TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ոստիկանները բացահայտել են պոնչիկանոցից կատարված գողությունը

11:25 02.07.2019

Հունիսի 30-ին՝ ժամը 08.15-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 04.00-ին անհայտ անձինք կոտրել են Մաշտոցի պողոտայում գտնվող «Պոնչիկանոցի» պատուհանի ապակին և գողացել 5 արկղ քաղցրավենիք: Հուլիսի 1-ին՝ ժամը 12.00-ին, Կենտրոնականի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողությունը կատարելու կասկածանքով Փարպեցու փողոցից բերման են ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը խոստովանական բացատրություն է տվել: Ձեռնարկվում են […]

̰
Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցում հայտնաբերված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել տնօրենին և հաշվապահին

11:19 02.07.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին և հաշվապահին: «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ […]

̰
Մեկ օրում ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 64 դեպք

11:01 02.07.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 1-ից 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 64 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 17, խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 7-ական, սպանության սպառնալիքի 4, բնակարանային գողության 2, սպանության, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցածքի գողության, մաքսանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրամիջոցի […]

̰
Գիշերը պոնչիկանոցում գողություն է կատարվել

10:55 02.07.2019

Երևանում գիշերը կոտրել են պոնչիկանոցի պատուհանն ու այնտեղից գողացել մի քանի արկղ քաղցրավենիք։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պոնչիկանոց է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի առթիվ կատարվում է քննություն:

̰
Մեկ տարվա ընթացքում գրեթե միլիոն օգտատեր տեսախաղ ներբեռնելիս բախվել է սպառնալիքի

10:46 02.07.2019

Վերջին 12 ամիսների ընթացքում «Կասպերսկի Լաբորատորիա»-ն հայտնաբերել և արգելափակել է ոչ լիցենզիոն տեսախաղերով քողարկվող վնասաբեր ծրագրեր ներբեռնելու ավելի քան 930 հազար փորձ։ Վնասաբեր պարունակությամբ ֆեյքային օրինակների ամենամեծ քանակը՝  310 հազար, քողարկվել է Minecraft-ով։ Բացի այդ, չարագործների մոտ ժողովրդականություն են վայելել GTA 5-ը և Sims 4-ը։ Այդ խաղերը «ձևացող» վնասաբեր ծրագրերի քանակը մոտավորապես նույնն է եղել՝ համապատասխանաբար, ավելի քան […]

̰
Հոգեբուժական կազմակերպություն չհայտարարված այցի ընթացքում հայտնաբերվել է մարդուն ապօրինի պահելու դեպք. ՄԻՊ

10:42 02.07.2019

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի կարգավիճակով 2019 թվականի հունիսի 7-ի հոգեբուժական կազմակերպություն չհայտարարված այցի ընթացքում հայտնաբերվել է մարդուն ապօրինի պահելու դեպք: Մասնավորապես, հոգեբուժական կազմակերպության վարչակազմը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ կազմակերպությունը այդտեղ ամբուլատոր բուժվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի բժշկական բնույթի հարկադրական միջոցը հիվանդանոցայինով փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան դեռ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:34 02.07.2019

Հունիսի 30-ից հուլիսի 1-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքում՝ 600 քմ, 1000 քմ, 700 քմ, 5000 քմ, 1500 քմ, 1000 քմ, 2000 քմ, 800 քմ, 240 քմ, 3000 քմ, 200 քմ խոտածածկ տարածք Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում՝ 2000 քմ, Այնթապ գյուղում՝ մոտ 1000 քմ, Մրգավան […]

̰
Ազնիվ չես իմ անմնացորդ նվիրումի, մեր «ընդհանուր» գործի հանդեպ. Կոտայքի մարզպետը՝ Սասուն Միքայելյանին

10:30 02.07.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ և քո իսկ անցած ուղու, ապա նաև՝ իմ նկատմամբ և իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր «ընդհանուր» գործին։ Դե իսկ հավատարմության մասին՝ առ հեղափոխության նպատակներն ու դրա արժեքները՝ ես կլռեմ… Աստված է բոլորիս դատավորը. ժամանակն իր գնահատականը կտա։ […]

̰
Որտե՞ղ է Սերժ Սարգսյանը նշել իր հոբելյանը․ «Ժողովուրդ»

