16:08 01.07.2019
Աննա Հակոբյանը հուլիսի 1-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով կայցելի Լիբանան՝ մասնակցելու Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին: Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Հուլիսի 2-ին՝ համաժողովի բացման արարողությանը, Աննա Հակոբյանը հանդես կգա հայ մամուլի արդիական խնդիրների վերաբերյալ ելույթով: Այցի ընթացքում Աննա Հակոբյանը կհանդիպի Լիբանանի Հանրապետության նախագահի տիկնոջ` Նադյա Շամի Աունի հետ:
16:02 01.07.2019
Դատախազությունն ապահովել է, որ պատշաճ սուբյեկտը քննություն իրականացնի և գնահատական տա դատարանները փակելու ակցիաներին, և այդպես էլ եղել է։ Այս մասին այսօր գլխավոր դատախազն ասաց՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ վերաբերմունք ունի այդ ակցիաների հանդեպ։ Արթուր Դավթյանն ասաց, որ ինքը չի ուզում գնահատական տալ, քանի որ որոշումը ֆորմալ առումով դեռ բողոքարկման գործընթացի մեջ է, […]
16:00 01.07.2019
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Բարձր տեխնոլոգիաների պարկ։ Նախագահին ուղեկցել են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարներ։ Բարձր տեխնոլոգիաների պարկի տնօրեն Վսևոլոդ Յանչևսկին նախագահին ծանոթացրել է ռեզիդենտ ընկերությունների նախագծերին և արտադրանքին։ Նախագահին են ներկայացվել տարբեր բնագավառների՝ բժշկություն, էկոլոգիա, գյուղատնտեսություն, ժամանց և այլն, բարձր տեխնոլոգիական լուծումներն […]
15:50 01.07.2019
Ստամբուլում իրավիճակը բավականին խճճված է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել թուրքագետ Տիրան Լոկմագյոզյանը: Թուրքագետը մասնավորապես ասել է, որ պատրիարքարանի փակ դռների հետևում միաբանները գաղտնի համաձայնությունների են գնում տեղապահի ընտրության հարցով և անտեսում Պոլսից դուրս գտնվող միաբաններին: Մանրամասները` տեսանյութում:
15:48 01.07.2019
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բավարարված է Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ դատարանի որոշմամբ, որով վերացվեց Քոչարյանին ազատ արձակելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ «Դե, ի վերջո, դա մեր բողոքների բավարարումն էր, հետևաբար, բավարարում է»,- որոշման մասին ասաց Դավթյանը։ Ինչ վերաբերում է նրան, որ դատարանը որոշումն ընդունեց առանց պաշտպանական կողմին լսելու, Դավթյանն ասաց, որ դա կապված […]
15:46 01.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Պետրոսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Հայկ Պետրոսյանին նշանակել անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար»,- ասված է որոշման մեջ:
15:41 01.07.2019
Դատախազության օրվա կապակցությամբ անցկացված միջոցառման ընթացքում դատախազները պարգևատրումներ ստացան վարչապետի, ԱԺ նախագահի, համագործակցող նախարարությունների ու այլ մարմինների կողմից։ Այս կապակցությամբ լրագրողները գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրին՝ պարգևատրումները չեն կաշկանդի՞ դատախազներին գործունեության ընթացքում։ Դավթյանը վստահեցրեց, որ այդ պարգևատրումները երբեք կաշկանդող նշանակություն չեն ունեցել ու չեն կարող ունենալ։ «[Անկախ նրանից՝] ես եմ պարգևատրում, ԱԱԾ տնօրենն է պարգևատրում, […]
15:36 01.07.2019
Հայաստանի դատախազության, դատախազների դեմ ուղղորդված տեղեկատվական ճնշում կա «հայտնի» շրջանակներից։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա ասաց, որ «այդ շրջանակները» ուղղորդված հոդվածներ են գրում, փորձում են վարկաբեկել ու նեղացնել իրենց։ Ըստ Դավթյանի՝ այդ ճնշումների նպատակն այն է, որ դատախազները «ռիսկով» չգործեն, վախենան, սակայն թեև վախը մարդկային զգացում է, բայց […]
15:25 01.07.2019
Որտեղի և ինչ զորամասեր են ներգրավվել 2008 թվականի մարտի 1-ի, դրան նախորդած և հաջորդած իրադարձություններին, գլխավոր դատախազը տարբերակում չի դնում։ Այս մասին այսօր Արթուր Դավթյանն ասաց լրագրողներին, բայց պնդեց, որ, ընդհանուր առմամբ, բանակը ներգրավված եղել է։ Ինչ վերաբերում է այն հարցին՝ կրակել է, թե ոչ, Դավթյանը չցանկացավ պատասխանել։
15:21 01.07.2019
Ալավերդու պղնձագործարանի՝ աշխատանքից ազատված աշխատակիցները կրկին բողոքի ցույցի են դուրս եկել: «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը հանդիպեց նրանց հետ և ասաց, որ ընկերությունը, պարապուրդի պայմաններում, 6 ամիս աշխատավարձ է վճարել՝ հույս ունենալով, որ գործարանի վերաբացման առումով դրական տեղաշարժ կլինի, սակայն այլևս անհնար է այս տարբերակով վճարել աշխատակիցներին: Ընկերության տնօրենը բացատրեց, որ կառավարության՝ արտանետումների թույլատրելի սահմաններում […]
