TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վաղարշակ Հակոբյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ

18:56 02.09.2024

Ձեր դեսպանության հետ մենք արդյունավետ աշխատում ենք ոչ միայն խորհրդարանական, այլեւ բոլոր մակարդակներում: Ղազախ գործընկերների հետ մենք հաճախ հանդիպում ենք տարբեր միջազգային հարթակներում, եւ այդ հանդիպումները միշտ օգտագործում ենք ի նպաստ երկու երկրների խնդիրների լուծման: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ […]

̰
Գևորգ Պապոյանն ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա» կենսաթոշակային ֆոնդի փոխնախագահին

18:50 02.09.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա» կենսաթոշակային ֆոնդի փոխնախագահ Անդրեաս Վիմմերին և խորհրդի անդամ Կառլոս Մենդես դե Վիգոյին։ «Ցե-Կվադրատ Ամպեգան» ավելի քան 10 տարի է կառավարում է կենսաթոշակային և ներդրումային ֆոնդեր Հայաստանում: Ընկերությունը ծառայություններ է մատուցում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին, ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ոլորտում […]

̰
Կսահմանվի ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ

18:44 02.09.2024

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը, որն անցել է ներպետական բոլոր ընթացակարգերը: «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի վավերացման նպատակն է համակարգել եւ միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված հարցերը, կարգավորել ապրանքների ծագման […]

̰
Հրդեհ Ակնաշեն գյուղում

18:39 02.09.2024

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12:48-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնաշեն գյուղի Դեմիրճյան փողոցի տներից մեկին հարակից այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը հարակից խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։05-ին, մարվել՝ 13։18-ին։ […]

̰
Վահան Կոստանյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարի հետ

18:33 02.09.2024

Սեպտեմբերի 2-ին Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Ստեֆեն Դոութիի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին, դրա զարգացմանն ուղղված համատեղ քայլերին: Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև հաստատված ռազմավարական երկխոսությանը և դրա բովանդակային հարստացմանը: Մտքեր […]

̰
Ավարտվել է ինը քաղաքացուց ավելի քան 342 մլն ՀՀ դրամի հափշտակություններ կատարելու բազմադրվագ վարույթի նախաքննությունը

18:26 02.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 2010-2017թթ. ընկած ժամանակահատվածում Ա.Ա.-ի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Ա.Ա.-ն նշված ժամանակահատվածում հափշտակել է քաղաքացիների կողմից բնակարաններ […]

̰
ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայողի՝ հրազենային վնասվածքով դի. ՀՀ ՊՆ

18:17 02.09.2024

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: «Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»,-ասվում է հաղորդագրությունում:

̰
Վարչապետը ներկա է գտնվել Կիրանցի նորակառույց դպրոցի բացման արարողությանը

18:09 02.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Կիրանցի նորակառույց դպրոցի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այլ պաշտոնատար անձինք։

̰
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել համաձայնագրին, որը կնպաստի ԵԱՏՄ շրջանակում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի օգտագործման փորձի ընդլայնմանը և դրանց կայուն շրջանառությանը

18:05 02.09.2024

Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հուլիսի 31-ին՝ Մոսկվայում: Այն կանոնակարգում է ԵԱՏՄ շրջանակում պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության եւ մարման հետ կապված իրավահարաբերությունները եւ սահմանում է պահեստային վկայագրերի նկատմամբ ներկայացվող պահանջները: ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 2-ին գումարված նիստում քննարկել է ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման), […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի վարչապետին

17:55 02.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ Անկախության օրվա առիթով։ Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վիետնամի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանը և Վիետնամը վայելում են սերտ գործընկերային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության և բարեկամության վրա: […]

̰
Պանրի տեխնոլոգիայով արտադրվող մթերքում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ. ՍԱՏՄ

17:50 02.09.2024

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «ԲԻԱԼԿԱ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից և ներկայացրել լաբորատոր հետազոտության: Փորձաքննությամբ պարզվել է, որ «Կաթնային յուղի փոխարինիչով Չանախ պանրի տեխնոլոգիայով մթերք» արտադրատեսակը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական […]

̰
Հանձնուքով բերված շոկոլադե կոնֆետներում հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածներ

17:46 02.09.2024

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու դատապարտյալ Ա.Բ.-ին հանձնուքի միջոցով թմրանյութ փոխանցել։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նշված բաժնի ծառայողները Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալ Ա.Բ.-ի անվամբ քաղաքացուհի Կ.Ս.-ի կողմից […]

̰
Դանիել Դանիելյանը կոչ է արել ակտիվ մասնակցել մշակութային կրթության տարվան

17:36 02.09.2024

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել է Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոց, որտեղ մասնակցել է ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառմանը: Դանիել Դանիելյանը շնորհավորել է ներկաներին՝ տեղեկացնելով, որ այս տարին նախարարությունը հայտարարել է՝ որպես մշակութային կրթության տարի: «Սա նշանակում է, թե որքանով է պետությունը կարևորում մշակութային կրթությունը, և մշակույթն ու […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ԱԳ նախարարության պետնախարարի հետ

17:30 02.09.2024

Սեպտեմբերի 1-ին Պրահայում ընթացող «GLOBSEC» համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիի հետ: Ի շարունակություն ՀՀ ԱԳ նախարարի Դոհա կատարած այցի՝ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների խորացման, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ակտիվացման և ներդրումների խրախուսման հնարավորություններին։ Վահան Կոստանյանը և Մուհամմադ բին Աբդուլազիզ […]

̰
Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը

17:24 02.09.2024

Սեպտեմբերի 5-ին՝ հինգշաբթի, Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի տոնի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Երևանի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Վաղարշապատ քաղաքի Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը և կմատուցվի Սուրբ Պատարագ: Սուրբ Պատարագի սկիզբը 10:30-ին է։

̰
Հայտնի է՝ երբ կսկսվի այս ամսվա կենսաթոշակների վճարումը

17:18 02.09.2024

Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ 2024 թվականի սեպտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբերի 3-ից:

̰
Արաքսիա Սվաջյանն ուսումնական տարվա մեկնարկի առիթով շնորհավորել է սովորողներին

17:06 02.09.2024

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է մի շարք ուսումնական հաստատություններ և շնորհավորել աշակերտներին ու մանկավարժներին: Նախարարի տեղակալի առաջին կանգառը Երևանի թիվ 167 հիմնական դպրոցն էր: Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է Գիտելիքի օրվա կապակցությամբ և նշել, որ իրականացվող բարեփոխումների ֆոնին բազմաթիվ ծրագրեր են նախատեսվում, որոնք ուսումնական գործընթացն առավել հետաքրքրական կդարձնեն: ԿԳՄՍ […]

̰
Այգեձոր բնակավայրի՝ պայմանագրային զինծառայող հանդիսացող անձին ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով կալանավորվել է Արագածոտնի մարզի բնակիչ

17:00 02.09.2024

2024թ․ օգոստոսի 28-ին` երեկոյան, ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի աջ կեսի և աջ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքերով Տավուշի մարզի Բերդի բժշկական կենտրոն է տեղափոխվել Այգեձոր բնակավայրի 19-ամյա բնակիչ։ Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Այգեձոր բնակավայրի գյուղամիջյան հատվածում կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ մի կողմից գյուղի մի քանի երիտասարդ, մյուս […]

̰
Երևանում մեկնարկել է Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աշխատաժողովը

16:54 02.09.2024

Սեպտեմբերի 2-ին Երևանում մեկնարկել է Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աշխատաժողովը, որին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի 27 երկրներից։ Աշխատաժողովի նպատակն է քննարկել բույսերի պաշտպանության միջազգային չափորոշիչներն ու ստանդարտները, քննարկել անդամ-երկրներում տիրող բուսասանիտարական իրավիճակը, կատարված բուսասանիտարական միջոցառումներըն ու դրանց արդյունքները և, անհրաժեշտության դեպքում, կոնվենցիայում կատարել փոփոխություններ ու արդիականացնել այն: Աշխատաժողովի բացմանը մասնակիցներին […]

̰
Ոստիկանության տեսանյութը՝ Արարատի մարզի Այգավան գյուղում տեղի ունեցած սպանության վերաբերյալ