10:04 02.07.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կիրակի ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանն իր ծննդյան 65-ամյակը նշել է շատ ընտանեկան միջավայրում: Սերժ Սարգսյանը չի ցանկացել մեծ միջոցառում կազմակերպել, ինչի համար էլ ընտանիքում փոքր խնջույք են կազմակերպել` թոռներով, դուստրերով։ Ուշագրավն այն է, որ հեղափոխությունից հետո տարբեր ՀՀԿ-ականներ, որոնք բողոքում էին, թե […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

09:57 02.07.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-15:00 Հաղթանակի 1, 4, 5, 8, 9, 10 փողոցները, Հաղթանակի 4-րդ փողոցի 1 և 2 նրբանցքները, Հաղթանակի 3, 6 փողոցները և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, 11:00-15:00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 2, 2/1, 2/2/, […]

̰
Հայաստանում հեղափոխություն տեղի չէր ունենա, եթե նախկին բարեփոխումներն աշխատեին․ ամերիկացի փորձագետ

09:46 02.07.2019

Միջազգային կազմակերպությունները կարող են միայն առաջարկել անցումային արդարադատության միջոցներ: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Նյու Յորքում գործող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ծրագրերի տնօրեն Աննա Միրիամ Ռոքաթելլոն: «Շատերն այն դիտարկում են անցյալում տեղի ունեցած կոռուպցիոն դեպքերի, հանրային միջոցների չարաշահումների, վիճելի սեփականաշնորհման և բռնագրավումների դեպքերի համատեքստում, որոնք անհանգստացնում են հայ հասարակությանը, և կարծում եմ՝ […]

̰
Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան. Գագիկ Սուրենյան

09:42 02.07.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան։ Հունվարյան հուլիս 2019»։ Ինչպես երեկ հայտնել էինք, Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է, որ հուլիս ամսին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է 1 աստիճանով նորմայից ցածր։ Ունենալու ենք համեմատաբար […]

̰
Կատաղած շունը կծել է տիրոջը․ փրկարարներ են կանչվել

09:34 02.07.2019

Հուլիսի 1-ին՝ ժամը 19:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի վերջնամասում՝ անասնագոմի տարածքում, կատաղած շունը արձակվել է կապից և կծել տիրոջը, վերջինս ստացել է անհրաժեշտ բուժօգնություն. շանը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարաները բռնել են շանը […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

09:25 02.07.2019

Հանրապետության տարածքում` Հուլիսի 1-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 5-6-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-5-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 1-ի ցերեկը, […]

̰
Նոր զարգացումներ են սպասվում, 122 դատավորի ծանուցում է ուղարկվել. «Ժողովուրդ»

09:20 02.07.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դատական համակարգում պատրաստվում են նոր գործընթացների: Մասնավորապես այս օրերին դատավորներին ծանուցումներ են ուղարկում, որ հուլիսի 11-ին ներկայանան Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ և Դավիթաշենի նստավայր մասնակցելու դատավորների ժողովի, որպեսզի ընտրեն ԲԴԽ անդամներ: Այսպիսով, մեզ հասած տեղեկություններով, հունիսի 27-ին 122 դատավորի ծանուցում է ուղարկվել, որ մինչև հուլիսի 6-ը […]

̰
Ալեն Սիմոնյանի ուշագրավ այցը ՌԴ՝ հայ-ռուսական ոչ ստանդարտ հարաբերությունների համատեքստում․ «Հրապարակ»

08:42 02.07.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 27-28-ը Մոսկվայում էր՝ Միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստին մասնակցելու համար: Այս այցն ուշագրավ էր վերջին ժամանակներս հայ-ռուսական ոչ ստանդարտ հարաբերությունների համատեքստում։ Երեկ Ալեն Սիմոնյանին հարցրինք՝ շա՞տ «նեղեցին» ռուս գործընկերները, հատկապես նկատի ունենալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը զավթել է Աբխազիան ու Հարավային Օսեթիան։ […]

̰
2020 թվականի գարնանը հնարավոր է սահմանադրական հանրաքվե անցկացվի․ «Փաստ»

