TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արմեն Սարգսյանը մասնակցում է Եվրոպական խաղերի փակման արարողությանը

22:29 30.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մինսկում մասնակցում է Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը, որն ընթանում է այս րոպեներին։ Հիշեցնենք, Հայաստանը ներկայացնող մարզիկները շահել են 11 մեդալ, որոնցից 5-ը՝ ոսկի։

̰
Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն ճանապարհը հիմնանորոգվում է

21:34 30.06.2019

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհներ» ծրագրով հիմնանորոգվում է Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն ճանապարհը: Դա 3 գյուղերը Գյումրի-Երևան մայրուղուն կապող ամենակարճ ճանապարհն է, որի հիմնանորոգման համար միջոցներ չէին հատկացվում 30 տարի: Հիմա 9 կմ երկարությամբ միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգման համար 1 միլիարդ 200 միլիոն դրամ է հատկացվել: Շինաշխատանքներն ընթանում են արդեն մոտ մեկ ամիս: Շինարարը պարտավորվել է 10 ամսում 3 […]

̰
Գնացել էի «Կիլիկիա» նավին տեսության. Նիկոլ Փաշինյան

19:29 30.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր եղել է Սևանա լճի այն ափում, որտեղ գտնվում է 2002 թվականին կառուցված «Կիլիկիա» առագաստանավը։ Վարչապետն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Գնացել էի «Կիլիկիա» նավին տեսության. Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մերձակայքում»: https://www.instagram.com/p/BzU4IujH0hs/?utm_source=ig_web_button_share_sheet

̰
Քաղաքացին փորձել է վնասել իրեն

18:16 30.06.2019

Հունիսի 30-ին՝ ժամը 12:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մազմանյան փողոցի 10/1 շենքի բնակարաններից մեկի բնակչին անհրաժեշտ է հոգեբանի խորհրդատվություն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: Պարզվել է, որ Ն.Ս.-ն (ծնված 2000 թ.) փորձում է վնասել իրեն. գտնվում է ծանր հուզական վիճակում: Հոգեբանական […]

̰
Արջի մասնակցությամբ ընտանի կենդանիների վնասման հերթական դեպքն է արձանագրվել

17:54 30.06.2019

Հունիսի 30-ին՝ ժամը 10:44-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 10:42-ին Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 2-րդ փողոցի թիվ 6/2 տան (սեփականատեր՝ Ա.Խ.) բակում արջը վնասել է 4 ճագարի, 7 հավի ճտի, 5 բադի: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային […]

̰
Քաղաքացին Գետիկ գետն անցնելիս կոտրել է ոտքը

17:44 30.06.2019

Հունիսի 30-ին` ժամը 13:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին Գետիկ գետն անցնելիս կոտրել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով տեղափոխել են գետի մյուս ափ և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

̰
Նախագահ Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինսկում

16:47 30.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինսկում։ Աշխատանքային այցի ընթացքում նախագահը ներկա կգտնվի Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը: Այցի շրջանակում նախատեսվում է նաև նախագահ Սարգսյանի հանդիպումը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Նախագահ Սարգսյանը կայցելի նաև գիտական և կրթական հաստատություններ: SHANTNEWS-ի նկարահանող թիմը հետևում է իրադարձությունների զարգացմանը։

̰
ՄԻՊ-ը կուսումնասիրի ԶԼՄ-ների պետական հաշվառման համակարգ առաջարկող նախագծերի փաթեթը

16:27 30.06.2019

Մարդու իրավունքների պաշտպանը կուսումնասիրի  ԶԼՄ-ների պետական հաշվառման համակարգ առաջարկող նախագծերի փաթեթը միջազգային չափանիշներին ու փորձին, պրակտիկային համապատասխանության տեսանկյունից։ Ուսումնասիրության առարկա կդառնան նաև փորձագիտական ու առաջին հերթին՝ լրատվամիջոցների կարծիքները։ Նշվում է, որ լրատվամիջոցների ու լրագրողների մասնագիտական գործունեությունը, դրա պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնարար ուղղություններից է ու գտնվում է անմիջական ուշադրության կենտրոնում։

̰
Աղմկահարույց ձերբակալություններ Երևանի «Դայմոնդ» ռեստորանում

14:22 30.06.2019

Երևանում հունիսի 28-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 118 հոդվածի, 133 հոդվածի 1-ին մասի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հայտնում է Shamshyan.com-ը։ Այդ օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան բնակիչ 49-ամյա Անուշ […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

14:06 30.06.2019

Հանրապետության տարածքում` Հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Հուլիսի 2-ի ցերեկը, 3-5-ը սպասվում է առանց տեղումներ եղանակ: Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ից հուլիսի 1-ը աստիճանաբար […]

