TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Բժշկին ծեծել են իր աշխատասենյակում. SHANTNEWS.am-ը պարզել է ԲԿ-ում տեղի ունեցած միջադեպի մանրամասները

13:12 26.06.2019

Ավելի վաղ հայտնել էինք, որ միջադեպ է տեղի ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Ոստիկանությունը մեկ օրում երկու հաղորդում էր ստացել նույն դեպքի առիթով: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 38-ամյա Ն․Վ․-ն և հայտնել , որ մայիսի 30-ին իր հորը «աջ մասի ճողվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Երևանի Սուրբ Գրիգոր […]

̰
ՔԿ նախագահը պարգևատրել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի անձնակազմին

13:10 26.06.2019

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը բժիշկների մասնագիտական տոնի կապակցությամբ «Համագործակցության համար» մեդալով է պարգևատրել ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարին և աշխատակիցների: Մասնավորապես՝ համագործակցության համար հուշամեդալով պարգևատրվել են ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը, նույն ՊՈԱԿ-ի Երևան քաղաքի բաժնի վարիչ Շավարշ Գևորգյանը և դիակների փորձաքննության վարիչ Սանասար Սևոյանը: Քննչական […]

̰
Մեր իշխանությունը չի առաջնորդվում բզբզալ-չբզբզալու տրամաբանությամբ․ Սուրեն Գրիգորյան

13:06 26.06.2019

Ազգային ժողովում այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պատասխանեցին լրագրողների՝ ընթացիկ քաղաքական թեմաներով հարցերին։ Լրագրողներից մեկի հարցին նրա իսկ բառերով պատասխանելիս պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ասաց, որ իրենց իշխանությունն ու քննչական մարմինները չեն առաջնորդվում «բզբզալ-չբզբզալ տրամաբանությամբ»։ «ՀՀ-ում հիմա իշխանություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունը, դաշինքը, կառավարությունը և քննչական մարմինները որևէ վարույթ հարուցելիս չեն առաջնորդվում բզբզալու-չբզբզալու, […]

̰
«Երևանտրանս»-ը շահութաբաժինների սահմանված ժամկետում վճարում չի կատարել. Երևանի քաղաքապետի տեղակալ

13:00 26.06.2019

Ավագանու նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը ներկայացրել է օրակարգային հարցերից մեկը, որը վերաբերում է «Երևանտրանս» ընկերությանը: ««Երևանտրանս» և «Ձևավորում» փակ բաժնետիրական ընկերությունները 2017 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած՝ համապատասխանաբար 24 միլիոն 85 հազար և 4 միլիոն 323 հազար դրամ զուտ շահույթներից 2018 թվականին Երևանի բյուջե պետք է վճարեին համապատասխանաբար 9 միլիոն 634 և […]

̰
Իմ հայրը Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ է եղել․ Աննա Կարապետյան

12:55 26.06.2019

«Իմ քայլը» խմբակցության այսօրվա ճեպազրույցի ժամանակ լրագրողները պատգամավոր Աննա Կարապետյանին հիշեցրին, որ նա նախորդ իշխանությունների ժամանակ աշխատել է ԱԺ-ում և որևէ հանրային հայտարարություն չի արել Մարտի 1-ի գործի առնչությամբ։ Պատգամավորը հաստատեց, որ ԱԺ-ում աշխատանքի ժամանակ չի զբաղվել քաղաքականությամբ, իրականացրել է մասնագիտական գործառույթներ։ «Մինչ այդ, բացահայտեմ ձեզ, ես շատ բուռն ներգրավված եմ եղել քաղաքական … Նախ` […]

̰
Հայ և ռուս մաքսային ծառայողները համատեղ ուսումնավարժություն են անցկացրել

12:43 26.06.2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՌԴ դաշնային մաքսային ծառայության մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ համատեղ հերթական ուսումնավարժությունն են անցկացրել: Իրական պայմաններին մոտ իրավիճակներում Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ծառայողները փոխանակել են թմրանյութերի անդրսահմանային ապօրինի շրջանառության կանխման գործնական փորձը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ուսումնավարժությունն անցկացվել […]

̰
Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ հնչել է վրացի հայտնի ռեժիսորի «Զբոսանք Ղարաբաղում» ֆիլմի սաունդթրեքը