08:34 02.07.2019

«Փաստ»-ը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի՝ անցումային արդարադատության և վեթինգի խնդիրները կարգավորելու և օրենսդրական գործիքակազմերը և հնարավոր բոլոր իրավակարգավորումները հստակեցնելու համար 2020 թվականի գարնանը հնարավոր է անցկացվի սահմանադրական հանրաքվե: Ի դեպ, հանրաքվեի, թե ԱԺ միջոցով փոփոխություններ կատարելու հարցը վերջնականապես կհստակեցվի միայն այն բանից հետո, երբ պարզվի սահմանադրական փոփոխությունների […]

̰
Հրազդանի կիրճում 3000 քմ խոտածածկույթ է այրվել

23:50 01.07.2019

Հուլիսի 1-ին` ժամը 20:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի տակ՝  ձորը տանող հատվածում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:15-ին, մարվել՝ 21:22-ին: Հրազդանի կիրճում այրվել է խոտածածկույթ (մոտ 3000 քմ): Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որը […]

̰
Ուժեղացված ծառայություն Երևան-Սևան-Իջևան ճանապարհին. կազմվել է 252 արձանագրություն

23:01 01.07.2019

Հունիսի 30-ին ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 3-րդ և 4-րդ վաշտերն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևան-Սևան-Իջևան ճանապարհին: Արդյունքում ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 25 մեքենա, որոնցից 16-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում, իսկ մնացածը՝ այլ խախտումների համար: Ընդհանուր կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 252 արձանագրություն, որից 125-ը՝ չամրակապված երթևեկելու համար: Հայտնաբերվել է […]

̰
«Պարզ լիճ» հանգստյան գոտում կատարված խուլիգանության դեպքը բացահայտվել է. բերման է ենթարկվել 4 անձ

22:52 01.07.2019

Հունիսի 30-ին՝ ժամը 18.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտու տարածքում դանակահարություն է եղել: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ոստիկանները պարզել են, որ ժամը 17.30-ի սահմաններում «Պարզ լիճ» հանգստյան գոտու տարածքում հանգստացող 4 երիտասարդ ցանկացել են լճում լողալ, սակայն նրանց զգուշացրել են, որ լճում լողալն արգելված է: Նրանք չեն […]

̰
Ոստիկաններին դիմադրած անձինք ռեստորանից բերման են ենթարկվել Կենտրոնական բաժին

22:34 01.07.2019

Հունիսի 28-ին` ժամը 20.50-ին, ոստիկանություն է զանգահարել Բուզանդի փողոցում գտնվող ռեստորանում աշխատող 49-ամա մի կին, հայտնել, որ գումար է կորցրել՝ խնդրելով ոստիկան մոտենա: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները մեկնել են ռեստորան, որտեղ նրանց է մոտեցել ահազանգող կինը և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել: Ռեստորան է մեկնել նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: […]

̰
Գյումրեցիները դհոլ-զուռնայով դիմավորեցին իրենց չեմպիոններին

22:08 01.07.2019

Այսօր երեկոյան քաղաքի դարպասների մոտ, ավանդույթի համաձայն, բազմաթիվ գյումրեցիներ, մարզիկներ, մարզիչներ ու պաշտոնյանեը  դհոլ-զուռնայով, դափնիներով ու ծափողջյուններով դիմավորեցին Մինսկ -2019 Եվրոպայի առաջնությունում չեմպիոնական տիտղոսներ նվաճած բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովին ու Արթուր Հովհաննիսյանին։ Չեմպիոնների քաղաք հերթական ոսկե մեդալներ բերելը բռնցքամարտիկները համարում են պատվի ու թասիբի հարց և ուրախ են,որ Գյումրիի  ու Հայաստանի անունը կարողացել են բարձր պահել […]

̰
Գյումրեցի 56 նորակոչիկներ այսօր զորակոչվեցին ազգային բանակ

21:51 01.07.2019

Այսօրվանից Հայաստանում մեկնարկեց ամառային զինակոչը։ Ավանդույթի համաձայն՝ Գյումրիի Մայր Հայաստան հուշահամալիրում առավոտյան տեղի է ունեցել նորակոչիկներին բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությունը: Ամառային զինակոչի առաջին օրը Գյումրիից ծառայության էին մեկնում 2001 թվականին ծնված և նախկինում տարկետման իրավունք ստացած 56 զինակոչիկներ։ Զինակոչիկները մինչ այս անցել են բժշկական բազմապրոֆիլ հետազոտություն: «Հայրենիքի սահմանների պաշտպանությունն արդեն պետք է մեզ վստահեն, մենք […]

