20:16 01.07.2019
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանի տարածքում այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է սնկից թունավորման 7 դեպք՝ 18 տուժածով, որից մինչև 14 տարեկան երեխաների շրջանում` 1 դեպք՝ 2 տուժածով: Դեպքերն արձանագրվել են Արարատի, Շիրակի, Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզերում: Իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է սնկից թունավորման 32 […]
20:00 01.07.2019
ԵԱՏՄ տարածքից անձնական օգտագործման համար ալկոհոլ և ծխախոտ արտահանելու սահմանափակումները հունիսի 30-ից վերացվել են: Այս մասին հաղորդում է forbes.kz-ն: «Այս տարվա հունիսի 30-ից դուրս են գալիս Մաքսային միության տարածքից անձնական օգտագործման նպատակներով էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, ինչպես նաև ծխախոտի և ծխախոտային արտադրանքի ներմուծման ու արտահանման սահմանափակումները»,- ասված է հաղորդագրության մեջ: Ներկայում Մաքսային միության տարածքից […]
19:44 01.07.2019
Եգիպտացի հայտնի գրող, հեռուստահաղորդավար և դերասան Թամեր Աբդուլ Մինիամն ավարտել է «Ալ-Արման» (հայերը) ֆիլմի նկարահանումները: Նա իր անձնական կայքում գրել է, որ այս ֆիլմը պատմում է հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության բռնի գործողությունների և ջարդերի մասին: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքը: Հեղինակը նաև պատրաստվում է մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնել ապագա ֆիլմերի մանրամասները:
19:34 01.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կտարել և ներկայացրել է ՀՀ-ում իմունիզացիայի ծածկույթի մասին. «Իմունիզացիայի ծածկույթը 31.05.2019թ. դրությամբ. 1տ երեխաներ` 85.9% 2տ երեխաներ` 90.6% 6տ երեխաներ` 95.5% 10% անկում վերջին հինգ տարում, այդ թվում՝ ավելի արագ վերջին շրջանում, այդ թվում՝ պետական որոշ կառույցների պատճառով: Դեռ ավելին չեմ մեկնաբանի, բայց համաչափ միջոցառումներ […]
19:30 01.07.2019
Գետք գյուղի բնակիչներն այսօր` հուլիսի 1-ին, իրենց բողոքը շարունակել են Շիրակի մարզպետարանում: Գյուղացիներից մի քանիսին ընդունել է մարզպետը: Հիշեցնենք, գյուղացիները մի քանի օր է՝ բողոքում են ոռոգման ջրի աղտոտվածությունից: Հողերը Գետքի գյուղացիները ջրում են խիստ աղտոտված Ախուրյան գետի ջրով, որտեղ ավելացել են նաև արտադրական թափոնները, ինչի հետևանքով արդեն բերքն է վնասվում։ Մարզպետ Տիգրան Պետրոսյանը գյուղացիներին […]
19:20 01.07.2019
Եղվարդ համայնքի բնակիչները ընկած արագիլի ձագին վերադարձրել են իր բույնը: Բնակիչներն այդ նպատակի համար օգտվել են ամբարձիչից: Մանրամասները` տեսանյութում:
19:10 01.07.2019
Բուժօգնության դիմող քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ապահովում, հիվանդների ժամանակի և ծախսերի կրճատում, կրկնակի բուժումների բացառում, հետազոտությունների, նշանակումների վերաբերյալ ճիշտ ցուցումներ: Այսպիսի արդյունքների ակնկալիքով հանրապետությունում 9 տարի առաջ ներդրվեց էլեկտրոնային առողջապահության համակարգը, բայց չունեցավ այն արդյունքը, ինչին սպասում էին։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը մոնիթորինգ է անցկացրել հանրապետության 50 բուժհաստատություններում: Արդյունքներն այսօր քննարկվել են բուժհաստատությունների բժիշկների ու տնտեսագետների […]
19:09 01.07.2019
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Կիև-Երևան չվերթում ջրծաղիկով հիվանդ է եղել. «2019 թվականի հունիսի 28-ին Կիևից Երևան ժամանած PS-611 չվերթի օդանավում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է բարձր ջերմությամբ (38,20C) և ցանավորումով ուղևոր: Ուղևորը մեկուսացվել է և վերջինիս մոտ սույն թվականի հունիսի 28-ին ախտորոշվել է ջրծաղիկ, […]
19:05 01.07.2019
ՌԴ զբոսաշրջային ընկերություններից մեկն ուսումնասիրել և հրապարակել է ամենամատչելի հյուրանոցների ցանկը ռուս զբոսաշրջիկների համար: Մատչելիների ցանկում հիմնականում 3-աստղանի հյուրանոցներ են, որտեղ մեկ օրվա արժեքը տատանվում է 2-5 հազար ռուբլու սահմաններում: «Զբոսաշրջիկների համար, ովքեր մտադիր են մեկ օրվա համար ծախսել մինչև 4 000 ռուբլի, հարմար կլինեն Մինսկի (միջինը 3 500 ռուբլի), Ստամբուլի և Երևանի (միջինը` 3 […]
19:01 01.07.2019
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Բարձր տեխնոլոգիաների պարկում զրուցել է լրագրողների հետ: «Բելառուսի փորձը ինձ համար շատ հետաքրքիր է և հետաքրքիր է մեզ համար՝ Հայաստանում, եթե ուզում ենք, ամեն գնով աջակցենք, որպեսզի նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը նույնպես Հայաստանում զարգանան, Հայաստանը և Բելառուսը բնական գործընկերներ են, որ կարող են այս ոլորտում […]
