Շիրակի մարզի հյուսիսային բնակավայրերում գյուղացիները հրաժարվում են վարելահողերը ըստ նշանակության մշակել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+29.09 oC

Շիրակի մարզի հյուսիսային բնակավայրերում գյուղացիները հրաժարվում են վարելահողերը ըստ նշանակության մշակել

23:38 26.06.2019

Շիրակի մարզի գյուղացիական շատ տնտեսություններ հրաժարվում են իրենց սեփական ու վարձակալական հողերը մշակել, վարելահողերի մի մասը ըստ նշանակության չի օգտագործվում։ Խնդիրն ավելի լուրջ է մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում: Լեռնային գոտիներում եղած հողակտորների մի մասը տասնյակ տարիներով մնացել է անմշակ։ Հողերը դեգրադացումից փրկելու և  նպատակային օգտագործելու համար կառավարությունը Հողային օրենսգրքում փոփոխություններ է նախատեսում:Աշոցքի տարածաշրջանում խոշորացումից հետո Սարապատ համայնք փնջի մեջ միավորվեցին 15 գյուղեր, արդյունքում համայնքի արոտավայրերն ու վարելահողերը հասան 25 հազար հեկտարի, դրանից 4500 հեկտարն էլ գյուղացիների սեփական հողերն են, որոնք  գյուղացիները 15 տարուց ավելի չեն մշակում:

Պատճառները շատ են, սկսվում են բնական աղետներից, եկամուտ չստանալուց, հակակարկտային կայանների բացակայությունից ու  ավարտվում թանկ ծախսերով: «Միջոցներ չունենք, հետո էլ մեր մոտ դաշտերը թեք են։ Էն սարի գլուխը մեզի հող է տված, որ տեխնիկան անհնար է, դժվարությամբ կերթա- կուգա, հետո էլ էրթալ-գալու համար մեծ ծախսեր են պետք»,- խնդիրների մասին է խոսել թորոսգյուղցի Սերյոժա Ղուկասյանը։«Տարիմ երկու բերքը լավ է եղել, կարկուտը եկել զարգել է, առանց եկամուտ են մնացել, հիմա էլ հիասթափվել են, էլ չեն ցանե»,- նշել է Նելսոն Ստեփանյանը։

Մեծ թեքությունների վրա գտնվող հողակտորները նախկինում մշակել են ձեռքով, հիմա հրաժարվում են, ոչ միայն այն պատճառով, որ կենսամակարդակ ու մտածելակերպ է փոխվել, այլ այն բանի համար, որ տանջանքը  շատ է, արդյունքը՝  գրեթե զրոյական: Հիմա էլ նույնիսկ գյուղտեխնիկա լինելու դեպքում տասնամյակներով չհերկված ու խոպան մնացած վարելահողերում ցանք կատարելը նպատակահարմար չէ։

«15-20 տարի թողել են հողը էռոզիայի է ենթարկվել, հիմի նոր փորձեն վարել-ցանել, մեծ աշխատանք, մեծ ջանքեր են պետք»,- չմշակվող հողերի մասին խոսելիս նշել է Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը։

25 հազար հեկտարից գրեթե կեսը էրոզիայի ենթարկված հողերն են: Գյուղացիները մշակում են միայն հարթ տարածքներում եղած հողերը, թեև ոչ ըստ իր նշանակության: Բնության հետ կռիվ տալու փոխարեն տերերը վարելահողերն օգտագործում են խոտհարքների տակ:

«Հիմնականում ցանում են բազմամյա մշակաբույսեր, էստեղ անասնապահությունն է զարգացած ու ձմեռվա համար խոտ է պետք, իսկ հացազգիներ համարյա չեն էլ ցանում»,- ասում է Սարատակի համայնքապետարանի գյուղբաժնի առաջատար մասնագետ Հմայակ Մարտիրոսյանը:

Սարապատցիները կառավարության նոր նախագծի մասին լսել են, բայց օգուտը տեսնելու համար տարիներ են պետք: Ասում են, եթե պետությունն ուզում է հողերի նպատակային օգտագործումը բարձրացնի, ապա միայն կարող են առաջարկել իրենց սարալանջերի վրա  գտնվող անմշակ մնացած հողերը, ինչն էլ վստահ են, որ ոչ մեկին չի հետաքրքրի: «Որևէ անհատ, որը ավելի ձեռներեց է, ավելի նոր տեխնոլոգիաներ ներդնելով կարող է ավելի արդյունավետ գործել, բնականաբար, ումից  վարձակալեն, էդ գյուղացու հողի վարձն էլ կվճարեն, իրենց էլ ՝ բնամթերքի կամ գումարի  ձևով»,- մեկնաբանել է Արտուշ Մանուկյանը։

Նախագծի առաջարկություններից մեկն է սա: Թեև գյուղացիները համոզված են, որ այս առաջարկություններն արդյունավետ  կարող են կիրառվել Արարատյան դաշտավայրի բերրի հողերի դեպքում: Բարձր բերքատվություն ապահովելու համար կառավարությունը նոր նախագծով առաջարկում է նաև փոքր հողակտորների միավորում, ինչպես եղել է կոլտնտեսությունների ժամանակ: Գյուղացիները դրան կողմ են, խոշորացված համայնքների համար սա ձեռնտու տարբերակ են համարում, որը կօգնի ավելացնել մշակվող հողատարածքները: 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP