15:23 25.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչին Խորվաթիայի Պետականության օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասված է. «Խորվաթիայի Պետականության օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում և առաջընթացի, բարգավաճման ու խաղաղության բարեմաղթանքներ եմ հղում Ձեր երկրին և ժողովրդին: Հայաստանը կարևորում է Խորվաթիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ հիմնված ընդհանուր արժեքների […]
15:19 25.06.2019
Այսօր առավոտից ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում տեղի է ունենում ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ շտապօգնության բժիշկը տեղեկացրել է, որ Մանվել Գրիգորյանը ի վիճակի չէ այլևս ներկա լինել նիստին։ Այդ հանգամանքը հաշվի առնելով` նիստը հետաձգվել է:
15:00 25.06.2019
Ւնչպես արդեն հայտնել ենք՝ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մեկնել է Արցախ: Նա իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հանդիպել է իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին. «Արցախում հանդիպեցի նաև մեր զինվորին: Գանձասարի վանական համալիրում ենք: Երկուսիս աղոթքն էլ նույնն է՝ հարատև խաղաղություն մեր երկրին»:
14:57 25.06.2019
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հունիսի 25-ին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իր հասցեին հնչած մեղադրանքներին՝ նշելով, որ դրանք իրականության հետ կապ չունեն: «Ելույթում կային շատ ոչ կոռեկտ արտահայտություններ՝ ԲԷՑ-ի թալանում և այլն, հենց եկել եմ էներգետիկայի նախարար, սկսել եմ ԲԷՑ-ը թալանել, մի քիչ անհասկանալի են ինձ համար այդ ձևակերպումները, գոնե լինեն փաստեր»,- ասաց […]
14:56 25.06.2019
Մայիս ամսվա ընթացքում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճ է գրանցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Մայիս ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.3%»,- մասնավորապես գրել է նա: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԵԱՏՄ-ում տնտեսական աճի մակարդակով Հայաստանն առաջին տեղում է:
14:50 25.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների շարունակականության մասին. «Հարգելի գործընկերներ, Հայաստանի համար անվտանգությունն ու ժողովրդավարությունը փոխկապակցված արժեքներ են: Ես ցանկանում եմ խոսել Հայաստանում ժողովրդավարական զարգացումների շարունակականության մասին, մասնավորապես՝ պետք է շեշտեմ ընտրական գործընթացների դերն ու նշանակությունը մերօրյա Հայաստանի քաղաքական կյանքում: Արդեն փաստ է, որ 2018 թ. խորհրդարանական […]
14:41 25.06.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական գործընթացի մեջ գտնվող անձանցից մեկը բողոքի ակցիա էր իրականացնում` բարձրանալով Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափերից մեկի վրա: Տղամարդը բողոքում է ընդդեմ «կաշառված դատարանների»: Տղամարդը, որը ներկայանում էր որպես բեռնափոխադրող, իր բողոքն էր հայտնում Վերաքննիչ դատարանի այն որոշման մեջ, որը նրան պարտավորեցրել է 30 […]
14:34 25.06.2019
Այսօր առավոտից ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում տեղի է ունենում ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդել է վերացնել Մանվել Գրիգորյանի գույքի վրա դրված արգելանքը, որպեսզի այն հնարավոր լինի նվիրատվություն անել։ Նախորդ նիստին դատարանը գրություն էր ստացվել Պետական […]
14:30 25.06.2019