19:00 01.07.2019
Մոսկվայում հուլիսի 1-2-ը ընթացող «Պառլամենտարիզմի զարգացում» միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են` ողջունելով իր պաշտոնակցին՝ Ազգային ժողովի նախագահը կարևորել է Սլովակիայի հետ երկկողմ հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջև բարեկամության, փոխադարձ վստահության, […]
18:53 01.07.2019
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն Հովհաննես Բաչկովի համար Մինսկում Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի հաղթողի կոչումը սպասված արդյունք էր: «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Բաչկովը խոսեց սպասումների, հաղթանակի ու այդ ամենում իր՝ գյումրեցի լինելու դերի մասին: «Ուրախ եմ, քանի որ կարողացա կրկնել 2017թ. հաջողությունը: Այս հաղթանակը նոր մեծ քայլ է դեպի նորանոր հաջողություններ, մեդալներ»,- […]
18:52 01.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին: Վարչապետը ողջունել է Արա Նաջարյանի այցը Հայաստան և նշել, որ մեր երկրում քաղաքական փոփոխությունների պայմաններում Սփյուռքի հետ հարաբերությունների հաստատման համար բացվել են նոր հնարավորություններ։ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Հայաստանը պետք է էլ ավելի ամրապնդի Սփյուռքի հետ կապերը և Գլենդելն այդ գործում կարևոր դերակատարում ունեցող կենտրոններից մեկն է: […]
18:36 01.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած Հայաստանի մասնագետների առաջին խմբի անդամներին: Վարչապետը ողջունել է մարդասիրական առաքելության իրականացրած խմբի անդամներին և շնորհակալություն հայտնել նրանց առաքելությունը բարեհաջող իրականացնելու համար: «Այս տարվա փետրվարին ՀՀ կառավարությունը Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու վերաբերյալ շատ կարևոր որոշում կայացրեց, որն, իհարկե, բազում քննարկումների առիթ դարձավ՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական: […]
18:25 01.07.2019
Հունիսի 30-ի առավոտյան՝ մոտ 05։00-ի սահմաններու զինված անձը ավազակային հարձակում է գործել Զաքյան 5 հասցեում գործող բուքմեյքերական գրասենյակի վրա, սակայն վնասազերծվել է այնտեղ գտնվող քաղաքացու ձեռքով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը։ «Քաղաքացին կարողացել է առանց վախենալու, վտանգելով իր կյանքը, աթոռով մի քանի մուշտի տալ զինված ու դիմակավորված ճիվաղին, ով իր սև գործը ավարտին չհասցնելով, […]
18:15 01.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ այն մասին, որ հանդիպել է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած հայ մասնագետների խմբի անդամներին և կից գրառում կատարել. «Ասել եմ և էլի կասեմ. եթե Սիրիայում առաքելություն իրականացնող հայ բժիշկները փրկել են թեկուզ մի երեխայի կյանք, ում նախնիները ապաստան են տվել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մի հայի՝ Սիրիայում մեր […]
18:13 01.07.2019
Ամռան սկզբից Շիրակի մարզ թափանցում են կարկտաբեր ամպեր, որոնք դասվում են ամենաբարձր՝ 4-րդ աստիճանի վտանգավորության: Սա հակակարկտային կայանները սպասարկող մասնագետների դիտարկումն է: Ամպերի վտանգավորությունը բարձրացել է, փոխվել է նաև ներթափանցման աշխարհագրությունը: Եղած կայանները կարողանում են ոչ թե ամբողջությամբ ապահովագրել ցանքերը, այլ միայն մասնակիորեն նվազեցնել կարկտահարության վնասները: Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնում առանձին մոնիտորի վրա ամպերի […]
18:08 01.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում նկար է տեղադրել՝ որտեղ ամբողջացված են ոլորտի կիսամյակային որոշ ցուցանիշներ: «Ամփոփում ենք կիսամյակը»,- գրել է նա:
17:54 01.07.2019
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակին՝ ուղղված ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակի ուսումնասիրությունից հետո դրա առնչությամբ նորության մասին հարցին Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. «Մենք իսկապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով և կառավարությունը քննարկում է իր մասնակցության ձևաչափը ճգնաժամի […]
17:50 01.07.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հղում է կատարել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի՝ այսօր արված այն հայտարարությանը, թե 1988 թվականի երկրաշարժից տուժած ընտանիքներին բնակարան տրամադրելու հարցը 2020 թվականին լուծվելու է՝ մեկընդմիշտ: Հղումը Սիփան Փաշինյանը վերնագրել է «Լավ լուր»:
