզյանին պատկանող կաթնամթերքի՝ պանրի, արտադրամասում (Լոռու մարզ, գյուղ Շնող) իրականացված ստուգմամբ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի բազմաթիվ շեղումներ: Այսպես. արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերի հնարավորությունը, արտադրամասում տարանջատված […]
15:47 04.09.2024
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Ջերմուկի «Գլաձոր» առողջարան՝ տեղում ծանոթանալու հիմնանորոգման աշխատանքներին: Մասնավոր ընկերությունն իրականացնում է մոտ 7.5 մլրդ դրամի ներդրում:
15:40 04.09.2024
Համաձայնագրի նպատակն է դյուրացնել Հայաստանի և Թունիսի` դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց ուղեւորությունների ընթացակարգերը: Յուրաքանչյուր պետության վավեր դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները կազատվեն մյուս պետության տարածք մուտք գործելու նպատակով վիզա ձեռք բերելու պարտականությունից` տարանցման կամ առաջին մուտքի օրվանից 180 օրվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամկետով այնտեղ մնալու համար, այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ […]
15:35 04.09.2024
Ջերմուկի Մյասնիկյան փողոցի սկզբնամասում գտնվող Վ. Սարգսյանի անվան զբոսայգում և Ազատամարտիկների պուրակում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 74 մլն դրամ, Կառավարությունը հատկացրել է 33 մլն 363 հազար դրամը։ Ջերմուկի Շահումյան փողոցից դեպի ըմպելասրահ տանող ճեմուղին վերանորոգվել, բարեկարգվել է, կառուցվել են տաղավարներ և տեղեկատվական կենտրոն: Ծրագրի ընդհանուր արժեքը 94 […]
15:29 04.09.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծում առանցքային կետերը համաձայնեցված են, ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ «Այժմ գնդակն Ադրբեջանի դաշտում է, և Բաքուն պետք է պաշտոնապես արձագանքի Հայաստանի կողմից ուղարկված խաղաղության պայմանագրի 10-րդ խմբագրությանը»,-ասել է նա։ Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Հայաստանը […]
15:17 04.09.2024
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Բաքվից հնչող հայտարարություններին Հայաստանի կողմից սպառազինություն ձեռք բերելու վերաբերյալ։ «Իր պաշտպանական կարիքները բավարարելու և խնդիրները լուծելու գործողությունները Հայաստանի սուվերեն որոշումներն են, և երրորդ կողմերը չեն կարող Հայաստանին ստիպել կամ պահանջել զինամթերք, սպառազինություն ձեռք չբերել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Խանդանյանը: Նա […]
15:12 04.09.2024
Անհատ ձեռնարակատեր Լիանա Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի վերամշակման արտադրամասում (Սյունիքի մարզ, գյուղ Ակներ) իրականացված վերահսկողական միջոզառումների ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները հատնաբերել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք հակասում են իրավական ակտերով սահմանված պահանջներին: Մասնավորապես՝ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել կենդանիների (այդ թվում՝ կրծողների և միջատների) ներթափանցումը, […]
15:07 04.09.2024
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» գործող օրենքում նախատեսված են կարգավորումներ, որոնց համաձայն 16 տարին լրացած երեխաներն իրավունք ունեն տալու գրավոր իրազեկված համաձայնություն բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք (պացիենտ) իրավունք ունի մատչելի ձեւով ստանալու տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության […]
14:57 04.09.2024
«Ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագրի վավերացումը կօժանդակի ԱՊՀ երկրներին օգտագործել իրենց ծառայությունների ոլորտների համեմատական առավելությունները, զարգացնել տնտեսական ինտեգրումը եւ խթանել կայուն տնտեսական աճը: Փաստաթուղթը ստորագրվել է 2023 թվականի հունիսին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի միջեւ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սեւակ Միքայելյանի խոսքով համաձայնագիրը բխում է «Ազատ առեւտրի […]
14:28 04.09.2024
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ […]
14:20 04.09.2024
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է, որ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններով առաջարկվում է «հավաքական թիմ» բառերը […]
14:03 04.09.2024
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Նրա տեղեկացմամբ նախագծի ընդունման արդյունքում բարեխիղճ հարկ վճարողները կվճարեն փոփոխված (ավելացված) հարկի գումարը, սակայն նրանց նկատմամբ սահմանված կոնկրետ ժամկետներում տույժեր չեն հաշվարկվի: Նախագիծն ուղղված է բարեխիղճ հարկատուների […]