Ազգային ժողովի այսօրվա քվեարկությունները հիմնականում արժանացան ընդդիմության դեմ ձայներին։ Սակայն իշխանական պատգամավորներից մեկի նախագիծը, որ ստացել էր կառավարության բացասական եզրակացություն, արժանացավ ոչ միայն ընդդիմության, այլև կառավարող ուժի կողմ ձայներին և ընդունվեց 104 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։ Արտակ Մանուկյանի առաջարկած օրինագծով սահմանվում է, որ հարկային գաղտնիքների ցանկից հանվում են այնպիսի տեղեկություններ, որոնք, ըստ էության, գաղտնիության կարիք […]
14:17 25.06.2019
ՏՄՊՊՀ-ում, ՀԾԿՀ-ում ընդդիմությանը թեկնածու առաջադրելու համար տեղեր սահմանելու, Հակակոռուպցիոն մարմնի և այլ հարցերի վերաբերյալ Արարատ Միրզոյանի նախագիծն այսօր ընդունվեց Ազգային ժողովում՝ չնայած ընդդիմադիր երկու խմբակցությունների միաձայն դեմ քվեարկելուն։ Քանի որ նախագծերի մեջ կային նաև սահմանադրական օրենքների վերաբերյալ հարցեր, ապա փաթեթն ընդունելու համար անհրաժեշտ էր ձայների առնվազն 3/5 մասը։ Էլեկտրոնային քվեարկության արդյունքների համաձայն՝ կողմ էր քվեարկել […]
14:15 25.06.2019
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ու տեղեկացրել, թե ինչպիսին կլինի եղանակն առաջիկա օրերին: «Երկու օր էլ դիմացեք ու Իրաքի փոշու փոխարեն Սև ծովի զով ու թարմ օդ կշնչեք»,- գրել է Սուրենյանը:
14:14 25.06.2019
Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց՝ իրենք ներկայացրել են 359 տարբեր առաջարկներ, որոնք կարող են բարելավել պետական մարմինների գործունեությունը, ու դրանցից անգամ եթե 10 տոկոսն ընդունեն, կարող է նպատակին ծառայել: «Մեր աշխատանքում լինում են նաև մեզ ուղղված ոչ առողջ, որոշ անձնական շահերով պայմանավորված քննադատություններ, դա մեր գործի անբաժանելի մասն է, որովհետև […]
14:07 25.06.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա․ Մնացականյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և ՀՀ գլխավոր դատախազության բողոքների վերաբերյալ իր վարույթում գտնվող գործով ս․թ․ հունիսի 12-ին որոշում է կայացրել Սահմանադրական դատարան դիմելու և դատական գործի վարույթը կասեցնելու մասին: Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից: Դատարանի վարույթում գտնվող գործը վերաբերում է նախաքննության […]
14:00 25.06.2019
Ազգային ժողովի իշխանական խմբակցությունը առաջարկում է անկախ մարմիններում տեղեր սահմանել ընդդիմության համար, իսկ ընդդիմությունը դեմ է։ Առաջին հայացքից սա է ԱԺ այսօրվա քննարկման բովանդակությունը։ Իսկ ընդդիմությունը դեմ է մեթոդաբանության հարցում, բայց իշխանության ներկայացուցիչները սա հաշվի չեն առնում և զարմանում են, որ ընդդիմությունը դեմ է իր լիազորություններն ընդլայնելուն։ «Այսօր եկել ենք մի կետի, երբ քննարկվում է […]
13:58 25.06.2019
«Հարգելի´ ընդդիմադիր գործընկերներ, ես ուզում եմ բացել ձեր աչքերը։ Այս օրինագիծը նվեր չէ ձեզ, ամենևին։ Այսպես ասած, ադալժենի չենք անում։ Ընդդիմության քվոտան չի սա։ Կարկանդակից օգտվելու հրավեր չէ»։ Այս խոսքերով իշխանական պատգամավոր Էդգար Առաքելյանը ԱԺ ամբիոնից դիմեց ընդդիմությանը, որը կասկածանքով է վերաբերվում Արարատ Միրզոյանի առաջարկած նախագծին։ Այդ նախագծով ընդդիմությանը որոշակի տեղեր են հատկացվում ՏՄՊՊՀ-ում և […]
13:53 25.06.2019
Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն արձագանքեց երեկ խորհրդարանում իրեն ուղղված դժգոհություններին, թե ինչո՞ւ արձանագրված խորքային և արտահայտիչ բոլոր նյութերը չեն ուղարկել դատախազություն: «Արձանագրվել են միլիարդավոր դրամների հասնող խնդիրներ, կան բազմաթիվ խեղաթյուրումներ, հաշվեքննության հիման վրա կան արդեն հարուցված քրեական գործեր: Որոշ նյութեր կցվել են արդեն հարուցված քրեական գործերին, մյուսների մասով ներկայումս […]
13:51 25.06.2019
Ընդդիմությունը պնդում է, որ Արարատ Միրզոյանի առաջարկած նախագիծը, որով ընդդիմությանը տեղեր են տրվում ՏՄՊՊՀ-ում և ՀԾԿՀ-ում, ընդունելի չէ, որովհետև բավարար չէ։ Իշխանական պատգամավորներից մեկն արձագանքեց՝ ախորժակն ուտելիս է բացվում՝ ակնարկելով, որ երբ ընդդիմությանը որոշ տեղ են տալիս, նրանք ավելին են ուզում։ «Որևէ մեկը, որ ձեզ ասի` ուտելուց ձեր ախորժակը բացվում է, դուք կողմ կքվեարկե՞ք էդ […]
13:44 25.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում անցկացվող գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում զրուցել է ամերիկացի հայտնի ֆիզիկոս-տեսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Քիփ Թորնի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժամանակակից աշխարհում գիտության դերի, գիտության ու տեխնոլոգիաների զարգացման միտումների շուրջ: Նախագահն աշխարհահռչակ գիտնականին հրավիրել է STARMUS-ի 6-րդ փառատոնի շրջանակում այցելել Հայաստան:
13:40 25.06.2019
Ermenihaber.am-ին հայտնի է դարձել, որ մարտի 25-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խումբը հարցադրում է հղել Թուրքիայի կառավարությանը 1915-1923թթ. հարկադիր տեղահանված հայերի ճակատագրի վերաբերյալ: Ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի՝ ՄԱԿ-ի Կարծիքի և արտահայտության ազատության աջակցության և պաշտպանության հարցերով և ՄԱԿ-ի Ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման խրախուսման […]
13:36 25.06.2019
Այսօր առավոտից ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում տեղի է ունենում ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Դատական նիստերի դահլիճից SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդում են, որպեսզի դատական նիստերն անցկացվեն դռնփակ, քանի որ հրապարակվելու են պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Պետական մեղադրող Վահե Դոլմազյանն […]
13:34 25.06.2019
«Ժողովո´ւրդ ջան, հլը մի րոպե։ Մի տեսակ սխալ մտքեր արտահայտվեցին, իմ տպավորությամբ՝ սխալ ուղղությամբ գնաց խոսակցությունը։ Մի հատ նորից սկսենք»։ Այս խոսքերով Արարատ Միրզոյանը բնորոշեց Ազգային ժողովում իր առաջարկած նախագծի քննարկումը։ Ազգային ժողովի իշխանական խմբակցությունը առաջարկում է անկախ մարմիններում տեղեր սահմանել ընդդիմության համար, իսկ ընդդիմությունը դեմ է։ Առաջին հայացքից սա է ԱԺ այսօրվա քննարկման բովանդակությունը։ […]
13:26 25.06.2019
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական գործընթացի մեջ գտնվող անձանցից մեկը բողոքի ակցիա է անում` բարձրանալով Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափերից մեկի վրա: Նա բողոքում է ընդդեմ «կաշառված դատարանների»: Տղամարդը ներկայանում է որպես բեռնափոխադրող: Նրա խոսքերով` ինքը 2 տարի առաջ լոլիկ է փոխադրել ՌԴ, ճանապարհին լոլիկը փչացել է և նրան դատի են տվել` պահանջելով որպես […]
13:12 25.06.2019
Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որ առաջարկել էր կառավարությունը, այսօր ընդունվեցին Ազգային ժողովում՝ չնայած, որ ընդդիմության երկու խմբակցություններն էլ դեմ քվեարկեցին դրան։ 73 կողմ, 32 դեմ ձայներով փոփոխություններն ընդունվեցին երկրոդ ընթերցմամբ, ամբողջությամբ։ Սրանով, ըստ էության, մի շարք լուրջ փոփոխություններ են կատարվում հարկային համակարգում։ Այդ փոփոխություններից ընդդիմությունը հատկապես դեմ էր․ եկամտահարկի համահարթեցմանը, ինչը նշանակում է, որ այսուհետ բոլոր […]
13:11 25.06.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստան թռիչքներն արգելելու հրամանից հետո բոլոր զբոսաշրջային ընկերությունները պարտավոր են ռուսաստանցի զբոսաշրջիկներին այլընտրանքային տարբերակներ առաջարկել, գրում է Rusarminfo-ն: Ռուսական Տուրինդուստրայի միության նախագահ Իրինա Տյուրինան նշել է, որ որպես այլընտրանքային տարբերակ` ռուսաստանցի զբոսաշրջիկները նախընտրում են Հայաստանը. «Վրաստան են գնում մթնոլորտի, համեղ սննդի և գինու համար, այդ ամենը կա նաև Հայաստանում: Այդ է […]
13:07 25.06.2019
Գործող խորհրդարանն իր աշխատանքի մի քանի ամսվա ընթացքում ընդունել է ընդդիմության առաջարկած ավելի շատ նախագծեր, քան նախորդ 5-6 տարիների խորհրդարանները։ Այս մասին այսօր հայտնեց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ ընդդիմությունը դրանով ապացուցեց, որ իրենց աշխատանքը ոչ միայն խոսելն է, այլև գործելը։ Պատգամավորն անդրադարձավ նաև քննարկվող թեմային, որին ընդդիմությունը տարակուսանքով է մոտենում։ Գաբրիելյանն ասաց, […]
13:05 25.06.2019
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը: Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում 7-ամյա երեխային խեղդամահ անելու մասին ահազանգը ստացվել էր 2019 թվականի հունիսի 21-ին: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով […]
12:56 25.06.2019
Այսօր առավոտից ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում տեղի է ունենում ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է, ժամանել է շտապօգնության մեքենա և թթվածին է տվել Գրիգորյանին: Դատական նիստն ընդմիջվել է, որ Գրիգորյանն ինսլունային ներարկում ստանա:
12:52 25.06.2019
Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջով այսօր հերթական ակցիան է կազմակերպվել: Ակցիայի մասնակիցները պաստառներով նախ՝ հավաքվել են այգու դիմաց, ապա ներս մտել՝ վանկարկելով «Ռուբե՛ն, հեռացի՛ր», «Այգին առանց Ռուբենի»: Վարչական շենքի տարածքում բողոքի ակցիայի մասնակիցներն ու Ռուբեն Խաչատրյանը հանդիպել են: Երբ Խաչատրյանը վերջացրել է հեռախոսով խոսելը, անպարկեշտ արտահայտություն է արել ակցիայի մասնակիցներից մեկի հասցեին: Կենդանաբանական […]
12:47 25.06.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսուքյան էջում ԵԽԽՎ-ն նիստից ուղիղ միացմամբ տեսանյութ է տեղադրել, որտեղ հայտնել է, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամն Ռուբեն Ռուբինյանը պատահաբար դեմ է քվեարկել ռուսական պատվիրակության ձայնի վերականգնման իրավունքին: Այսօր Ռուբինյանը վարման կարգով ձայն է խնդրել և հայտնել դրա մասին, սակայն, ըստ ԵԽԽՎ կանոնադրության, Ռուբինյանի քվեն փոխել հնարավոր չէ: […]
12:35 25.06.2019
«Արսենալը» ամռանը ցանկանում է ամեն կերպ ձեռք բերել «Քրիստալ Փելասի» կիսապաշտպան Ուիլֆրիդ Զահային, հաղորդում է The Times-ը: Սակայն, դրա համար «զինագործները» կարող են հրաժարվել Մխիթարյանի ծառայություններից: Այս մասին հաղորդում է vnews.am-ը: Ուիլֆրիդ Զահայի տրանսֆերը կարժենա նվազագույնը 55 մլն ֆունտ, մինչդեռ «Արսենալը» չունի մեծ բյուջե այս ամառային տրանսֆերային պատուհանի համար ու ստիպված է վաճառել ֆուտբոլիստների: Մխիթարյանը […]