̰
Արմեն Սարգսյանը եռօրյա այցով մեկնում է Մինսկ․ SHANTNEWS-ի նկարահանող թիմը հետևում է իրադարձություններին

13:49 30.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Զվարթնոց» օդանավակայանից մեկնում է Մինսկ։ Այցը եռօրյա է, օրակարգը՝ բավականին հագեցած։ Նախատեսված են հանդիպումներ տարբեր կրթական ու գիտական հաստատությունների ներկայացուցիչների հետ, իսկ այսօր արդեն նախագահն այցելելու է Օլիմպիական ավան և ներկա է գտնելու Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը։ Հանդիպում է նախատեսված նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ SHANTNEWS-ի նկարահանող թիմը հետևում […]

̰
Ի՞նչ վիճակում են Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած երեխաները

13:35 30.06.2019

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել գիշերը վթարից տուժած 9-ամյա երկու երեխաների առողջական վիճակի մասին․ «Հունիսի 30-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում ճանապարհային ոստիկանության չգործող անշարժ պահակետի հարևանությամբ բախվել են Volkswagen և BMW X5 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով […]

̰
Էջմիածինն ավտոբուսներ է նվեր ստացել Ֆրանսիայից

12:23 30.06.2019

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կարո՞ղ եք գուշակել՝ ինչ մեքենաներ են սրանք. այո, այո, մեր ավտոբուսներն են, որոնք արդեն ժամանել են Երևան: Մաքսատնից դրանք դուրս բերելուց և համապատասխան ուսումնասիրությունները կատարելուց հետո մարդատար մեքենաներն արդեն կտեսնեք Էջմիածնի փողոցներում: Ներքաղաքային տրանսպորտը տարիներ շարունակ քաղաքում առկա կարևոր խնդիր էր, որի լուծումն արդեն նշմարվում է: […]

̰
Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն

11:54 30.06.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն: Նախագահը ներկա կգտնվի Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը: Այցի շրջանակում նախատեսվում է նաև նախագահ Սարգսյանի հանդիպումը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Նախագահ Սարգսյանը կայցելի նաև գիտական և կրթական հաստատություններ:

̰
Բակո Սահակյանը ծննդյան առթիվ շնորհավորել է Սերժ Սարգսյանին

11:48 30.06.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛ Սերժ Ազատի, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ Ձեր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ: Դուք մեծ ավանդ ունեք Արցախյան ազգային-ազատագրական […]

̰
Փրկարարները բռնել են շահմար տեսակի 4 օձ

11:05 30.06.2019

Հունիսի 29-30-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Բալահովիտ, Եղվարդ գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են շահմար տեսակի 4 օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Սոսկալի վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան զոհեր ու վիրավորներ

10:29 30.06.2019

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 30-ին՝ ժամը 03:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ-ի հին հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 40-րդ կմ-ին բախվել են «BMW X5» […]

̰
Մայակովսկի-Ձորաղբյուր ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել․ 10մ հեռու գտնվել է վարորդի դին

09:43 30.06.2019

Հունիսի 30-ին` ժամը 03:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Nissan X-trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Բ., ծնված 1990 թ.) բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի […]

̰
Արծվաբերդցին ոստիկաններին է հանձնել գոմի տանիքում հայտնաբերված զինամթերքը

22:44 29.06.2019

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 14.30-ին, Արծվաբերդ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի «ԻԺ» ողորկափող որսորդական հրացան, 7.62 մմ տրամաչափի՝ 32, 5.45 մմ տրամաչափի 23 փամփուշտ և «ՌԳԴ-5» տեսակի մեկ նռնակ՝ պայթուցիչով։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը գտել է առանձնատանը կից գոմի տանիքում՝ նորոգման աշխատանքներ կատարելիս։ Նույն […]

̰
Ախուրյան գետի և Կարկաչան գետակի աղտոտված ջուրը վտանգում է Գետքի գյուղատնտեսությունը

22:30 29.06.2019

Ջաջուռ-Ախուրյան-Ազատան գյուղերով, այնուհետ Գետքով հոսող  Կարկաչան կամ Ղարահուն անվանումով հայտնի գետակի աղտոտված, տարօրինակ հոտով ու գույնով ջուրը, որը լցվում է Ախուրյան գետը, հասնում է նաև տնտեսություններին, որոնք ջուրն օգտագործում են ոռոգման նպատակով: Այդպես է եղել տասնյակ տարիներ: Բայց աղտոտվածության ու վտանգավորության չափն ավելի մեծացավ, երբ հարևան տարածքներում արտադրական ընկերություններ շահագործվեցին, որոնց թափոնները գալիս, խառնվում են […]

̰
Ծովի տակ անտառներ են. Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ Սևանա լճի չմաքրված տարածքների մասին

22:18 29.06.2019

Այս տարի ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Շրջակա միջավայրի օրվան նվիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ նախարարությունը համագործակցում է Գեղարքունիքի մարզպետարանի հետ, որպեսզի Սևանա լճի տարածքում  չոր և մաքրման ենթակա անտառային տարածքների մաքրումն իրականացվի համայնքի կողմից, իսկ փայտանյութը տրամադրվի համայնքի բնակիչներին: Պետության կողմից վճարվող աշխատանքները կարվեն ավելի բարդ՝ ջրածածկված տարածքներում: Նախարարը նաև ասել է, […]

̰
Կանխամտածված սնանկության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

22:07 29.06.2019

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 21.45-ին, «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Մոսկվա-Գյումրի չվերթով Հայաստան ժամանած 38-ամյա տղամարդը: Նա 2018 թվականի հունվարի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի՝ կանխամտածված սնանկության հոդվածի մեղադրանքով: Տղամարդը ներկայացվել է ՊԵԿ քննչական վարչություն:

̰
Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանը իրեն լավ է զգում. Արսեն Թորոսյան

22:01 29.06.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանը իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում հայտնված Զավեն Կարապետյանը վերադարձվել է Հայաստան, Էլվին Հիբրագիմովը` Ադրբեջան:

̰
Նախկին փոխնախարարը օրինախախտումներ բացահայտող նյութեր է հրապարակելու

21:24 29.06.2019

«Վերջին կետը, վերջին կաթիլն այդ հարցում ձկնաբուծարաններն էին՝ արհեստական ցանցավանդակները, որոնք էկոհամակարգի հավասարակշռությունը տեղափոխեցին դեպի անցանկալի կողմ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը՝ անդրադառնալով իշխանի աճեցման համար Սևանա լճում տեղադրված ցանցավանդակներին ու լճի էկոհամակարգի վրա  դրանց թողած բացասական ազդեցությանը լճի «ծաղկման» տեսակետից: SHANTNEWS.am-ը հիշեցրել է Ղազարյանին, թե ասուլիսներից մեկի […]

̰
Հանգիստը Վրաստանում արդյո՞ք կլինի ավելի մատչելի. SHANTNEWS.am-ի անդրադարձը

21:11 29.06.2019

Արդյո՞ք հանգիստը Վրաստանում կլինի ավելի մատչելի: Տուրօպերատորները SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատում են՝ հայերը շարունակում են Վրաստան՝ հանգստի նպատակով: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Սևանա լճում ջրիմուռների մասսայական զարգացում է նկատվում. նախկին փոխնախարարն ահազանգում է

20:41 29.06.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանն իր ֆեյսբուքյան անդրադարձել է Սևանա լճի վիճակին՝ առաջարկելով գնահատել կապուտաչյա գեղեցկուհու «կանաչավուն» երանգները:  Ղազարյանը նաև որոշ լուսանկարներ էր հրապարակել: SHANTNEWS.am-ն այսօր հեռախոսազրույց է  ունեցել նախկին փոխնախարարի հետ: «Ըստ էության, Փոքր Սևանն արդեն, այսպես ասած, ծածկել է: Մեծ Սևանը և Վարդենիսի թևը և Կարճաղբյուրի […]

̰
Քաղաքացին ընկել է Ողջի գետը

20:30 29.06.2019

Հունիսի 29-ին, ժամը 18:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում քաղաքացին ընկել է Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Ա.Խ.-ն (ծնված 1952 թ.) քաղաքացիների ուժերով գետից դուրս է բերվել: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել […]

̰
Զբոսաշրջիկների թիվն ավելացել է

20:16 29.06.2019

2019թ. հունվար-մարտին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5.2%-ով կամ 18 հազարով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից: Ստորև ներկայացնենք Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի հետ հարցազրույցը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վթար «Արծվի թև» հուշահամալիր տանող ճանապարհին, վարորդը վիրավոր է

19:38 29.06.2019

Հունիսի 29-ին, ժամը 17:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Արծվի թև» հուշահամալիր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Ա., ծնված 1996թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]

̰
Վալերիյ Օսիպյանը սահմանապահ ոստիկանների է ճանապարհել Տավուշի դիրքեր

19:00 29.06.2019

Ոստիկանությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողներն են։ Շարք են կազմել ոստիկանության պետից հերթական անգամ «բարի ծառայություն» լսելու և դեպի Տավուշ ճանապարհ ընկնելու։ «Երբեք կասկածի տակ չեմ դրել ձեր խիզախությունն ու պատրաստակամությունը։ Վստահ եմ, որ միշտ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա ամուր կանգնելու եք հակառակորդի առաջ՝ բարձր պահելով մեր ոստիկանական մեծ […]

̰
BACK_TO_TOP