15:20 01.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է դատախազության աշխատողի օրվա առիթով իր ելույթը և տեսանյութին կից գրառում է կատարել՝ մեջբերով գրող Միքայել Նալբանդյանի խոսքերը. «Օրենքը պատժում է հանցավորը. ասիացին տեսանում է այստեղ մի լոկ վրեժխնդրություն, բայց մենք այդ արդարացի հատուցման մեջ տեսանում ենք հասարակաց իրավունքի պաշտպանություն: Միքայել Նալբանդյան, 1860թ»:
15:18 01.07.2019
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Ռուսաստանից Հայաստան արտահանձնելու հարցում նոր զարգացումներ չկան, սակայն Հայաստանի և Ռուսաստանի իրավապահների միջև մշտական աշխատանքը շարունակվում է։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ «Անհանգստացնող որևէ ազդակ չունենք այս պահին»,- ասաց Դավթյանը։
15:08 01.07.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ ՀՀ դատախազության 101-ամյակի առթիվ հրավիրված հանդիսավոր նիստում: Ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ. «Մեծարգո վարչապետ Հարգարժան հյուրեր Հարգելի գործընկերներ Սիրելի՜ վետերաններ Ուրախ եմ Ձեզ ողջունելու մեր համակարգի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող Դատախազության 101-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա առթիվ մեր հարկի տակ գտնվելու և տոնը մեզ հետ կիսելու համար: Նոր հարյուրամյակում […]
14:59 01.07.2019
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հաղորդել Միջին Արևելքից: Ստորև ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «1. Այս պահին հրթիռակոծվում է Իսրայելի հարավը: 2. Իսրայելական օդուժը հրթիռակոծել է Սիրիայի մայրաքաղաքի մոտ գտնվող թիրախներ: Իսրայելական օդուժի դեմ գործի է դրվել սիրիական ՀՕՊ համակարգը, և, ըստ տեղեկությունների, ՀՕՊ-ի հրթիռներից մեկն ընկել է Կիպրոսում: 2. Ամերիկյան օդուժը հրթիռակոծել է […]
14:43 01.07.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ինչպես պատգամավորական մանդատը վայր դնելուն, այնպես էլ Աբովյան քաղաքում տեղի ունեցած ընտրություններին և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ հարաբերություններին։ «Ես չեմ խառնվել, ես ՔՊ-ի թիկունքից չեմ խփել, իսկ Աբովյանում ՔՊ-ն պարտվեց հենց Ռոմանոսի միջոցով»,- […]
14:36 01.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ: Անցյալ տարի Հայաստան կատարած Ձեր պաշտոնական այցը նոր մակարդակի բարձրացրեց մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունները` հիմնված փոխադարձ վստահության և […]
14:34 01.07.2019
Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով լուրերին, թե ՔՊ-ում խմորումներ են, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասել է հետևյալը. «Մրցակցություն բոլոր տեղերում կա: Նույնիսկ լրագրողների և օպերատորների մեջ քիչ առաջ վեճ էր, եթե չեմ սխալվում: Մրցակցություն և խմբեր նույնպես այդտեղ կան: Եկեք դա չքաղաքականացնենք էն առումով, որ տանենք դա բացասական քաղաքականության դաշտ: Կուսակցությունը կենդանի օրգանիզմ է շատ […]
14:25 01.07.2019
Այսօր ՀՀ ԱԺ-ում փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի այն դիտարկմանը, թե որոշ սխալներ կարող են պատճառ դառնալ, որպեսզի «թավշա հեղափոխություն իրականացնողները թավշա հեռացում ունենան»: «Քաղաքացին է որոշում՝ այդ հեռացումը կլինի՞, թե՞ չի լինի, թե՞ ընդհանրապես ֆանտաստիկայի ոլորտից է, դա արդեն ժամանակը ցույց կտա: Ոչ մի […]
14:21 01.07.2019
«Մենք եկել ենք մա՞րդ փոխենք, թե՞ եկել ենք մարդկանց փոխենք: Մարդուն պիտի փոխենք, որովհետև գիտենք՝ ինչ ճնշումների, վարչական լծակների ներքո են ստիպել աշխատեն»,- հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը: Խոսելով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մասին՝ Միքայելյանն ասաց. «Ինքը ակտիվ չէր թավշյա հեղափոխության ժամանակ: Եթե դասեր չքաղենք, այս […]
14:16 01.07.2019
Այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, ՊԵկ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է նաև Նորագավիթի մաքսատան մոտ առկա հերթերին։ «Հերթերը կառավարվում են, ուղղակի պետք է ուշադիր լինենք, որ կառավարվում են, բայց, միաժամանակ, պետք է ֆիքսենք, որ մեքենաների ծավալները գնալով շատանում են»,- ասել է Անանյանը: ՊԵԿ նախագահն ավելի ուշ ինքն է սկսել լրագրողներին հարցեր տալ, ինչից հետո էլ այսպիսի […]
