TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

22:41 25.06.2019

Հունիսի 25-ին` ժամը 21:05-ին,  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրին հարակից խոտածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Ինչպես պայքարել երեխայի սեզոնային ալերգիայի դեմ. խորհուրդներ մանկաբույժից

22:27 25.06.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Բուժ Ինֆո» հաղորդաշարի ընթացքում մանկաբույժ Գոհար Քյարունցը խոսել է սեզոնային ալերգիաների մասին և խորհուրդներ տվել ծնողներին, թե ինչպես կարելի է խուսափել ալերգիաներից: Նրա խոսքով՝ ալերգիան օրգանիզմի ոչ սպեցիֆիկ պատասխանն է օտար մարմինների կամ ալերգենների հանդեպ: «Ալերգիան երեխաների մոտ կարող է ի հայտ գալ վաղ մանկական հասակից, օրինակ՝ 6 ամսականից սկսած: Այն կարող է […]

̰
Նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանին պատկանող շինությունից գողություն է կատարվել

22:14 25.06.2019

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 24-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 73-ամյա Նապոլեոն Ազիզյանի դիմումի փաստով: Shamshyan.com-ի հաղորդմաբ՝ ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ այս տարվա մայիսի սկզբից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում իրեն պատկանող Պրահայի փողոցի 46 հասցեում գտնվող կիսակառույց շինությունից գողացել […]

̰
27 ժամ Վերին Լարսում անցկացրած ՀՀ քաղաքացիները Հայաստանում են

20:52 25.06.2019

SHANTNEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ 27 ժամ Վերին Լարսում անցկացրած ՀՀ քաղաքացիները Հայաստանում են։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք՝ հունիսի 24-ին՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներն ողջ օրն այնտեղ սպասելուց հետո էլ բարձր տրամադրություն  են ունեցել և նշել […]

̰
Գյումրիում հաճախակի էներգաանջատումներ ու տատանումներ․ հասցված վնասի չափերը հաշվարկում են բաժանորդները

19:45 25.06.2019

Վերջին մեկ շաբաթում Գյումրիում հաճախակի տեղի են ունենում հոսանքի տատանումներ, բազմաթիվ թաղամասեր են հոսանքազրկվում, ընդհուպ քաղաքի գրեթե կեսը: Այն վիճակը, որ այժմ կա Գյումրու էներգասնուցման համակարգում, բնակիչները նույնիսկ համեմատում են 90-ականների հետ, երբ մալուխների վատ վիճակի պատճառով բաժանորդների էլեկտրաէներգիան անջատված էր մնում օրերով: Հիմա միայն փոխվել է վթարավերացման աշխատանքների արձագանքման արագությունը, իսկ անջատումների պատճառները նույնն […]

̰
Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Երևան Սիթիի» վերևի հատվածը քամուց վնասվել է

19:02 25.06.2019

Լրագրող Հասմիկ Դիլանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Երևան Սիթիի» վերևի հատվածը քամուց վնասվել է: «Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Երևան Սիթիի» վերևի հատվածը քամուց փլվեց: Քարերի կտորներն ընկան կայանված մեքենաների վրա»:

̰
Միջպետական ճանապարհը փակած Ծղուկ բնակավայրի բնակիչները հանդիպել են Սյունիքի մարզպետի հետ

18:53 25.06.2019

Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքի բնակիչներն այսօր փակել էին Գորայք-Ծղուկ միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում էին չեղարկել դատարանի որոշումը ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու մասին, համաձայն որի` Վարչական դատարանը անվավեր է ճանաչել հունիսի 9-ին Գորայքում տեղի ունեցած ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքները: Հիշեցնենք՝  Գորայք համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 3 թեկնածու, որոնցից 2-ի՝ Աշոտ Աղաջանյանի և Արտյոմ Գրիգորյանի […]

̰
Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում

18:33 25.06.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, շրջայց իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում ոլորտի պատասխանատուները նախարարին են ներկայացրել ընթացիկ ամսվա ուղևորահոսքի ծավալները։ Կոմիտեի նախագահի […]

̰
Այնքան ասելիք ունեմ. Ռոբերտ Քոչարյանը՝ լրագրողներին

18:30 25.06.2019

«Բա՞ն էիք սպասում՝ ասելու: Կարծում եմ՝ դուք տեսել եք. ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ այլևս ասելիք չունի՞: «Օ, այնքան ասելիք ունեմ»,- ասաց Քոչարյանը: Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը րոպեներ առաջ ներկայացավ ԱԱԾ: Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը որոշեց՝ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման […]

̰
Մատենադարանի աշխատակիցները տնօրինության հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել

18:20 25.06.2019

Մատենադարանի աշխատողների արհմիությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ավարտվեցին Մատենադարանի աշխատողների արհմիության և տնօրինության միջև բանակցությունները։ «Արհմիության առաջ քաշված օրակարգի հարցով որոշվեց` Տրամադրել գիտաշխատողներին հասանելիք ամենամյա երկարացված արձակուրդը` 35 օր, կլինի համապատասխան հրաման, Գիտական աշխատողների հաճախելիությունը մատյաններով հաշվառելը հաշվառման այլ ձևով փոխարինելու առաջարկով հանդես գալ համապատասխան ատյաններին դիմումով, Գիտաշխատողների որոշակի ժամկետով պայմանագրերը կփոխարինվի անորոշ ժամկետով, […]

̰
ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը կվերապահվի կառավարությանը. Միրզոյան

18:18 25.06.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է իր առաջարկած օրենքների նախագծերի փաթեթը. «- ՏՄՊՊՀ-ի և ՀԾԿՀ-ի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը վարչապետի փոխարեն կվերապահվի կառավարությանը, իսկ այդ հանձնաժողովների անդամի թեկնածու (կրկին վարչապետի փոխարեն)՝ հաջորդաբար կառավարությանը, ԱԺ կառավարող խմբակցությանը և ընդդիմադիր խմբակցությանը, – Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու […]

̰
Պատգամավորի սեքսուալ լուքը համացանցում քննարկման առիթ է դարձել

17:52 25.06.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Կարապետյանը ԱԺ ամբիոնից ելույթ է ունեցել տոնական հագուստով: Պատգամավորի հագուստին է անդրադարձել ֆեյսբուքյան օգտատեր Մարինե Մանուչարյանը. «Երեկ պրոտոկոլի մասին դասախոսության էի: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե արդյոք սա Ազգային ժողովին դիմելու, օրենսդիր մարմնում ելույթ ունենալու, կարելի է ասել հանրապետության բարձրագույն ամբիոնից խոսելու պատշաճ տեսք է, թե ոչ: Ես հասկանում եմ՝ […]

̰
Նախագահը շնորհավորել է Սլովենիայի նախագահին Պետականության տոնի առթիվ

17:48 25.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորութ Պահորին՝ Պետականության տոնի առթիվ: «Համոզված եմ, որ մեր երկրների միջև համագործակցությունն ավելի կամրապնդվի, իսկ քաղաքական երկխոսության շարունակականությունը կնպաստի միջպետական հարաբերությունների խորացմանը»,- ընդգծել է նախագահը:

̰
Արթուր Դավթյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են իրավական փոխօգնությանը վերաբերող հարցեր

17:38 25.06.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ինչպես հայտնում են ՀՀ դատախազությունից՝ հանդիպման ընթացքում երկուստեք բարձր են գնահատվել իրավական ոլորտում երկու երկրների միջև հաստատված հարաբերությունները, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև զարգացող համագործակցությունը, որը լիարժեքորեն արտացոլում է երկու պետությունների […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

17:27 25.06.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին, որն ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը հայ-հնդկական կապերի ամրապնդման գործում` նշելով, որ փոխգործակցության բազմաթիվ օրինակներ կան ամենատարբեր ոլորտներում: Այդուհանդերձ, ըստ […]

̰
Նախագահը համագործակցության հարցեր է քննարկել «Կասպերսկի լաբորատորիայի» գլխավոր տնօրենի հետ

17:24 25.06.2019

Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխ քաղաքում անցկացվող միջազգային STARMUS փառատոնի շրջանակում հանդիպել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի հետ «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ համատեղ ձեռնարկություն ստեղծելու գաղափարը: Խոսքը մասնավորապես վերաբերել է նախագահական նոր՝ ATOM (Advanced tomorrow) նախաձեռնությանը: Նախատեսվում է, […]

̰
Հրդեհ Նոր Արաբկիր զբոսայգում

17:20 25.06.2019

Հունիսի 25-ին` ժամը 08:09-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արաբկիր զբոսայգում (Մալականի այգի)՝ կամրջի տակ, այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:16-ին, մարվել` 10:45-ին: Այրվել են բուսածածկույթ (մոտ 1.5 հա) և […]

̰
Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը

17:12 25.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից այսօր հրապարակված դատական ակտերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից: Բողոքարկման հիմք է հանդիսանում այն փաստը, որ ի սկզբանե խաթարված է եղել արդար դատաքննության սկզբունքը․ փաստաբաններին չի թույլատրվել ելույթ ունենալ և ներկայացնել իրենց առարկությունները։ Դատական ակտերն ստանալուց հետո […]

̰
Ով ապացուցի ԱՎԾ թվերը, խոստանում եմ առաջարկել Նոբելյանի մրցանակի առաջադրում

17:11 25.06.2019

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. հունվար-մայիսի մակրոտնտեսական թվերը։ Ամսական աճի տեմպը նվազել է։ 2019-ի մայիսի ՏԱՑ ցուցանիշը 2018-ի մայիսի համեմատ կազմել է 7.3%։ 2019-ի հունվար-մայիսը 2018-ի հունվար-մայիսի նկատմամբ էլի 7.3% է։ Այս թվերը ներկայացրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Հիշեցնեմ, 2019թ. հունվար-ապրիլը 2018-ի հունվար-ապրիլի նկատմամբ 7.1% էր։ Հարց՝ սա հնարավո՞ր է։ Նրան, ով նման […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հետ

17:05 25.06.2019

Հունիսի 24-ին՝ Ժնևում, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին: Կողմերը գոհունակությամբ ընդգծեցին Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի միջև առկա սերտ համագործակցությունը, ուղենշեցին այն առավել ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Զրուցակիցները նշեցին, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և դրանց պաշտպանության շուրջ համագործակցությունն էլ պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ […]

̰
Վրաստան թմրանյութ ներկրելու մեղադրանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

16:58 25.06.2019

Վրաստանի ներքին գործերի նախարարության Մցխեթա-Մտանիեթի ոստիկանության և ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները «Կազբեգի» սահմանային վերահսկիչ անցակետում, թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով ձերբակալել են 1977թ. ծնված Հայաստանի քաղաքացի Ա. Խ-ին: Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով` հունիսի 25-ին Դարիալի կիրճում սահմանապահ ոստիկանները ՀՀ մեկնող ավտոբուսում` երեխայի խաղալիքի` հերոսկուտերի մեջ, հայտնաբերել են 500 գրամ թմրանյութ, ենթադրաբար հերոին: Հետաքննությունն իրականացվում է […]

̰
Աշոտ Փաշինյանը կարտոֆիլ է մաքրում. Գառնիկ Իսագուլյանը պատմել է վարչապետի որդու ծառայության մասին

16:50 25.06.2019

Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, հրաշալի ծառայում է, Արցախում է: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողներին ասաց Գառնիկ Իսագուլյանը: Նա նշեց, որ Արցախում հանդիպել է Աշոտ Փաշինյանի փոխհրամանատարին ու հետաքրքրվել Աշոտի ծառայությունից: Փոխհրամանատարն իր գոհունակությունն է հայտնել` ասելով, որ հրաշալի ծառայում է և որևէ խնդիր չի ստեղծում: «Աշոտն այդ օրը մարտական հերթապահության էր, կարտոֆիլ է մաքրում, […]

̰
Ռոբերտ Քոչարյանը, հավանաբար, կամովին կներկայանա կալանավայր. Հայկ Ալումյան

16:40 25.06.2019

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել, խափանման միջոց կիրառել կալանավորումը: Այս առիթով SHANTEWS.am-ը խոսել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի հետ: «Ես հստակ չեմ կարող մեկնաբանել այդ հարցը, իհարկե, նա պատրաստ է հենց հիմա ներկայանալ, և հենց ինքն էլ, […]

̰
Ե՞րբ կկալանավորվի Ռոբերտ Քոչարյանը

16:13 25.06.2019

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումից հետո մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում ընթացակարգային որոշ մանրամասներ ներկայացրեց: Պետրոսյանը նշեց, որ Առաջին ատյանի դատարանը պետք է կատարի վերադաս ատյանի դատարանի որոշման պահանջները, դիմումը պետք է հետ վերցնի: Հարցին՝ ե՞րբ կկալանավորվի Ռոբերտ Քոչարյանը, նա պատասխանեց, որ որոշումն օրինական ուժ է […]

̰
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի

16:02 25.06.2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և Մարտի 1-ի քրեական գործի վարույթը կասեցնելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ ՀՀ գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Դատարանը որոշեց՝ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց […]

̰
Գառնիկ Իսագուլյանը հրաժարական է տվել

16:00 25.06.2019

Գառնիկ Իսագուլյանը հրաժարական է ներկայացրել Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու համար: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ հունիսի 25-ին: Գառնիկ Իսագուլյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իր հրաժարականի պատճառները: Նա նշեց, որ նման ցանկություն ունեցել է նաև նախկինում, բայց Բակո Սահակյանն իրեն հետ է պահել այդ մտքից, սակայն այս անգամ որոշումը վերջնական է եղել, իսկ պատճառը […]

̰
Մանվել Գրիգորյանը կկարողանա օգտագործել իր կենսաթոշակը

15:46 25.06.2019

Այսօր առավոտից ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պաշտպանական կողմը միջնորդել է վերացնել Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված կալանքը: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը և Գրիգորյանի կենսաթոշակի կալանքը վերացրել:

̰
Վերին Լարսից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը մի քանի ժամից Երևանում կլինի

15:42 25.06.2019

Վերին Լարսից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսն արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում է: Այդ մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Ավտոբուսի վարորդը SHANTNEWS.am-ին տեղեկացրել է, որ այս պահին Նոյեմբերյանում են, կարճատև կանգառ են արել: Երևանում կլինեն մոտ 3 ժամից: Վերջին կանգառը լինելու է Սևանի փողոցը: https://www.facebook.com/ArmEmbGeorgia/photos/a.1066945563448052/1416735438469061/?type=3&theater Հիշեցնենք՝ հունիսի 24-ին՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական […]

̰
Ռուբինյանն ու Տոլստոյը. Հայկական պատվիրակության ղեկավարը՝ ԵԽԽՎ միջադեպի մասին

15:38 25.06.2019

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ԵԽԽՎ ռուսական պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյի հետ՝ իր աջակցությունը հայտնելով միջազգային գործընկերներին: Ռուբինյանը գրառմամբ նաև անդրադարձել է Ստրասբուրգում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:   «Ստրասբուրգում հայկական պատվիրակության անունից ողջունեցի վեհաժողով վերադարձած ռուսական պատվիրակությանը և վերջինիս ղեկավար Պյոտր Տոլստոյին։ Ուրախ էի կրկին հանդիպել նաև […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սլովենիայի վարչապետին Պետականության օրվա կապակցությամբ

15:31 25.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սլովենիայի Հանրապետության վարչապետ Մարյան Շարեցին Սլովենիայի Պետականության օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասված է. «Ջերմ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Սլովենիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ: Հայաստանի կառավարությունը հաստատակամ է ամրապնդելու բարեկամական փոխշահավետ համագործակցությունը Սլովենիայի հետ: Վստահ եմ, որ […]

̰
BACK_TO_TOP