12:36 26.06.2019

Երեկվա հանրահավաքը բավական խաղաղ անցավ, թեև միջադեպեր, այնուամենայնիվ, եղել են, հայտնում է լրագրող Գոհար Պետրոսյանը SHANTNEWS.am-ին Թբիլիսիից: Նրա խոսքով` ոստիկանությունը երեկ մի քանի սադրիչների ու կռվարարների է հեռացրել Ռուսթավելի պողոտայից: Երեկ երկու ուսանողի ինքնազգացողությունը վատացել է, որոնք հացադուլ էին հայտարարել 5 օր` պահանջելով Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը: Ցուցարարները բողոքի ակցիայի ժամանակ վանկարկում […]

̰
Շիրակի մարզի գյուղերի 15 անօթևան ընտանիք փոխհատուցում կստանա

12:17 26.06.2019

Պետբյուջեից 560 մլն դրամ է հատկացվել գյուղական համայնքների 60 անօթևան ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար: 60 ընտանիքից 15-ը Շիրակի մարզում է: Նրանք այն ընտանիքներն են, ովքեր 2008թ. հաշվառվել են, այսինքն` պետությունը նրանց նկատմամբ բնակարանային պարտավորություն ունի: Ընտրվել են մարզի այն համայնքները, որտեղ անօթևանների թիվը 10-ից պակաս է: Համայնքների ցանկը հստակեցված է, բայց դեռ ընտրված չէ […]

̰
Գորայքում ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածուն տրակտորով փակել է համայնքապետարանի մուտքը

12:07 26.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 24-ին ՀՀ վարչական դատարանն անվավեր է ճանաչել հունիսի 9-ին Գորայք խոշորացված համայնքում տեղի ունեցած համայնքապետի արտահերթ ընտրությունների արդյունքները: Zangezur TV-ն տեղեկացնում է, որ 59 ծրարներ կնքվել էին, սակայն դրա իրավունքը չկար: Թեկնածու Արտյոմ Գրիգորյանը բողոքարկել էր տարածքային ընտրական հանձնաժողով, վարչական դատարան, սակայն բողոքը մերժվել էր, իսկ Վճռաբեկ դատարանն անվավեր […]

̰
Մայրաքաղաքի պատերին արդեն ոչ թե հուշատախտակներ են, այլ Թոխմախի տապանաքարեր. Արեյան

11:58 26.06.2019

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ավագանու նիստի ընթացքում ելույթ ունեցավ՝ նշելով, որ չունենք համաքաղաքային կանոն, որով պետք է տեղադրվեն հուշատախտակները: «Առաջին հարցադրումը, որը բաց է՝ ո՞ւմ կարելի է թույլատրել: Հարցը ունի բարոյական և կանոնակարգման կողմ: Բարոյական առումով՝ ոչ մի շենքի բնակիչ դեմ չէ, որ իր նախկին հանգուցյալ բնակչի հուշատախտակը տեղադրվի: Զուտ քաղաքաշինական տեսանկյունից հարցադրումը ճիշտ […]

̰
Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ

11:54 26.06.2019

Հայաստանի Հանրապետության ազգայինանվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետը, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելով և դրանց օգտագործմամբ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում […]

̰
Հանրապետության 69 հասցեում կտեղադրվի Սողոմոն Բալյանի հիշատակի ցուցատախտակ

11:53 26.06.2019

Ավագանու հերթական նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում է ՀՀ վաստակավոր երկրաբան, դոկտոր, պրոֆեսոր Սողոմոն Բալյանի հիշատակը հավերժացնող ցուցատախտակի տեղադրմանը: Զեկուցողը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանն էր: «Հուշատախտակի տեղադրման միջնորդությունները ներկայացվել են ԵՊՀ-ի ռեկտորի, ՀՀ ԳԱԱ նախագահի ու Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի և Սողոմոն Բալյանի ընտանիքի կողմից: Ունենք մշակույթի, կրթության […]

̰
Ծեծկռտուք Սբ. Գ. Լուսավորիչ ԲԿ-ում․ բժշկին մեղադրում են հիվանդի մահվան մեջ

11:40 26.06.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 38-ամյա Ն․Վ․-ն և հայտնել, որ մայիսի 30-ին իր հորը՝ 63-ամյա Ա․Վ․-ին «աջ մասի ճողվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ հունիսի 19-ին հորը վիրահատել են, սակայն հունիսի 25-ին հայրը մահացել […]

̰
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել FASHION FORUM YEREVAN 2019 միջոցառման բացման արարողությանը