17:44 01.07.2019
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած երկրորդ Եվրոպական խաղերի չեմպիոն դարձած հայ բռնցքամարտիկ, գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հաղթանակի ճանապարհին: «Կիսաեզրափակիչի մենամարտը Իռլանդիայի ներկայացուցչի հետ շատ բարդ էր, անհարմար մրցակից էր ուղղակի: Հիմա պատրաստվելու ենք աշխարհի առաջնությանը, հետո արդեն օլիմպիական ռեյտինգներին»,- ասաց նա: Մարզիկը նշեց՝ ջանք ու եռանդ չէին խնայել, և ստացան արդյունքը, մաղթեց բոլոր […]
17:32 01.07.2019
Բագրատաշենի մաքսակետում Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության շրջանակում զննման են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ի տրանսպորտային միջոցը: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ արդյունքում ավտոմեքենայի հետնամասի նստատեղերի և բեռնախցիկի միջև ընկած հատվածից հայտնաբերվել են մաքսային […]
17:20 01.07.2019
Եվրոպական երկրորդ խաղերից հաղթանակած վերադարձող հայ մարզիկներին այսօր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին հարազատներն ու երկրպագուները: Հիշեցնենք, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված երկրորդ Եվրոպական խաղերում Հայաստանը 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալով 11-րդ տեղը գրավեց մեդալային հաշվարկում: Մանրամասները` տեսանյութում:
17:18 01.07.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Մոսկվայում` «Պառլամենտարիզմի զարգացում» երկրորդ միջազգային համաժողովի բացմանը: Ստորև ներկայացնենք ելույթն ամբողջությամբ. «Հարգելի Վյաչեսլավ Վիկտորի մեծարգո տիկին Մատվիենկո հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ համաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավերի համար, Կազմկոմիտեի նախագահ պարոն Տոլստոյին՝ ջերմ ընդունելության […]
17:00 01.07.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲԴԽ անդամի՝ այսօր խորհրդարանում անցկացված ընտրություններին: «Բավական դրական տպավորություն ունեի այսօրվա ԲԴԽ-ի թեկնածու Աննա Մարգարյանի ելույթից ու պատասխաններից․․․Ափսոսում եմ, որ նման մասնագետը չանցավ»,- գրել է նա: Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամի պաշտոնին «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Աննա Մարգարյանն այսօր չընտրվեց ԲԴԽ անդամ:
16:51 01.07.2019
Հայաստանից ժամանած դաշնակահար, Առնո Բաբաջանյանի մրցանակի դափնեկիր Գառնիկ Մսրյանը ռուսական «Лучше Всех!» նախագծի շրջանակներում հաղորդավար Մաքսիմ Գալկինին սովորեցրել է հայերեն խոսել: Գառնիկը 3 տարեկանից երգում և նվագում է, սակայն Մաքսիմ Գալկինին ռուսերեն չի կարողացել պատմել իր նախասիրությունների մասին, այդ հարցում նրան օգնել է Գոռ Սաղաթելյանը: Այսպիսով, երեխաները Մաքսիմ Գալկինին հայերեն բառեր և արտահայտություններ են սովորեցրել: […]
16:40 01.07.2019
ԵԽԽՎ վերջին նստաշրջանին մասնակցած հայկական պատվիրակության ներկայացուցիչները այսօր ասուլիս են հրավիրել ԱԺ-ում: Հիշեցնենք, ամենաթեժ քննարկումը վեհաժողովի նիստին ծավալվել էր ռուսական պատվիրակության լիազորությունների վերականգման հարցի շուրջ: Հայկական պատվիրակությունը կողմ էր քվեարկել ԵԽԽՎ-ում Ռուսաստանի հետ վերադարձին: Լրագրողները հիշեցրել են, որ քվեարկության ժամանակ Հովհաննես Իգիթյանը դահլիճում չի եղել, իսկ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի քվեարկության պահին, ըստ վերջինիս պարզաբանման, […]
16:16 01.07.2019
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից SHANTNEWS.am-ը պարզաբանումներ է ստացել Հայաստանից Ռուսաստան կարանտինի տակ գտնվող ծիրան ներմուծելու դեպքի մասին: «ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանվող կարանտին-բուսասանիտարական հսկողության ենթակա բեռները պետք է հսկողության ենթարկվեն ՌԴ-ի տարածքում՝ բեռի բեռնաթափման վայրում: Բեռնաթափման վայր հասնելուն պես բեռնատերը պետք է կապ հաստատի տվյալ մարզի մարզային տեսուչի հետ և վերջինիս հայտնի բեռի ժամանման մասին, […]
16:13 01.07.2019
Դատախազությունում Մարտի 1-ի գործով նոր քննությունը հաճախ նոր հիմքեր է հայտնաբերում, որոնք նախկին դատական ակտերը բեկանելու հիմքեր են տալիս։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Ինչ վերաբերում է այդ օրերին զոհերի թվի անճշտությանը և թե զոհերի թիվն ավելին է, քան 10-ը, Դավթյանը թերահավատությամբ պատասխանեց։ Նախ` նա ասաց, որ այդպիսի տվյալների […]