TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Միխայիլ Գալուստյանը ժամանում է Հայաստան

12:07 27.06.2019

Դերասան-հումորիստ Միխայիլ Գալուստյանը ժամանում է Հայաստան: Այդ մասին նա հայտնել է իր ինստագրամյան էջում: «Մեկ շաբաթով ուղևորվում են Երևան՝ իմ պատմական հայրենիք, կհանդիպենք այնտեղ»,- գրել է նա: https://www.instagram.com/p/BzKptxTojRS/?utm_source=ig_web_copy_link

̰
Շառլ Ազնավուրի սիրային նամակները աճուրդի կհանվեն

12:03 27.06.2019

Ֆրանսիայում հունիսի 28-ին կայանալիք աճուրդի ժամանակ կվաճառվեն Շառլ Ազնավուրի՝ Կլոդ Մեսսիա անունով աղջկան ուղղված սիրային նամակները, հաղորդում է Le Figaro-ն:   Նշվում է, որ շանսոնյեն շուրջ 6 տարի նամակներ է գրել 20-ամյա աղջկան, ում նա հանդիպել է 1958-ին և ում սիրահարված է եղել: Այդ ժամանակ Ազնավուրը 34 տարեկան էր և արդեն հայտնի էր իր սիրային […]

̰
Գնանք Մոսկվա, շուտ գանք. Ալեն Սիմոնյան

12:01 27.06.2019

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա և մի շարք այլ պատգամավորներ ճամպրուկներով նստած են և մակագրել. «Գնանք Մոսկվա շուտ գանք»:

̰
Կադաստրի կոմիտեն ուզում է օր առաջ հասնել էլեկտրոնային փաստաթղթավորման

11:55 27.06.2019

Ազգային ժողովում արտահերթ քննարկման է ներկայացվել Կադաստրի կոմիտեի առաջարկած նախագիծը, որով մի շարք բարեփոխումներ են կատարվում Կադաստրի կոմիտեի աշխատանքում՝ քաղաքացիները կյանքը հեշտացնելու համար։ Հենց այդ գործոնն է, որ ըստ կոմիտեի ղեկավարի, իրենց ստիպել այս փոփոխությունները ԱԺ բերել արտահերթ կարգով։ Այդ կարգավորումներից մեկով հանվում է այն պարտավորությունը, որ քաղաքացիները ամեն առիթով գոնե երկու անգամ պետք է […]

̰
Կառավարության նիստի օրակարգում ներառվեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու հարցը

11:52 27.06.2019

ՀՀ կառավարության նիստի ժամանակ՝ օրակարգի հաստատումից առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց առաջարկով՝ ««ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներառել օրակարգում: «Նվազագույն աշխատավարձը բարձրացնո՞ւմ ենք, թե՞ իջեցնում»,- հարց ուղղեց վարչապետը: Գասպարյանը տեղեկացրեց՝ առաջարկ կա պատգամավորներից՝ նվազագույն աշխատավարձը 55 000-ից […]

̰
Բագրատունյաց փողոցում գտնվող խանութից գողություն է կատարվել

11:28 27.06.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից առերևույթ հափշտակություն կատարած անձանց ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 11-ին՝ ժամը 00։00-ից մինչև 10։00-ն, ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք տեխնիկական միջոցի օգնությամբ մուտք են գործել Երևան քաղաքի Բագրատունյաց հասցեում գտնվող  խանութ, դրամարկղից հափշտակել 50.000 […]

̰
Եղվարդի` անտուն մնացած բնակիչները բողոքում են կառավարության դիմաց

11:24 27.06.2019

SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վաղ առավոտից Եղվարդի՝ անտուն մնացած բնակիչները կառավարության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք մեր թղթակցի հետ զրույցում նշել են, որ Գուրգեն անունով մի տղամարդ 3 օր առաջ գնել է իրենց տան  տարածքը և իրենց ծեծելով դուրս հանել տանից: Բնակիչներն արդեն 3 օր է երեխաների հետ միասին քնում են կառավարության շենքի […]

̰
Տնտեսական դաշտը «մարսել» է կառավարության մեսիջները. Նիկոլ Փաշինյան

11:24 27.06.2019

ՀՀ կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ ԱՎԾ-ն հրապարակել է մայիս ամսվա հիմնական տնտեսական ցուցանիշները, որոնք ցույց են տալիս՝ շարունակում ենք գտնվել տնտեսական բավական բարձր ակտիվության ցուցանիշներում: «Մայիսին արձանագրվել է 7․3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց կարծում եմ՝ այս ցուցանիշի մեջ առավել կարևոր է բովանդակությունը, որն ունի այս տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ուզում […]