11:18 26.06.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 25-ի երեկոյան «Որդան Կարմիր» հայկական գորգերի թանգարանում ներկա է գտնվել FASHION FORUM YEREVAN 2019 միջոցառման բացման արարողությանը: Միջոցառման մեկնարկը տրվել է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» խորագիրը կրող ցուցահանդեսով, որտեղ ներկայացվել են հայ դիզայներների ստեղծած հագուստներն և աքսեսուարները: «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ […]

̰
STARMUS-ի հաջորդ փառատոնը Հայաստանում անցկացնելը մեր երկիրը համաշխարհային հանրությանը ներկայացնելու ևս մեկ հնարավորություն է. Արմեն Սարգսյան

11:04 26.06.2019

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում մասնակցել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում անցկացվող պանելային քննարկումներին: Աշխարհահռչակ գիտնականներ, տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ իրենց տեսակետներն են ներկայացրել օրակարգային թեմաների վերաբերյալ։ Իր խոսքում նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Լիարժեք ապրելու համար մենք պետք է ամեն օր ինչ-որ նոր բան […]

̰
Սյունիքում մեքենան գլորվել է և բախվել էլեկտրասյանը. կա 1 զոհ, 1 վիրավոր

10:57 26.06.2019

Հունիսի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Խաչատուր Հովհաննիսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 OA 899 համարանիշի ավտոմեքենայով Լեռնաձոր գյուղի գերեզմանների մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 60 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում բախվել բարձր լարման էլեկտրասյանը: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Խ. Հովհաննիսյանը, […]

̰
65-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով ձերբակալվել է տուժողի եղբայրը

10:50 26.06.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 65-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձերբակալվել է տուժողի եղբայրը: 2019թ. հունիսի 25-ին՝ ժամը 12:20-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում Երևան քաղաքի բնակիչ, 1957թ. ծնված տղամարդը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նախորդ օրը՝ հունիսի 24-ի երեկոյան, իրենց պատկանող բնակարանում վիճաբանել է 1954թ. ծնված եղբոր […]

̰
Աննա Հակոբյանն այցելել է Մայր Աթոռ

10:47 26.06.2019

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ Հունիսի 25-ն Մայր Աթոռում հյուրընկալվել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը. «Հունիսի 25-ը Մայր Աթոռում հյուրընկալեցինք նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին»:

̰
Կոնսերվատորիայի մոտ ծառը թեքվել է. ընկնելու վտանգ կա

10:35 26.06.2019

Հունիսի 25-ին` ժամը 18:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 72/10 հասցեի մոտակայքում ծառի ճյուղը պոկվել է եւ մասնակի փակել ճանապարհի երթեւեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Նույն օրը, ժամը 16:30-ին «911» ծառայությանն ահազանգ է […]

̰
Փրկարարներն օձեր են բռնել

10:24 26.06.2019

Հունիսի 24-26-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
25-ամյա աղջկա սպանությունը ժամեր անց բացահայտվել է

10:07 26.06.2019

Հունիսի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվեցին օպերատիվ տեղեկություններ, որ Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է եղել: Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերեց սավանով և պոլիեթիլենով փաթաթված Երևանի բնակիչ, 25-ամյա Էլեն Սիմոնյանի դին: Դիակի վրա կային մեկ տասնյակից ավելի կտրած-ծակած վերքեր, իսկ դեմքն ամբողջությամբ ջնջխված էր: Ոստիկանների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվեց կասկածյալի […]

̰
Անվճար ավտոբուսային երթուղի՝ «Զվարթնոց»-ից մինչև Թբիլիսի. «Ժամանակ»

10:01 26.06.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի իշխանությունները մտադիր են «Զվարթնոց» օդանավակայանից մինչև Թբիլիսի անվճար ավտոբուսային երթուղի գործարկել: Նպատակը Ռուսաստանի կողմից Վրաստանի օդային շրջափակումը հաղթահարելն է: Երևանը Թբիլիսիին ամենամոտ մայրաքաղաքն է, որը կարող է նման ուղևորահոսքեր ընդունել»:

̰
ՀՖՖ-ն Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում մարզադաշտ կկառուցի

09:51 26.06.2019

ՀՖՖ-ի մասսայական ֆուտբոլի զարգացման ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում մեկնարկել են խաղադաշտի կառուցման աշխատանքները: ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը Ծովակ համայնքում իրականացվող աշխատանքի լուսանկարներ է հրապարակել:

̰
Նոր փոփոխություն. ինչպես է տրվելու վարորդական իրավունքի վկայականը. «Ժամանակ»

09:41 26.06.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Մասնավորապես առաջարկվում է, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմած անձն անցնի բժշկական հավատարմագրում: Կառավարությունը պատրաստվում է տրանսպորտային միջոց վարելու ուսուցման կազմակերպումը դարձնել լիցենզավորման ենթակա գործունեոթյուն: Այսպես կոչված, ավտոդպրոցները պետք է լիցենզավորվեն»:

̰
Ի՞նչ են պատրաստվում կառուցել «կուկուռուզնիկի» փոխարեն. «Հրապարակ»

09:34 26.06.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ «2005 թ. ապամոնտաժված ու հետագայում ավազի ու բազալտի հանք դարձած Երիտասարդական պալատի, որը ժողովրդի շրջանում առավել հայտնի է «Կուկուռուզնիկ» անունով, շինարարությունը վերսկսե­լու նախագիծ կա: 2005թ. հոկտեմբե­րի 20-ին Երևանի քաղաքապետարանի՝ քանդման N40 թույլտվությամբ Երևանի նախկին Երիտասարդական պալատ հյուրանոցային մասնաշենքը քանդվեց՝ «Հայսեյսվշին» և ԿՊԳՀ-ի եզրակացության հիման վրա, որը ստորագրել էր Երևանի գլխավոր ճարտարապետ […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 8 մարզերում

09:21 26.06.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նուբարաշենի խճ. 1-5 շենքերը, 11:00-13:00 Նոր Խարբերդի սեփական տները, 11։00-15։00 Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 5 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 2, 4, 4/1, 6, 8, 10 շենքերը, Գալշոյան […]

̰
Գյումրիում թափառող շներին կրակելով սատկացնելը հանցագործություն է. կենդանասերներ

09:05 26.06.2019

Ինչու են Գյումրիում թափառող շների դեմ պայքարում կրակելու միջոցով, արդյոք թույլատրելի է բնակելի թաղամասերում այդ տարբերակով վնասազերծում կատարել, և եթե դրանք անթույլատրելի են, ապա ինչ մեթոդով կարելի է պայքարել քաղաքի տարբեր թաղամասերում ոհմակներով թափառող շների դեմ: «Համայնքը, քաղաքապետարանը որսորդմիության անդամներին ուղղակի վճարում է, կոմունալ բաժինն էլ հետևում է այդ ամենին, որ որսորդները պարզապես փողոցում կրակեն […]

̰
Նովոսիբիրսկում հայ է սպանվել

08:17 26.06.2019

Հունիսի 25-ին ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի կենտրոնում կրակոցներ են հնչել: Դեպքի վայր է ժամանել իրավապահները։ 112 տելեգրամ ալիքի տեղեկություններով` Գոգոլի փողոցում կրակել են 41-ամյա Անդրանիկ Մուրադյանի վրա։ Նրան հոսպիտալացրել են, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Իրավապահները դեպքի վայրում 10 պարկուճ են հայտնաբերել։ АСТ-54-ի տվյալներով՝ տղամարդը կանգնած է եղել կանգառում, երբ նրան մոտեցել է հայկական համարանիշերով Nissan […]

̰
Այգեկ գյուղում հրդեհ է բռնկվել․ կան ծխահարվածներ

23:13 25.06.2019

Հունիսի 25-ին՝ ժամը 12:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի Կենտրոնական փողոցում` գերեզմանատան մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեկ գյուղի գերեզմանատան մոտակա ծիրանի այգում (սեփականատերեր՝ Յ.Հ. և Վ.Ե.): Մինչ փրկարարների՝ կանչի […]

̰
Ազգային ժողովին մատակարարվել են կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ ու հուշամեդալներ

22:53 25.06.2019

Ոստիկանության Արաբկիրի համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել, և այն փոխանցվել է նույն բաժնի հետաքննչական բաժանմունք: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված նյութերը նախապատրաստվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Կ․Մ․-ի դիմումի փաստով: Վերջինը Արաբկիրի ոստիկանությունում հայտնել է, որ նախկինում ոսկե հուշամեդալներ են պատվիրվել, ու պատվերը ստանալուց հետո իրենց մոտ մտահոգություն է առաջացել, որ մեդալները ոսկուց չեն: Համայնքային ոստիկանության բաժանմունքում […]

̰
BACK_TO_TOP