̰
Մեկնարկել է ամառային զորակոչը

21:45 01.07.2019

Հուլիսի 1-ին մեկնարկել է 2019 թվականի ամառային զորակոչը: Այսօր պարտադիր զինվորական ծառայության են մեկնել այս զորակոչի առաջին նորակոչիկները: Ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատուների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը եղել է զորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, բուժզննման, հանդերձավորման […]

̰
Քննարկվել են Բելառուսի հետ գյուղատնտեսության և սննդի անվտանգության ոլորտներում փոխգործակցության հեռանկարները

21:39 01.07.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մինսկում հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Անատոլի Խոտկոյի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել գյուղատնտեսության, սննդի արտադրության ու անվտանգության ոլորտներում փոխգործակցության խորացման հեռանկարների վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս ոլորտներում Բելառուսը մեծ ներուժ ու հնարավորություններ ունի, և Հայաստանը, որպես շուկա, հետաքրքիր կարող է լինել։ Անդրադարձ […]

̰
Միջազգային հարթակներում գյումրեցի մարզիկներից վախենում ու զգուշանում են

21:16 01.07.2019

Գյումրեցի մարզիկների՝ իրար  հաջորդող հաղթանակները ևս մեկ անգամ փաստում են, որ չեմպիոնների քաղաքում մարզական ավանդույթներին անդավաճան նվիրում կա: Աշխարհի, Եվրոպայի ու միջազգային հեղինակավոր մրցաշարերից մեր մարզիկները  վերադառնում են հաղթանակներով ու մեդալներով: Նրանց ուղինշարունակողների պակաս չկա: Պատանի ըմբիշներն օրեր առաջ Իտալիայի Ֆաենցա քաղաքում մասնակցեցին Ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությանը, որտեղ Հայաստանի հավաքականը հունահռոմեական ու ազատ ոճերում վերադարձավ […]

̰
Ովքե՞ր են այլ երկրների հավաքականների կազմում Եվրոպական խաղերի չեմպիոններ և մրցանակակիրներ դարձած հայ մարզիկները

21:02 01.07.2019

Մինսկում ավարտված Եվրոպական խաղերին ընդհանուր առմամբ մասնակցել է հայազգի 58 մարզիկ: Նրանցից 37-ը ներկայացրել է Հայաստանը, մյուս 21 մարզիկներն ընդգրկված են եղել 14 երկրների հավաքականներում, ամենաշատը՝ ՌԴ ընտրանու կազմում:  Ուշագրավ է, որ նրանցից 8-ը դարձել են մեդալակիր, ընդ որում՝ 4-ը՝ ոսկե, 1-ը՝ արծաթե, 3-ը՝ բրոնզե: Այլ երկրների հավաքականների կազմում Եվրոպական խաղերի չեմպիոններ են դարձել ձյուդոիստ […]

̰
Մեր ապագան կապված է նոր տեխնոլոգիաների հետ, իսկ տեխնոլոգիաները՝ կրթության․ նախագահն այցելել է Բելառուսի պետական համալսարան

20:47 01.07.2019

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Բելառուսի Հանրապետության կրթության նախարար Իգոր Կարպենկոյի ուղեկցությամբ այցելել է Բելառուսի պետական համալսարան, հանդիպել բուհի ղեկավարության հետ։ Նախարար Իգոր Կարպենկոն նախագահ Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի հետ կրթության և գիտության ոլորտներում ձևավորված համագործակցության մասին՝ նշելով, որ բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ առավել խորացնել կապերը […]

̰
Երևանի քաղաքապետարանը 1.7 մլրդ դրամով ավելի եկամուտ է հավաքագրել

20:26 01.07.2019

Ամփոփվել են 2019թ. առաջին կիսամյակի պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 100.9%: Փաստացի հավաքագրված գումարն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1.7 մլրդ դրամով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել եկամուտների հավաքագրման […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիին

20:18 01.07.2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա փուլին, համագործակցության առկա ծրագրերին և ապագա հնարավոր նախաձեռնություններին: Ինչպես տեղեկացրին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, Մհեր Գրիգորյանը և Պյոտր Սվիտալսկին քննարկել են ռազմավարությունների մշակման ընթացքը, ինչպես նաև արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում նախատեսվող բարեփոխումները:

̰
BACK_TO_TOP