̰
Բանակցությունների ներկա ձևաչափը վերջնականապես ձևավորվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության հենց սկզբին. Քավանո

11:06 27.06.2019

Հարավային Կովկասում մանրուքները կարող են հսկայական նշանակություն ունենալ, համոզված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Քերի Քավանոն: Եթե Վրաստանի դեպքում փոքր սխալը Թբիլիսիում լայն ցույցերի ալիքի պատճառ է դառնում, ապա ղարաբաղյան հակամարտության դեպքում դա տանում է դեպի նոր զոհեր։ Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման բանակցություններին՝ դեսպանը նշել է, որ […]

̰
Վրաստանում ձերբակալված հայ վարորդն ազատ է արձակվել

10:55 27.06.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Վրաստանում ձերբակալված վարորդի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Հայտնում ենք, որ հունիսի 24-ին ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով ձերբակալված ավտոբուսի վարորդն արդեն ազատ է արձակվել։ Սույն գործով ձերբակալվել է ավտոբուսի ուղևորներից մեկը, ում արդեն մեղադրանք է առաջադրվել։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում […]

̰

10:46 27.06.2019

ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստը կգումարի: E-gov.am կայքից տեղեկանում ենք, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում 52 հարց է, որից 14-ը՝ զեկուցվող, 2 հարց` գաղտնի: Այսօր պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետում կտրամադրվի մի քանի քաղաքացիների, փոփոխություն կարվի «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, կհաստատվեն «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները […]

̰
Շիրակի մարզում անչափահասների կողմից կատարվող հանցագործության դեպքերը շարունակում են նվազել

10:40 27.06.2019

Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել է անչափահասների շրջանում իրավախախտումները կանխարգելելու, դրանք ծնող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով դատախազությունում իրականացված միջոցառումների և դրանց արդյունքների վերաբերյալ կատարված աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը: Ներկայացված ցուցանիշները փաստում են, որ մարզի տարածքում շարունակվում է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների էական նվազման միտումը: Մասնավորապես՝ 2018թ. ընթացքում […]

̰
Թուրքիայից ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսից մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք է հայտնաբերվել․ ՊԵԿ

10:23 27.06.2019

Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում ՊԵԿ ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցները մաքսակետի ծառայողների  հետ համատեղ օրերս Թուրքիայից ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսից մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք են հայտնաբերել: Ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացի Գ.Ա.-ի հայտարարագրած բեռից հայտնաբերվել է սև գույնի պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված, մաքսային հսկողությունից թաքցրած, ընդհանուր քաշով 3.5 կգ դեղորայք: Ըստ քաղաքացի Գ. Ա.-ի՝ հայտնաբերված դեղորայքի […]

̰
Արձագանքե՛ք, Ճանապարհային ոստիկանություն․ Գարիկ Պապոյան

10:17 27.06.2019

Հաղորդավար Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզանից շատերը արտագաղթելու ամենամեծ գայթակղության հետ հենց էս կանգառում են միշտ պայքարում!!!! Էս ինչ վերաբերմունք ա՞: Էս պատկերը կարա հոգեբանական վերլուծության ենթարկվի ու արդյունքը լինի գետինը մտնելու!!! Արձագանքեք խնդրում եմ Ճանապարհային Ոստիկանություն, կամ որևէ մեկը, ով կարող է մի բան անել»:

̰
ԱԻՆ-ը հորդորում է զերծ մնալ հրդեհային անվտանգության կանոնների խախտումներից

10:05 27.06.2019

ԱԻՆ-ը հորդորում է զերծ մնալ հրդեհային անվտանգության կանոնների խախտումներից։ Հայտարարության մեջ ասված է․ «Հարգելի քաղաքացինե՛ր, Արտակարգ իրավճակների նախարարությունը հորդորում է զերծ մնալ հրդեհային անվտանգության կանոնների խախտումներից: Տեղեկացնում ենք, որ նախարարությունը հետևողականորեն հետաքննելու է հրդեհների առաջացման պատճառները և հայտնաբերված օրինախախտումների դեպքում՝ կիրառվելու են օրենքով նախատեսված պատժամիջոցներ»:

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 8 մարզերում

09:52 27.06.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Աթոյան փ. 45-107 սեփական տները, Արեշ 11փ. 35-60 սեփական տները, 11:00-13:00 Նոր Խարբերդ գյուղի սեփական տները, 11։00-17։00 Մյասնիկյան փ. 16-55 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նալբանդյան փ. 7, 9 շենքերը, Պուշկինի փ. 1, […]

̰
«Շպրտելու եմ դեմքներին». Սասուն Միքայելյանը վայր կդնի՞ մանդատը․ «Փաստ»

09:29 27.06.2019

«Փաստ» թերթը գրում է. «Լրագրողների ուշադրությունից չի վրիպում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը վերջերս ԱԺ լիագումար նիստերին չի մասնակցում: Ասում են՝ բավականին նեղացած ու զայրացած է: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Աբովյանում Միքայելյանը չպաշտպանեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի թեկնածուին, վերջինիս մամուլի քարտուղարն էլ մեր հետ զրույցում չէր հերքել, որ այդ հարցը կքննարկվի […]

̰
Հունվարի 1-ից գազը 10 տոկոսով կթանկանա. «Ժամանակ»

08:22 27.06.2019

«Ռուսաստանի իշխանու­թյունները մտադիր են հա­ջորդ տարվա հունվարի 1- ից ևս 10 տոկոսով թան­կացնել գազը: Եվ եթե այս տարվա հունվարի 1-ի թանկացման բեռը Հայաստանի իշխանություններին հաջող­վեց թողնել «Գազպրոմ Արմենիա» ընկերության վրա, ապա այս անգամ թանկացումը անմիջականորեն ազ­դելու է սպառողների վրա: Հայաստանի իշխանություն­ները, իհարկե, բանակցում են ռուսական կողմի հետ, բայց դրանց արդյունքը դժվար թե տարբերվի նա­խորդ տարվա […]

̰
Կիսվել են սկզբունքային մոտեցումները մեր և մեր գործընկերոջ միջև. Սամսոնյանը՝ «Իմ քայլ»-ի հետ ունեցած հակասությունների մասին

23:57 26.06.2019

«Մենք գիտենք, որ դիզվառելիքը շատ կարևոր է տնտեսության համար և ակցիզային հարկի գնի բարձրացումը կարող է նաև իր հետևից առաջացնել մի շարք թանկացումներ»,- «Հեռանկարի» տաղավարում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքի փոփոխություններին: ԱԺ պատգամավորը հիշեցրել է, որ ժամանակին «Ելք» խմբակցությունը նաև ակցիաներ է կազմակերպել թանկացման դեմ: «Այսինքն՝ էստեղ կիսվել […]

̰
Շիրակի մարզի հյուսիսային բնակավայրերում գյուղացիները հրաժարվում են վարելահողերը ըստ նշանակության մշակել

23:38 26.06.2019

Շիրակի մարզի գյուղացիական շատ տնտեսություններ հրաժարվում են իրենց սեփական ու վարձակալական հողերը մշակել, վարելահողերի մի մասը ըստ նշանակության չի օգտագործվում։ Խնդիրն ավելի լուրջ է մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում: Լեռնային գոտիներում եղած հողակտորների մի մասը տասնյակ տարիներով մնացել է անմշակ։ Հողերը դեգրադացումից փրկելու և  նպատակային օգտագործելու համար կառավարությունը Հողային օրենսգրքում փոփոխություններ է նախատեսում:Աշոցքի տարածաշրջանում խոշորացումից […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:42 26.06.2019

Հանրապետության տարածքում հունիսի 26-ին, հուլիսի 1-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 28-30-ն առանձին վայրերում` ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 27-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 26-ին, հուլիսի 1-ի […]

̰
Ովքե՞ր են Ռուսաստանի ամենաազդեցիկ հայերը

22:28 26.06.2019

Հայտնի GQ ամսագրի ռուսական տարբերակը ներկայացրել է 2019 թվականի Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը:  150 ամենաազդեցիկների մեջ նաև հայեր կան: Բիզնեսի ոլորտից նշված է «РЕСО-Гарантия» ընկերության ղեկավար Սերգեյ Սարկիսովի անունը: Մեդիա ոլորտում ամենաազդեցիկը Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն է: Ցուցակում հայտնվել են նաև iMall.eu շոփինգ-ստարտափի ղեկավար Մարտին Ավետիսյանը, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, որը մայրական կողմից հայ […]

̰
Խարբերդի ամառանոցների տարածքում հրդեհ է բռնկվել

22:00 26.06.2019

Հունիսի 26-ին՝ ժամը 19:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցներում. այրվում է խոտածածկ տարածք: Ըստ ԱԻՆ կայքի՝ հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Ժամը 20:07-ին հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու […]