16:48 02.09.2024

Օգոստոսի 30-ին՝ կեսգիշերից քիչ անց, «Վեդի» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն. հարազատները հիվանդանոց էին տեղափոխել Այգավան գյուղի բնակիչ 32-ամյա Մնացական Հարությունյանի դիակը` բազմաթիվ կտրած-ծակած վերքերով: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց: Հաջողվել է պարզել, որ դեպքը տեղի է ունեցել Մնացական Հարությունյանի տան դիմաց՝ […]

̰
«Սովորել սովորելու կարողունակությունը». ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ թիվ 119 ավագ դպրոցի աշակերտներին

16:36 02.09.2024

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոց: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, նոր ուսումնական տարվա մեկնարկի միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Նախարարի տեղակալը ԿԳՄՍ նախարարության անունից շնորհավորել է աշակերտներին […]

̰
Երևանում բախվել են «Mercedes»-ներ. բեռնատարը կոտրել է ցուցանակն ու լուսակիրը և հայտնվել մայթին

16:30 02.09.2024

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:20-ի սահմաններում Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 42-ամյա Կարեն Գ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Արսեն Գ.-ի վարած բեռնատար «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան։ Բախման հետևանքով բեռնատար «Mercedes»-ը դուրս […]

̰
Կայացել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստը

16:24 02.09.2024

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ երկրորդ նիստը: Ողջունելով Հայաստան ժամանած վրացի գործընկերներին` ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը կարեւորել է 2022 թվականի նոյեմբերին համատեղ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն` երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ նիստերի անցկացումը: Կողմերն […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

16:12 02.09.2024

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4304 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 135 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 144, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 296 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 37, չամրակապված վարելու՝ 364, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 302, վարելիս հեռախոսից […]

̰
Գիտելիքը և կրթությունը մեր կյանքի կարևորագույն հենասյուներն են. նախագահի շնորհավորական ուղերձը

16:06 02.09.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ. «Սիրելի ուսուցիչներ և սովորողներ, Շնորհավորում եմ բոլորիս նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ։ Այս օրվա խորհուրդը առանձնանում և կարևորվում է բոլորիս համար՝ որպես կրթության և գիտության նշանակության վերահաստատման պահ։ Գիտելիքը և կրթությունը մեր կյանքի կարևորագույն հենասյուներն են, որոնք օգնում են ձևավորել […]

̰
Նախորդ շաբաթվա ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

16:00 02.09.2024

Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվել են գյուղատնտեսական մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը: Առանձին լեռնային շրջաններում բազմամյա միջին ժամկետներին մոտ սկսվել են աշնանացան ցորենի նախացանքի աշխատանքները։ Նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի, պտղատուների և խաղողի հասունացումը, կատարվել է բերքահավաք։ Հովտային շրջաններում կատարվել է ձմերուկի և սեխի բերքահավաք, առաջացել են առվույտի ծաղկաբույլերը։ Եղանակային պայմանները նպաստավոր են եղել պտղատուների հասունացման, […]

̰
Գլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը

15:48 02.09.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. hետախուզվող Ա.Ա.-ն հանձվել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Ա.Ա.-ն մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար:

̰
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վավերացման մասին նախագիծը՝ գործադիրի առաջիկա նիստում

15:33 02.09.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի վավերացման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ընդգրկվել է Կառավարության առաջիկա նիստի օրակարգում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացման ընթացակարգի շրջանակներում ուղարկվելու է Սահմանադրական դատարան՝ ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը որոշելու համար:

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը

15:17 02.09.2024

Սևանա լճի մակարդակը օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով և կազմել՝ 1900.60 մ (01.09.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 43սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.644մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի […]

̰
Սիսիանի օդանավակայանի լիարժեք վերականգնումը քննարկման փուլում է․ Փաշինյան

14:58 02.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տելեգրամի իր ալիքում գրել է, որ Սիսիանի օդանավակայանի լիարժեք վերականգնումը քննարկման փուլում է։ «Վայրէջք կատարեցինք Սիսիանի օդանավակայանում, որի լիարժեք վերականգնումը և կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու ծրագիրը քննարկման փուլում է»,- գրել է նա:

̰
BACK_TO_TOP