14:10 01.07.2019
ԱԺ-ում քննարկում են ԲԴԽ անդամի ընտրության հարցը: Պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հարց ուղղեց թեկնածու Աննա Մարգարյանին վեթինգի իրականացման մասին և հետաքրքրվեց, թե նա ինչ կառաջարկեր դրա արդյունավետ իրականացման համար: Թեկնածուն պատասխանեց. «Նախ` պիտի առաջարկեի ընդհանրապես հրաժարվել վեթինգ բառից, որովհետև ոչ միշտ է, որ իր մեջ դրական պոտենցիալ է պարունակում, այն ավելի լայն իմաստ ունի, քան օգտագործում […]
14:04 01.07.2019
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը: Նա նախ` հայտարարել է, որ մոտակա տարիներին Հայաստանում սպասվում է շինարարական բում: Ըստ նրա՝ դա մեծ տեղ է զբաղեցնելու տնտեսական հեղափոխության գործընթացում: Այնուհետև Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը խոսել է աղետի գոտու մասին: Վերմիշյանը տեղեկացրել է, որ այս պահին շահառուների թիվը 453-ն է: Վերջիններիս բնակարանով […]
13:52 01.07.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` այսօր Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցն է: ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանն իր ելույթն ավարտելուց հետո սայթաքեց և ընկավ: Նրան անմիջապես օգնության շտապեցին խորհրդարանականները: Մանրամասները` տեսանյութում:
13:47 01.07.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է վարչապետի այն հանձնարարականին, ըստ որի՝ ավտոմաքսատունը Երևանից Գյումրի պետք տեղափոխվի: Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու հանձնարարությունը չի կատարվում: ՊԵԿ նախագահը հարցին հարցով է արձագանքել. «Իսկ ո՞վ է ասել, որ չի կատարվում: Վարչապետը ձեր հարցի պատասխանը հնչեցրել է ԱԺ-ում, որ ավելի համապարփակ լուծում է տրվել՝ Գյումրիում […]
13:39 01.07.2019
Այսօր` լրագրողների հետ զրույցի ժամանակ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու գործընթացին, ասել է, որ Երևանում գործող շինությունը ՊԵԿ-ինը չէ, մաքսատունն այդ շինությունում գործում է վարձակալության հիմունքներով: Երբ բացվեն արտաքին տնտեսական գործունեության հետ առնչություն ունեցող հյուսիսային և հարավային կենտրոնները, շինությունը կվերադարձնեն սեփականատիրոջը: Լրագրողները հետաքրքրվել են, թե ով է սեփականատերը` արդյո՞ք Սամվել Ալեքսանյանն […]
13:32 01.07.2019
Հայաստանից Մոսկվա է տեղափոխվել կարանտինի տակ գտնվող ապրանքախումբ՝ ավելի քան 58 տոննա ծիրան: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, այս մասին տեղեկացնում է «Ռոսսելխոզնադզորը»: «Ռուսաստան ծիրան ներմուծած կազմակերպության ներկայացուցիչները ժամանակին չեն տեղեկացրել կարանտինի տակ գտնվող ապրանքի փոխադրման մասին, բացի դրանից՝ ապրանքը չեն ներկայացրել կարանտինային ստուգման»,- ասել է «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչը: Նշվում է, որ այս փաստը «Բույսերի կարանտինի մասին» […]
13:20 01.07.2019
Այսօր վաղ առավոտից Արճիս համայնքի բնակիչները փակել էին Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհը: Պատճառը գյուղում երկար տարիներ չլուծվող խմելու ջրի խնդիրն է: Գյուղացիների բողոքի մասին ավելի մանրամասն SHANTNEWS.am-ին պատմել է Արճիս համայնքի վարչական ղեկավար Դավիթ Վերանյանը: ««Վեոլիա Ջրի» մագիստրալը, որ Լոռի բերդից հասնում է մինչև Բագրատաշեն գյուղ, անցնում է մեր գյուղի միջով՝ 500 մմ անոց խողովակ է: […]
13:12 01.07.2019
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստեր է գումարել: Առաջին նիստում, որը տևել է մոտ կես ժամ, քննարկել ու երկրորդ ընթերցմամբ քվեարկել են մի շարք նախագծեր: Չի քննարկվել միայն«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը կառավարությունը հետ է կանչել: Կարճ ժամանակ անց սկսվել է երկրորդ արտահերթ նիստը, որի օրակարգում մեկ հարց է` Բարձրագույն դատական […]
13:00 01.07.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 8 անձի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2019 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 23:08-ին և 23:10-ին, քաղաքացիներից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգեր են ստացվել՝ Դավթաշեն 4-րդ փողոցում կռվի և կրակոցի ձայներ լսվելու վերաբերյալ: Նույն օրը՝ ժամը […]