̰
Կազանի Աստվածամոր տաճարի վերականգնումը վստահվել է հայ վարպետներին

21:55 26.06.2019

Կազանում ավարտվել են 1932 թվականին պայթեցված Աստվածամոր տաճարի վերականգնման հիմնական աշխատանքները: Այժմ պետք է սկսվեն դեկորատիվ հարդարման և սրբապատկերների նկարչության աշխատանքները, որոնք վստահվել են հայ մասնագետների խմբին: Աշխատանքները ղեկավարում է հայաստանցի Քաջիկ Մարգարյանը: Փորձառու մասնագետի ղեկավարությամբ վերականգնվել են նաև Տուչկովոյի Աստվածամոր եկեղեցին, Սավինո-Ստորոժևյան տաճարը: Այս մասին հայտնում է «Татар-информ»  հրատարակչությունը: Տաճարի ամբողջական վերականգնումը նախատեսված է […]

̰
Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել

21:05 26.06.2019

Հունիսի 26-ին՝ ժամը 18:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա քաղաքացին սպառնում է վնասել երակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Քաղաքացի Ա.Ս.-ն (ծնված 1983 թ.) տեղում ստացել […]

̰
Եթե բյուջեին փող է պետք, միանգամից մտածում ենք հարկերը բարձրացնելու մասին. Անի Սամսոնյան

19:53 26.06.2019

Հայաստանը 2020 թվականին պետք է վճարի այն 1 մլրդ դոլարը, որը հատկացրել են միջազգային կազմակերպությունները. «Հեռանկար»-ի տաղավարում այս հանգամանքին է անդրադարձել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ճիշտ է խնդիրը լուծելու համար գնալ նաև ակցիզային հարկի բարձրացման: «Ես կարծում եմ՝ կառավարությունը պետք է այդ միջոցները լրացնի այլ ճանապարհներով: […]

̰
Հայ սակրավորները և բժիշկները շարունակում են մարդասիրական գործունեությունը Սիրիայում

19:10 26.06.2019

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հերթական խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև հունիսի 25-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 1650 քմ տարածք են ականազերծել: Այս մասին հայտնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ից: Հայկական մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 92 քաղաքացու, ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 86 հիվանդ, անեսթեզիոլոգիական […]

̰
Լոռիում սողանքային հատված է պայթեցվել

19:02 26.06.2019

Լոռու մարզում՝ հանրապետական նշանակության Մարց-Աթան ավտոճանապարհի 25-րդ կմ-ի հատվածում՝ Աթան բնակավայրի վարչական տարածքում, այսօր պայթեցվել է սարալանջում առաջացած սողանքի հատվածը՝ արհեստական իջեցում անելու համար։ Սողանքի իջեցման աշխատանքներին ներկա են եղել մարզպետարանի, ԱԻՆ, ոստիկանության և այլ կառույցների ներկայացուցիչներ։ Բնակիչներին հորդորել են ժամը 12:00-ից մինչև 21:00-ն զերծ մնալ այդ ճանապարհով երթևեկությունից: https://www.facebook.com/mery.kololyan.54/videos/632410743904380/

̰
Եվս մեկ անդրադարձ «սիրուն աղջկա» թեմային «Հեռանկարի» տաղավարում

19:00 26.06.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է այն աղմուկին, որը վերաբերում է Գյումրիից ՌԴ չվերթների ավելացմանը: Իսկ աղմուկն առաջացել է նաև այն հարցի շուրջ, թե ով է չվերթներն ավելացնելու առաջարկ արել: «Մեզ մեղադրանք են ուղղում, թե երբ սկսում ենք դա անել, դուք դրանից աղմուկ եք բարձրացնում, սարքում եք քննարկման առարկա: Ես […]

̰
Թուրքիայի Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը հետաձգվել է

18:52 26.06.2019

Թուրքիայի Հայոց պատրիարքության պատրիարքի տեղապահի ընտրությունը, որ նախատեսված էր անցկացնել այսօր՝ կեսօրից հետո, հետաձգվել է մոտ մեկ շաբաթով։ Այս մասին հայտնի է դառնում պատրիարքության փաստաթղթի հրապարակումից։ Ընտրությունը կկայանա հուլիսի 4-ին՝ առավոտյան ժ. 10։00-ին։ Տեղափոխության պատճառները, սակայն, չեն հաղորդվում, ուղղակի նշվում է, որ այդ մասին որոշվել է կուսակալությունից ստացած պաշտոնական գրության համաձայն։ https://www.facebook.com/LUYSTV/photos/a.551019085383177/613564522461966/?type=3&theater

̰
BACK_TO_TOP